Հայոց լեզու, գրականություն: 13. 03. 2020թ.

1. Կարդալ Ակսել Բակունցի ,,Օրանջիա,, պատմվածքը և համառոտ 8-10 նախադասությամբ գրել սյուժեն։

Օրանջիայի ձորակը գարնանը գեղեցիկ բնություն ուներ: Իսկ Մանասի խրճիթի մոտ այդպես չէր: 

Մանասը որոշեց ձորակում խրճիթ կառուցել: Նա արդեն սկսել էր կառուցել, երբ Առաքելը տեսավ այդ ամենը: 

Առաքելից բոլորը վախենում էին, որովհետև նրա հետ գլուխ դնելը կարող էր վատ հետևանքներ ունենալ: 

Առաքելը նույնպես ուզում էր այդտեղ տուն կառուցել: Որոշեց կռիվ չսարքի, որպեսզի առավոտյան երեսով տա, բայց այնպես ստացվեց, որ նրանք կռիվ արեցին: 

Մանասը վնասվածքներ ուներ, բայց շարունակում էր աշխատել: Շուտով Մանասը տունը կառուցեց և իր ընտանիքի անդամները տեղափոխվեցին այդտեղ ապրելու: 

Լուրեր տարածվեցին, որ ոստիկաններն ասել են, թե Առաքելը պետք է այդտեղ տուն կառուցի, բայց շուտով բոլորն իմացան, որ դա Առաքելն էր կազմակերպել: 

Երբ Մանասը գնացել էր որսի, կրակոցներ լսվեցին: Մանասի խրճիթը վառվել էր, նրա ընտանիքի անդամները վնասվածքներ ունեին:

Մանասին բռնեցին տարան, որովհետև կասկածում էին, որ նա է մեղավոր, ինչքան էլ որ Մանասը ասում էր, որ ինքը անմեղ է: 

Հետո, երբ եկավ գարունը, Մանասի խրճիթի վրա ծաղկեց մասրենին: 

2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:

ամարաթ ― ապարանք

ջանդարմ ― ոստիկան

ղամչի ― մտրակ

ալավ ― բոց

  1. Պատմվածքից դուրս գրել պատկերավորության միջոցները.
  • 5 համեմատություն

Ձորակում շինվող տունը սուր փշի պես Առաքելի աչքը մտավ։

Մանասի ոտքերը թուլացան, և ոտքերը քաշ տալով ինքն էլ գնաց բոլորի հետ, հոտից ետ ընկած կաղլիկ ոչխարի նման։

Պատմում են, թե ինչպես Առաքելը գիշերով հանդ էր գնում։

Պրիստավը բեղերը ոլորեց, բեղը փաթաթեց մատին և ձգեց մինչև աչքատակ, ասես աչքն էր ուզում կոխի։

Բարձրանում էին տան պատերը, և պատերի հետ Առաքելի սրտում զայրույթն էր ծառս լինում, սանձարձակ ձիու պես։

  • 5 մակդիր

Վայրի վարդեր

Սանձարձակ ձի

Նավթոտ փալաս

Տաշած քարեր

Բարակ արահետ

  • 5 փոխաբերություն

Ոխ ուներ սրտում, աչքն էլ ուրիշ բան չէր տեսնում։ 

Մանասը փափախը գետնով տալ չէր ուզում, էլի իր հին ասածն էր կրկնում։ 

Բայց Առաքելը չէր էլ ցույց տալիս, թե ինքը հաշիվ ունի Մանասի հետ։ 

Մանասը երբեմն միտք էր անում, թե Առաքելը ոխը հանելու համար գնաց տանուտեր եղավ։ 

– Էյ, պլստուն կազակ, ինչու՞ այդքան շատ խմեցիր Առաքելի տանը, արյունդ գլխիդ տվավ, տաքացար։