Մեծ եղեռն

Մեծ եղեռնը

Հայերի ոչնչացման թուրքական պետական ծրագիրն աշխարհամարտի առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը համայն մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն անունով: Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդությանը: Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակ զորակոչվեց 18-45 տարեկան ավելի քան 300 հազար հայ: 1914թ. վերջից սկսվեց նրանց ճնշող մեծամասնության զինաթափումը, տեղափոխումը թիկունք, այնուհետև՝ ոչնչացումը: Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների վերացմանը: 1915թ. ապրիլի 11-ին և հաջորդող մի քանի օրերին Կ. Պոլսում ոստիկանությունը, ըստ թուրքական պաշտոնական տվյալների ձերբակալեց 2300-ից ավելի մարդ: Նրանց թվում էին՝ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը, բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, երգահան Կոմիտասը, հայտնի գիտնականներ և մշակույթի այլ գործիչներ: Ապա սկսվեց ցեղասպանության մեծածավալ գործողությունը՝ համատարած կոտորածներ, բռնի տեղահանություն և աքսոր:

Հետևանքները

Հայոց ցեղասպանությունը համաշխարհային քաղաքակրթության դեմ ուղղված ծանր ոճրագործություններից է: Ցեղասպանության ծանրագույն հետևանքը մեր հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր, հայերի հայրենազրկումը: Արևմտյան Հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ: Այսպիսով՝ ցեղասպանության մյուս հետևանքը հայկական սփյուռքի ձևավորումն էր: Հարյուրհազարավոր հայեր ստիպված էին բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում: Սակայն մինչ օրս Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը: Ցեղասպանությունը ճանաչել է Կիպրոսի խորհրդարանը, Ռուսաստանը, Կանադան, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Վատիկանը, Շվեյցարիան, Արգենտինան, Սլովակիան, Նիդերլանդները, Վենեսուելան, Լեհաստանը, Լիտվան, Շվեդիան, Բոլովիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան: Վերջերս մեր ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ն:

Հայոց լեզու․ 21․02․2023

1․ Կատարել բառակազմական վերլուծություն։

հայրաբար, երեքական,տգետ, ստորադաս,  ամենաորակյալ,  յուրովի,մթին,զորեղ,անլուծելի, թղթե,  հարմարավետ,եռակի, սանրվածք, մուտք,թավուտ, լրագրող,  խաղալիք

հայրաբար — հայր+ա+բար — արմատ+հոդակապ+ածանց — պարզ ածանցավոր բառ

երեքական — երեք+ական — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

տգետ — տ+գետ — ածանց+արմատ — պարզ ածանցավոր բառ

ստորադաս — ստոր+ա+դաս — արմատ+հոդակապ+արմատ — բարդ բառ

ամենաորակյալ — ամենա+որակ+յալ — ածանց+արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

յուրովի — յուր+ովի — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

մթին — մութ+ին — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

զորեղ — զոր+եղ — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

անլուծելի — ան+լուծ+ելի — ածանց+արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

թղթե — թուղթ+ե — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

հարմարավետ — հարմար+ավետ — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

եռակի — եռ+ակի — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

սանրվածք — սանր+վածք — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

մուտք — մուտ+ք — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

թավուտ — թավ+ուտ — արմատ+ածանց — պարզ ածանցավոր բառ

լրագրող — լուր+ա+գրող — արմատ+հոդակապ+արմատ+ածանց — բարդ ածանցավոր բառ

խաղալիք — խաղ+ա+լիք — արմատ+հոդակապ+ածանց — պարզ ածանցավոր բառ

2․ Ենթարկիր ձևաբանական վերլուծության․

Երբ որ դպրոցների տեսուչն ինձ պատմեց Ձորագյուղի մասին, թե տեղն անառիկ է, օդը՝ լավ, շրջապատում մթին անտառներ կան, որտեղ առատ է որսը, ես իսկույն համաձայնեցի։ 

երբ որ — ստորադասական շաղկապ

դպրոցների — գոյական․ հոգնակի, անորոշ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

տեսուչն — գոյական, եզակի, որոշյալ, թանձրացական, հասարակ, անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

ինձ — անձնական դերանուն, սեռական հոլով

պատմեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

Ձորագյուղի — գոյական, եզակի, անորոշ, թանձրացական, հատուկ, ոչ անձ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

մասին — կապ

թե — ստորադասական շաղկապ

տեղն — գոյական, եզակի, որոշյալ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

անառիկ — որակական ածական, դրական աստիճան

օդը — գոյական, եզակի, որոշյալ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

լավ — որակական ածական, դրական աստիճան

շրջապատում — գոյական, եզակի, անորոշ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

մթին — հարաբերական ածական

անտառներ — գոյական, հոգնակի, անորոշ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

կան — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

որտեղ — հարաբերական դերանուն

առատ — որակական ածական, դրական աստիճան

որսը — գոյական․ եզակի, որոշյալ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

ես — անձնական դերանուն

իսկույն — ձևի մակբայ

համաձայնեցի — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

3․ Ենթարկիր շարահյուսական վերլուծության․

Մի տան պատուհանից ճրագի սպիտակ լույս էր երևում, կարծես այդ մթին ստվերների մեջ մոլորվել էր մի մանրիկ աստղ։ 

տան — հատկացուցիչ

պատուհանից — տեղի պարագա

ճրագի — հատկացուցիչ

սպիտակ — որոշիչ

լույս — ենթակա

երևում էր — ստորոգյալ

այդ — հատկացուցիչ

մթին — որոշիչ

ստվերների մեջ — տեղի պարագա

մոլորվել էր — ստորոգյալ

մի — որոշիչ

մանրիկ — որոշիչ

աստղ — ենթակա

4․ Գտիր նախադասության տեսակները․

Ես էլ այդպես էի մտածում, թեև արդեն պատանի էի։ ստորադասական նախադասություն, հակառակ հիմունքի
Ամաչեցի, երբ աչքերս բաց արի։ ստորադասական նախադասություն, ժամանակի
Վաղուց զարթնել էին մյուսները և սպասում էին ինձ, որպեսզի թոնիրը վառեն։ ստորադասական նախադասություն, պատճառի
Օհան ապերը գնում էր գոմը՝ տավարին կեր տալու։ ստորադասական նախադասություն, նպատակի
Անտոնը կրակեց, մուխի մեջ ես տեսա, թե ինչպես աղվեսը գլորվեց։ ստորադասական նախադասություն, ձևի
Փոսի մեջ տեսանք ծեր աղվեսին, որ կծկվել, կուչ էր եկել։ ստորադասական նախադասություն, որոշիչ
Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մյուս օրն իմացա, որ նրա փոքր քույրը սովորում է դպրոցում։ ստորադասական նախադասություն, որոշիչ

ՀՀ կարմիր գիրքը

Գառնանգղ

Գառնանգղը համարվում է թռչունների եվրոպական տեսակների մեջ ամենավտանգվածներից մեկը, քանի որ վերջին հարյուրամյակի ընթացքում նրա թվաքանակը կտրուկ կրճատվել է։ Հազվագյուտ համարվող այս տեսակը գրանցված է ՀՀ կարմիր գրքում, համարվում է սակավաթիվ ու վտանգված տեսակ։ ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է մոտ 8-10 բնադրող զույգեր, սակայն վերջին տարիներին նկատվում է թվաքանակի կայունացում։ Գառնանգղի թվաքանակի վրա ազդում է թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը և այլն։ Թռչնի այս տեսակը ապրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, սնվում մանր կամ միջին չափի կենդանիների դիակներով։ Մարմնի երկարությունը 100-115սմ է, կշռում է 5-6 կգ։

Բեզոարյան այծ

Բեզոարյան այծ․ լեռնային վայրի այծ է, որը գրանցված է ՀՀ կարմիր գրքում։ Այն տարածված է Հունաստանում, Իրանում, Հայաստանում, Աֆղաստանում, Ադրբեջանում, Պակիստանում և այլն։ Բնակվում են լեռներում, սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Բեզոարյան այծերի մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուպ լեռան վրա, Որոտան գետի կիրճում և Արփա գետի մոտակայքում։ Ներկայիս տվյալներով՝ այծի այս տեսակի թվաքանակը Հայաստանում կազմում է մոտ 1000-1500 առանձնյակ։ Բեզոարյան այծերի զանգվածը 50 մինչև 90 կգ է, մարմնի երկարությունը 100-150սմ է։ Այծերը հիմնականում սնվում են խոտերով և տերևներով, սակայն իրենք սնունդ են ծառայում հովազների, արջերի և գայլերի համար։

Մանուլ

Մանուլը կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Ունի նաև մեկ այլ անվանում՝ պալլասյան կատու։ Բավականին երկար ժամանակ է, ինչ այս կենդանին գրանցված է կարմիր գրքում, սակայն մոտ 100 տարի անց 2020 թվականին այս կենդանատեսակը հայտնաբերվել էր Հայաստանում։ Մանուլն ունի տնային կատվի չափ, կշռում է մոտ 2-5 կգ։ Այն շատ հազվադեպ հանդիպող կենդանի է ու դրա քանակը գնալով նվազում է։ Ճշգրիտ քանակը հայտնի չէ, քանի որ մանուլներն ունեն թաքնված կենսակերպ։ Թվաքանակը նվազում է որսագողության, ինչպես նաև գայլերի և բվերի հարձակումների պատճառով։ Տարածված է Կենտրոնական և Միջին Ասիայում, Իրանում, Մոնղոլիայում և Հարավ-Արևմտյան Չինաստանում։

Աղբյուրը՝ 1, 2, 3

Au café

Le serveur: Monsieur, vous avez choisi?

Thomas: Oui, je vais prendre un menu à 12 € avec une soupe à l’oignon en entrée et une entrecôte au roquefort.

Le serveur: Votre entrecôte, vous la voulez comment?

Thomas: À point, s’il vous plaÎt.

Le serveur: Et comme boisson?

Thomas: Un demi, s’il vous plaÎt, et une carafe d’eau.

Le serveur: Ça a été?

Thomas: Oui, très bien.

Le serveur: Vous prenez un dessert? Une tarte? Une glace?

Thomas: Qu’est-ce que vous avez comme glaces?

Le serveur: Vanille, fraise, café, chocolat, praliné…

Thomas: Alors, vanille-chocolat, s’il vous plaÎt.

Le serveur: Un café?

Thomas: Oui, un café, et l’addition.

Le serveur s’approche de Thomas et lui demande․ — Monsieur, vous avez choisi?

Et Thomas va manger de la soupe à l’oignon et du roquefort. Cet le entrecôte coûte 12 euros. Thomas commande aussi un demi et une carafe d’eau.

Le serveur demande․ — Vous prenez un dessert? Une tarte? Une glace?

Il commande une glace à la vanille-chocolat et un café.

Հայոց լեզու․ 14․02․2023

1․ Բառերը գրիր՝ համապատասխան մեծատառերով և փոքրատառերով․

1) ԱՇՈՏ ԿԱՌՈՒՑՈՂ, ՍԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ, ԱԼՍԱ ԱԹԱ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՌԱՋԻՆ

Աշոտ Կառուցող, Մեծ Բրիտանիա, Ասլա Աթա, Ալեքսանդր Առաջին

2) ԱՂԻՍ ԱԲԵԲԱ, ԱՇՈՏ ԲԱՐԵՊԱՇՏ, ՌԻՉԱՐԴ ԵՐՐՈՐԴ, ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՓՐԱՏ

Աղիս Աբեբա, Աշոտ Բարեպաշտ, Ռիչարդ Երրորդ, Արևելյան Եփրատ

3) ՍԵԾ ՀԱՅՔ, ԱԼՖՐԵԴ ԴԸ ՄՅՈՒՍԵ, ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇ

Մեծ Հայք, Ալֆրեդ դը Մյուսե, Բելգիայի թագավորություն, Գևորգ Չաուշ

4) ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ, ԴԱՎԻԹ ԷՋՄԻԱԾՆԵՑԻ, ԷԼ ՍԱՅԻԴ, ՇՐԻ ԼԱՆԿԱ

Գրիգոր Լուսավորիչ, Դավիթ Էջմիածնեցի, Էլ Սայիդ, Շրի Լանկա

Ո՞ր շարքի բաղադրյալ հատուկ անուների ոչ բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով։

Երրորդ շարքում՝ Ալֆրեդ դե Մյուսե

2․ Բառերը գրիր՝ համապատասխան մեծատառերով և փոքրատառերով․

1) ՀՐԱՅՐ ԴԺՈԽՔ, ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ, ՎԻՇԱՊԱՔԱՂ ՎԱՀԱԳՆ, ՄԻԼՈՍՅԱՆ ՎԵՆԵՐԱ

Հրայր Դժոխք, Սահակ Պարթև, Վիշապաքաղ Վահագն, Միլոսյան Վեներա

2) ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ, ՀԱՐՈՒՆ ԱԼ ՌԱՇԻԴ, ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱԼԱՏ, ՀՈԼԻՈՍ ԿԵՍԱՐ

Գրիմ Եղբայրներ, Հարուն ալ Ռաշիդ, Ձմեռային պալատ, Հոլիոս Կեսար

3) ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ, ՄԱՐԿՈՍ ԿՐԱՍՈՍ, ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱ, ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Կարապետ եկեղեցի, Մարկոս Կրասոս, Նուբար Փաշա, Հնչակյան կուսակցություն

4) ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ, ՊԵՐ ԼԱՇԵԶ, ՀԱՅՈՐԴԱՑ ՏՈՒՆ,ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿ

Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Պեր Լաշեզ, Հայորդաց տուն, Մյասնիկյանի հրապարակ

Ո՞ր շարքի բաղադրյալ հատուկ անունների բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով:

Առաջին շարքում

3․. Բառերը գրիր՝ համապատասխան մեծատառերով և փոքրատառերով․

1) ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, ԴՈՆ ԺՈՒԱՆ, ՖԻԼԻՊ ԵՐԿՐՈՐԴ, ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՋԻՆ

Դոնի Ռոստով, Դոն Ժուան, Ֆիլիպ Երկրորդ, Արտաշես Առաջին

2) ԴԺՈԽՔ ՀՐԱՅՐ, ԴՐԱԿՈՆՅԱՆ ԼԵՌՆԵՐ, ԴՅՈՒՍԱ ՀԱՅՐ, ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՔ

Դժոխք Հրայր, Դրակոնյան լեռներ, Դյուսա Հայր, Երկրորդ Հայք

3) ԵՍԱՅԻ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ, ՍԱՅՔԼ ԱՌԼԵՆ ԿՐՏՍԵՐ, ԵՐՎԱՆԴ ՍԱԿԱՎԱԿՅԱՑ, ՅԱՐՈՍԼԱՎ ԻՍԱՍՏՈՒՆ

Եսայի Հասան-Ջալալյան, Մայքլ Առլեն Կրտսեր, Երվանդ Սակավակյաց, Յարոսլավ Իմաստուն

4) ՌԻՉԱՐԴ ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏ, ԷԼ ՍԱԼՎԱԴՈՐ, ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԻԼՅԱ ՄՈՒՐՈՄԵՑ

Ռիչարդ Առյուծասիրտ, Էլ Սալվադոր, Իռլանդիայի Հանրապետություն, Իլյա Մուրոմեց

Ո՞ր շարքում կա բաղադրյալ հատուկ անուն, որի ոչ բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով:

Երկրորդ շարքում

 1․ Գոյական անուն

  • Գրե՛ք գոյականների հատկանիշները։

Արմեն, երիտասարդություն, երազանք, բանջարեղեն, ամբոխ, Ալպեր, հայերեն, ոհմակ, Վարդանանք

Արմեն — հատուկ, թանձրացական, անձ

երիտասարդություն — հասարակ, վերացական, ոչ անձ

երազանք — հասարակ, վերացական ոչ անձ

բանջարեղեն — հասարակ, թանձրացական, ոչ անձ

ամբոխ — հասարակ, թանձրացական, անձ

Ալպեր — հատուկ, թանձրացական, ոչ անձ

հայերեն — հասարակ, վերացական, ոչ անձ

ոհմակ — հասարակ, վերացական, ոչ անձ

Վարդանանք — հատուկ, վերացական, ոչ անձ

  • Գրե՛ք այն գոյականները, որոնք հոգնակին կազմելիս շեղվում են կանոնից։

կին-կանայք, տղամարդ-տղամարդիկ, մարդ-մարդիկ, պարոն-պարոնայք, տիկին-տիկնայք։

  • Գրե՛ք արտաքին (Ի, Ու, Ան, Ց, Վա, Ոջ հոլվումներ) և ներքին (Ա, Ո հոլովումներ) հոլովումների 5-ական բառ։

Ծառ-ծառի, ամպ-ամպի, պատուհան-պատուհանի, սեղան-սեղանի, աթոռ-աթոռի։

Հայելի-հայելու, ամուսին-ամուսնու, որդի-որդու, ոզնի-ոզնու, սոճի-սոճու։

Թոռ-թոռան, տուն-տան, ձուկ-ձկան, լեռ-լեռան, դուռ-դռան։

Մերոնք-մերոնց, ձերոնք-ձերոնց։

Գիշեր-գիշերվա, առավոտ-առավոտվա, շաբաթ-շաբաթվա։

Քույր-քրոջ, կին-կնոջ, ընկեր-ընկերոջ։

Տուն-տան, շուն-շան, ձյուն-ձյան, արյուն-արյան, անկյուն-անկյան։

Հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր։

  • Հոլովե՛ք միրգ և աղջիկ բառերը։

Միրգ, մրգի, մրգին, մրգով, մրգից, մրգում-մրգի մեջ, միրգ-միրգը։

Աղջիկ, աղջկա, աղջկան, աղջկանով, աղջկա մեջ, աղջիկ-աղջիկը։

  • Գրե՛ք մեկուկես վանկանի բառեր։ Կազմե՛ք նրանց հոգնակին։

արկղ-արկղեր, կայսր-կայսրեր, դուստր-դուստրեր, վագր-վագրեր։

  • Գրե՛ք գոյականակերտ 10 ածանց։

-ություն, -ակ, -իկ, -եղեն, -իչ, -որդ, -պան, -ուհի, -ույք, -ցի։

2․Կատարեք ձևաբանական և բառակազմական վերլուծություն․

Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։

Բառակազմական վերլուծություն

Ամայի — պարզ բառ

ձոր — պարզ բառ

դեղնակարմիր — դեղին + ա + կարմիր, արմատ + հոդակապ + արմատ, բարդ բառ

անտառ — պարզ բառ

հնձել — պարզ բառ + վերջավորություն

արտ — պարզ բառ

իջնել — պարզ բառ + վերջավորություն

պայծառ — պարզ բառ

տխրություն — տխուր + ություն, պարզ + ածանց, պարզ ածանցավոր բառ

Ձևաբանական վերլուծություն

Ամայի — որակական ածական, դրական աստիճան

ձորերում — գոյական, հոգնակի, անորոշ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

դեղնակարմիր — հարաբերական ածական

անտառի — գոյական, եզակի, անորոշ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

և — համադասական շաղկապ

հնձած — հարակատար դերբայ

արտերի — գոյական, հոգնակի, անորոշ, թանձրացական, հասարակ, ոչ անձ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

վրա — կապ

իջել էր — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

մի — անորոշ դերանուն

պայծառ — որակական ածական, դրական աստիճան

տխրություն — գոյական, եզակի, անորոշ, վերացական, հասարակ, ոչ անձ, հայցական հոլով, ա ներքին հոլովում

3․ Ածական անուն

Ածականները լինում են՝ որակական և հարաբերական։

Գրե՛ք հարաբերական գոյականներ։

Ձմեռային ցուրտ, բրդյա վերարկու

Գրե՛ք տրված որակական ածականների բաղդատական, գերադրական աստիճանները։

գեղեցիկ, հմայիչ, մեծ, դանդաղ

Ավելի գեղեցիկ, ամենագեղեցիկ, ավելի հմայիչ, ամենահմայիչ, ավելի մեծ, ամենամեծ, մեծագույն, ավելի դանդաղ, ամենադանդաղ

4․ Կատարե՛ք շարահյուսական վերլուծություն․

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։

Այգում — տեղի պարագա

երիտասարդ — որոշիչ

կեռասենիները — ենթակա

մրսում էին — ստորոգյալ

քամուց — անջատման անուղղակի խնդիր

խշշում էին — ստորոգյալ

Հայոց լեզու․ 16․02․2023

  1. Կատարե´ք ձևաբանական վերլուծություն:
  • Ցոլակը նրանց ձին էր՝ փայլուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ 

Ցոլակը — գոյական, հատուկ, թանձրացական, ոչ անձ, եզակի, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

նրանց — անձնական դերանուն, տրական հոլով

ձին — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, որոշյալ, ուղղական հոլով, ու արտաքին հոլովում

փայլուն — որակական ածական, դրական աստիճան

մորթով — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, գործիական հոլով, ու արտաքին հոլովում

որի — հարաբերական դերանուն

վրա — կապ

ինչպես — հարաբերական դերանուն

աստղերը — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

ցրված — հարակատար դերբայ

սպիտակ — հարաբերական ածական

նշաններ — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, անորոշ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

  • Ցոլակի ողորկ մարմինը և մորթու սպիտակ բծերը աստղալուսին մեղմ շողշողում էին։

Ցոլակի — գոյական, հատուկ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

ողորկ — որակական ածական, դրական աստիճան

մարմինը — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

և — համադասական շաղկապ

մորթու — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, սեռական հոլով, ու արտաքին հոլովում

սպիտակ — հարաբերական ածական

բծերը — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

աստղալուսին — գոյական, հասարակ, վերացական, ոչ անձ, եզակի, անորոշ, տրական հոլով, ի արտաքին հոլովում

մեղմ — որակական ածական, դրական աստիճան

շողշողում էին — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

  • Դարբասի մոտ Սիմոնը մի պահ կանգնեց, նայեց ձիուն, որ արոտից վերադարձել և ախորժակով խժռում էր սարի թարմ խոտի խուրձը,:

Դարբասի — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

մոտ — կապ

Սիմոնը — գոյական, հատուկ, թանձրացական, անձ, եզակի, որոշյալ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

մի — անորոշ դերանուն

պահ — գոյական, հասարակ, վերացական, ոչ անձ, եզակի, անորոշ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

կանգնեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

նայեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ

ձիուն — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, տրական հոլով, ու արտաքին հոլովում

որ — հարաբերական դերանուն

արոտից — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, բացառական հոլով, ի արտաքին հոլովում

վերադարձել էր — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

և — համադասական շաղկապ

ախորժակով — գոյական, հասարակ, վերացական, ոչ անձ, եզակի, անորոշ, գործիական հոլով, ի արտաքին հոլովում

խժռում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

սարի — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

թարմ — որակական ածական, դրական աստիճան

խոտի — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում

խուրձը — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, որոշյալ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

2.Կատարե´ք շարահյուսական վերլուծություն:

  •  Գոմում կապած ձին լսեց տիրոջ ոտնաձայնը, նորից վրնջաց, Սիմոնը խղճահարվեց, նա ճրագը վառեց, խոտի խուրձը գրկեց և ներս մտավ գոմը:

Գոմում — տեղի պարագա

կապած — որոշիչ

ձին — ենթակա

տիրոջ — հատկացուցիչ

ոտնաձայնը — ուղիղ խնդիր

նորից — ժամանակի պարագա

վրնջաց — ստորոգյալ

Սիմոնը — ենթակա

խղճահարվեց — ստորոգյալ

նա — ենթակա

ճրագը — ուղիղ խնդիր

վառեց — ստորոգյալ

խոտի — որոշիչ

խուրձը — ուղիղ խնդիր

գրկեց — ստորոգյալ

ներս մտավ — ստորոգյալ

գոմը — տեղի պարագա

  • Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը։

Արտերից — տեղի պարագա

դաշտերից — տեղի պարագա

հեռվի — որոշիչ

անտառից — տեղի պարագա

հովը — ենթակա

բերում էր — ստորոգյալ

զով — որոշիչ

սառնություն — ուղիղ խնդիր

հազարավոր — չափ ու քանակի պարագա

խոտերի — որոշիչ

բույր — ուղիղ խնդիր

որի մեջ — տեղի պարագա

ավելի սուր — ձևի պարագա

զգացվում էր — ստորոգյալ

սուսամբարի — որոշիչ

արդեն — ժամանակի պարագա

չորացող — որոշիչ

դաղձի — հատկացուցիչ

կծու — որոշիչ

հոտը — ուղիղ խնդիր

  • Գետափի մարգերում կանչում էր գիշերահավը։

Գետափի — հատկացուցիչ

մարգերում — տեղի պարագա

կանչում էր — ստորոգյալ

գիշերհավը — ուղիղ խնդիր

  • Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին։

Սիմոնը — ենթակա

նստել էր — ստորոգյալ

դարբասի — որոշիչ

քարին — տեղի պարագա

քարի նման — ձևի պարագա

հոգսը — ենթակա

ծանրացել էր — ստորոգյալ

նրա — որոշիչ

սրտին — հանգման անուղղակի խնդիր

3. Առանձնացրե´ք գլխավոր և երկրորդական նախադասությունները և որոշե´ք երկրորդական նախադասության տեսակը:

  • Երկու այծերը, որոնք բարձրացել էին մսուրի վրա, Սիմոնին տեսնելով ցած թռան և միրուքներն օրորելով մոտ վազեցին։

Գլխավոր ստորադասական նախադասություն, որոշիչ

  • Շարմաղ բիբին, աչքերը կկոցելով, դժվարությամբ թելում էր հաստ ասեղը, որպեսզի կարկատի որդու գուլպաները։ 

Երկրորդական ստորադասական նախադասություն, որոշիչ

  • Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը։

Երկրորդական ստորադասական նախադասություն, որոշիչ

4. Բացատրական բառարանից դո´ւրս գրիր 3 բառի հիմնական բացատրությունը:

աբրեշումե — մետաքսե, ագնի — կրակի աստվածը հնդկական դիցաբանության մեջ, ազրայել — հսկա։

5. Դարձվածաբանական բառարանից դուրս գրի´ր 3 դարձվածք՝ իր բացատրություններով:

Աբրահամի գոգը տանել — սպանել, կլպած ագռավ — շատ նիհար, գետի վրա ալյուր մազեր — իզուր տանջալից աշխատանք կատարել։

6. Ստուգաբանական բառարանից դուրս գրիր 3 բառ՝ իրենց բացատրություններով:

Ագոն — մրցություն, օլիմպիական խաղ (հունական փոխառություն), ադամանդ (հունական փոխառություն), ադեն — դրախտ (ասորերեն փոխառություն)։

Անհանգստությունը հաղթահարելու 5 ճանապարհ

Բոլորն էլ երբեմն անհանգստանում են։ Անհանգստությունը կարող է առաջանալ, երբ դուք բախվում եք մարտահրավերի, երբ մի բան անելու համար ճնշում է գործադրվում կամ երբ քո մտքում անհանգստություն կա։

Անհանգստությունն ազդում է ձեր մարմնի սթրեսային արձագանքի վրա (նաև կոչվում է պայքար կամ փախուստ)։ Սթրեսի հորմոնների այսպիսի ակնթարթային աճը գոյատևման արձագանք է։ Այն քեզ պատրաստում է արագ արձագանքելու և անհրաժեշտության դեպքում ինքներդ ձեզ պաշտպանելու։ Սակայն շատ մարդիկ անհանգստանում են այնպիսի իրավիճակներում, որոնք իրենց համար սթրեսային են, սակայն վտանգավոր չեն։ Օրինակ՝ նրանք կարող են անհանգստանալ թեստեր անցնելիս, նոր մարդկանց հանդիպելիս կամ դասարանում խոսելիս։

Եթե դուք նման իրավիճակներում ձեզ անհանգիստ եք զգում, ապա դուք միայնակ չեք։ Բայց ավելի լավ է սովորել, թե այն ինչպես պետք է հաղթահարել։ Հակառակ դեպքում, անհանգստությունը ձեզ հետ կպահի շատ բաներից կամ կստիպի խուսափել այնպիսի բաներից, որոնք կցանկանայիք անել։

Անհանգստություն առաջացնող բաներից խուսափելու համար ավելի լավ է դրանց դիմակայել։ Դուք կարող եք զարմանալ, թե ինչեր կարող եք անել։ Ահա հինգ կետ, որոնք ձեզ կօգնեն անհանգիստ պահերին․

  • Սկսեք «աճի» մտածելակերպով։ Շատ մարդիկ ունեն կպչուն մտքեր։ Նրանք կարող են ասել․ «Ես այսպիսին եմ։ Ես չափազանց անհանգիստ եմ դասարանում խոսելիս, այդ պատճառով էլ ձեռքս չեմ բարձրացնում»։ Կպչուն մտքեր ունեցող մարդիկ չեն էլ մտածում, որ ամեն ինչ կարող է փոխվել։ Նրանք մտածում են, որ իրենք հենց այնպիսին են, ինչպես հիմա են։ Սակայն ուղեղի գիտակցությունը ցույց է տվել, որ դուք կարող եք ձեր ուղեղին սովորեցնել ինչպես արձագանքել նոր ուղիներ։ Սա գիտեն աճի մտածելակերպ ունեցող մարդիկ։ Նրանք գիտեն, որ կարող են առաջընթաց ունենալ ամեն ինչում՝ ջանքով ու պրակտիկայով։ Այն իր մեջ ներառում է անհանգստության նվազեցում։
  • Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է անհանգստությունն ազդում ձեր մարմնի վրա։ Երբ դուք անհանգիստ եք, «թիթեռներ» եք զգում ձեր ստամոքսում։ Քրտնա՞ծ ափեր։ Դողացող ձեռքե՞ր։ Ավելի արագ սրտխբո՞ց։ Ձգված մկաննե՞ր։ Այս ֆիզիկական զգացմունքները ձեր մարմնի սթրեսային արձագանքի մի մասն են։ Հնարավոր է՝ դրանք անհարմար թվան, սակայն վնասակար չեն։ Դուք կարող եք հաղթահարել։ Հաջորդ անգամ, երբ դրանք զգաք, փորձեք դրանք նկատել առանց վրդովվելու ու մտածելու, որ այստեղ են։ Դուք չպետք է հեռացնեք ձեր զգացմունքները։ Սակայն չպետք է նաև դրանց մեծ ուշադրություն դարձնեք։ Տեսեք, թե արդյո՞ք կարող եք թույլ տալ, որ դրանք մնան հետին պլանում։
  • Շնչել․ Երբ անհանգստություն եք զգում, մի փոքր շունչ քաշեք։ Դանդաղ շնչեք։ Անպայման մինչև վերջ շնչեք։ Կարող եք նաև օգտագործել ձեր մատները ձեր չորս կամ հինգ շունչը հաշվելու համար՝ ներս և դուրս։ Դանդաղ շնչառությունը կարող է կարող է դանդաղեցնել սթրեսային հորմոնների արտազատումը։ Այն կարող է օգնել ձեր մարմնին և մտքին զգալ ավելի հանգիստ։ Երբ դուք ձեր ուշադրությունը կենտրոնացնում եք ձեր շնչառության վրա, ապա կարող եք ավելի քիչ ուշադրություն դարձնել անհանգիստ մտքերին և զգացմունքներին։ Նման շնչառությունը կօգնի, որպեսզի դուք ձեզ զգաք էլ ավելի կայուն և կնվազեցնի անհանգստությունը։
  • Խոսեք ինքներդ դրա միջոցով։ Երբ դուք անհանգիստ եք, ինքներդ ձեզ ասում եք այնպիսի բաներ, ինչպիսիք են․ «Ես չեմ կարող դա անել», «իսկ եթե խառնաշփոթ ստացվի՞» կամ «սա ճնշող է»։ Այս ամենի փոխարեն պլանավորեք ինքներդ ձեզ ասել այնպիսի մի բան, որը ձեզ կօգնի քաջությամբ դիմագրավել պահը, օրինակ՝ «ես կարող եմ դա անել» կամ «անհանգիստ լինելը նորմալ է, ես կարող եմ դա անել»։
  • Փորձեք դիմանալ իրավիճակին։ Մի սպասեք, որ անհանգստությունը վերանա։ Հնարավոր է՝ մտածեք, որ դասարանում կամ այդ նոր մարդու հետ խոսելը կարող եք հետաձգել, մինչև որ այլևս չանհանգստանաք դրա համար։ Սակայն դա այս ճանապարհով չի աշխատի։ Այն դիմակայում է անհանգստությանը, որն օգնում է նաև այն նվազեցնել։

Անհանգստությունը հաղթահարելը պահանջում է ժամանակ, համբերություն և պրակտիկա։ Ամենից շատ պետք է պատրաստակամ լինել դիմակայելու այնպիսի իրավիճակներին, որոնք անհանգստություն են առաջացնում։ Սկսեք մի փոքր քայլից։ Որքան շատ պարապեք, այնքան ավելի հեշտ կնվազեցնեք ձեր անհանգստությունը։

Եթե դուք կատարեք այս հինգ քայլերը, հնարավոր է, որ այն օգնի ձեզ ստանալ առաջնորդություն և աջակցություն ծնողից, դպրոցական խորհրդատուից կամ թերապևտից։

Եվ եթե ձեր անհանգստությունը ծայրահեղ է, դժվար է այն հաղթահարելը կամ, եթե անհանգստանում եք որևէ խնդրի պատճառով ինչի վերաբերյալ դուք օգնության կարիք ունեք, դիմեք ձեր ծնողին կամ մեկ այլ մեծահասակի, ում վստահում եք։ Ճիշտ խնամքի և աջակցության դեպքում ինքներդ ձեզ կարող եք զգալ ավելի հանգիստ և ավելի վստահ։

Անգլերեն հղումը՝ այստեղ։

Սպիտակ ձին։ Ակսել Բակունց

1․ Կարդացե՛ք պատմվածքը։
2․ Դո՛ւրս գրեք պատկերավորության միջոցներ։

Համեմատություն — Տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղողանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները։ Կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Դուռը դժգոհ վրա դրեց և դուռը չերգեց երկար ու կերկեր, այլ դժգոհ վնգստաց շան նման։ Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին։ 

Մակդիր — ծանր դուռ, մաշված ունկ, խավար խրճիթ, ջինջ ձայն, տխուր ղողանջ, խաղաղ երեկո, ոսկեթև աղավնի, քոռ հավատ, ջինջ երկինք, լայն կուրծք, լեռնային օդ, մարմար ճակատ, ջինջ լիճ, մռայլ խորան, անբան հավք, իմաստուն երեկո, սառը խավար:

Փոխաբերություն — ահ կար նրանց աչքերում, մարդ են ջարդում, մինչև նա հալվեց մթնում, արևը նոր-նոր շողերով ոսկի էր թափում բարձր սարի կատարին, մի աչք քաղցր նայում էր այդ խեղճ մարդկանց, քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին։ 

Բառարանային ֆլեշմոբ

Ես կատարել եմ բառարանային աշխատանք և ուսումնասիրել Նայիրի բառարանի «արական անձնանուններ» բաժինը։

Աբգար — կաղ

Աբրահամ — ժողովրդի կամ բազմության հայր

Անանիա — աստվածաշնորհ

Արամ — հանգիստ

Արամայիս — քաղցր, մեղմ

Արթուր — բարձր, ազնիվ

Դավիթ — սիրելի, սիրեցյալ

Զոհրապ — կարմրափայլ

Կոմիտաս — երկար մազերով

Հենրի — տուն կառավարող

Վահագն — հաղթական

Ուսումնասիրել եմ նաև հայերեն բացատրական բառարանի բառերը։

դահրա — ծառի ավելորդ ճյուղերը կտրելու մեծ դանակ

սահարի — հարսանեկան առավոտյան նվագ

տարտարոս — վիհ, անդունդ

Սթիվ Ջոբսի 6 ամենահայտնի մեջբերումները

1. “The people who are crazy enough to think they can change the world are the ones who do.”

Այն մարդիկ, ովքեր այնքան խենթ են, որ կարծում են, թե կարող են փոխել աշխարհը, ուրեմն նրանք հենց այն մարդիկ են, ովքեր դա անելու են։

2. “For the past 33 years, I have looked in the mirror every morning and asked myself: ‘If today were the last day of my life, would I want to do what I am about to do today?’ And whenever the answer has been ‘No’ for too many days in a row, I know I need to change something.”

Վերջին 33 տարիների ընթացքում ամեն առավոտ ես նայում էի հայելուն ու ինքս ինձ հարցնում․

-Եթե այսօր լիներ կյանքիս վերջին օրը, ես կցանկանայի՞ անել այն, ինչ պատրաստվում եմ անել այսօր։

Եվ երբ հաճախ պատասխանը ոչ էր լինում, ես գիտեի, որ պետք է ինչ-որ բան փոխեմ։

3. “Your work is going to fill a large part of your life, and the only way to be truly satisfied is to do what you believe is great work. And the only way to do great work is to love what you do. If you haven’t found it yet, keep looking. Don’t settle. As with all matters of the heart, you’ll know when you find it.”

Ձեր աշխատանքը կլցնի ձեր կյանքի մեծ մասը, և լիովին բավարարված լինելու միակ միջոցը դա անելն է, որը ձեր կարծիքով հիանալի աշխատանք է։ Մեծ գործ անելու միակ միջոցը սիրելն է այն, ինչ անում եք։ Եթե դեռ չեք գտել, ապա շարունակեք փնտրել։ Մի՛ կարգավորեք․ Ինչպես սրտի բոլոր հարցերի դեպքում, այս հարցում նույնպես կիմանաք, երբ այն գտնեք։

4. “I’ve always been attracted to the more revolutionary changes. I don’t know why. Because they’re harder. They’re much more stressful emotionally. And you usually go through a period where everybody tells you that you’ve completely failed.”

Ինձ միշտ գրավել են ավելի հեղափոխական փոփոխությունները։ Չգիտեմ ինչու։ Քանի որ դրանք էլ ավելի դժվար են։ Էմոցիոնալ կերպով դրանք ավելի սթրեսային են։ Եվ դուք սովորաբար անցնում եք այնպիսի շրջանի միջով, երբ բոլորն ասում են, որ դուք ձախողվել եք։

5. “Remembering that you are going to die is the best way I know to avoid the trap of thinking you have something to lose. You are already naked. There is no reason not to follow your heart.”

Հիշելը, որ դու պատրաստվում ես մեռնել, լավագույն միջոցն է թակարդից խուսափելու և մտածելու համար, որ կորցնելու բան ունես։ Դու արդեն մերկ ես։ Սրտիդ չհետևելու ոչ մի պատճառ չկա։

6. “Getting fired from Apple was the best thing that could have ever happened to me. The heaviness of being successful was replaced by the lightness of being a beginner again. It freed me to enter one of the most creative periods of my life.”

Apple-ից աշխատանքից ազատվելը ամենալավ բանն էր, որ մինչ այսօր ինձ հետ պատահել էր։ Դրանով հաջողակ լինելու ծանրությունը փոխարինվեց կրկին սկսնակ լինելու թեթևությամբ։ Դա ինձ ազատեց, որ մտնեմ իմ կյանքի ամենաստեղծագործական շրջաններից մեկը։