Հին հայկական ավանդական հարսանիքները: Տարբեր հարսանեկան ծեսեր և ավանդույթներ

Հին հայկական ավանդական հարսանիքները

Նախկինում, շատ հետաքրքիր ավանդույթներ և սովորույթներ ենք ունեցել հայերս, որոնք գործածում էինք հին հայկական ավանդական հարսանիքների ժամանակ: Կան նաև նմանատիպ սովորույթներ, որոնք այժմ չենք գործածում: Օրինակ, կոխ բռնելու ավանդույթը: Այս ավանդույթն օգտագործում էին նախկինում՝ մեր ավանդական հարսանիքների ժամանակ: Փեսայի ծնողները կամ ընտանիքի տարեցները միմյանց դեմ մենամարտում էին: Կռվի արդյունքում՝ որպես ավանդույթի կանոն կինն էր հաղթում: Ահա այսպիսի ուրախ և հետաքրքիր են անցել մեր հայկական հարսանիքները նախկինում:

Ծեսերի մասին, դրանց պատմությունը

Մեր հին հարսանեկան ավանդույթները դեռ գալիս են ուրարտական ժամանակներից: Եվ գնալով ավելի են պակասում ավանդույթները, ավելի հակիրճ են դառնում հարսանեկան ծեսերի արարողությունները: Ժամանակի ընթացքում էլ առաջացել են նոր ավանդույթներ, որոնք հիմա ենք գործածում: Այժմ կբերեմ հին հայկական ավանդական հարսանիքների տարբեր սովորույթների օրինակներ, կվերլուծեմ դրանք ու կգրեմ իմ կարծիքն ու տեսակետը դրանց վերաբերյալ:

«Տաշտադրեքի» ծես

Հարսանեկան այս արարողության ժամանակ, նախկինում հարսանիքի մասնակիցները հարսանիքից երկու օր առաջ հավաքվում էին փեսացուի տանը և նախօրոք թխում հարսանիքի հացը: Այս ավանդույթը շատ հետաքրքրեց և դուր եկավ ինձ, այդ պատճառով էլ հենց սա առանձնացրեցի: Այն հիմա չեն գործածում, կարծում եմ, սակայն հետաքրքիր սովորույթ է:

«Հարսի կոշիկի մի զույգի գողության» ավանդույթ

Հարսանեկան արարողությունների ընթացքում հարսի ազգականներից մեկը գողանում է հարսի կոշիկը: Այն թաքցնում է այնքան ժամանակ, մինչև նրան չվճարեն: Սա էլ է շատ հետաքրքիր ավանդույթ: Այս ավանդույթն այժմ մենք օգտագործում ենք հայկական հարսանիքների ժամանակ:

Նոր ավանդույթներ և սովորույթներ

Կան նաև նոր սովորույթներ և ծեսեր, որոնք նախկինում հայկական հարսանիքների ժամանակ չէին գործածում: Օրինակ, հարսի սպիտակ զգեստը (հարսի շորը), ծաղկեփունջն ու ծաղկեփունջը հետ նետելու արարողությունը: Սրանք էլ են շատ հետաքրքիր սովորույթներ, որոնք հարսանիքն ավելի ուրախ և գեղեցիկ են դարձնում:

Արտաշես և Սաթենիկ «Պատմություն հայոց». Մովսես Խորենացի

Արտաշեսը սիրահարվում է նրան ու սպարապետ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանանց արքայի մոտ՝ խնամախոսության: Սակայն ալանանց արքան մեծ օժիտ է պահանջում արքայադստեր համար: Իմանալով պատգամաբերից արքայի պատասխանը՝Արտաշես արքան հեծնում է իր սև ձին, սրընթաց անցնում է Քուռ գետն ու օղապարանը գցելով Սաթենիկ արքայադստեր մեջքը՝ նրան գերում է: Արտաշատ մայրաքաղաքում հայոց արքան շքեղ հարսանիք է անում: Նրա և Սաթենիկ թագուհու գլխին առատորեն ոսկեդրամներ ու մարգարիտներ են թափվում: Ինչպես պատմահայրն է ասում՝ ոսկե անձրև էր թափվում հարսանիքի ժամանակ:

Թողնել մեկնաբանություն