Առցանց ուսուցում: 24. 03. 2020թ.

  • Տեսագրում ենք՝  Համո Սահյանի, Եղ․ Չարենցի, Վահան Տերյանի կամ այլ բանաստեղծի  քո սովորած բանաստեղծությունները։
  • Քննարկում ենք կորոնավիուսի, այլ վիրուսների մասին արված հրապարակումներ։ Տեսագրում ենք քննարկումը։
  • Ընտանեկան նախագիծ՝ Երբ բոլորս տանն ենք․․․
  • Քո առօրյայի մասին պատումներ
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Ընթերցանություն: Վերլուծություններ
  • Թարգմանություններ նախընտրած լեզվից, նաև ոչ գեղարվեստական
  • Ռադիո և TV տեսանյութերի ստեղծում
  • Մտքեր: Խոհեր: Շարադրել մտքերը ցանկացած թեմայով
  • Գործնական քերականություն
  • Մեդիաընթերցարան: վերլուծություններ
  • Այլ նախագծեր։

Վ. Սարոյան: Դաշնամուր

Պատմվածքի հերոսը՝ Բենը, միշտ երազել էր դաշնամուր ձեռք բերել: Նա կարծում էր, որ նվագել չգիտի, բայց ամեն կերպ ձգտում էր, որպեսզի հասնի իր նպատակին և սովորի նվագել: 

«Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի: Մի կողմից դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի: Իրականում նույնիսկ ահավոր է»։

Կարծում եմ, որ Բենը շատ ճիշտ էր, քանի որ ինչ-որ գործ նախաձեռնելուց երբեմն փողը խանգարում է: Դա շատ վատ էր Բենի համար, քանի որ նա չկարողացավ գնել իր երազած դաշնամուրը: 

Թողնել մեկնաբանություն