Ճապոնիա

  1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

d5b3d685d682d5b5

  1. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային երկիր է Արևելյան Ասիայում և Խաղաղ օվկիանոսի ափին՝ կազմված 6,852 կղզիներից, երկրի տարածքի 97%-ը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝ Րյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա։ 

  1. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Կարծում եմ, որ Ճապոնիան առավել զարգացած երկիր է, այդ պատճառով շատ մեծ դեր ունի ամբողջ աշխարհի տեխնոլոգիաների զարգացման համար: 

  1. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայի 75%-ը հարթավայրեր են: Ունի որոշակի օգտակար հանածոներ:

  1. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Ճապոնիայի տնտեսության առավել առաջատար ճյուղը արդյունաբերությունն է: Նաև զարգացած են ծառայությունները և գյուղատնտեսությունը: 

Ուսումնական գարուն նախագիծ / Կենսաբանություն

Երբ փոքր էի, ընտանիքիս հետ մեկնել էինք ճանապարհորդության դեպի Եվրոպա: Մենք այցելեցինք Եվրոպական մի քանի երկրներ, որոնց թվում են՝ Ֆրանսիան, Բելգիան, Շվեցարիան, Իտալիան, Ուկրանիան և այլն:

Ֆրանսիայում բնությունը շատ գեղեցիկ էր: Այնտեղ շատ էին խնամված ծառերը, ծաղիկները և այլն:

FR-homepage-hero_529404604-1920x1080

Բելգիայում շատ էին անձրևները: Նույնիսկ հիշում եմ, որ տանիքների վրա մամուռներ էին առաջանում:

14792023711_ede162670f_b

Շվեցարիայի բնությունը ամենագեղեցիկն էր: Մեր տան պատուհանից բացվում էր կանաչ տեսարան: Ծառերը խնամված էին, ծաղիկները ծաղկած, իսկ երկինքը միշտ պարզ էր:

Lucerne-aerial-view

Իտալիայի բնություն շատ տարբերվող էր: Կարծում եմ, որ շատ ավելի գեղեցիկ էր, քան մյուս երկրները:

unnamed

Ուկրանիայի բնությունը շատ սովորական էր և ոչնչով առավել չէր մյուսներից:

kijow

Առցանց ուսուցում: 24. 03. 2020թ.

  • Տեսագրում ենք՝  Համո Սահյանի, Եղ․ Չարենցի, Վահան Տերյանի կամ այլ բանաստեղծի  քո սովորած բանաստեղծությունները։
  • Քննարկում ենք կորոնավիուսի, այլ վիրուսների մասին արված հրապարակումներ։ Տեսագրում ենք քննարկումը։
  • Ընտանեկան նախագիծ՝ Երբ բոլորս տանն ենք․․․
  • Քո առօրյայի մասին պատումներ
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Ընթերցանություն: Վերլուծություններ
  • Թարգմանություններ նախընտրած լեզվից, նաև ոչ գեղարվեստական
  • Ռադիո և TV տեսանյութերի ստեղծում
  • Մտքեր: Խոհեր: Շարադրել մտքերը ցանկացած թեմայով
  • Գործնական քերականություն
  • Մեդիաընթերցարան: վերլուծություններ
  • Այլ նախագծեր։

Վ. Սարոյան: Դաշնամուր

Պատմվածքի հերոսը՝ Բենը, միշտ երազել էր դաշնամուր ձեռք բերել: Նա կարծում էր, որ նվագել չգիտի, բայց ամեն կերպ ձգտում էր, որպեսզի հասնի իր նպատակին և սովորի նվագել: 

«Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի: Մի կողմից դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի: Իրականում նույնիսկ ահավոր է»։

Կարծում եմ, որ Բենը շատ ճիշտ էր, քանի որ ինչ-որ գործ նախաձեռնելուց երբեմն փողը խանգարում է: Դա շատ վատ էր Բենի համար, քանի որ նա չկարողացավ գնել իր երազած դաշնամուրը: 

Առցանց ուսուցում: 23. 03. 2020թ.

  • Տեսագրում ենք՝  Համո Սահյանի, Եղ․ Չարենցի, Վահան Տերյանի կամ այլ բանաստեղծի  քո սովորած բանաստեղծությունները։
  • Քննարկում ենք կորոնավիուսի, այլ վիրուսների մասին արված հրապարակումներ։ Տեսագրում ենք քննարկումը։
  • Ընտանեկան նախագիծ՝ Երբ բոլորս տանն ենք…
  • Քո առօրյայի մասին պատումներ
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Ընթերցանություն: Վերլուծություններ
  • Թարգմանություններ նախընտրած լեզվից, նաև ոչ գեղարվեստական
  • Ռադիո և TV տեսանյութերի ստեղծում
  • Մտքեր: Խոհեր: Շարադրել մտքերը ցանկացած թեմայով
  • Գործնական քերականություն
  • Մեդիաընթերցարան: վերլուծություններ
  • Այլ նախագծեր։

What Are Fables? Որո՞նք են առակները

A fable is a fictional narrative meant to teach a moral lesson.

Առակը գեղարվեստական պատմություն է, որը նախատեսված է դաս ուսուցանելու համար: 

The characters in a fable are usually animals whose words and actions reflect human behavior.

Առակի հերոսները սովորաբար կենդանիներ են, որոնց խոսքերն ու արարքները արտացոլում են մարդկային վարքագիծը: 

Some of the best known fables are those attributed to Aesop, a slave who lived in Greece in the sixth century BC. A popular modern fable is George Orwell’s Animal Farm (1945).

Հայտնի առակներից մի քանիսը՝ Եզոպի ստրուկն է, որը ապրում էր Հունաստանում մ.թ.ա. 6-րդ դարում: Ժողովրդական ժամանակակից առակը Ջորջ Օրուելի Անասնաֆերման է (1945): 

 

1. Նախադասություներն ընդարձակի՛ր:

Պտտվում է:

Կարմիր ճոճանակը արագ պտտվում է: 

Հասկանում ենք:

Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ շուտով մարդկանց փոխարինելու են ռոբոտները: 

Հեռանում են:

Ամառային հանգստի բոլոր անմոռանալի օրերը հեռանում են: 

Մոռացել ես:

-Դու երևի մոռացել ես, որ ինձ խոսք էիր տվել, որ գալու ես ինձ հետ զբոսնելու: 

Գտա:

Ես վերջապես գտա ջրում խորը սուզվելու գաղտնիքը: 

2.   Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել  հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ. ծաղիկ. վար. կար. unւգ. երգ. ժողով. օճառ:

Ամպել, ծաղկել, վարել, կարել, սգալ, երգել, ժողովել, օճառել

բ) Գող. վախ, քար, մահ, մանուկ, Էջ (իջ), մայր:

Գողանալ, վախենալ, քարանալ, մահանալ, մանկանալ, իջնել, մայրանալ