Հայոց լեզու, գրականություն: 10. 03. 2020թ.

  1. Գրեք ա և ե խոնահման 5-ական պարզ բայեր:

Խաղալ, լողալ, կարդալ, դողալ,երգել, սիրել, գրել, նայել, վարել։

Ո՞ր բայերն են կոչվում պարզ բայեր:

Պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:

2. Գրեք  5 ածանցավոր բայ:

Խաղացնել, հեռանալ, սիրվել, պարզեցնել, կպչել։

Ո՞ր բայերն են կոչվում ածանցավոր բայեր:

Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր։ 

3. Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Գրեք սոսկածանցավոր բայեր:

Կպչել, հեռանալ, տիրանալ, բարձրանալ։

Ինչո՞ւ են այդ բայերը կոչվում սոսկածանցավոր:

    4. Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:

Գրեք սպատճառական ածանց ունեցող բայեր:

Խաղացնել, խմեցնել, ուտացնել, քնեցնել։

Ինչո՞ւ են այդ բայերը կոչվում պատճառական:

5. Ընտրիր հումորներից մեկը և թարգմանիր:

Լրացուցիչ կրթություն

Առաջադրանք 8-րդ դասարան, մարտի 1-8

Առաջադրանք 1

Դասարանական-Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլը:/Համաշխարհային պատմություն , 8-րդ դասարան, էջ 78-82, համացանց/

  • Թվարկիր արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում  ընդհանուր ձեռքբերումները, նվաճումները:

Երկները ավելի զարգացան, եղան շատ հեղափոխություններ, ցույցեր: Բնակչությունը մեծ աճ ունեցավ: Աղքատությունը նվազեց: Գիտությունը և տեխնիկան զարգացավ: Արտադրական իրավունքները հաստատվեցին: 

  • Հիմնավորիր աշխարհի անհավասարաչափ զարգացման պատճառները:

Եվրոպական երկները և Ամերիկան սկսեցին զարգանալ, իսկ Աֆրիկան այդպես էլ չզարգացավ: Շուտով կտրուկ զարգացավ Ճապոնիան:

  • Տալ ծանր արդյունաբերության հասկացության պարզաբանումը, ինչ գործոններ նպաստեցին ծանր արդյունաբերության զարգացմանը, ինչ փոփոխություններ  կատարվեցին հասարակության ընկերային կյանքում:

1977 թվականին ծանր արդյունաբերությունը տվել է ԽՍՀՄ ամբողջ արդյունաբերական արտադրանքի մոտ 60%-ը։ Այն որոշիչ դեր է խաղացել երկրի արտադրողական ուժերի զարգացման, կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման գործում։ Ստեղծվել է մրցակցություն հասարկությունների միջև, քանի որ ծանր արդյունաբերությունը ժողովրդի բարեկեցության բարձրացման հիմքն է։

Տանը

Փոփոխություններ տնտեսության մեջ և սոցիալական կյանքում//Համաշխարհային պատմություն , 8-րդ դասարան, էջ 84-85, համացանց/

  • «Հայտնի մարդիկ»- Հ.Ֆորդ, Ջ. Ռոկֆելեր, Ջ.Մորգան, Ա. Կրուպ, Վ.Սիմենս

Ծնվել է 1839 թ. հուլիսի 8-ին  Նյու Յորք քաղաքում։ Ռոքֆելլերը իր ընտանիքի 6 զավակներից երկրորդն է։ Ծնվել է բողոքական Էվերի Ռոքֆելլերի ընտանիքում։

Նրա հայրն սկզբնական շրջանում անտառահատ է եղել, հետո դարձել է վաճառական և իրեն կոչել է «բույսերի բժիշկ»։ Նրա հարևանների պատմելով, Ջոնի հորը համարել են տարօրինակ մարդ։ Հոգեպես Վիլյամը բնույթով Վիլյամը համարձակ մարդ է եղել, որը նրան օգնել է մեծ կապիտալի տեր դառնալ և 3100 դոլլար արժողությամբ հողատարածք ձեռք բերել։ Ջոնի մայրը՝ Էլիզան, զբաղվել է տնային տնտեսությամբ։

Ջոնի հիշողություններով, իր հայրը իրեն վաղ տարիքից պատմել է բիզնեսի մասին, որում ինքը ներդրում է ունեցել, բացատրել է բիզնեսի սկզբունքների մասին։ Ջոնը սկսել է աշխատել 7 տարեկանից՝ վաճառքի համար պահելով հնդկահավեր, օգնելով հարևաններին բանջարանոցում և այլն: Իր ցուցաբերած արդյունքների մասին վիճակագրական տվյալները նա գրառում էր իր գրքույկում։ Նա շատ հանգիստ երեխա էր ու ահավոր ցրված։ Լինելով շատ զգացմունքային մարդ՝ նա բնավ էլ չէր սիրում իր զգացմունքները ցույց տալ շրջապատին։ Բիզնեսում նրա առաջին քայլերը դեռ 7 տարեկանից են ի հայտ եկել, երբ տանը, պահելով և մեծացնելով մի քանի հնդկահավ, նա վաճառում է իր հարևանին 50 դոլարով, իսկ այդ գումարը պարտքով տալիս է մյուս հարևանին տարեկան 7%-ով։ Երբ իր հասակակիցները կոնֆետներ էին գնում, ուտում, խաղում էին ու դրսում ուրախանում, Ջոնն իր աշխատած առաջին գումարներն էր անընդհատ բռի մեջ պահում ու երազում դրանց շատացման մասին։

Մի անգամ Ջոնը ջրային ճանապարհով 40 000 դոլար արժողությամբ ցորեն է առաքել իր գործընկերներին և խնայել 150 դոլար՝ ապահովագրության համար: Գիշերը սկսվում է փոթորիկ, և Ջոնը աչք չի փակում՝ վաղ առավոտյան շտապելով ձևակերպել ապահովագրություն: Սակայան պարզվում է, որ ապրանքը չի տուժել, իսկ Ջոնը ուրախանալու փոխարեն հիվանդանում է՝ չնայած, որ իր ընկերությունը աշխատել էր 500 000 դոլար:

14 տարեկանում նա ծնողների հետ տեղափոխվում է Գրելվելդ, իսկ երկու տարի անց լքում է դպրոցը և աշխատանքի անցնում փոքրիկ գյուղատնտեսական ընկերությունում: Որոշ ժամանակ անց նա դառնում է ցորենի առևտրով զբաղվող ընկերության տերերի գործընկերը:

Այդ ժամանակահատվածում նա արդեն լավ տիրապետում էր մաթեմատիկային` անգամ մասնակցել էր հաշվապահական որոշ դասերի, սակայն այդպես էլ դպրոցը չավարտեց։ Սակայն աշխատանք գտնելն այդքան էլ հեշտ չէր, քանի որ 6 շաբաթ շարունակ նա այդպես էլ գործ չէր գտնում, մինչև Hewitt and Tuttle ընկերությունը, տեսնելով նրա խանդավառությունը, ընդունեց աշխատանքի որպես հաշվապահի օգնական։ Առաջին երեք ամիսը նա աշխատում էր անվճար։ Աշխատավարձը կազմում էր ամսական 17 դոլար, հետո 25 դոլար, իսկ առաջին աշխատավարձով Ջոնը գնեց հաշվապահական գիրք, որտեղ ներառում էր իր ծախսերն ու եկամուտները։ Այս ամբողջ ժամանակահատվածում իր կատարած աշխատանքը Ռոկֆելլերին իսկապես հաճույք էր պատճառում, չնայած որ աշխատանքը սկսվում էր առավոտյան 6.30-ից և ավարտվում երեկոյան ժամը 10-ին։ Ջոնն այնպիսի մեծ ցանկությամբ էր սովորում և աշխատում, որ ընկերության ղեկավարի հեռանալուց հետո միանգամից նրան նշանակեցին նոր ղեկավար, իսկ աշխատավարձը կազմում էր ընդամենը 600 դոլար։

յս ամենը Ռոկֆելլերին շատ վշտացրեց, քանի որ նախորդ տնօրենը ստանում էր 2000 դոլար։ Ջոնն լքեց ընկերությունը։ Ռոկֆելլերը 19 տարեկան էր և ուներ բավականին կապիտալ, քանի որ 3 տարում աշխատած գումարի մեծ մասը նա կուտակել էր։ Ջոնը որոշեց ընկերոջ՝ Մորիս Կլարկի, հետ ստեղծել սեփական ընկերությունը, սակայն գումարը բավարար չէր, ինչը նա պարտքով վերցրեց հորից, ի դեպ զարմանալի է, բայց իսկապես պարտքով էր վերցրել։ Հայրը դրանից հետո լքում է ընտանիքը` փախչելով մեկ այլ կնոջ մոտ։ Այդ հանգամանքն այնքան է վշտացնում Ջոնին, որ հոր մահին անգամ նա չի գնում թաղմանը։ Բիզնեսն իրենից ներկայացնում էր ալյուրի և սերմերի վաճառք։ Սակայն ինչպես ցույց տվեց հետագան, նա այդքան էլ ճկուն չէր առևտրի և վաճառքի բնագավառում, ուստի դա իր գործը չդարձավ, քանի որ իրական փողերը նրան բերեց միայն նավթը։ 1863 թվականին, երբ 24 տարեկան էր, գործընկերների հետ կառուցեց առաջին վերամշակման գործարանը։ Այն Քլիվլենդից այնքան էլ հեռու չէր։ Շուտով ամուսնացավ Լորա Սփելմանի հետ, ում ճանաչում էր ուսանողական տարիներից։ Լորան էլ ամուսնու նման աստվածավախ էր։ Նա ուսուցչուհի էր ու պրակտիկ խելքով օժտված կին։ Մի անգամ Ռոկֆելլերն ասել է. «Առանց նրա խորհուրդների ինքը հավանաբար կապրեր աղքատ»։

Ռոքֆելլերն իր բարեկամ ու գործընկեր Հենրի Ֆլագռելի հետ կենտրոնացրեց նավթարդյունահանող ու նավթամշակող ձեռնարկությունները մեկ ընդհանուր տրեստի՝ «Ստանդարտ օյլի» մեջ։ Այդ մրցակցությանը հակառակորդները չդիմացան։ Նրանք երկու ելք ունեին. կա՛մ պետք է միանային Ռոքֆելլերին, կա՛մ էլ սնանկանային։ Ընկերությունը ողջ Ամերիկայի նավթարդյունաբերության 95 %-ի վրա վերահսկողություն ուներ։

«Standart Oil»-ի գործունեությունը հանգեցնում է հասարակական բողոքի ալիքի առաջացմանը, ինչի արդյունքում 1890թ.-ին ընդունվում է Շերմանի հակամենաշնորհային օրենքը:

Ռոքֆելերն առաջին մարդն էր աշխարհում, ում ունեցվածքը հատեց մեկ միլիարդի շեմը: Գործարարն ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ` 1913թ.-ին հիմնադրելով Ռոքֆելերի բարեգործական հիմնադրամը:

1911 թվականին նրան հաջողվեց շրջանցել Շերմանի հակատրեստային օրենքը, որն ընդունվել էր 1890 թվականին։ Այդ օրենքն ուղղված էր մոնոպոլիաների դեմ։ Օրենքը հաջողվեց շրջանցել, սակայն «Ստանդարտ օյլ» տրեստը մասնատվեց 34 ընկերության։ Ռոքֆելլերի անունը նույնացվում էր հարստության հետ։ Նա Ամերիկայի մի քանի նահանգներում տներ ուներ, մի քանի վիլլաներ, հողատարածքներ, Նյու Ջերսիում` գոլֆի անձնական տարածք, բայց ամենից շատ սիրում էր Նյու Յորքի մերձակայքում գտնվող «Փոքանտիկո հիլլզ» վիլլան։ Ռոքֆելլերն առատաձեռն գործարար էր, քրիստոնյա ու դրանով շատ էր հպարտանում. իր եկամտի 10%-ը տալիս էր եկեղեցուն։

Նրա մասնակցությամբ 1892 թվականին հիմնվել է Չիկագոյի համալսարանը։ 1897 թվականին նա ավելի ու ավելի շատ է զբաղվում բարեգործությամբ, իսկ ընկերության կառավարումը վստահում է տաղանդավոր գործընկերներին։ 1901թվականին հիմնվել է բժշկական ինստիտուտը նրա մասնակցությամբ, որն ավելի ուշ անվանվեց Ռոքֆելլերի անունով։ Մեկ տարի անց նա կազմավորեց կրթական խորհուրդը։ 1913 թվականին ստեղծեց Ռոքֆելլեր հիմնադրամը։

Ջոն Ռոքֆելերը մահացել է1937թ.-ի մայիսի 23-ին, ԱՄՆ-ի Ֆլորիդա քաղաքում, նրա 100-րդ տարեդարձին մնացել էր մի քանի օր։ Իր վախճանի պահին ավելի հայտնի էր որպես բարերար, քան որպես գործարար։ Իր կյանքի ավարտին նա ավելի քան կես միլիարդ դոլար է բաժանել բարեգործական նպատակներով, չնայած դրան, միակ որդին՝ Ջոն Ռոքֆելլեր-կրտսերը ժառանգեց 460 միլիոն դոլար։ Կրտսեր Ռոքֆելլերը նույնպես հայտնի է բարեգործություններով։ Նրա շնորհիվ է կառուցվել ՄԱԿ-ի գրասենյակը Նյու Յորքում, որի շինարարության համար նվիրաբերել է 9 միլիոն դոլար։ Բացի այդ, նա Նյու Յորքում կառուցել է Ռոքֆելլեր արդյունաբերության կենտրոնը։ Կրտսեր Ռոքֆելլերն իր 6 երեխաներին թողել է 240 միլիոն դոլար։

Առաջադրանք 2

Քաղաքական կյանքի զարգացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում:Համաշխարհային պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 88-92, համացանց/

  • Տալ «քաղաքացիական հասարակություն»«կուսակցություն»,  «ընդհանուր ընտրական համակարգ» հասկացությունների բացատրությունը:
  • Համեմատել պահպանողականների և ազատականների հիմնական գաղափարները:
  • Հիմնավորեք կամ հերքեք, արդյոք համընդհանուր ընտրական համակարգը ժողովրդավարության  պարտադիր պայման է: