Պատմության հետազոտական աշխատանք․ Անին որպես մայրաքաղաք

Ստորգետնյա Անին

Ասում են, որ հնագետները Անիում հայտնաբերել են ստորգետնյա մատակարարման գաղտնի խողովակաշարեր, խճճվող թունելներ, աղոթասրահներ, վանականների խցեր և այլն։ Եվ այս ամենը գետնի տակ․ իսկապես հետաքրքիր է։ Վերջերս եմ իմացել այս մասին, և այս փաստը ստիպեց ինձ մտածել այն ուղղությամբ, որ Անին իսկապես հրաշալի, առեղծվածային և յուրօրինակ քաղաք է եղել, ինչպես նաև հին ժամանակներից եկած հայկական լավագույն քաղաքներից մեկը։ Հայտնաբերողը եղել է մի մարդ, ով բացատրել է, որ 2011 թվականից սկսած Անիում կատարում էր հետազոտություններ, ինչպես նաև այդ ժամանակ ընդգրկվել էր ՄԱԿ-ում։ Նա պատմում է, որ աշխատելիս նկատել են, թե ինչպես է հողի որակը փոխվում, շարունակել են փորել ու նկատել են մի նեղ թունել։ Հայտնաբերել են նաև կահույքի կտորներ, ջարդված սափորներ, հին հայերենով գրված մագաղաթի կտոր։ Տարիներ անց այս ամենը հաստատեցին իտալացի մի շարք հնագետներ, նրանք հայտնաբերեցին նաև ստորգետնյա եկեղեցի։ Անիում մարդկանց մեծ մասն այդ դարում ապրել է քարանձավներում։ Առաջին անգամ «ստորգետնյա Անին», ինչպես այն անվանում էին բնակիչները, հայտնաբերվել է 1880-ական թվականներին։ Ստորգետնյա Անին դեռևս ամբողջովին հայտնաբերված չէ, իսկ հայտնաբերված մասը ծառայել է որպես բնակատեղի։

Կարծում եմ, որ Անին իսկապես հրաշալի քաղաք է, հատկապես այն դարերում երևի թե եղել է առաջիններից։ Ինձ Անին ամբողջովին դուր է գալիս, քանի որ հնուց եկած ամենագեղեցիկ հուշերը հենց այնտեղ են, օրինակ՝ Անիի հայտնի եկեղեցիները, տեսարժան վայրերը, այսօր նաև բացահայտեցի, որ այդ շարքին կարող եմ ավելացնել նաև հին քարանձավները որպես բնակատեղի՝ ստորգետնյա Անին։ Ըստ իս՝ Անին այն եզակի քաղաքներից է, որ ինչքան էլ հետազոտություններ կատարեն այնտեղ, անվերջ կարող են գտնել հետաքրքիր պատմական բաներ, ինչպիսին են Անիի ստորգետնյա գաղտնիքները, որոնք գրավել են բոլոր-բոլորին։

Motivation speech about life. Steve Jobs secrets of life

”Everything around you that you call life was made up by people there were no smarter than you and you can change it, you can influence it՛՛ said Steve Jobs. I think that he is very smart and his speeches are very motivational, because he says the right things about llife, success, goals and dreams. He explains the secrets of life to people, says that you are the best in the whole world, you can make what are you want, can completely change your life as you want. However, there are many difficulties in life, but of course, you can overcome them all yourself. I love motivational videos speeches this and I liked this one also so much, because Steve Jobs is one of the people who motivates me, I love him and his quotes very much.

Video link. Steve Jobs secrets of life

Հայոց լեզու․ 02․02․2023

1.Ուղղիր կետադրական սխալները.

1. «Որքա՜ն ծանոթ է այդ հայացքն ինձ,- մտածում էի ես։ Որտե՞ղ էի պատահել, ե՞րբ եմ տեսել նրան»։

2. Իշխանը պատասխանեց.

-Ո՛չ իմ հայրենիքից դուրս չեմ եղել երբեք։ Ի՞նչ տարօրինակ հանդիպում է սա, ի՞նչ խորհուրդ ունի այս:

3.- Խե՛ղճ ծերուկ, խելքդ թռցրել ես, — բարձրաձայն ծիծաղեց առաջնորդը:

4. — Եթե չգիտեք, ապա ինչո՞ւ եք գրում ու կաճառներում իրար կոկորդ պատռում, — ասաց շահը, — շուտ պատասխանի՛ր։

5. «Ես խղճում էի իմ ափում բույն դրած, այստեղ ծնված ու սնված արարածներին. մի՞թե մեր
երկիրն էլ այսպիսի թռչունի բույն չէ», — խորհում էր վարդապետը։

2. Կետադրի´ր:

Վագրը հանդարտ հեռացավ դեպի շամբուտը՝ նրա հետևից հլու-հնազանդ կորյունը։ Բաբկենը ապշած հիացքով նայում էր հեռացող գազանին՝ գեղեցիկ, փայլուն մորթով, թավշյա, խոսուն աչքերով։ Վագրը՝ այդ իմաստուն կենդանին, դանդաղ շրջեց գլուխը:

3. Կարդա՝ որոշիչ, բացահայտիչ, հատկացուցիչ

Բեր օրինակներ՝ յուրաքանչյուրից 2 օրինակ:

Որոշիչ․ Ուսուցչուհի Մարգարյանը սկսեց դասը։ Հինգ երեխա մոտեցան ինձ։

Բացահայտիչ․ Կարինան՝ մեր դպրոցի սովորողը, այսօր չի եկել դպրոց։ Ընկեր Սարգսյանը՝ մաթեմատիկայի ուսուցչուհին, սկսեց դասը։

Հատկացուցիչ․ Կարինայի մազերը երկար են։ Իմ գիրքը նոր է, այն երեկ եմ գնել։

4. Ձևաբանորեն և շարահյուսորեն վերլուծիր.

Խնամողի աչքով էր Պետին նախիրին նայում։ Մի նայելուց իսկույն հասկանում էր, թե որ կովն է գիշերն անհանգիստ եղել, որն է շատ քաղցած։

Շարահյուսական վերլուծություն

Խնամողի — հատկացուցիչ

աչքով — միջոցի անուղղակի խնդիր

Պետին — ենթակա

նախիրին — հանգման անուղղակի խնդիր

նայում էր — ստորոգյալ

հասկանում էր — ստորոգյալ

կովը — ենթակա

գիշերն — ժամանակի պարագա

անհանգիստ — ձևի պարագա

քնել է — ստորոգյալ

շատ — չափ ու քանակի պարագա

քաղցած է — բաղադրյալ ստորոգյալ

Ձևաբանական վերլուծություն

Խնամողի — գոյական, հասարակ, անձ, թանձրացական, անորոշ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

աչքով — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, անորոշ, եզակի, գործիականա հոլով, ի արտաքին հոլովում

Պետին — գոյական, հատուկ, անձ, թանձրացական, որոշյալ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

նախիրին — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, անորոշ, եզակի, տրական հոլով, ի արտաքին հոլովում

նայում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

մի — անորոշ դերանուն

նայելուց — բայ, սահմանական եղանակ

իսկույն — ընդհանրական մակբայ

հասկանում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

թե — ստորադասական շաղկապ

որ — հարաբերական դերանուն

կովն — գոյական, հասարակ, ոչ անձ, թանձրացական, որոշյալ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

գիշերն — գոյական, հասարակ, ոչ անձ, վերացական, որոշյալ, եզակի, ուղղական հոլով, վա արտաքին հոլովում

անհանգիստ — որակական ածական, դրական աստիճան

եղել է — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

որը — հարաբերական դերանուն

շատ — որակական ածական, դրական աստիճան

քաղցած — հարակատար դերբայ

Զաբուղոն։ Գրիգոր Զոհրապ

  1. Կարդացեք Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» պատմվածքը:
  2. Բնութագրեք Վասիլիկին:

Վասիլիկը շատ ցուցամոլ, ինքն իրենով հպարտ և մարդկանց կարծիքն ընդունող աղջիկ էր, ով շփվում էր Զաբուղոնի հետ, սակայն նա ուզում էր, որ դա բոլորը տեսնեն։ Եվ հենց իր այդ բնավորության պատճառով էլ նա կորցրեց իր երջանկությունը՝ իր սիրեցյալին, քանի որ իր պատճառով նրան բանտ տարան։ Վասիլիկը շատ էր կարևորում հասարակության կարծիքը և փորձում էր հասարակությանը ցույց տալ իր առավելությունները։ Նա շատ էր սիրում Զաբուղոնին, բայց կիսատ մի բան էր զգում իրենց հարաբերություններում, ուզում էր, որ դա բոլորը տեսնեին, ոչ թե հանդիպեին գիշերները։

  1. Բնութագրե´ք Զաբուղոնին:

Չնայած որ Զաբուղոնը գող էր, բնավորությամբ գրեթե չէր տարբերվում մնացած մարդկանցից, շատ նվիրված էր իր սիրեցյալին, և նույնիսկ բանտում միայն նրա մասին էր մտածում, անընդհատ փախչելու փորձեր էր անում։ Որքան էլ մարդկանց աչքերով նա շատ չարն էր երևում, ինձ Զաբուղոնի կերպարը շատ դուր եկավ։ Կարծում եմ՝ նա արժանի չէր նման վերաբերմունքի Վասիլիկի կողմից, քանի որ նա շատ էր սիրում Վասիլիկին։

  1. Գրե´ք պատմվածքի գաղափարը: