«Սասունցի Դավիթ» էպոս

Ճյուղ առաջին. Սանասար և Բաղդասար

Էպոսի առաջին ճյուղը պատմում է Գագիկ թագավորի և Բաղդադի Խալիֆայի մասին: Հայոց թագավորը հարկատու էր Բաղդադի Խալիֆային: Օրերից մի օր Խալիֆան լսում է Գագիկ թագավորի աղջկա՝ Ծովինարի անսահման գեղեցկության մասին: Որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժում ստանալով կռիվ է սկսում Գագիկ թագավորի դեմ: Կռվում է և հաղթում, որից հետո էլ Ծովինարը ստիպված ամուսնանում է Խալիֆայի հետ, քանի որ չէր ուզում, որ իր պատճառով տուժի ամբողջ ազգը: Համբարձման օրը հանկարծ Ծովինարը ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում: Աստված մի կաթնաղբյուր է ստեղծում Ծովինարի համար: Աղջիկը մի բուռ և մի կես բուռ ջուր է խմում, որից էլ հղիանում է: Աղբյուրից ծնվում են Սանասարը և Բաղդասարը, ովքեր շատ արագ մեծանում ու հզորանում են: Խալիֆան որոշում է, որ պետք է սպանի տղաներին, սակայն մոր խնդրանքով տղաները փախչում են այլ երկիր, որտեղ էլ շինում են իրենց բերդը՝ Սասունը: Սասնա բերդը շատ մեծ էր և ամուր: Հենց այդտեղ էլ սկսեցին միասին ապրել Սանասարն ու Բաղդասարը:

Սանասարի և Բաղդասարի ամուսնությունը

Էպոսի երկրորդ հատվածը պատմում է Սանասարի և Բաղդասարի ամուսնության մասին: Մի օր Պղնձե քաղաքի աղջիկը սիրահարվում է Սանասարին ու նամակ է գրում նրան, բայց նամակը հասնում է Բաղդասարին: Բաղդասարն իմանում է, որ նամակը Սանասարինն է ու կռիվ է անում եղբոր հետ, որ նրան տեղյակ չի պահել, որ սիրահարված է: Սակայն Սանասարը տեղյակ չէր նամակի մասին, բայց որոշեց կռվել Բաղդասարի հետ: Նրանք հաշտվեցին ու Սանասարը գնաց Պղնձե քաղաք: Նա անցավ տարբեր փորձությունների միջով, որ հասնի Դեղձուն Ծամին: Վերջին փորձության ժամանակ նրան օգնություն էր հարկավոր ու եղբայրը հասավ օգնության: Այդպես նա հասավ Դեղձուն Ծամին, իսկ Բաղդասարն ամուսնացավ մեկ այլ աղջկա հետ, ում ազատել էին վիշապի գերությունից, ով փաստորեն Դեղձուն Ծամի քույրն էր: Այսպիսով, Սանասարն ունեցավ երեք որդի՝ Վերգոն, Ձենով Հովանը ու Մհերը:

Ճյուղ երկրորդ. Մեծ Մհեր

Սանասարին հաջորդեց  իր որդիներից մեկը՝ Մհերը: Նա կռվեց առյուծի հետ ու նրան երկու կես արեց, լավ հարաբերություններ ստեղծեց Մըսրա Մելիքի հետ ու էլ հարկ չտվեց, Սպիտակ Դևից ազատեց Արմաղանին, ում հետ էլ ամուսնացավ: Նա շենացնում էր Սասունը: Երբ Մելիքը մահանում է, Իսմիլ Խաթունը՝ Մելիքի կինը, հրավիրում է Մհերին իր մոտ: Իսմիլ Խաթունը խաբելով կարողանում է յոթ տարի Մհերին պահել իր մոտ: Նա մտադրություն ուներ Մհերից երեխա ունենալ, որպեսզի տղան նրա նման քաջ լիներ և կարողանար թագավորել իրենց երկիրը: Այդպես էլ լինում է. Նա հղիանում է ու յոթ տարի անց Մհերը վերադառնում է Սասուն: Նրանց որդու անունը դնում են Մելիք՝ ի պատիվ նրա ամուսնու՝ Մըսրա Մելիքի: Արդեն հղիանում է Արմաղանը՝ Մհերի կինը: Շուտով ծնվում է քաջ Դավիթը, իսկ նրա ծնողները մահանում են ու Դավիթը մնում է որբ:

Մասն Ա Դավթի կռիվը Մըսրա Մելիքի դեմ

Ծնողների մահից հետո Դավիթը որբ էր մնացել։ Իր հորեղբայրները չգիտեին ինչ անեին, որ Դավիթը սովից չմեռնի, քանի որ ոչ մեկի կուրծքը չէր ուտում։ Որոշեցին տանել Իսմիլ Խաթունի մոտ։ Դավթին կապեցին Քուռկիկ Ջալալուց, որպեսզի Մըսրում մեծանա։ Իսմիլ Խաթունն ընդունեց նրան։ Նա Դավթին կերակրում էր, իսկ Դավիթը օր-օրի մեծանում էր ու հզորանում։ Մելիքը նրան չէր սիրում ու ամեն կերպ փորձում էր նրան սպանել: Երբ մեծանում է, Դավթին պատմում են նրա ծնողների, հարազատների մասին ու նրան ուղարկում Սասուն:

Թողնել մեկնաբանություն