«Արտաշես և Սաթենիկ» առասպել

Ալանները ներխուժել էին Հայաստան, որպեսզի կողոպտեին: Ալանները մի փոքր նահանջեցին և գնացին Կուր գետի հյուսիսային ափ, իսկ Արտաշեսի զորքը նրանց հետապնդելով գնաց հակառակ կողմ՝ հարավային ափ: Հայոց զորքերըց Ալանների արքայազնին բռնում են և բերում գերի: Ալանների թագավորը հաշտություն է խնդրում, խնդրում է որդուն վերադարձնել, իսկ Արտաշեսը չի համաձայնվում: Տղայի քույրը գալիս է գետի ափ և թարգմանչի օգնությամբ ձայն է տալիս Արտաշեսին.

-Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:

Արտաշեսը տեսնելով Սաթենիկին, սիրահարվում է նրան: Արտաշեսը որոշում է փախցնել նրան:

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը։

Նրա բերում է Արտաշատ մայրաքաղաք ու ամուսնանում, իսկ թագավորները հաշտվում են միմյանց հետ:

Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահին։

«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպել

Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունն անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին: Ասորեստանի թագավոր Նինոսը արքայական շնորհների է արժանացնում Արային, ինչպես նրա հորը: Նինոսի կինը տարիներ շարունակ լսած է լինում Արայի անսահման գեղեցկության ու քաջության մասին, առանց տեսնելու սիրահարվում է նրան: Սակայն դա անհնար էր, քանի որ նրա ամուսինը ողջ էր: Երբ Նինոսը մահացավ, Շամիրամը պատգամավորներ ուղարկեց Արայի մոտ, խնդրելով գա իր մոտ: Արան միանգամից մերժում է նրան: Շամիրամը բարկանում է ու մեծ զորք է ուղարկում Հայոց Աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու: Նա ցանկություն չուներ Արային սպանելու, ուզում էր նրան իր ձեռքով բերել իր երկիր, որ ամուսնանա: Պատերազմում հայերը պարտվում են, իսկ Արան՝ սպանվում: Հայերը բարկանում են, տխրում Արայի մահով ու խոստանում Շամիրամից վրեժ լուծել: Սակայն Շամիրամն ասում է, որ իր աստվածները շուտով կլիզեն Արայի վերքերը և նա կկենդանանա: Նա իր սիրեկաններից մեկին հագցնում է Արայի շորերը և լուր տարածում, որ Արան ողջ է: Նրա մահից մի քանի օր հետո ամառանոցներ է կառուցում Արարատյան դաշտում:

«Հայկ և Բել» առասպել

Առասպելը պատմում է քաջ Հայկի և նրա թշնամի Բելի մասին: Բելը հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովրդին, իսկ Հայկը չի ցանկանում դառնալ հպատակ և իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ, գնում Հարք ու իր անունով հիմնում բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ: Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ, որպեսզի իրար հետ համաձայնության գան: Բելն առաջարկում է նրան լինել իր հպատակը և ապրել նրա երկրում: Սակայն Հայկը մերժում է: Բելը բարկանում է ու պատերազմ հայտարարում: Իր զորքով մտնում է Արարադ, կռվում Հայկի դեմ: Սակայն Հայկը նրան նետով սպանում է ու հաղթում պատերազմում:

Փավստոս Բուզանդ. աշխատությունը, «Արշակ և Շապուհ» հատվածը

Փավստոս Բուզանդ
V դարի պատմիչ, մատենագիր Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» երկը IV դարում պարսկական բռնատիրության դեմ հայ ժողովրդի պայքարի պատմության կարևոր սկզբնաղբյուր է:

Կենսագրություն
Որոշ ուսումնասիրողներ, Փավստոս Բուզանդին նույնացնելով Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի խորհրդական հույն եպիսկոպոս Փավստոսին, կարծում են, որ նա իր «Պատմություն Հայոց» երկը գրել է 4-րդ դարի վերջին հունարեն, իսկ 5-րդ դարում այն թարգմանվել է հայերեն։ Այլ հայագետներ Փավստոս Բուզանդին համարում են հայ, իսկ նրա երկը՝ գրված հայերեն 5-րդ դարի երկրորդ կեսին, որի հեղինակն իբր իր գիրքը վերագրել է նկարագրված դեպքերի ժամանակակից հույն հոգևորական Փավստոսին։

Մինչև 19-րդ դարի վերջին քառորդը Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոցը» համարվել է նվազ վստահելի աղբյուր։ Վիճակը փոխվել է, երբ ֆրանսիացի հայագետ Անտուան Ժան Սեն–Մարտենը Փավստոս Բուզանդի երկը գնահատել է որպես կարևոր աղբյուր և լրջորեն ձեռնամուխ եղել դրա ուսումնասիրմանը։ Պատմիչի Բուզանդ մականունը հիմնականում մեկնաբանվել է «բյուզանդացի» կամ Բյուզանդիայում կրթություն ստացած մարդու իմաստով։
Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» երկը ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի պատմության շարունակությունն է։ Աշխատությունը գրվել է հինգերորդ դարի երկրորդ կեսին, հավանաբար 60- ական թվականներին։ Բայց գրքից երևում է, որ գրողը սնվել ու դաստիարակվել է հայ հերոսական անցյալի հիշատակներով և ազատասիրական գաղափարներով։ Փավստոս Բուզանդը ջերմ հայրենասեր է, հայ ոգու և ձգտումների արտահայտիչ։

Արշակ և Շապուհ

Պարսից Շապուհ II արքան, տեսնելով, որ չի կարողանում գրավել Հայաստանն ու հնազանդեցնել Հայոց Արշակ Բ թագավորին, խաղաղության պայմանագիր կնքելու պատրվակով իր մոտ է հրավիրել նրան և սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Հայոց արքայի հավատարմությունը փորձելու համար Շապուհն աստղագուշակների և հմայողների խորհրդով Հայաստանից բերել է տվել հող ու ջուր և հրամայել խորանի հատակի կեսը ծածկել բերված հողով և ջուր շաղ տալ վրան: Այնուհետև արքաները ճեմելով զրուցել են իրենց հարաբերությունների մասին. պարսկական հողի վրա Արշակը խեղճացել է, խոնարհվել Շապուհի առջև, զղջացել իր արածների համար, իսկ երբ ոտք են դրել հայկական հողին, նա դարձել է համարձակ, ըմբոստ և սպառնացել Հայաստան վերադառնալուց հետո պատժել Շապուհին: Շապուհը մի քանի անգամ կրկնել է այդ փորձությունը և, համոզվելով, որ Հայաստան վերադառնալուց հետո Արշակը նորից կապստամբի, նրան շղթայակապ բանտարկել է Անհուշ բերդում, իսկ Վասակին մորթազերծ  արել, մորթու մեջ ծղոտ է լցրել և կանգնեցրել Արշակի դիմաց: Ըստ զրույցի վերջաբանի՝ Արշակի պալատական ներքինի Դրաստամատը խնդրել է Շապուհին իրեն թույլատրել մեկ օր ծառայել իր թագավորին: Այցելելով Արշակին՝ Դրաստամատն արձակել է նրա շղթաները, հագցրել արքայավայել, կազմակերպել ճոխ խնջույք, որի ժամանակ էլ թե՜ Արշակը, թե՜ Դրաստամատն անձնասպան են եղել:  

Այս զրույցի հիմնական գաղափարն այն է, որ մարդն իր հայրենիքում, իր հողի վրա է միայն ազատ, հպարտ ու համարձակ, ուստի սրբությամբ պետք է պահպանել հայրենի հողը: 

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը։ Հայ գրերի գյուտի նախապայմանները

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը: IV դարի վերջում մայրենի լեզվով գիր և գրականություն ունենալն ազգապահպան խնդիր էր դարձել, քանի որ հայերեն գրավոր լեզուն կենսական անհրաժեշտություն էր թե´ պետության, թե´ եկեղեցու և դրանով իսկ ներկա ու ապագա սերունդներին դաստիարակելու և կրթելու համար: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո հայոց լեզվով եկեղեցական գրականության բացակայությունը, առավել ևս Աստվածաշնչի ասորերենով և հունարենով ընթերցումներն անհնարին էին դարձնում ժողովրդի լայն խավերին ծանոթանալու քրիստոնեական վարդապետությանը:
Վիճակը քիչ էր փոխվում հայերեն բանավոր թարգմանությունից, քանզի օտար լեզուներին քչերն էին տիրապետում, որ կարողանային միանգամից թարգմանություն կատարել մայրենի լեզվով: Ավելին՝ հունարենը պարսից արքունիքը դիտում էր որպես թշնամի երկրիՀռոմեական կայսրության լեզու և Հայաստանում զավթողական քաղաքականության իրականացման ժամանակ նույնիսկ արգելում էր դրա կիրառումը՝ փոխարենը պարտադրելով պարսկերենը: Իսկ որպես եկեղեցական լեզու մնում էր դարձյալ ժողովրդի համար անհասկանալի ասորերենը: Դրան գումարվեցին IV դ. վերջին Մեծ Հայքի թագավորության բաժանումը Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև, իսկ այնուհետև Հայաստանի արևմտյան մասում թագավորական իշխանության վերացումը: Այդ ամենը նշանակում էր, որ արդեն վտանգված էր հայ Արշակունիների թագավորության գոյությունը,դրանով իսկհայ ժողովրդի պետականորեն երաշխավորված քաղաքական և մշակութային կյանքը: Արշակունիների մոտալուտ անկման պայմաններում Հայ առաքելական եկեղեցին էր դառնում միակ ազգային ամբողջական կառույցը, սակայն մայրենի լեզվով հոգևոր գրականության պակասը սպառնում էր հենց իր Հայ առաքելական եկեղեցու անկախ գոյությանը:
Հենց այդ տագնապալի ժամանակաշրջանում Մեսրոպ Մաշտոցին էր վերապահված հայոց ինքնության հզոր դրսևորումներից մեկի՝ գրերի գյուտի առաքելությունը:
Մեսրոպ Մաշտոց: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում՝ կարճազատ Վարդանի ընտանիքում: Ներսես Մեծի օրոք կրթություն ստանալուց հետո նա Տարոնից մեկնում է Մեծ Հայքի թագավորության մայրաքաղաքՎաղարշապատ, և Խոսրով IV-ի արքունիքում զինվորական ծառայություն կատարում: Միևնույն ժամանակ նա կարգված էր արքունի մատենագիր դպիրների խմբի մեջ: Փայլուն տիրապետելով մայրենի լեզվին Մեսրոպ Մաշտոցն արքունիքի միջազգային գրագրություններում կիրառում էր նաև հունարենի,ասորերենի, պարսկերենի իր իմացությունը: Թողնելով ծառայությունը հայոց արքունիքում՝ Մաշտոցը քարոզչական գործունեության նպատակով գնում է Նախիջևան գավառից հարավ գտնվող Գողթան գավառը: Քրիստոնեական ուսմունքը վարդապետելիս Մեսրոպ Մաշտոցը հայերեն բանավոր թարգմանում է Սուրբ Գիրքը:
Մինչ նա Գողթան գավառում էր, Աստվածաշունչը Հայաստանի մյուս գավառների եկեղեցիներում կարդում էին ժողովրդի համար անհասկանալի օտար լեզվով:
Մաշտոցի կյանքի մասին գրել է նրա աշակերտ Կորյունը: Գրքի վերնագիրն է <<Վարք Մաշտոցի>>: Վարքը սուրբերի կենսագրությունն է: Մաշտոցի մասին գրել են նաև 5-րդ դարի մատենագիրներ Մովսես Խորենացին և Ղազար Փարպեցին:
Պահպանվել են մատենագրական տեղեկություններ նախամաշտոցյան հայ գրերի մասին: II-III դարերում հայերը հիշատակված են հին դպրություն ունեցող ժողովուրդների շարքում: Պատմահայր Մովսես Խորենացին հիշատակել է նախաքրիստոնեական մեհենական գրականության մասին, որն առ այսօր չի հայտնաբերվել: Ըստ Գարեգին ՍրվանձտյանցիԲալու բերդաքաղաքի մոտ գտնվող Գրմանքար կոչվող սուրբ վայրերի մերձակա մի քարայրի (որտեղ ճգնել է Մեսրոպ Մաշտոցը) պատերի սեպագիր արձանագրությունները միայն հայերը կարող են վերծանել: Հայ գրերի գյուտը և նշանակությունը:Մեսրոպ Մաշտոցը Գողթն գավառում քարոզչության ժամանակ միտք հղացավ հայոց լեզվի նշանագրերը գտնել և ամենայն ջանասիրությամբ իր անձը նվիրեց այդ մեծ գործին: Վերադառնալով Այրարատ՝ Մեսրոպ Մաշտոցն իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում նրա հավանությունը: IV դարի վերջին գումարվում է եկեղեցական ժողով, որտեղ, ըստ Կորյունի, որոշվում է <<հայ ազգի համար նշանագրեր գտնել>>: Վռամշապուհ արքայի հովանավորությամբ խնդրի լուծմանն անմիջապես ձեռնամուխ են լինում Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը: Վռամշապուհ արքային հայտնել էին, որ Դանիել անունով ասորի մի եպիսկոպոսի մոտ կան հայերեն նշանագրեր: Արքայի հանձնարարությամբ այդ նշանագրերը բերում են և երկու տարի դրանցով ուսուցանում աշակերտներին: Սակայն այդ նշանագրերն անբավարար եղան հայոց հարուստ լեզվի հնչյունային համակարգի օգտագործման համար: Վռամշապուհի կարգադրությամբ Մեսրոպ Մաշտոցը, ձեռնարկելով նոր նշանագրեր ստեղծելու գործը, մի խումբ աշակերտներով մեկնում է Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները: Մեսրոպ Մաշտոցն աշակերտներին երկու խմբի էր բաժանել մեկին կարգելով ասորական դպրության, իսկ մյուսինհունական: Նա հանդիպում է Դանիել եպիսկոպոսին, սակայն նախկինից ավելի բան չգտնելով՝ անցնում է Եդեսիա Պլատոն անունով մի հեթանոս ճարտասանի մոտ: Ապա իր պրպտումները շարունակում է այլ վայրերում: Վերջապես 405 թ. Ուռհայում (Եդեսիա) Մաշտոցը ստեղծում է հայոց գիրը:
Կորյուն վարդապետը և Մովսես Խորենացին գրում են հայոց գրերի՝ Աստծո շնորհով տրվելու մասին: Կորյունը գրել է. <<Եվ այսպես նա բազում նեղություններ կրեց՝ իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար: Ամեն բան շնորհող Աստծուց իսկապես պարգևվեց նրան այդ բախտը. նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներհայերենի նշանագրեր>>: Մեսրոպ Մաշտոցը, գալով Սամոսատ քաղաքը, գտնում է հունարեն գրչության արվեստի խորագիտակ Հռոփանոսին, որը գեղագրում է Մեսրոպ Մաշտոցի պատրաստած 36 նշանագրերը, որոնցից յուրաքանչյուրին Հայոց աշխարհի մեծ ուսուցիչն անուն էր տվել. <<Այբ, բեն,գիմ, դա… >>: Եղիշեի գնահատմամբ՝ <<Այբն է մայր իմաստութեան…>>: Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն անվանվեց Աստվածաշունչ, որից հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն էր.<<Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>: Հայրենիք վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին մեծ հանդիսավորությամբ դիմավորում են Վռամշապուհ արքան, Սահակ Պարթև կաթողիկոսը, նախարարագունդ ավագանին՝ ժողովրդի բազմության հետ: Ապա նրանք միասին գալիս են մայրաքաղաք: Մեսրոպ Մաշտոցն անմիջապես ձեռնամուխ է լինում հայերեն այբուբենով մանուկների ուսուցմանը: Մեսրոպ Մաշտոցը՝ հայ դպրության հիմնադիրը, գրել է հոգևոր ճառեր, երգեր, հատկապես շարականներ: Սահակ Պարթևը նույնպես գրել է եկեղեցական կանոններ, թղթեր (նամակներ) ու հոգևոր երգեր: Լուսավորչական գործունեությունն ընդարձակելով Հայաստանում՝ Մեսրոպ Մաշտոցը գնում և տառեր է ստեղծում նաև վրաց և Կուրի ձախափնյա բուն Աղվանքի ցեղերից գարգարացիների լեզուների համար: Դպրոցը: Սբ. Մեսրոպ Մաշտոցը և Սբ. Սահակ Պարթևը կրթական աշխատանքը ծավալեցին նախ Հայաստանի կենտրոնական երկրամասերում մայրենի լեզվով դպրոցներ հիմնելով: Առաջին վարդապետարանը՝ բարձրագույն դպրոցը, հիմնադրվեց Վաղարշապատում: Այստեղ պատրաստվում էին վարդապետներ՝ ուսուցիչներ,որոնց շարքում էր նաև Մաշտոցի վարքագիր Կորյունը: Այն ժամանակ Սահակ Պարթևը մեծ հոգատարությամբ զբաղվում էր նաև իր թոռան՝ հայոց ապագա սպարապետ Վարդան Մամիկոնյանի կրթությամբ:
Այնուհետև Մեսրոպ Մաշտոցը հայոց դպրոցներ է հիմնում նաև Արցախում (Ամարասի դպրոցը), Սյունիքում, Գողթան գավառում: Սահակ Պարթևի նամակով Մաշտոցը Վարդանի հետ ներկայանում է բյուզանդական կայսր Թեոդոսիոս II-ին, ստանում է նրա համաձայնությունը Արևմտյան Հայաստանում ևս դպրոցներ բացելու մասին: Այդ առաքելությունը Հայաստանի արևմտյան մասում նա իրականացնում է 419-422 թթ.: Դրանով իսկ հոգևոր առումով Հայաստանը վերամիավորվում է:
Հայոց գրերը հայ ժողովրդի համար դառնում են գոյատևման, ազգային ինքնության, արժեհամակարգի պահպանման հզոր միջոց բոլոր ժամանակներում: