Սպիտակ ձին։ Ակսել Բակունց

1․ Կարդացե՛ք պատմվածքը։
2․ Դո՛ւրս գրեք պատկերավորության միջոցներ։

Համեմատություն — Տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղողանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները։ Կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Դուռը դժգոհ վրա դրեց և դուռը չերգեց երկար ու կերկեր, այլ դժգոհ վնգստաց շան նման։ Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին։ 

Մակդիր — ծանր դուռ, մաշված ունկ, խավար խրճիթ, ջինջ ձայն, տխուր ղողանջ, խաղաղ երեկո, ոսկեթև աղավնի, քոռ հավատ, ջինջ երկինք, լայն կուրծք, լեռնային օդ, մարմար ճակատ, ջինջ լիճ, մռայլ խորան, անբան հավք, իմաստուն երեկո, սառը խավար:

Փոխաբերություն — ահ կար նրանց աչքերում, մարդ են ջարդում, մինչև նա հալվեց մթնում, արևը նոր-նոր շողերով ոսկի էր թափում բարձր սարի կատարին, մի աչք քաղցր նայում էր այդ խեղճ մարդկանց, քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին։ 

Բառարանային ֆլեշմոբ

Ես կատարել եմ բառարանային աշխատանք և ուսումնասիրել Նայիրի բառարանի «արական անձնանուններ» բաժինը։

Աբգար — կաղ

Աբրահամ — ժողովրդի կամ բազմության հայր

Անանիա — աստվածաշնորհ

Արամ — հանգիստ

Արամայիս — քաղցր, մեղմ

Արթուր — բարձր, ազնիվ

Դավիթ — սիրելի, սիրեցյալ

Զոհրապ — կարմրափայլ

Կոմիտաս — երկար մազերով

Հենրի — տուն կառավարող

Վահագն — հաղթական

Ուսումնասիրել եմ նաև հայերեն բացատրական բառարանի բառերը։

դահրա — ծառի ավելորդ ճյուղերը կտրելու մեծ դանակ

սահարի — հարսանեկան առավոտյան նվագ

տարտարոս — վիհ, անդունդ