Մարտի 30- ապրիլի 14- հասարակագիտություն

Ո՞վ է ամենադաժանը

Մրջյունները շատ զոհեր տվեցին ջրհորի ճանապարհին և նրանց Գլխավոր Ժողովը որոշեց, որ մարդն ամենադաժան կենդանին է:

Գառների մի մասը չկարողացավ փախչել գայլերից և նրանց Գերագույն Ժողովը որոշեց, որ գայլն ամենադաժան կենդանին է:

X մոլորակի բանական արարածները պատահմամբ ոչնչացրեցին y մոլորակի բանական արարածների մեծագույն մասին և ստորգետնյա անձավում պատսպարվածները որոշեցին, որ այլմոլորակայիններն ամենադաժան արարածներն են:

Յուրաքանչյուրի համար էլ իր ուժեղ թշնամին կամ հակառակորդը վատն է և դաժան: 

Առնետավազք

Նկուղում առնետավազք էր: Լուրեր էին տարածվել, որ գետի ջրերը բարձրանում են: Այդ լուրերին չհավատացողներ կային, որոնք սակայն պնդում էին, որ վտանգը առնետակեր գազանի հայտնվելն է: Երրորդները խուճապի էին մատնվել, որովհետև հավատացել էին Մեծ Առնետի մահամերձ վիճակի մասին լուրերին:

Իրականում ոչ մի նոր բան տեղի չէր ունենում: Պարզապես առնետները չեն կարող ապրել առանց առնետավազքի:

Այս ամենը կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Առակը համեմատելի է այս ասացվածքի հետ. «Մի հիմար քարը գցեց հորը, տասը խելոք չկարողացան հանեն»: 

Սպիտակ անձեռոցիկի ցեխոտ մտքերը

Անձեռոցիկին գնեցին: «Ինձ հյուր են կանչել»:

Սեղան քցեցին: «Ես պատվավոր տեղում եմ»:

Քեֆ-ուրախություն: «Ի~նչ վերաբերմունք: Ես ինձ լավ չէի ճանաչում»:

Օգտագործված և գետնին հանգրվանած: «Ավանդությունը ճիշտ էր՝ մաքրությունը միշտ տուժում է»:

Այս առակը կարող ենք համեմատել մարդկային որակների հետ: Երբ երեխան նոր է ծնվում, նրան բոլորը սիրում են: Բայց տարիների ընթացքում նա կարող է դառնալ վատը և բոլորը նրանից հիասթափվեն: 

Փախուստներ

Մեղուն հեռացավ Փեթակից: Բազեն լքեց Երկինքը: Գայլը հրաժեշտ տվեց Անտառին: Մարդը փախավ Հասարակությունից: Իսկ Իրականությունն անկասելի է:

Այս առակը ուղիղ համեմատական է այս ասացվածքի հետ. «Իրականությունից չես փախչի»:  

Թողնել մեկնաբանություն