Հայոց լեզու․ 21․02․2023

1․ Կատարել բառակազմական վերլուծություն։

հայրաբար, երեքական,տգետ, ստորադաս,  ամենաորակյալ,  յուրովի,մթին,զորեղ,անլուծելի, թղթե,  հարմարավետ,եռակի, սանրվածք, մուտք,թավուտ, լրագրող,  խաղալիք

հայրաբար — հայր+ա+բար — արմատ+հոդակապ+ածանց — պարզ ածանցավոր բառ

երեքական — երեք+ական — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

տգետ — տ+գետ — ածանց+արմատ — պարզ ածանցավոր բառ

ստորադաս — ստոր+ա+դաս — արմատ+հոդակապ+արմատ — բարդ բառ

ամենաորակյալ — ամենա+որակ+յալ — ածանց+արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

յուրովի — յուր+ովի — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

մթին — մութ+ին — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

զորեղ — զոր+եղ — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

անլուծելի — ան+լուծ+ելի — ածանց+արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

թղթե — թուղթ+ե — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

հարմարավետ — հարմար+ավետ — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

եռակի — եռ+ակի — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

սանրվածք — սանր+վածք — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

մուտք — մուտ+ք — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

թավուտ — թավ+ուտ — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

լրագրող — լուր+ա+գրող — արմատ+հոդակապ+արմատ+ածանց — բարդ ածանցավոր բառ

խաղալիք — խաղ+ա+լիք — արմատ+հոդակապ+ածանց — պարզ ածանցավոր բառ

2․ Ենթարկիր ձևաբանական վերլուծության․

Երբ որ դպրոցների տեսուչն ինձ պատմեց Ձորագյուղի մասին, թե տեղն անառիկ է, օդը՝ լավ, շրջապատում մթին անտառներ կան, որտեղ առատ է որսը, ես իսկույն համաձայնեցի։ 

երբ որ — ստորադասական շաղկապ

դպրոցների — գոյական․ հոգնակի, անորոշ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

տեսուչն — գոյական, եզակի, որոշյալ, թանձրացական, հասարակ, անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

ինձ — անձնական դերանուն, սեռական հոլով

պատմեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

Ձորագյուղի — գոյական, եզակի, անորոշ, թանձրացական, հատուկ, ոչ անձ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

մասին — կապ

թե — ստորադասական շաղկապ

տեղն — գոյական, եզակի, որոշյալ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

անառիկ — որակական ածական, դրական աստիճան

օդը — գոյական, եզակի, որոշյալ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

լավ — որակական ածական, դրական աստիճան

շրջապատում — գոյական, եզակի, անորոշ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

մթին — հարաբերական ածական

անտառներ — գոյական, հոգնակի, անորոշ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

կան — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

որտեղ — հարաբերական դերանուն

առատ — որակական ածական, դրական աստիճան

որսը — գոյական․ եզակի, որոշյալ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

ես — անձնական դերանուն

իսկույն — ձևի մակբայ

համաձայնեցի — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

3․ Ենթարկիր շարահյուսական վերլուծության․

Մի տան պատուհանից ճրագի սպիտակ լույս էր երևում, կարծես այդ մթին ստվերների մեջ մոլորվել էր մի մանրիկ աստղ։ 

տան — հատկացուցիչ

պատուհանից — տեղի պարագա

ճրագի — հատկացուցիչ

սպիտակ — որոշիչ

լույս — ենթակա

երևում էր — ստորոգյալ

այդ — հատկացուցիչ

մթին — որոշիչ

ստվերների մեջ — տեղի պարագա

մոլորվել էր — ստորոգյալ

մի — որոշիչ

մանրիկ — որոշիչ

աստղ — ենթակա

4․ Գտիր նախադասության տեսակները․

Ես էլ այդպես էի մտածում, թեև արդեն պատանի էի։ ստորադասական նախադասություն, հակառակ հիմունքի
Ամաչեցի, երբ աչքերս բաց արի։ ստորադասական նախադասություն, ժամանակի
Վաղուց զարթնել էին մյուսները և սպասում էին ինձ, որպեսզի թոնիրը վառեն։ ստորադասական նախադասություն, պատճառի
Օհան ապերը գնում էր գոմը՝ տավարին կեր տալու։ ստորադասական նախադասություն, նպատակի
Անտոնը կրակեց, մուխի մեջ ես տեսա, թե ինչպես աղվեսը գլորվեց։ ստորադասական նախադասություն, ձևի
Փոսի մեջ տեսանք ծեր աղվեսին, որ կծկվել, կուչ էր եկել։ ստորադասական նախադասություն, որոշիչ
Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մյուս օրն իմացա, որ նրա փոքր քույրը սովորում է դպրոցում։ ստորադասական նախադասություն, որոշիչ