Թթվածին

Ընդհանուր բնութագիր

Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է:  Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին) 6: Թթվածինը  միացություններում երկվալենտ է: Թթվածին պարզ նյութը կազմում է օդի 1/5 մասը: Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմների շնչառության վրա: Սակայն, ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզով, որը հիմնականում տեղի է ունենում բույսերի միջոցով: Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։ Այն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտային օդում: Թթվածնի հատկություններն ուսումնասիրելու համար այն պետք է ստանալ մաքուր վիճակում:

Ստացում

Բնության մեջ թթվածնի ահռելի ծախսը լրացնում է ֆոտոսինթեզը, որը ընթանում է լույսի և քլորոֆիլի պայմաններում: Արտադրության մեջ թթվածինը ստացվում է օդից։   թթվածինը պահում են պողպատե գլանանոթներում (բալոններում): Մաքուր թթվածին ստանում են նաև ջրի էլեկտրոլիզի միջոցով: Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից: Շվեդացի գիտնական Կարլ Շելեն 1771թ.առաջին  անգամ թթվածին է ստացել:

Ֆիզիկական հատկություններ

Հայտնի է, որ թթվածինը՝
սովորական պայմաններում գազ է, հոտ չունի, անգույն է, համ չունի, հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է, հեղուկ վիճակում դեպի մագնիսն է ձգվում և այլն: Թթվածինը ջրում քիչ է լուծվում:

Քիմիական հատկություններ

Թթվածինն ազատ վիճակում քիմիապես ակտիվ պարզ նյութերից է ու հեշտությամբ փոխազդում է մեծ թվով պարզ և բարդ նյութերի հետ։ Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները, բացի մի քանիսից՝ ֆտորից, քլորից, բրոմից, յոդից: Փոխազդում է ածխի հետ։ Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է գազ՝ ածխածնի օքսիդ, որը խիստ վտանգավոր է: Նաև փոխազդում է ֆոսֆորի հետ: Թթվածնի հետ լավ փոխազդում են նաև գրեթե բոլոր մետաղները, օրինակ՝ ոսկին (Au)։  Պղինձը (Cu) միանում է թթվածնին՝ առաջացնելով սև փոշի:

Սահմանադրության 23-27 հոդվածների վերլուծություն

Սահմանադրության 23-27 հոդվածներում ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

Հոդվածների վերլուծություն, քննարկում.

Հոդված 23. Մարդու արժանապատվությունը

Մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Ոչինչ չի կարող խախտել մարդու արժանապատվությունը, քանի որ այն ամեն ինչից վեր է:

Հոդված 24. Կյանքի իրավունքը

  1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

Բոլորս ունենք կյանքի, ապրելու իրավունք: Դա այն ամենաթանկ ու ամենակարևոր օրենքն է:

  1. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:

Ոչ ոք չի կարող մարդուն զրկել իր կյանքի իրավունքից, քանի որ դա շատ մեծ հանցագործություն է համարվում մեր երկրում: Այն օրենքի մեծ խախտում է:

  1. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

Մեր երկրում մահապատիժը խստիվ արգելվում է: Ըստ իս՝ մարդն ինչքան էլ մեծ հանցագործություն արած լինի, միևնույն է ոչ ոք իրավունք չունի նրան ենթարկել մահապատժի:

Հոդված 25. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

  1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:

Բոլորս ունենք և՜ ֆիզիկական, և՜ հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Ունենք իրավունք, որ ինքներս որոշենք մեր կյանքը:

  1. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Յուրաքանչյուր ոք ունի ազատության իրավունք, սակայն մի քանի սահմանափակումներով: Ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով: Բոլորս ունենք խոսքի, կյանքի իրավունք: Այն կարող է սահմանափակվել նշված օրենքներով՝ հանցագործության դեպքում, վտանգավոր առողջական խնդիրների դեպքում և այլն:

  1. Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:

Ես համաձայն եմ սույն օրենքի հետ: Ըստ իս՝ այն նույնպես կարևոր օրենք է:

  1. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:

Առանց մարդու նախնական համաձայնության չի կարելի ինչ-որ փորձարկումներ կատարել, որը կարող է նրան վնաս հասցնել, քանի որ դա մարդու իրավունքն է:

Հոդված 26. Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

  1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Ըստ իս՝ այս օրենքը բուլինգի մասին է: Ոչ ոք իրավունք չունի մարդուն ենթարկել բուլինգի՝  բռնության, նվաստացման, վատ վերաբերմունք ցուցաբերի և այլն:

  1. Մարմնական պատիժներն արգելվում են:

?

  1. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

Ըստ իս՝ բոլորն էլ պետք է ունենան մարդասիրական վերաբերմունքի իրավունք, կարևոր չէ նրա ազատության սահմանափակման չափը:

Մայիսյան նախագիծ՝ «Գիշեր և Հուշեր»

Վերնագիր՝ Գիշեր և Հուշեր…

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա, Միրզոյան Ասյա, Միլենա Հարությունյան, Անի Խաչատրյան, Մինասյան Լիլիթ, Սաթինե Տեր-Պետրոսյան

Ժամկետ՝ Մայիսի 1 — մայիսի 31

Նպատակներ՝

▪Իրականացնել տարբեր ռադիոնյութեր, որտեղ կներկայացնենք Վահան Տերյանի «Գիշեր և Հուշեր» ժողովածուից տարբեր ստեղծագործություններ:
▪Կատարել հետազոտական աշխատանքներ Վահան Տերյանի կենսագրությունից:
▪Նախագծին ներկայանալ նաև ընտանիքի անդամների հետ:
▪Գրավոր վերլուծել աշխատանքները և հրապարակել բլոգում ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով:

Ընթացք՝

▪Ուսումնական ռադիոնյութերի և տեսանյութերի ստեղծում:
▪Ծանոթացում Տերյանի կենսագրությանը:
▪Ծանոթացում Տերյանի «Գիշեր և Հուշեր» ժողովածուին:

Արդյունք՝

▪Աշխատանքի ներկայացում ուսումնական բլոգում ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով:
▪Գրավոր փոքրիկ վերլուծություն ժողովածուի մասին:
▪Հրապարակում բլոգում: