Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը։ /4-րդ մաս/։ Նախագծեր։ 20.03

  1. Կարդա՛, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Նախապաշարմունք — կանխակալ կարծիք՝ վերաբերմունք

  1. Քննարկի՛ր հետևյալ մտքերը.
  • Իրականում մեզնից յուրաքանչյուրը մարմնավորում է Մեծ Ճայի գաղափարը՝ համապարփակ ազատության գաղափարը, թռիչքի ճշգրտությունը ևս մի քայլ է, որ մեզ մոտեցնում է մեր իսկական էության արտահայտմանը

Մեզնից յուրաքանչյուրս էլ անհատականություն ենք: Թռիչքի ընթացքում՝ կյանքի հետ մեկտեղ, չպետք է կորցնենք մեր «եսը»: 

  • Մեզ համար ոչ մի խոչընդոտ չպետք է գոյություն ունենա։ Ահա թե ինչու ենք ձգտում տիրապետել և բարձր արագություններին, և՛ փոքր արագություններին, և՛ բարձրագույն սավառնորդության թռիչքաձևերին…

Մեզ բոլորիս ոչ մի խոչընդոտ չպետք է խանգարի: Հակառակ դեպքում մենք չենք կարող հաղթահարել ցանկացած փորձություն:  

  • Ձեր ողջ մարմինը, մի թևի ծայրից մինչև մյուսը,— նորից ու նորից կրկնում էր Ջոնաթանը,— ոչ այլ ինչ է, քան ձեր միտքը գամող շղթաներ, և դուք կփշրեք ձեր մարմինը կապկպող շղթաները…

Եթե կորցնես քո «եսը» և տրվես ուրիշների կարծիքին, դրանով կփշրես ինքդ քեզ՝ կորցնելով քո անհատականությունը: 

Նա խոսում էր շատ պարզ բաների մասին՝ որ ճայն իրավունք ունի թռչելու, որ նա իր բնույթով ազատ է և ոչինչ չպետք է խանգարի նրան ազատ լինել՝ ոչ մի սովորույթ, նախապաշարմունք, արգելք։

Ազատ լինելու համար, քեզ չի ոչինչ չի կարող խանգարել: 

  • Դու չպետք է սիրես թռչունների խելագար երամը։ Դու ամենևին էլ պարտավոր չես չարիքին և ատելությանը սիրով հատուցել։ Դու պարտավոր ես մարզվել և այդ թռչուններից յուրաքանչյուրի մեջ տեսնել իսկապես բարի ճային, ապա օգնես նրանց՝ իրենց մեջ տեսնելու հենց նույն ճային։ Ահա թե որն է սերը։

Ամեն մեկը պետք է ունենա իր կարծիքը և չփորձի ամեն կերպ նմանվել մյուսներին: 

  • Շարունակիր ինքդ քեզ որոնել, ահա թե ինչ է պետք քեզ։ Աշխատիր ամեն օր գոնե մի քայլ մոտենալ իսկական, ամենազոր Ֆլետչերին։ Նա է քո դաստիարակը։ Դու պետք է սովորես հասկանալ նրան և կատարել այն, ինչ քեզ կթելադրի։

Նպատակիդ հասնելու համար, պետք է յուրաքանչյուր օր որոշակի ժամանակ հատկացնես, որպեսզի քիչ-քիչ մոտենաս գագաթնակետին:  

  • Մի հավատա աչքերիդ։ Նրանք միայն խոչընդոտներն են տեսնում։ Տեսնել՝ նշանակում է հասկանալ, ըմբռնիր այն, ինչ արդեն գիտես և կսովորես թռչել։

Մարդու ներքին աշխարհը ավելի թանկ է: Պետք չէ դատել մարդուն իր արտաքին տեսքից: 

  • Եվ չնայած Ֆլետչերն աշխատում էր պահանջվող խստությամբ նայել իր աշակերտներին, հանկարծ նրանց բոլորին տեսավ այնպիսին, ինչպիսին իրականում նրանք կային ֊ տեսավ մեկ ակնթարթ, բայց այդ ակնթարթում ոչ միայն հավանեց, այլև սիրեց բոլորին։ «Սահման գոյություն չունի՞, Ջոնաթան»,— ժպտալով մտածեց նա և սլացավ գիտելիքներին հետապնդելու։

Ֆլետչերը դասից դուրս նկատեց բոլորի առանձնահատկությունները: Նա ոչ միայն հավանեց, այլ նաև սիրեց: