Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը։ /3-րդ մաս/։ Նախագծեր։ 19.03-20.03

  1. Կարդա՛, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Պռունկ — դունչ, մռութ

  1. Բացատրի՛ր հետևյալ միտքը.
    Ջոնաթանը հասկացավ, թե ինչու է այդքան կարճ ճայերի կյանքը, նրանց կրծում է ձանձրույթը, վախը, չարությունը, բայց նա մոռացավ ձանձրույթը, վախը, չարությունը և երկար ու երջանիկ կյանքով ապրեց։

Իմաստն այն էր, որ պետք է միշտ ուրախ լինել, մոռանալ չարությունը և սիրել ամենքին: 

3. Բացատրի՛ր հետևյալ միտքը.
Պատկերացնո՞ւմ ես քանի֊քանի կյանք պիտի ապրել մինչև կհայտնվի աղոտ մի ենթադրություն, որ կյանքը չի սահմանափակվում կերով, պայքարով և Երամին իշխելով։ Հազարավոր կյանքեր, Ջո՛ն, տասը հազար։ Իսկ հետո ևս հարյուր կյանք՝ մինչև կսկսենք հասկանալ, որ գոյություն ունի կատարելություն կոչվածը, և էլի հարյուրը՝ մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելության հասնելը և մյուսներին դրա մասին պատմելն է։

Կյանքը չի ավարտվում ինչ-որ մեկին իշխելով: Պետք է կյանքում հասնես կատարելության: 

4. Բացատրի՛ր հետևյալ միտքը.
Ճայի իսկական «եսը» չգրված թվի նման կատարյալ է և միաժամանակ գոյություն ունի ժամանակի ցանկացած պահին, տարածության ցանկացած կետում։

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը։ /2-րդ մաս/։ Նախագծեր։ 18.03

  1. Կարդա՛, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և և բառարանի օգնությամբ բացատրել:

բազմապարույր — 

իմելման — 

վիրաժ — թռիչքի ձև

  1. Բացատրի՛ր հետևյալ տողերի փոխաբերական իմաստը.
  • Արագությունը հզորություն է, արագությունը երջանկություն է, արագությունը չխամրող գեղեցկություն է։

Արագությունը այստեղ փոխաբերական իմաստ է արտահայտում: Արագություն ասելով, կարող ենք նկատի ունենալ պայքարել և չհանձնվել: Չհանձնվելը հզորություն է, չհանձնվելը երջանկություն է, չհանձնվելը չխամրող գեղեցկություն է։ 

  • Դա պոռթկում էր, անմոռանալի, անկրկնելի պահ Երամի պատմության մեջ և նոր դարաշրջանի սկիզբ՝ Ջոնաթանի կյանքում։

Ջոնաթանը շատ նպատակասլաց էր և հասել էր իր նպատակին: Նա իր երազանքը դարձրեց նպատակ և հասավ իր նպատակին: Դա անմոռանալի և անկրկնելի պահ էր իր կյանքում: 

3. Բացատրի՛ր Ջոնաթանի հետևյալ միտքը.
Ինչքան լիարժեք կլինի կյանքն այժմ։ Ափի և ձկնորսանավերի արանքում ծուլորեն թրև գալու փոխարեն իմանալ կյանքի իմաստը։ Մենք վերջ կտանք տգիտությանը, մենք կդառնանք այնպիսի արարածներ, որոնց մատչելի կլինեն վարպետությունը եւ կատարելությունը։ Մենք կդառնանք ազատ։ Մենք կսովորենք թռչել։

Ջոնաթանը գտել էր կյանքի իմաստը: Կարծում եմ, որ սովորելը լավ բան է: Սովորելով Ջոնաթանը հասավ իր նպատակին: 

4. Ո՞րն է կյանքի իմաստը.

  • ըստ տոհմապետի

Տոհմապետը կարծում էր, որ պետք չէ բոլորից տարբերվել և շարունակել իրենց նախնիների ավանդույթները և սովորույթները: 

  • ըստ Ջոնաթան Լիվինգսթոն ճայի

Ըստ Ջոնաթան Լիվինգսթոնի կյանքի իմաստը նրանում էր կայանում, որ պետք է միշտ առաջ գնալ և նորանոր բաներ սովորել: Պետք էր տարբերվել բոլորից լավով: Ես կարծում եմ, որ նա շատ ճիշտ էր մտածում: