Ես սիրում եմ

Ես սիրում եմ, սիրում եմ ամեն ինչ, բոլորին։ Եվ առհասարակ․ ես սիրում եմ կյանքը, քանի որ դրա ամեն մի օրը մի նոր հնարավորություն է որևէ բան ձեռք բերելու, ստեղծելու ու ևս մի գեղեցիկ օր ապրելու համար։ Կարծում եմ՝ շատ կարևոր է սեփական կյանքը սիրելը, քանի որ քեզ ու քո կյանքը սիրելով էլ ավելի հեշտ կարող ես կյանքում հասնել որևէ բանի։ Ես առաջնորդվում եմ այն խոսքով, որ կյանքում ոչ մի անհնար բան չկա, միայն կան շատ-շատ դժվարություններ, որոնք անհաղթահարելի չեն ոչ ոքի համար։ Հենց սա է ինձ համար կյանքը սիրելու գլխավոր պատճառը, երբ ցանկացած դժվարության հանդիպելիս վստահում եմ ինձ ու իմ ուժերին և հաստատ գիտեմ, որ ես կարող եմ ցանկությունս իրագործել։ Ես սիրում եմ ինձ շրջապատող ցանկացած բան, ցանկացածին ու փորձում եմ վայելել ամեն մի օրն ու ամեն մի պահը։ Ըստ իս՝ սիրելու համար պետք է գտնեք ձեր ոգեշնչման աղբյուրը ու համարեք, որ ձեր կյանքն ամենահետաքրքիր և ամենաերջանիկն է, ժպտացեք ու համոզվեք, որ սիրում եք, սիրում եք ամեն ինչ։

Հայոց լեզու․ 07․02․2023

1․ Կարդացե՛ք և գրե՛ք համապատասխան օրինակներ։

Ուրիշի  ուղղակի  խոսքը  անուղղակի  խոսքի  վերածելիս  կատարվում  են  մի  շարք  փոփոխություններ։ 

Այդ փոփոխություններն  են`

  • Խոսքի  մեջ  եղած  հեղինակի  խոսքը,  որ  դիրքում  էլ  լինի,  գալիս  է  նախադասության  սկիզբ:
  • -Դու շատ ես ուշացել, — ասաց Կարինան։ Կարինան ասաց, որ նա շատ է ուշացել։
  • Հեղինակի  խոսքին  հաջորդում  են  որ, թե  շաղկապները:
  • Ես ուշանալու եմ, — ասաց նա։ Նա ասաց, որ ուշանալու է։
  • Ուղղակի  խոսքի  մեջ եղած  կոչականը կարող  է  գլխավոր  նախադասության մեջ դառնալ  լրացում: 
  • Կարինա՛, փակիր պատուհանը, — ասաց մայրիկը։ Մայրիկը Կարինային ասաց, որ նա փակի պատուհանը։
  • Եթե  ուղղակի  խոսքի  մեջ  հեղինակի  խոսքում  գործողություն  կատարողները   երրորդ  դեմքով  դրված  անձեր  են,  ապա  ուղղակի  խոսքի  մեջ  եղած  ես,  իմ,  ինձ,  ինձնից,  ինձնով ( մենք,  մեր,  մեզնից,  մեզնով)   դերանուներին  փոխարինում  են  երրորդ  դեմքի  ինքը,  իր,  իրեն, իրենից,  իրենով  դերանուները,  իսկ  դու,  դուք   դերանուններին  փոխարինում են  երրորդ  դեմքի  նա,  նրանք  դերաննուները:
  • Մարիամը խնդրեց, որ իր պայուսակը վերադարձնեն։
  • Ուրիշի  ուղղակի խոսքի  մեջ  եղած  ձայնարկությունները,  վերաբերականները  անուղղակի  խոսքում  դուրս  են  ընկնում:

2․ Ուղղակի խոսքը դարձրու անուղղակի․

  • — Ի՞նչ կզգայիր, եթե հանկարծ իմանայիր, որ քո պաշտած երիտասարդը խաբեբա է,-հարցրեց Եվան Աշխենին:
  • Եվան Աշխենին հարցրեց, թե նա ի՞նչ կզգար, եթե հանկարծ իմանար, որ իր պաշտած երիտասարդը խաբեբա է։
  • — Վերջապես եկել եմ քեզ մոտ՝ խոսելու մեզ տանջող ցավի մասին,-ասաց թագուհին Աշոտին:
  • Թագուհին ասաց Աշոտին, որ վերջապես եկել է իր մոտ՝ խոսելու իրենց տանջող ցավի մասին։
  • «Ռուս նորագույն գրողներից ես շատ եմ սիրում Չեխովին»,-գրել է Նար-Դոսը Յու. Վեսելովսկուն ուղղված նամակում:
  • Յու․ Վեսելովսկուն ուղղված նամակում Նար-Դոսը ասել է, որ ռուս նորագույն գրողներից Չեխովին է շատ սիրում։
  • -Նպատակ ունեմ գալ և միանալ քեզ, սփոփել քո վշտացած սիրտը,-ասում էր Սահականույշը արքային:
  • Սահականույշ արքան ասել է, որ նպատակ ունի գալ ու միանալ նրան, սփոփել նրա վշտացած սիրտը։

3․ Գրե՛ք՝ որ հատվածը որ հայերենով է՝ արևելահայերեն, միջին հայերեն, գրաբար, թիֆլիսյան բարբառ,

ա․ Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով.
Ոտիցն ի գնալ շողն ի կաթել առնոյր: գրաբար

բ. …Նարդոս, քրքում էր ինձ բերում,
Վարդ մանուշակ էր պարգևում,
Առավոտյան ցողն էր իջնում,
Ոսկենման շողն էր փայլում… արևելահայերեն

գ. Դու՛ն կըրակ, հաքածըդ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ,
Հընդու ղալամքարու վըրէն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի: թիֆլիսյան բարբառ

դ. Պագըն որ դրամով լինի, չե՛մ իտար, թ՛աշխարհ աւերի,
Թէ ինձ մուրատով կուզես, եկո պա՛գ, հաւասդ անցանի: միջին հայերեն

Նշե՛ք ճիշտ պատասխանը։

1) ա-1, բ-4, գ-2, դ-3

2) ա-4, բ-1, գ-2, դ-3

3) ա-1, բ-3, գ-2, դ-4

4) ա-1, բ-4, գ-3, դ-2

4․ Հետևյալ բառարաններից որի՞ բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով): ԴԱՍԱՎԱՆԴԵԼ, նբ. 1.Որևէ առարկա կարդալ ուսումնական հաստատությունում, դաս տալ: 2. Դասատու լինել, դասավանդումով զբաղվել:

1) դարձվածաբանական 2) ուղղագրական 3) բացատրական 4) հոմանիշների

5․ Ո՞ր բառն է բաց թողած Հովհաննես Թումանյանի տրված քառյակում:

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան Հազար
……… հազիվ դառավ Մարդասպան:
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

1) տարում 2) օրում 3) դարում 4) ամսում 

6․ «Սասնա ծռեր» էպոսի («Սասունցի Դավիթ» համահավաք բնագիր) հերոսներից ո՞ւմ խոսքն է.

Մըսրա օջախ կանգնացուցես, Հայու օջախ փչացուցես:

1) Սառյեի
2) Իսմիլ Խաթունի
3) Բաղդադի Խալիֆայի
4) Մըսրա Մելիքի

7․ Նշել թվերը` ըստ տողերի ճիշտ հաջորդականության:

1. Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի 2
2. Ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին 4
3. Կյանքըս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի 1
4. Ինչքա՞ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին 3

8. Նշել բաց թողած բառերի տեղադրման ճիշտ հաջորդականության տարբերակը․

Տիեզերքում աստվածային մի 3 է իմ հոգին.

Երկրից անցվոր, երկրի փառքին 4 է իմ հոգին.

Հեռացել է ու վերացել մինչ աստղերը 2

Վար մնացած մարդու համար արդեն 1 է իմ հոգին։

1. խորթ, 2. հեռավոր, 3. ճամփորդ, 4, անհաղորդ

9․ Նշել բառերի համարը՝ ըստ ճիշտ հերթականության։

Իմ կընունքին երկինքը՝ 3 , արևը՝ 2 սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
1 եղավ կընքահայրըս, 4` մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

1. սարը, 2. ջահ, 3. ժամ, 4. ցողը

10․ Հետևյալ բառաձևերից ո՞րը համանուն չունի։

1) կապեր

2) գնդեր

3) ստեր

4) խոսեր

11. Ո՞ր տարբերակում է համանուն բառերից մեկը սխալ բացատրված:

1) մատյան-գիրք, մաայան (գունդ)- հեծելազոր

2) մեկնել- մեկնաբանել, մեկնել — կարկամել

3) կողակից — ամուսին, կողակից — կողակ ձկից

4) հորդ — տեղատարափ, հորդ — քո հոր

12. Ո՞ր տարբերակում է համանուն բառերից մեկը սխալ բացատրված:

1) չկամ — անբարյացակամ, չկամ — կամ բայի ժխտական խոնարհման բայաձև

2) պապ — ծնողի հայրը, պապ — կաթոլիկ եկեղեցու առաջնորդը

3) տալ — հանձնել, տալ — ամուսնու քույրը

4) աներ — ամուսնու եղբայրը, աներ — անել բայի ըղձական բայաձև

13․Գրե՛ք բայերի եղանակներն ու ժամանակաձևերը։
Ո՞ր նախադասության մեջ պարզ ստորոգյալ չկա: 4-րդ

1) Երբ տնօրենը ներս մտավ, ոտքի կանգնեցինք ու մեր կեցվածքով մեղմեցինք նրա զայրույթը:

մտավ — սահմանական, անցյալ կատարյալ

կանգնեցինք — սահմանական, անցյալ կատարյալ

մեղմեցինք — սահմանական, անցյալ կատարյալ

2) Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկների սխրանքները պիտի ոգեշնչեն մեր սերունդներին այնքան ժամանակ, քանի դեռ մեր սրտում մխում է հայոց ցեղասպանության ցավը:

պիտի ոգեշնչեն — հարկադրական եղանակ

մխում է — սահմանական, անկատար ներկա

3) Թուրքական պատմագրությունը վերաշարադրում է անցյալը, ծառայեցնում իր տերության շահերին:

վերաշարադրում է — սահմանական, անկատար ներկա

ծառայեցնում է — սահմանական, անկատար ներկա

4) Հայրը շատ ուրախ էր, որ իր դուստրը երջանիկ է:

ուրախ էր — բաղադրյալ ստորոգյալ

երջանիկ է — բաղադրյալ ստորոգյալ