Հայոց լեզու, գրականություն: 11. 03. 2020թ.

  1. Ներկայացնել Եղ. Չարենցից  ընտրած բանաստեղծությունը:
  2. Գրեք՝ ինչո՞վ են տարբերվում բայերի տրված երկու շարքերը.
  • ա) կարդալ, ուրախացած, վազելիս, նայում, հանգստանալու, թռչի, բարկացող
  • բ) կխոսեմ, գնալու ենք, ցանկանում է, պիտի ասեք, եկել ես

Ա շարքի բառերը անդեմ են, իսկ Բ շարքի բառերը դիմավոր: 

2. Դուրս գրիր գոյականները, ածականները, դիմավոր և անդեմ բայերը՝ գրելով նրանց հատկանիշները.

Նրա համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն էր։ Երբ բոբիկ, արևից խանձված ոտքերով քայլում էր առվի եզերքով, բահով ճումերը առվից դեն գցում, որ ջրի հոսանքը սահուն լինի,— Լառ-Մարգարին այնպես էր թվում, թե ջրի պապակ արտերն ու ծարավ այգիները տապ արած, իրեն են սպասում։

Գոյականներ

Այգին — հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով

Արտերը — հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, ուղղական հոլով

Արևից — հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, տրական հոլով

Ոտքերով — հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, գործիական հոլով

Առվի — հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, սեռական հոլով

Բահով — հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, գործիական հոլով

Ջրի — հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, սեռական հոլով

Հոսանքը — հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով

Այգիները — հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, ուղղական հոլով

Ածականներ

Մեծ — որակական ածական

Բոբիկ — հարաբերական ածական

Խանձված — որակական ածական

Սահուն — որակական ածական

Դիմավոր

Քայլում էր — 

Լրացուցիչ կրթություն

  1. Սովորիր Չարենցի բանաստեղծություններից մեկը:

Արևը — որպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ:
Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար:
Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:
Ու ճախրում է նա — մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ…

  1. Տեսագրիր:
  2. Գրիր՝ ինչու ես ընտրել այդ բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությունը ինձ շատ դուր եկավ: Հատկապես այս տողերը. «Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ» և «Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար»: Ես շատ հավանեցի այս տողերը: Կարծում եմ, որ հենց այս տողերը հավանելով, նաև հավանեցի բանաստեղծությունը: 

Ջոն Ռոքֆելեր. Ներածություն և ամփոփում

Ներածություն

19-րդ դարում երկները ավելի զարգացան, եղան շատ հեղափոխություններ, ցույցեր: Բնակչությունը մեծ աճ ունեցավ: Աղքատությունը նվազեց: Գիտությունը և տեխնիկան զարգացավ: Արտադրական իրավունքները հաստատվեցին: Եվրոպական երկները և Ամերիկան սկսեցին զարգանալ, իսկ Աֆրիկան այդպես էլ չզարգացավ: Շուտով կտրուկ զարգացավ Ճապոնիան:

Ամփոփում

19-րդ դարում Ռոքֆելերը եղել է մեծ բարեգործ, ունեցել է իր սեփական հիմնադրամը: Պատերազմի ժամանակ մթերքներ էր մատակարարում: Իր վաստակած գումարով նա իր սեփական նավթարդյունաբերական գործարանն է կառուցում,որը շատ մեծ հաջողությունների է հասնում:

Ջոն Ռոքֆելեր. Մի գործարարի պատմություն

Ջոն Ռոքֆելերը ծնվել է 1839թ.-ի հուլիսի 8-ին, ԱՄՆ-ի Ռիչֆորդ քաղաքում, մանր առևտրականի ընտանիքում:14 տարեկանում նա ծնողների հետ տեղափոխվում է Գրելվելդ, իսկ երկու տարի անց լքում է դպրոցը և աշխատանքի անցնում փոքրիկ գյուղատնտեսական ընկերությունում: Որոշ ժամանակ անց նա դառնում է ցորենի առևտրով զբաղվող ընկերության տերերի գործընկերը:

Խելացի և նպատակասլաց Ռոքֆելերն ամեն ինչ անում է իր առջև դրված նպատակներին հասնելու համար:1861-1865թթ.-ին` քաղաքացիական պատերազմի ընթացքում, նա մի ամբողջ կարողություն է աշխատում բանակին գյուղատնտեսական  մթերքներ մատակարարելով: Վաստակած փողերով Ռոքֆելերը Քլիվլենդում նավթարդյունաբերական գործարան է կառուցում:

1870թ.-ին Ռոքֆելերը հիմնում է «Standart Oil» նավթային ընկերությունը, որը հետագայում դառնում է ԱՄՆ-ի խոշորագույն կորպորացիաներից մեկը: Հետագայում այս ընկերությունը տնօրինում է ԱՄՆ-ի նավթարդյունաբերության 95%-ը: Այս ընթացքում Ռոքֆելերն ակտիվորեն գնում է հողատարածքներ և անշարժ գույք, ինչպես նաև` իր մրցակիցների նավթային ընկերությունները:

«Standart Oil»-ի գործունեությունը հանգեցնում է հասարակական բողոքի ալիքի առաջացմանը, ինչի արդյունքում 1890թ.-ին ընդունվում է Շերմանի հակամենաշնորհային օրենքը:

Ռոքֆելերն առաջին մարդն էր աշխարհում, ում ունեցվածքը հատեց մեկ միլիարդի շեմը: Գործարարն ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ` 1913թ.-ին հիմնադրելով Ռոքֆելերի բարեգործական հիմնադրամը:

Ջոն Ռոքֆելերը մահացել է1937թ.-ի մայիսի 23-ին, ԱՄՆ-ի Ֆլորիդա քաղաքում, նրա 100-րդ տարեդարձին մնացել էր մի քանի օր: