Քաղաքային թափառումներ․ ամփոփում

Ամառային ճամբարի երկրորդ շաբաթը սկսեցինք քաղաքային թափառումներով․ որոշեցինք բացահայտել Երևանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդը։ Երկար քայլեցինք, այցելեցինք Կոնդի եկեղեցի՝ ունենալով հետաքրքիր օր։ Ինձ բավականին հետաքրքրեց ճամփորդությունը, քանի որ ես շատ էի լսել, բայց և երբևէ չէի եղել Կոնդ թաղամասում։ Ճամփորդության ամենամեծ հետաքրքրություններից մեկը, ըստ իս՝ քայլքն էր, քանի որ ես շատ եմ սիրում երկա՛ր քայլել, զբոսնել։ Մենք կանգ առանք Անգլիական այգում, որտեղ մեզ էին սպասում մեր ջոկատի  ճամբարականներից մի քանիսը։ Ընկեր Կարինեի հետ իրականացրեցինք պարային Ֆլեշմոբ` պարելով ազգային պարերից մի քանիսը։ Այնուհետև շարժվեցինք դեպի Վարդանյանների այգի, շրջեցինք այգով, բավականին երկար քայլեցինք մինչև հասանք Կոնդ թաղամաս։ Պտտվեցինք Կոնդով, զբոսնեցինք այնքան, մինչև հասանք Կոնդի եկեղեցի։ Կարծում եմ՝ օրը շատ տպավորիչ էր և հետաքրքիր։

Թողնել մեկնաբանություն