Առցանց ուսուցում. Գարունը մեր բակում

Արդեն գարուն է: Ձմեռը իր տեղը զիջել է գարնանը: Դրսում հետաքրքիր եղանակ է: Ծառերը բողբոջել են, ծաղիկներն էլ ծաղկել, իսկ թռչունները շարունակ երգում են: Այժմ երկինքը շատ պարզ է: Արևի առաջին ճառագայթները գեղեցկացնում են մեր բակը:

Մեր բակում իսկական գարուն է: Ունենք երեք ծիրանի ծառեր, որոնք մշակում են հայրս և եղբայրս: Արդեն երևում են ծիրանենիների առաջին բողբոջները.

20200317_17104720200317_17555820200317_17553820200317_175609

Պար «Լուտկի» / Վերլուծական աշխատանք

Նյութը կարդալուց հետո ես նոր բաներ իմացա «Լուտկի» պարի մասին: Այն Վանա պարերից է, ինչպես նաև Ալաշկերտի քոչարին: Լուտկին տղամարդկանց պար է, բայց նաև պարում են աղջիկները: «Լուտկի» նշանակում է հարձակվել, խայտառակել: «Լուտկի» բառի արմատը լույտն է: 

«Լուտկին» Վանա պարերից է։  «Լուտկի»  անվան արմատը լույտն է, որից առաջացել են լուտալ, լուտանալ բայերը, լուտանք գոյականը և այլն։  Լուտալ, լուտանալ նշանակում  է «հարձակվել,  նետվել ինչ-որ  մեկի վրա կշտամբանքով, խակտառակել, փնովել, հայհոյել, անիծել» ։
Հին կախարդ- քրմերի գործառույթների մեջ միշտ չէ, որ մտնեւմ էին բարի կախարդությունը, մոգությունն ու հմայությունը։  Նրանք, հաճախ ամբողջովին «վստահ» իրենց ուժերի վրա, փորձանք էին կոչում իրենց թշնամիների կամ իրենց համար ոչ ցանկալի անձանց նկատմամբ, ինչպես  փոքր թռչնակների հանդեպ վարվում էին նրանց տոտեմական նախակերպար Կատակ թռչունը։ Աստիճանաբար նմանատիպ գործառույթները փոքր-ինչ  մեղմացված և առանց կախարդական նշանակության անցել են կախարդ-քրմերի ժառանգորդներին՝ խեղկատակներին և ծաղրածուներին, որոնք էլ  ստացել են այլոց դատապարտելի արարքները բացահայտելու, ծաղրելու, հայհոյելու իրավունքը։  Նրանք իրենց ծաղրով, սրամտություններով ուրախացնում էին մարդկանց մի մասին՝ մերկացնելով և դիպուկ պարսավանքով նեղելով մյուսներին։ Սա հետագայում վերծանվեց սոցիալական պայքարի գործիքի, հարստահարողների դեմ հարստահարվողների զենքի։ «Լուտկի» անվան արմատը վկայում է, որ այն առնչվում է նմանատիպ ծաղրածու-խեղկատակների պարերին։
Հայերեն զարնել, հարկանել բայերի, հետևաբար նաև ոտ զարնել պարատեսակների անվանման մեջ պարփակված են բազում հասկացություններ, որոնք բնորոշում է նաև լուտալ բայը։ «Լուտկի» պարի բոլոր շարժումները փոխանցում են ցոլցլացող, կայծկլտացող ուրախություն։ Սա խեղկատակների, մերկացնողների կատակ պար է։ Նման բովանդակությունն ընդգծվում է նաև նրանով, որ «Լուտկին» շատ տեղերում միայն տղամարդկանց պար է, և միայն վերջերս են սկսել պարել համատեղ՝ խառը։
«Լուտկի» պարում «ոտ զարնելը» կատարվում է ոտքի ողջ ներբանով և ոտնաթաթով։ Շարժվում են կողք-կողքի, որը չի փոխվում նույնիսկ դարձումների ժամանակ, ճկույթ-ճկույթի, արմունկները ծալում ուղիղ անկյան տակ։ Դաստակները գոտկատեղի բարձրությամբ առաջ պարզած և գրեթե անշարժ են։

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը։ /1-ին մաս/։ Նախագծեր։ 16.03-17.03

  1. Կարդա՛, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և և բառարանի օգնությամբ բացատրել:

ձկնկուլ — ջրային թռչուն

կառամատույց — ուղևորման հարթակ երկաթուղային կայարանում

  1. Բնութագրի՛ր Ջոնաթան Լիվիգսթոն ճային ըստ այս հատվածի։

Կարծում եմ, որ նա շատ նպատակասլաց էր: Նա ուզում էր բոլորից տարբերվել և լինել արագընթաց ճայ: Ջոնաթանը շատ հետաքրքրասեր ճայ էր: Շատ համառ էր և մտածում էր այն, ինչը ոչ ոք չէր մտածի:

  1. Բնութագրիր՛ մյուս ճայերին ըստ այս հատվածի։

Մյուս բոլոր ճայերը ոչնչով չէին տարբերվում իրարից: Նրանք միշտ կեր էին փնտրում և ապրում իրենց առօրյա հոգսերով: 

  1. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ են արտահայտությունները մեծատառով գրված։

Որոշ արտահայտություններ մեծատառերով են գրված, քանի որ չափազանց կարևոր միտք են արտահայտում: