Անուններ

ԱԻԴԱ- ճնճղուկ /հուն./, պարգև, նվեր /արաբ./
ԱԼԻՆԱ-գեղեցկուհի,արաբական ԱԼԻ անվան իգական
ԱԼԻՍԱ-ազնվական /գերմ./ ճշմարիտ /հուն./ համ.- ԱԼԵՔՍԱՆԴՐԱ
ԱԼԼԱ- ուրախ /ուրախ/
ԱՄԱԼՅԱ- աշխատասեր /գերմ./
ԱՆԱՀԻՏ- խիզախ /հուն./
ԱՆԳԵԼԻՆԱ- հրեշտակ / անգլ/
ԱՆԻ- գեղեցիկ / հավ./
ԱՆՆԱ- Աստծո ողորմություն /հրեա./
ԱՐԱՔՍՅԱ-Արաքս գետի անվանումից առաջացած
ԱՐՄԻՆԵ-հայուհի, ցանկալի /արաբ/
ԱՍՊՐԱՄ-ճերմակ / հայկ./
ԱՍՏՂԻԿ-աստղիկ /հայկ./ Հին դիցաբանության աստվածուհի

ԱԲԵԼ- շունչ, օդ / հրեա./
ԱԲԳԱՐ-ավագ այր /հայկ/
ԱՎԵՏԻՔ- բարի լուր,/ հայկ./ ԱՎԵՏԻՍ, ԱՎԵՏ
ԱԼԲԵՐՏ- ազնավազարմ /գերմ./
ԱԼԵՔ, ԱԼԻԿ- պաշտպան /հուն./
ԱԼԵՆ-համաձայնություն /ֆրանս/
ԱՆԴՐԱՆԻԿ- ավագ /հայկ./ ուճեղ տղամարդ /հուն/
ԱՐԱ, ԱՐԱՅԻԿ-հին հայկական դիցաբանության աստված
ԱՐԱՄ- ազնվազարմ/հայկ./ հանգիստ, գթասիրտ/ պարս./
ԱՐԱՄԱՅԻՍ-հայկական /հայկ./
ԱՐՏԱԿ-ճարպիկ, արագաշարժ/հայկ./
ԱՐՏԱՇԵՍ-արդար տիրակալ /պարս./
ԱՐԹՈՒՐ-արջ /հուն./ արևի պարգև /հայկ./
ԱՐԾՐՈՒՆ- մկրտված/հայկ./
ԱՐՇԱԿ-արջ/ պարս./
ԱՏՈՄ-անբաժանելի /հուն./

ԲԵԼԼԱ-անկրկնելի/լատ./

ԲԱԳՐԱՏ-Աստծո պարգև / հայկ./ /վրաց./
ԲԱԲԿԵՆ-հոր կրտսեր զավակ /հայկ./
ԲԵՆՈ-գեղեցիկ/ իտալ./

ԳԱԲՐԻԵԼԱ-իմ ուժը Աստծո մեջ է/ լատ./
ԳԱՅԱՆԵ-երկիր / հուն./
ԳՈՀԱՐ-թանկարժեք մարգարիտ /հայկ./
ԳՐԵՏԱ-ՄԱՐԳԱՐԻՏԱ անվան կրճատ ձև

ԳԱԳԻԿ-բարձունք, գագաթ/ հայկ./
ԳԱՐԻԿ-գանձ,ջորություն և հարստություն /գերմ./
ԳԵՎՈՐԳ- հողագործ /հայկ./
ԳԵՂԱՄ-գեղեցիկ /հայկ./
ԳՈՌ-ժամանակ, ուժ, երկինք /լատ./
ԳՐԻԳՈՐ, ԳՐԻՇԱ-առույգ/ հուն./
ԳՈՒՐԳԵՆ-առյուծի զավակ/հրեա./ գայլ./հուն./

ԴԱՆԱ-խելացի, ճշտապահ /արաբ./
ԴԻԱՆԱ-խորհրդավոր/լատ./
ԴՈՆԱՐԱ- ազգի դուստր /մտածված/

ԴԱՎԻԹ- սիրելի / հրեա./
ԴԵՐԵՆԻԿ- վանական /հայկ./

ԵՎԱ-կյանք տվող / հրեա./
ԵԼԵՆԱ-արևի լույս, շող /լատ./
ԵՐԱՆՈՒՀԻ- թույլ քամի /հայկ.

ԵՂԻԱ-Աստծո ուժ
ԵՂԻՇԵ-Եղիշե պատմաբանի հիշատակին /հայկ./

ԶԱՌԱ, ՍԱՌԱ, ԶԱՐՈՒՀԻ -ոսկի, ոսկյա/ պարս./ լուսաբաց/ արաբ./
ԶԻՆԱ, ԶԻՆԱԻԴԱ- Զևսի դուստր/ հուն./ հոգատար/լատ./

ԶԱՎԵՆ-օգնական/պարս./
ԶՈՐՈ-աղվես /իսպ./

ԷՎԱ, ԷՎԵԼԻՆԱ- կենսական ուժ /իտալ./
ԷԴԻՏԱ- սուրբ պատերազմ /անգլ./, դավաճան/հրեա./
ԷԼԼԱ-հույն /հուն./
ԷԼԵՆ-լուսավոր /ֆրանս./
ԷԼԻՆԱ-պայծառ շող /իսպ./
ԷՄԻԼԻԱ-քնքուշ/հուն./ անհամբեր, խանդոտ, կրքոտ /լատ./
ԷՄՄԱ-թանկագին, սիրելի /լատ./
ԷՌՆԱ-լուրջ, խիստ /լատ./

ԷԴԳԱՐ-հարստություն, երջանկություն, գանձ /

ԹԱՄԱՐԱ-արքայադուստր, լուսին /արաբ./
ԹԵՀՄԻՆԵ-առողջ /պարս./
ԹԻՆԱ-արևի պայծառություն /վրաց./

ԹԱԹՈՒԼ- մեծ ձեռքերով /հայկ./

ԺԱՆՆԱ- հոգի/պարս./ քնքուշ /սլավ./
ԺԱՍՄԻՆԱ-հասմիկ ծաղկի

ԺԱԿ-ուսանող /լեհ./
ԺԻՐԱՅՐ-ժիր, առույգ, ճարպիկ տղամարդ /հայկ./
ԺՈՐԱ-հողագործ/հուն./

ԻՆԳԱ- Աստծո դուստր /հուն./
ԻՆԵՍՍԱ,ԻՆՆԱ-մաքուր, անաղարտ,

ԼԱԼԱ-ծաղիկ /պարս./
ԼԱՌԱ-ճայ /հուն./
ԼԱՆԱ-սիրելի /սլավ./
ԼԱՈՒՐԱ-հաղթանակած /հուն./
ԼԻԱ-ավետաբեր /հուն./
ԼԻԱՆԱ-լիանա բույսի նման նրբակազմ /հուն./, երիտասարդ /լատ./
ԼԻԶԱ-աստվածապաշտ /անգլ./ Ալլահին նվիրված /արաբ./
ԼԻԿԱ- քաղցր/ հուն./
ԼԻԼԻԱ-ծաղկող /լատ./
ԼԻԼԻԹ-լիլիա ծաղիկ /լատ./ լուսն հակարակ կողմ, գիշեր, ոգի /հրեա./կրակից ծնված: Այս անունը ունի տարբեր նշանակություններ, որմանք գտնում են, որ ԼԻԼԻԹ-ը նշանակում է չար ոգի ` համաձայն հին լեգենդի: Նա ծախեց իր հոգին սատանային: Ըստ այդ լեգենդի նա սպանում է իր երեխաներին ու խելագարվում և դրանից հետո սպանում բոլոր նորածիններին:
ԼՈՒԻԶԱ-լուսավոր /լատ./
ԼՈՒՍԻՆԵ- լույս բերող, լուսավոր, լուսին /հայկ./

ԼԵՎՈՆ, ԼԵՈ-առյուծի որդի /հուն./ սիրտ / հրեա./

ԽԱՉԱՏՈՒՐ, ԽԱՉԻԿ- խաչից ծնված /հայկ./
ԽՈՐԵՆ-արև /հայկ./

ԾՈՎԻԿ,ԾՈՎԻՆԱՐ-ծովի աստվածուհւ /հայկ./

ԾԱՏՈՒՐ-Աստված տվեց /հայկ./

ԿԱՐԻՆԵ- ԵԿԱՏԻՐԻՆԱ անվան հայկական տարբերակը, քնքուշ, գեղեցիկ, դյութիչ/հայկ./
ԿԱՏԵՐԻՆԱ-ԵԿԱՏԻՐԻՆԱ անվան տարբերակը, քնքուշ, գեղեցիկ, դյութիչ
ԿԻՄԱ-ԽՍՀՄ տարներին առաջացած անուն, հապավում` Коммунистический Интернационал Молодежи
ԿԱՐՈԼԻՆԱ-թագուհի/սլավ./ ճստիկ-պստիկ /ֆրանս./

ԿԱՐԵՆ-արևի շող/հայկ./
ԿԱՐՈ-տղամարդ /լատ./
ԿԱՐԱՊԵՏ-առաջնորդ / հայկ./
ԿԱՌԼԵՆ-ԽՍՀՄ տարիներին առաջացած անուն,հապավում`Красная+АРмия+ЛЕНин կամ Карл Маркс+Ленин

ՀԱՅԿՈՒՀԻ-հայի աղջիկ /հայկ./
ՀԱՍՄԻԿ- ԺԱՍՄԻՆԱ անվան հայկական տարբերակ, առաջացել է հասմիկ ծաղկի անվանումից
ՀԵՂԻՆԵ-ԵԼԵՆԱ անվան հայկական տարվերակ, հույն աղջիկ/ հուն./, արևի շող/լատ./
ՀԵՐՄԻՆԵ-Հերմեսի ժողովուրդ /հուն./

ՀԱՅԿ-հայ դյութազուն /հայկ./
ՀԱԿՈԲ-Աստծո հետ պայքարող/հրեա./

ՄԱՐԻԱՄ,ՄԱՐԻԱՆԱ,
ՄԱՐԻԱ, ՄԱՐԻ-այս անվանում ունի բազում նշանակություններ: Հին հրեական լեզվից թարգմանած նշանակում է դառնության ծով, քանի որ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄԻ լույս աշխարհ գալու ժամանակաշրջանը հրեաների համար ծանր է եղել: Եկեղեցականները պնդում են, որ այդ անվաումը եգիպտերենից թարգմանած նշանակում է տիրուհի, Աստծո սիրեցիալ և այս անունը համարում են աշխարհի ամենագեղեցիկ ու իր էությամբ հզոր անունը, քանի որ այս անունով աղջկան է ընտրել Աստված իր զավակի մոր համար:
ՄԵՐԻ- ՄԱՐԻԱՄ անվան կրճատ ձև /հրեա./ ուրախ /անգլ./
ՄԱՐԻԵՏԱ-ՄԱՐԻԱՄ անվան ձևափոխված տարբերակ
ՄԱՐԻՆԱ, ՄԱՐԻՆԵ- ծովի դուստր, ծովային /լատ./
ՄԵԼԻՆԵ- մեղրի պես քաղցր /հուն./
ՄԻԼԵՆԱ, ՄԵԼԱՆՅԱ-միլենիում /չեխ./, սիերլի /սլավ./
ՄՈՆԻԿԱ-միայնակ հաղթանակած /հուն./
ՄԱՐԻԱՆՆԱ-ՄԱՐԻԱ և ԱՆՆԱ անունների միացումից առաջացած անուն նշանակում է լքյալ և վշտի շնորհ
ունեցող /լատ./

ՄԱՐԱՏ-Ցանկալի /արաբ./
ՄԱՆՎԵԼ-ԷՄԱՆՈՒԵԼ անվան հայկական տարբերակ, Աստված մեզ հետ /հրեա./
ՄԱԼԽԱՍ- որակով /պարս./
ՄԱՐԿ-մուրճ, գրառում /լատ./ մարկիզ /ֆրանց./
ՄԿՐՏԻՉ- մկրտող /հայկ./
ՄԻՔԱԵԼ-Ամեն ոք, ով նման է Աստծուն, հավասար է Աստծո հետ /հրեա./
ՄԵՐՈՒԺԱՆ-արևի ոգի /պարս./

ՆԱՐԻՆԵ, ՆԱՐԵ, ՆԱՌԱ-լուսավոր /հայկ.պարս./
ՆԱՆԵ-աստվածուհի հին հայական աստվածաբանության մեջ
ՆԱԻՐԱ-ՆԱԻՐԻ երկիր հետ կապված
ՆԱՆԱ-Աստծո սիրեցյալ /անգլ./ անանուխ /հայկ./ յոթերորդ /ճապ./
ՆՈՆԱ-ընտանիքի իններորդ զավակ /հուն./ կապված այն բանի հետ, որ հնում հույները միայն անուններ էին տալիս իրենց երկու ավագ զավակներին, մնացած զավակներին կոչում էին համարներով, իններորդ աղջիկ զավակին կոչում էին ՆՈՆԱ
ՆՈՒՆԵ- ծոռնիկ/ հայկ./ կապված այն բանի հետ, որ հնում հայ ընտանիքներում տան մեծերը հազվադեպ էին ապրում մինչև ծոռներին տեսնելը և այդ պատճառով կոչում էին ծոռներին ՆՈՒՆԵ
ՆԵԼԼԻ-խիստ, բտնկուն /լատ./
ՆԻՆԱ-ծոռնիկ/ հուն./ կապված այն բանի հետ, որ հնում ընտանիքներում տան մեծերը հազվադեպ էին ապրում մինչև ծոռներին տեսնելը և այդ պատճառով կոչում էին ծոռներին ՆՒՆԱ

ՇՈՒՇԱՆ, ՇՈՒՇԱՆԻԿ- շուշան ծաղկից առաջացած անուն, ՍՈՒՍԱՆՆԱ անվան տարբերակ

ՋԵՄՄԱ- թանկագին քար, գանձ /իտալ./
ՋՈՒԼԻԵՏԱ, ՋՈՒԼԻԱՆԱ, ՋՈՒԼԻԱ- գանգրահեր, ալեվարս /հուն./ Հուլիոսների տոհմից /հուն./ հավերժ երիտասարդ /լետ./

ՌԱԻՍԱ-առաջնորդ, արքայադուստր /արաբ./
ՌԻՄԱ- սպիտակ և չքնաղագեղ մարալ /արաբ./ հռոմեացի աղջնակ /լատ./ սպիտակամաշկ գեղեցկուհի /հրեա./
ՌՈԶԱ, ՌՈԶԻ- վարդ, վարդենի /լատ./
ՌՈՒԶԱՆՆԱ-փայլող/պարս./, երջանիկ /արաբ./

ՌԱԶՄԻԿ-ռազմիկ
ՌԱՖԱՅԵԼ-Աստված բուժեց, այն Աստված, որ բուժում է /հրեա./
ՌՈԲԵՐՏ- փառք ու փայլ /գերմ./
ՌՈՄԱՆ- հռոմեացի /հուն./ ռոմանտիկ /լատ./

ՍԱԹԵՆԻԿ- «янтарь»- սաթե /հայկ./
ՍՎԵՏԼԱՆԱ,ՍՎԵՏԱ-հոգով պայծառ /սլավ./
ՍԵԴԱ-տիրուհի /արաբ./, աստղ /չեչ./
ՍԻԼՎԱ-անտառաբնակ, բնության զավակ /լատ./
ՍԻՐԱՆՈՒՇ-սիրելի, անուշիկ /հայկ./
ՍՈՆԱ-գեղեցիկ թռչնակ, կարապ /պարս./,հեղափոխական տարիներին հապավում` “СОвет НАрода”, քնկոտ /սլավ./
խելացի, իմաստուն /արաբ./, արևոտ /անգլ./
ՍՈՖԻ, ՍՈՖՅԱ-իմաստուն /հուն./,գեղեցիկ /արաբ./
ՍՏԵԼԼԱ-աստղ /լատ./
ՍՈՒՍԱՆՆԱ, ՍՅՈՒԶԱՆԱ, ՍՅՈՒԶԻ-սպիտակ ջրային շուշան /լատ./

ՍԱՀԱԿ-ծիծաղկոտ /հրեա/
ՍԱՄՎԵԼ-Աստված լսեց /հրեա./
ՍԱՐԳԻՍ-հնազանդ /լատ./
ՍԻՄՈՆ-ով հավատում է Աստծուն, Աստված նրան կլսի /հրեա./
ՍԵՐՈԲ-կրակոտ, հրեղեն /հայկ./
ՍՏԵՓԱՆ- հաղթանակած, հաղթանակի պսակ /հուն./
ՍՈՒՐԵՆ-ուժեղ /հայկ./

ՎԱՐԴՈՒՀԻ-վարդի նման /հայկ./

ՎԱՀԱՆ, ՎԱՀԱԳՆ-կրակ տարածող /հայկ./
ՎԱՀԵ-ամենալավ /պարս./
ՎԱԶԳԵՆ- արքայի հետնորդ /հուն./
ՎԱՐԴԳԵՍ- վարդագույն մազերով /հայկ./
ՎԱՐԴԱՆ-իշխանավոր /հայկ./
ՎԱՀՐԱՄ-արգավազ վագր/պարս./

ՏԱԹԵՎԻԿ- Աստված թևեր տվեց /հայկ./

ՏԱՐՈՆ-գավառ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ
ՏԻԳՐԱՆ-վագր /պարս./

ՔՐԻՍՏԻՆԵ-Քրիստոսին նվիրված, քրիստոնյա /հուն./
ՕՎՍԱՆՆԱ-փրկություն/ հրեա./
ՕՖԵԼՅԱ-օգնական /հուն./

Ինչ է բլոգը

Ինչ է բլոգը
Սիրելի բարեկամներ, այս հոդվածը նվիրված է նրան, թե ինչ բլոգը: Ասեմ ինչու առաջացավ այսպիսի հոդվածի անհրաժեշտություն: Նախ համացանցում բլոգի մասին տեղեկույթը հիմնականում օտարալեզու է: Բացի այդ, շատերը չեն տարբերակում բլոգը էլեկտրոնային այլ կայքերից: Ոմանց մոտ անգամ որոշակի թյուր ընկալում կամ ոչ լիարժեք պատկերացում կա բլոգների ու բլոգերների գործունեության վերաբերյալ: Պատճառները լիովին հասկանալի են: Ճիշտ է` դրանք երբեմն սուբյեկտիվ են, սակայն հիմնականում` օբյեկտիվ: Ի վերջո բլոգը նոր երևույթ է, և բնական է, որ համեմատաբար ավագ սերունդն այդքան էլ տեղեկացված չէ էլեկտրոնային այս տիրույթների նորամուծությունների, առանձնահատկությունների, վերջին զարգացումների մասին. այսօր բլոգը հիմնականում երիտասարդ սերնդի կողմից օգտագործվող գործիքարանի անքակտելի մասն է: Ելնելով սրանից` շատ բնական է, որ շատերը չգիտեն, թե ինչ է բլոգը կամ բավարար պատկերացում չունեն դրա վերաբերյալ: Դա շատ նորմալ է և, կարծում եմ, որ ոչ մեկը իրավունք չունի մեղադրելու ինչ-որ մեկին, ի վերջո պարտադիր էլ չէ, որ մարդը շատ լավ իմանա, թե ինչ է բլոգ կոչվածը: Եվ բացի այդ, նույն հաջողությամբ ավագ սերունդը կարող է խոսել այնպիսի բաների մասին, որոնց մասին երիտասարդ սերունդը պատկերացում անգամ չունի: Սակայն քանի որ բլոգը դարձել է մեր առօրյա կյանքի մի մասնիկը, իսկ ես էլ ամեն օր զբաղվում եմ բլոգով, ապա իմ պարտքը համարեցի կայքիս բոլոր ընթերցողներին հնարավորինս հանգամանալից, մատչելի կերպով և հայերեն լեզվով ներկայացնել, թե վերջապես ինչ ասել է բլոգ, հաղորդել բլոգի մասին գոնե հիմնական տեղեկույթը: Գիտեմ, որ շատերի համար այս նյութը ոչ մի նոր բան չի պարունակի, քանի որ նրանք լավ իրազեկված են բլոգներից: Սակայն հավատացնում եմ, որ շատերին էլ հոդվածը կօգնի մի փոքր ավելի իմանալ բլոգների մասին: Հավելեմ, որ ինչպես շատ երևույթներ, բլոգները նույնպես մեր` հայկական, իրականության մեջ արագ տարածում գտան և այսօր համարվում են ակտիվ շփման և ինքնաարտահայտման շատ ճկուն, դինամիկ միջոց: Սա շատ ողջունելի է և ուրախալի հանգամանք է, քանի որ որքան տարածվեն մեր իրականության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաները, այնքան դրանք ավելի կզարգանան, կհղկվեն: Որպես արդյունք` բլոգները ժամանակի հետ ավելի որակյալ կդառնան, այս ասպարեզը կդառնա ավելի պրոֆեսիոնալ և փորձառու, իսկ համացանցում տեղադրվող «արտադրանքը»` գրագետ, խելամիտ և ազնիվ:

Եվ այսպես, բլոգն այսօր ստեղծագործ (և ոչ միայն) մարդկանց ինքնաարտահայտվելու և նաև ազատորեն շփվելու ճկուն ու ամենապրոակտիվ մեթոդներից մեկն է, եթե ոչ` առաջինը: Բլոգը հնարավորություն է տալիս ուղղելու խոսքը ընթերցողին և ակնկալելու արագ արձագանք: Մի մեջբերում անեմ «http://www.e-armenians.com/» կայքից. «…Ընդհանուր առմամբ, բլոգը վերջին տասնամյակում մեծ հեղինակություն վայելած ինտերնետային ինտերակտիվ կայք է, որի բովանդակության ձեւավորմանն անմիջականորեն մասնակցում են այդ բլոգից բոլոր օգտվողները՝ ինչպես բլոգերները (գրառումներ կատարողները ու հոդվածներ ներկայացնողները), այնպես էլ կայքի մյուս այցելուները (որոնք կարող են հանդես գալ որպես մեկնաբանողներ): Այլ կերպ ասած, բլոգն ինքնադրսևորման «օն-լայն» տարբերակ է, երբ Ձեր գրառումները մատչելի են դառնում ողջ ինտերնետային հանրությանը: Գրում եք դուք՝ ընթերցում ու իրենց կարծիքներն ու տպավորություններն են թողնում բոլորը»: Կարծում եմ` շատ տիպիկ ու ճշգրիտ բնութագրում է:

Այժմ այս ամենի մասին շատ ավելի մանրամասն` հիմքում ունենալով բլոգների մասին համացանցում առկա հայերեն տեղեկույթը` «Վիքիպեդիա»-ում, այլ աղբյուրներում:

Բլոգ (անգլերեն՝ blog, «web log», «իրադարձությունների ցանցային մատյան կամ օրագիր») — կայք, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներ են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա: Գրեթե բոլոր բլոգներին բնորոշ են տվյալ ժամանակահատվածում ակտուալ գրառումները, որոնք, որպես կանոն, դասավորվում են հակառակ ժամանակագրական դասավորությամբ (վերջին գրառումը սկզբում): Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ, որոնք կարող են հրապարակային բանավեճի մեջ մտնել հեղինակի հետ (բլոգային գրառմանն արած մեկնաբանությունների, կամ սեփական բլոգային գրառումների միջոցով): Իհարկե պարտադիր չէ, որ բլոգը լինի հրապարակային, քանի որ բլոգների թեմատիկ ընդգրկումը լայն է ու խիստ բազմազան, այսինքն բլոգները կարող են ունենալ ինչպես հեղինակային-ստեղծագործական ընդգրկում և ուղղվածություն, այնպես էլ նույն հաջողությամբ լինել քաղաքական, լրատվական, ժամանցային և կամ այլ ուղղվածության:

Ըստ հեղինակների կազմի բլոգները լինում են անձնական, խմբակային (կորպորատիվ, ակումբային) կամ հրապարակային (բաց):
Իսկ իմ բլոգը դիտեք այս հղումով՝ https://karinablog.wordpress.com/
Ներկայացնում է Մանուկյան Կարինան