Բաստիլի գրավման օրը Ֆրանսիայում

Ֆրանսիական մշակույթը Եվրոպայում ամենատարածվածներից է, և աշխարհում ֆրանսիական շատ սովորույթներ առանձնանում են, հատկապես արվեստի ոլորտում։ Կատարեցի հետազոտություն՝ փնտրելով մշակութային հետաքրքիր տոն, որը մեծ շուքով նշվում է ամեն տարի և շատ կարևոր է երկրի ու դրա բնակիչների համար։ Այս մշակութային տոնը ունի նման հետաքրքիր պատմություն․ Բաստիլ ամրոցը կառուցվել է մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու համար, սակայն 15-րդ դարից այն վերածվել է պետական բանտի: Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, և ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1789-ին փարիզցիները գրավեցին Բաստիլի ամրոց-բանտը՝ արքայական բռնապետության խորհրդանիշը, և ազատեցին 7 կալանավորների: Այս իրադարձությունը համարվում է Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբ, ինչպես նաև միապետության տապալման խորհրդանիշ: Չնայած Բաստիլի գրավման օրը համարվում է Ֆրանսիայի ազգային տոն, սակայն այն նշվում է ոչ միայն այդ երկրում, այլև ողջ աշխարհում: Բաստիլի գրավումը հեղափոխական ճանապարհով քաղաքական ազատության հասնելու խորհրդանիշն է, իսկ հենց «Բաստիլ» բառը դարձել է հասարակ անուն: Բաստիլի գրավման օրը հռչակվել է 1880 թվականի հուլիսի 6-ին, այն ամեն տարի նշվում է հուլիսի 14-ին։ Այդ օրը փողոցները լի են ֆրանսիական դրոշներով, երկրում բոլորը ուրախանում են, կազմակերպում շքերթներ և մեծ հրավառություններ։

աղբյուրներ՝ 1, 2, 3

Ահա, թե ինչ մեծ շուքով է նշվում ամենամյա Բաստիլի տոնը Ֆրանսիայում․

Քաղաքային թափառումներ․ ամփոփում

Ամառային ճամբարի երկրորդ շաբաթը սկսեցինք քաղաքային թափառումներով․ որոշեցինք բացահայտել Երևանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդը։ Երկար քայլեցինք, այցելեցինք Կոնդի եկեղեցի՝ ունենալով հետաքրքիր օր։ Ինձ բավականին հետաքրքրեց ճամփորդությունը, քանի որ ես շատ էի լսել, բայց և երբևէ չէի եղել Կոնդ թաղամասում։ Ճամփորդության ամենամեծ հետաքրքրություններից մեկը, ըստ իս՝ քայլքն էր, քանի որ ես շատ եմ սիրում երկա՛ր քայլել, զբոսնել։ Մենք կանգ առանք Անգլիական այգում, որտեղ մեզ էին սպասում մեր ջոկատի  ճամբարականներից մի քանիսը։ Ընկեր Կարինեի հետ իրականացրեցինք պարային Ֆլեշմոբ` պարելով ազգային պարերից մի քանիսը։ Այնուհետև շարժվեցինք դեպի Վարդանյանների այգի, շրջեցինք այգով, բավականին երկար քայլեցինք մինչև հասանք Կոնդ թաղամաս։ Պտտվեցինք Կոնդով, զբոսնեցինք այնքան, մինչև հասանք Կոնդի եկեղեցի։ Կարծում եմ՝ օրը շատ տպավորիչ էր և հետաքրքիր։

Հոգեբանի ակումբ․ ամփոփում

Գրեթե երկու տարի է, ինչ ես հաճախում եմ Հոգեբանի ակումբ։ Ակումբի դասերի ընթացքում մենք քննարկում ենք նախօրոք որոշված թեման՝ մեջ բերելով մեզ հանդիպած օրինակներ, կատարելով թեստեր, դիտելով տեսանյութեր, իհարկե, դասին ծանոթանալուց հետո։ Կատարել ենք մի քանի նախագծեր, օրինակ՝ ձմեռային ճամբարի շրջանակներում այցելել ենք գրեթե բոլոր ջոկատներին, կատարել նրանց հետ հոգեբանական թեստեր՝ ունենալով հետաքրքիր և տպավորիչ քննարկումներ։ Եղել են դեպքեր, երբ անձի տեսակի վերաբերյալ թեստեր ենք կատարել, սպասել ենք, և որոշ ժամանակ անց նորից ենք լրացրել թեստը՝ համեմատելով արդյունքները։ Բազմիցս քննարկել ենք <<երազներ>> թեման, քանի որ այն, ըստ իս՝ բավականին ծավալուն, հետաքրքիր թեմա է հոգեբանությունն ուսումնասիրողների համար։ Շատ-շատ թեմաների շուրջ ենք խոսել, սակայն ամենից շատ սիրում եմ հենց այս մեկը, քանի որ բոլորս հիշում ենք մեզ հանդիպած տարօրինակ, զարմանալի դեպքերը, կիսվում դրանցով՝ քննարկումը դարձնելով էլ ավելի հետաքրքիր։ Շատ ենք կատարել այնպիսի աշխատանքներ, որոնց ժամանակ նկարելու միջոցով բացահայտում ենք մեր բնավորության շատ գծեր, մեր հոգեվիճակը, ներաշխարհը, իսկ ընկեր Սուսաննան մեզ խորհուրդներ է տալիս։ Ունեցել ենք համագործակցային նախագիծ, որն ինձ շատ էր տպավորել․ պատկերել էինք մանդալա։ Մանդալան ինձ շա՛տ հետաքրքրեց, մեծ հետաքրքրությամբ և եռանդով էինք աշխատում բոլորս։ Մեկ ժամ նկարելուց հետո կրկին ունեցանք քննարկում մեր նկարի շուրջ։ Մեր հոգեբանության դասերն անցնում են շատ հետաքրքիր, տպավորիչ, միաժամանակ՝ արդյունավետ և ուսումնական։

Խառնվածք

Խառնվածք

Խառնվածքը՝ անհատի բնութագիրն է ըստ հոգեկան գործունեության դինամիկ առանձնահատկությունների, այսինքն՝ խառնվածքի, առանձին հոգեկան գործընթացների ու վիճակների ինտենսիվության։ Խառնվածքի կառուցվածքում կարելի է առանձնացնել երեք հիմնական բաղադրամաս. անհատի ընդհանուր ակտիվություն, դրա շարժիչ դրսևորումներ և հուզականություն:

Խառնվածքը բնածին է և կյանքի ընթացքում երբեք չի փոխվում: Խառնվածքների տիպերից և ոչ մեկը չի հանդիպում ՙմաքուր՚ տեսքով: Այդ իմաստով կարող ենք խոսել որոշ տիպի գերիշխանության մասին: Սակայն, ամեն ոք, ինչպիսի տիպի էլ պատկանի՝ իր մեջ կրում է բոլոր տիպերի հատկությունները: Օրինակ, եթե մենք ասում ենք ինչ որ մեկը մելանխոլիկ է, ապա  նկատի ունենք, որ տվյալ մարդու մոտ գերակշռում են այդ խառնվածքի տիպի հատկությունները, միաժամանակ նա օժտված է և՜ խոլերիկի, և՜ սանգվինիկի, և՜ ֆլեգմատիկի հատկություններով, որոնք այդպես վառ չեն արտահայտվում նրա վարքում: Չկա լավ կամ վատ խառնվածք և միայն խառնվաքի հիման վրա չի կարելի եզրակացություններ կատարել մարդու մասին: Երբ փորձում ենք գնահատել մարգուն, բացահայտել նրա հոգեբանական բնութագիրը, ապա անպայման խառնվածքի հետ մեկտեղ անհրաժեշտ է պարզել նրա անձնային ուղղվածությունը, բնավորության կայուն գծերը, մտավոր զարգացածության մակարդակը, բարոյական որակները:

Խառնվածքի տիպերի դասակարգման պատմության մեջ առաջինը ըստ հնության հիշատակվում է հումորալ տեսությունը։ Այն հիմնված է հին հույն բժիշկ Հիպոկրատի մ.թ.ա. 5-րդ դարում առաջ քաշած հեղուկների մասին տեսության վրա։ Համաձայն այդ տեսության մարդու օրգանիզմում եղած չորս հեղուկների՝ արյան, ավշի, լեղու և սև լեղիի, օպտիմալ հարաբերության խախտումը հանգեցնում է տարբեր հիվանդությունների, իսկ պահպանումը ապահովում է առողջ վիճակ։ Ընդ որում Հիպոկրատը ոչ մի կապ չէր հաստատում այդ հեղուկների քանակի հարաբերության և մարդու հոգեկան հատկությունների մեջ։ Դա արեց հռոմեացի բժիշկ, գիտնական Կլավդիոս Գալենը, և ըստ այն բանի, թե այդ հեղուկներից որն է գերակշռում օրգանիզմում՝ արյունը, ֆլեգման, լեղին, թե սև լեղին, նա մարդկանց ըստ խառնվածքի տիպերի բաժանեց 9 խմբի, որոնցից սակայն հետագայում մնացին չորսը՝ համապատասխանաբար սանգվինիկներ, ֆլեգմատիկներ, մելանխոլիկներ և խոլերիկներ։

Խառնվածքում առավելապես արտահայտվում է մարդու վերաբերմունքը նրա շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Դանիացի նկարիչ Հ. Բիդստրուպը իր երգիծական նկարներից մեկում պատկերել է չորս անձանց ռեակցիան նույն դեպքին:
Մի անծանոթ անցորդ, ոչ դիտավորյալ նստում է նստարանին հանգստացող պարոնի գլխարկի վրա: Արդյունքում, խոլերիկը սաստիկ զայրանում է, մելանխոլիկը՝ անչափ վշտանում, սանգվինիկը՝ ծիծաղում, իսկ ֆլեգմատիկը հանգիստ, կարծես ոչինչ չի պատահել, գլխարկը դնում է իր գլխին:

Իմ կատարած թեստի արդյունքը՝ խոլերիկ 14 (37%), սանգվինիկ 11 (29%), ֆլեգմատիկ 6 (16%) և մելանխոլիկ 6 (16%)։