Ջոնաթան Լիվինգսթոն ճայը։ Ռիչարդ Բախ

  1. Կարդացեք ամբողջական տեքստը։
  2. Դուրս գրեք ձեր կարծիքով գլխավոր մտքերը։
  • Արագությունը հզորություն է, արագությունը երջանկություն է, արագությունը չխամրող գեղեցկություն է։
  • Դա պոռթկում էր, անմոռանալի, անկրկնելի պահ Երամի պատմության մեջ և նոր դարաշրջանի սկիզբ՝ Ջոնաթանի կյանքում։
  • Ջոնաթանը հասկացավ, թե ինչու է այդքան կարճ ճայերի կյանքը, նրանց կրծում է ձանձրույթը, վախը, չարությունը, բայց նա մոռացավ ձանձրույթը, վախը, չարությունը և երկար ու երջանիկ կյանքով ապրեց։
  • Պատկերացնո՞ւմ ես քանի֊քանի կյանք պիտի ապրել մինչև կհայտնվի աղոտ մի ենթադրություն, որ կյանքը չի սահմանափակվում կերով, պայքարով և Երամին իշխելով։ Հազարավոր կյանքեր, Ջո՛ն, տասը հազար։ Իսկ հետո ևս հարյուր կյանք՝ մինչև կսկսենք հասկանալ, որ գոյություն ունի կատարելություն կոչվածը, և էլի հարյուրը՝ մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելության հասնելը և մյուսներին դրա մասին պատմելն է։
  • Ճայի իսկական «եսը» չգրված թվի նման կատարյալ է և միաժամանակ գոյություն ունի ժամանակի ցանկացած պահին, տարածության ցանկացած կետում։
  • Իրականում մեզնից յուրաքանչյուրը մարմնավորում է Մեծ Ճայի գաղափարը՝ համապարփակ ազատության գաղափարը, թռիչքի ճշգրտությունը ևս մի քայլ է, որ մեզ մոտեցնում է մեր իսկական էության արտահայտմանը,
  • Մեզ համար ոչ մի խոչընդոտ չպետք է գոյություն ունենա։ Ահա թե ինչու ենք ձգտում տիրապետել և բարձր արագություններին, և՛ փոքր արագություններին, և՛ բարձրագույն սավառնորդության թռիչքաձևերին…
  • Ձեր ողջ մարմինը, մի թևի ծայրից մինչև մյուսը,— նորից ու նորից կրկնում էր Ջոնաթանը,— ոչ այլ ինչ է, քան ձեր միտքը գամող շղթաներ, և դուք կփշրեք ձեր մարմինը կապկպող շղթաները…
  • Նա խոսում էր շատ պարզ բաների մասին՝ որ ճայն իրավունք ունի թռչելու, որ նա իր բնույթով ազատ է և ոչինչ չպետք է խանգարի նրան ազատ լինել՝ ոչ մի սովորույթ, նախապաշարմունք, արգելք։
  • Դու չպետք է սիրես թռչունների խելագար երամը։ Դու ամենևին էլ պարտավոր չես չարիքին և ատելությանը սիրով հատուցել։ Դու պարտավոր ես մարզվել և այդ թռչուններից յուրաքանչյուրի մեջ տեսնել իսկապես բարի ճային, ապա օգնես նրանց՝ իրենց մեջ տեսնելու հենց նույն ճային։ Ահա թե որն է սերը։
  • Շարունակիր ինքդ քեզ որոնել, ահա թե ինչ է պետք քեզ։ Աշխատիր ամեն օր գոնե մի քայլ մոտենալ իսկական, ամենազոր Ֆլետչերին։ Նա է քո դաստիարակը։ Դու պետք է սովորես հասկանալ նրան և կատարել այն, ինչ քեզ կթելադրի։
  • Մի հավատա աչքերիդ։ Նրանք միայն խոչընդոտներն են տեսնում։ Տեսնել՝ նշանակում է հասկանալ, ըմբռնիր այն, ինչ արդեն գիտես և կսովորես թռչել։
  • Եվ չնայած Ֆլետչերն աշխատում էր պահանջվող խստությամբ նայել իր աշակերտներին, հանկարծ նրանց բոլորին տեսավ այնպիսին, ինչպիսին իրականում նրանք կային ֊ տեսավ մեկ ակնթարթ, բայց այդ ակնթարթում ոչ միայն հավանեց, այլև սիրեց բոլորին։ «Սահման գոյություն չունի՞, Ջոնաթան»,— ժպտալով մտածեց նա և սլացավ գիտելիքներին հետապնդելու։
  1. Այդ մտերով ստեղծեք տեսանյութ՝ մտքերը ընթերցելով։
  2. Ահա մի օրինակ. կարդում են մեր ուսուցիչները։
  3. Գրեք ձեր մտքերը առցանց քննարկումների մասին, որքան հնարավոր է մանրամասն։

Գրականության առցանց քննարկումները շատ տպավորիչ էին: Մենք քննարկել ենք Ռիչարդ Բախի “Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը” պատմվածքի առաջին, երկրորդ և երրորդ հատվածները: Կցանկանամ, որ նորից լինեն այդպիսի քննարկումներ, քանի որ չափազանց հետաքրքիր են անցնում: 

  1. Գրավոր վերլուծեք ,,Ջոնաթան Լիվինգսթոն ճայը,,։

Պատմվածքը Ջոնաթան անունով ճայի մասին է, ով իր ամբողջ կյանքի ընթացքում ձգտում էր հասնել առավելության: Ջոնաթանը ցանկանում էր բոլորից տարբերվել և լինել ավելի լավը: Նա առանց հանձնվելու քրտնաջան տանջվում էր, որպեսզի հասնի իր նպատակին: Բոլոր թռչունները մտածում էին, որ պետք չէ տարբերվել մյուսներից և մտածել օրվա ուտելիքի մասին: Բայց Ջոնաթանը կարծում էր, որ այդպես չէ: Պետք է կյանքի ընթացքում հասնես կատարելության: Յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր սեփական կարծիքը և անել այն, ինչը ճիշտ ենք գտնում տվյալ պահին: 

Թողնել մեկնաբանություն