Հայ ազատագրական պայքարի զինված փուլը․ Հայդուկային շարժում

  • Հայդուկային շարժման առաջացման պատճառները

Ճիշտ է, Բեռլինի վեհաժողովից հետո մեծ բարեփոխումներ պետք է կատարվեին Հայաստանում, սակայն մեծ տերությունները հրաժարվեցին այդ անել։ Օսմանյան կայսրությունը օգտվելով առիթից ուժեղացրեց բռնությունները արևմտահայության նկատմամբ։ Եվ այդ ամենը կանխելու համար արևմտահայ գյուղացիները նախընտրեց հենց ինքը պայքարել այդ ամենի դեմ, և շուտով նրանք դուրս եկան թեժ կռվի՝ իրենց ապրելու իրավունքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար։ Ազատագրական պայքարի այդ ձևը հայտնի է հայդուկային կամ ֆիդայական շարժում անունով։ «Հայդուկ» բառը հունգարերեն նշանակում է հետևակ, իսկ ֆիդայինը՝ զոհ, ինքնազոհ (արաբերեն)։ Հայդուկները երդվում են ամբողջովին նվիրվել իրենց ժողովրդի պաշտպանությանն ու ազատագրությանը։ Այս շարժման պատճառը Հայաստանում հայերի քաղաքական և տնտեսական ծանր վիճակի հետևանքն էր։ Սակայն կա անհիմն մի փաստարկ թուրք պատմաբանների կողմից, որ ֆիդայական շարժումը դրսից ներմուծված խորթ երևույթ էր։

  • Հայդուկային պայքարի առաջին քայլերը

Առաջին հայդուկային խմբերը հանդես են եկել 1880-ական թվականների կեսերին։ Դրանց ղեկավարներից ամենանշանավորներն են՝ Մարգար Վարժապետը, Արաբոն, Արամ Աչըգբաշյանը և այլոք։ Առաջին ֆիդայինները թուրքական իշխանությունների կողմից բռնությունները կանխելու նպատակով ներկայացել են որպես քրդեր ու հանդես եկել «չելլոներ» կոչվող քրդական ջոկատների կազմում։ Այդ քայլով կարողացել են նաև համագործակցել քրդերի հետ։

  • Շարժման վերելքը

Շարժումը վերելք ապրեց 1890-ական թվականներին, երբ ընկավ քաղաքական իշխանությունների հսկողության տակ։ Ֆիդայական ուժեղ խմբեր են ստեղծվում Սասունում, Վանում և Սեբաստիայում։ Ֆիդայիններն ասում էին․ «Այսուհետև իմ բարձը լինելու են Հայաստանի լեռները, իսկ բաղձալի երազանքը՝ հայրենիքի համար մեռնելը»։ 1890-ական թվականներին մեծ համբավ ու ժողովրդականություն են ձեռք բերում Աղբյուր Սերոբը, Մեծն Մուրադը, Գևորգ Չավուշը, Հրայր Դժոխքը, Գուրգենը, Վազգենը և այլն։

  • Հրայր Դժոխք

Հայ ֆիդայական շարժման հայտնի դեմքերից էր Հրայրը՝ Արմեն Ղազարյանը, որին թշնամին Դժոխք մականունն էր տվել։ Նա ծնվել է 1864 թվականին Սասունի Ահարոնք գյուղում, սովորել է Մշո Ս․ Կարապետ վանքի դպրոցում և հետագայում զբաղվել ուսուցչությամբ։ Նա հաղթանակի հասնելու միակ ուղին համարում էր ժողովրդին համընդհանուր ապստամբության նախապատրաստելը, հույսեր չէր կապում եվրոպական երկրների խոստումների հետ։ Հրայրը զգալի աշխատանք է տարել հայ-քրդական դաշինք ստեղծելու ուղղությամբ։ Նա կարծում էր, որ թուրքական բռնատիրություններից ազատվելու միակ ճանապարհը կայսրության բոլոր ժողովուրդների համատեղ պայքարն էր։ Հենց Հրայր Դժոխքի ցուցումներով էր կռվում Գևորգ Չաուշը։ 1890 թվականից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։ 1891-1894 թվականներին Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից էր։ 1893 թվականին Հրայր Դժոխքը Հնչակյան կուսակցության անդամ էր։

Հայ ազգային կուսակցությունների առաջացումը

Սուլթանական վարչակարգը ավելի բարենորոգումների փոխարեն ավելի սաստկացրեց հայ ազգային ու հասարակական ճնշումները։ Եվ արդեն այս պայմաններում, հայերին մնում էր դիմել պայքարի խաղաղ ու զինված ձևերին։ Իսկ հասարակական-քաղաքական շրջանակները ուղղություն էին տալիս ու առաջնորդում շարժումը։ Հայաստանի տարբեր շրջաններում ձևավորված գաղտնի խմբակներն ու միությունները հիմք դարձան 1880-ական թվականների կեսերից ազգային կուսակցությունների առաջացման համար։

  • Արմենական կուսակցություն

Վան քաղաքը հայ ազատագրական շարժման նշանավոր կենտրոններից էր։ Այստեղ գործող վարժարանների ու հոգևոր-մշակութային հաստատությունների շուրջ համախմբվել էին շատ երիտասարդ մտավորականներ։ Նրանցից նշանավորներն էին Խրիմյան հայրիկը, ուսուցիչ Մկրտիչ Փորթուգալյանն ու երիտասարդ մտավորական Մկրտիչ Ավետիսյանը։ Նրանց անվանում էին «նշանավոր երեք Մկրտիչներ»։ Խրիմյան հայրիկի խորհրդով Փորթուգալյանն իր 12 սաների հետ ստեղծում է մի միությունը, որը հետագայում կապվելու էր ապագա կուսակցության հետ։ Իշխանությունները վտանգավոր են համարում Փորթուգալյանի գործունեությունն ու 1885 թվականի մարտին նրան վտարում են Վանից։ Նա հաստատվում է ֆրանսիայի Մարսել քաղաքում ու սկսում հրատարակել «Արմենիա» անունով թերթը։ Փորթուգալյանն այնտեղ զբաղվում էր հայրենասիրական գաղափարների տարածումով։ Մեծ հարգանք ունեցող Մկրտիչ Ավետիսյանը 1885 թվականի աշնանը գաղտնի կերպով հիմնադրում է առաջին հայկական ազգային կուսակցությունը։ Հենց Մկրտիչ Փորթուգալյանի թերթի հրատարակության անունով էլ նրանց հայկական կուսակցությունը կոչվում է «Արմենական»։ Նրանք ամեն կերպ պայքարում էին, որպեսզի ազատվեն թուրքական բռնատիրությունից։ Եվ գնալով «Արմենականների» շարքերն աճում են։ Ու արդեն 1890-ականների սկզբին միայն Վան նահանգում նրանք ունենում են 150 և ավելի կազմակերպական խմբեր՝ մոտ 2 հազար անդամներով։ Դրան զուգահեռ Վանում և Շատախում ստեղծվում են մոտ 90 մարտական խմբեր։ Ի միջի այլոց, կուսակցությանն անդամակցում էին նաև զգալի թվով կանայք։ Կուսակցության մասին գաղափարները տարածվում են Տարոնում, Բաղեշում, Եգիպտոսում, Բուլղարիայում և ԱՄՆ-ում։ «Արմենականները» մեծ դեր ունեցան հայ ազատագրական պայքարի հարցում, ինչպես նաև հմուտ քաղաքականությամբ կարողացան պայքարել թուրքական բռնատիրության դեմ։

Պատմության հետազոտական աշխատանք․ Անին որպես մայրաքաղաք

Անին կամսարական իշխանների և առաջին բագրատունիների օրոք

Ինչպես նշեցի՝ Անին շատ հին ու հետաքրքիր պատմություն ունի։ Այն հիշատակվում է դեռ Կամսարականների ժամանակաշրջանում, որը 321 թվականին հայոց Տրդատ Երրորդ թագավորի կողմից տրվել է Կամսարական նախարարական տանը։ Կամսարականների հայրենական կալվածքը (ոստանը) հնուց էլ դեռ գտնվում էր Արշարունիքում՝ Արտագերսում, որը փոխարինվեց Անիով՝ 4-րդ դարի վերջերին։ Բլրի վրա Կամսարականների իշխանանիստ ամրոցն էր, որը պատրաստվեց նրանց իշխանության օրոք, և որի վրա հետագայում քաղաքի միջնաբերդն էր։ Այստեղ, պալատից բացի, 7-րդ դարում նրանք կառուցել են մի եկեղեցի, որն անվանել են «Անիի թանկագին ակը»։ Կամսարականները շինարարություններ են ծավալել նաև ամրոցի կողքին գտնվող ավանում։ Նրանց կատարած բարեխոփումներից ամենաարժեքավորներից է 7-8-րդ դարում կառուցված «Նռերով եկեղեցին»։ 772-75 թվականներին Կամսարականները ապստամբություններ են սկսում արաբների դեմ ու հեռանում Բյուզանդիա, որից հետո նրանց տիրույթներն անցնում են Բագրատունիներին։

IX դարի կեսերին Միջին դարերի հզոր պետություններից մեկը՝ Արաբական խալիֆայությունը, սկսեց թուլանալ ու անկում ապրել։ Այսպիսով, Հայաստանի վերականգնման համար նպաստավոր իրավիճակ էր ստեղծվել։ Անկախ պետականության հաստատման համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը։ Աշոտ Բագրատունուն թագ ուղարկեց Վասիլ I-ը՝ Բյուզանդիայի կայսրը։ 862 թվականին երկրի իշխանների առաջարկով նա ճանաչվեց հայոց իշխանաց իշխան։ Իսկ մինչ այդ նա հաստատվել էր որպես հայոց իշխան և սպարապետ։ Այսպիսով, բոլորի ներկայությամբ, 885 թվականի օգոստոսի 26-ին Բագարան քաղաքում Աշոտ Բագրատունին օծվեց հայոց թագավոր։ Նա կարճ ժամանակում կարողացավ հասնել Հայաստանից խալիֆայություն տրվող հարկերի նվազեցմանը։ Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի։ Այսպիսով, Աշոտ I-ը դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Սմբատ I-ի օրոք պահպանվում էր արքունիքի գանձերի մի մասը։ Սմբատը շարունակեց երկրի խաղաղ շինարարությունը և ամրապնդեց պետությունը։ Շուտով վեճ առաջացավ Նախճավանի պատճառով ու Գագիկ Արծրունին խնդրեց Սմբատին իրեն վերադարձնել Նախճավան քաղաքը, քանի որ այն նախկինում եղել է Վասպուրականի կազմում։ Սակայն Սմբատը մերժեց նրան։ 908 թվականին խալիֆը Սմբատի փոխարեն Հայաստանի թագավոր ճանաչեց Գագիկ Արծրունուն։ Բագրատունյաց թագավորությանը վերջ տալու նպատակով Յուսուֆ ամիրան Արծրունու հետ հարձակվեց Հայաստանի վրա։

Աշոտ Երկաթը ոչնչացրեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Հայ իշխաններն աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Երկաթի շուրջը։ Շուտով Սևանի ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։ Սևանի հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբաս սպարապետի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։ 922 թվականին խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։

Բագրատունիները կարճ ժամանակահատվածում երեք մայրաքաղաք փոխելուց հետո վերջնականապես հաստատվեցին Անիում։ Մայրաքաղաք հռչակվելուց 2-3 տարի հետո Աշոտ Գ Ողորմածը կառուցում է Անիի ներքին պարիսպը, որն էլ հետագայում կոչվում է Աշոտյան։ Լեոն գրել է․ «Անին կարող էր որոշ գույն հաղորդել Բագրատունյաց թագավորությանը, որոշ կնիք դրոշմել նրա կերպարանքի վրա»։

Զեյթունի 1862թ․ ապստամբությունը

Կիլիկիայի հյուսիս-արևելքում՝ Տավրոսի լեռներում, Զեյթունի հայությունը XIX դարի կեսերին էլ պահպանում էր իր ինքնավար կարգավիճակը։ Կենտրոնական Զեյթուն գյուղաքաղաքում ապրող շուրջ 35-40 հազար հայության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր, նրանք այդպես գոյատևելու պայմաններ էին ստեղծում։ Իսկ անվանապես Զեյթունը ենթարկվում էր Մարաշի փաշայությանը, սակայն իշխանություններին միայն տարեկան որոշ քանակությամբ հարկ էր վճարում։ Եվ համայնքը, ինչպես նախկինում՝ ղեկավարում էին չորս տանուտերերը։ Այդ ժամանակ չերքեզները փորձում էին կառավարությունն իրենց ենթարկել ու որոշեցին բնակվել Մարաշի շրջակայքում։ Չերքեզների ուղեկցությամբ թուրքերն իրենց 10-հազարանոց զորքով 1860 թվականին արշավեցին Զեյթունի վրա։ Սակայն հայերը կարողացան դիմադրել թշնամուն։ Եվ գավառը ստիպված էին նաև լքել չերքեզները։ Մարաշի նորանշանակ Ազիզ փաշան կարողացավ նախապատրաստվել նոր հարձակմանը։ Հենց նրա սադրանքով 1862 թվականի ամռանը հողատարածքային վեճեր ծագեցին Զեյթունի հայ և մահմեդական բնակչության միջև։ Իսկ հուլիսի վերջին թուրքերը նորից հարձակվեցին՝ այս անգամ 12-հազարանոց զորքով։ Քանի որ գյուղի բնակիչները բավականաչափ ուժեղ չէին, նրանք նահանջեցին ու փորձեցին կենտրոնանալ ու պաշտպանել հարձակումից Զեյթուն գյուղաքաղաքը։ Ապստամբությունը գլխավորեցին Շովրոյան, Սուրենյան, Յաղուբյան ու Նորաշխարհյան տոհմերի տանուտեր իշխանները։ Իսկ գլխավորապես այն ղեկավարում էր Մկրտիչ Յաղուբյան։ Ազիզ փաշան շրջապատեց Զեյթունն ու պահանջեց արագ վճարել հարկերը։

Հուլիսի 29-ի գիշերը Ս․ Աստվածածնի վանքում ինքնապաշտպանության ղեկավարները խորհրդակցություն կազմակերպեցին և մոտ 5 հազար ռազմիկների նրանք բաժանեցին խմբերի՝ նշանակելով հրամանատարներ ու հրահանգեցին, որ հանկարծ չմարտնչեն և մինչև վերջ կռվեն։ Օգոստոսի 2-ին Ազիզ փաշայի զորքը նորից հարձակվեց Զեյթունի վրա, սակայն հայերը հետ մղեցին թուրքական բոլոր զորքերը։ Այդ մարտերում հերոսներ դարձան Գրիգոր վարդապետը, Մարկոս Թաշճյանը և այլոք։ Մարկոսը փորձել է ներխուժել թշնամու տարածք, իսկ նրա ընկերները ետ են պահել նրան։ Սակայն Մարկոսը պատասխանել է․ «Այո՛, գիտեմ՝ պիտի մեռնիմ, բայց ուրիշները պիտի ապրեցնեմ»։ Իսկ մի անգամ Զեյթունի բնակիչները դիմում են խորամանկ քայլի․ նրանք կռվում են թուրքերի դեմ ու հանկարծ իբրև նահանջում են։ Եվ երբ հակառակորդը փորձում է ոգևորված հետապնդել նրանց, զեյթունցիները անսպասելիորեն երկու կողմից սպանում են նրանց ու քարեր գլորում նրանց վրա։ Այսպես, թշնամին կորցնում է ավելի քան 750 զինվոր։ Եվ այն ձորում, որտեղ նրանք կռվեցին, զեյթունցիներն անվանեցին Կոտորածի ձոր։ Այս մեծ հաղթանակին հայերը հասնում են շուրջ 600 զինվորի կյանքի գնով։

Շուտով Ազիզ փաշային հաջորդում է Աշիր փաշան ու Զեյթունի դեմ հարձակումները դադարեցնելու համար պահանջում է իր մոտ ուղարկել 4 տանուտերերին։ Նրանք ժամանում են ու ձերբակալվում։ Ֆրանսիան փորձում է օգնության հասնել, իսկ Զեյթունի վերնախավի ներկայացուցիչները դրա դիմաց խոստանում են ընդունել կաթոլիկոսություն։ Այսպես, Ֆրանսիան պահանջում է դադարեցնել գյուղաքաղաքի պաշարումը ու հակառակորդը որոշում է գնալ փոխզիջման։ Հակառակորդի հետ հաշտությունից հետո ազատ են արձակվում տանուտերերը ու մյուս ձերբակալվածները, նաև դադարեցվում է գյուղաքաղաքի պաշարումը։ Զեյթունի բնակիչները պարտավորվում են վճարել բոլոր հարկերը։ Զեյթունը կորցրեց իր կիսանկախ վիճակում։

Հայկական հարցի միջազգայնացումը

  • Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը

Պատերազմի ավարտին հաշտության պայմանների շուրջ նորից սրվեց միջազգային իրադրությունը։ Ռուսաստանն առաջնահերթ համարեց իր դիրքերի ամրապնդումը եվրոպական տարածաշրջանում։ Ռուս դիվանագետները Արևմտյան Հայաստանը համարում էին «խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող» տարածք։ Գեներալ Մ․ Լոռիս-Մելիքովը, երբ ծանոթանում է զինադադարի ռուսական նախագծին, համաձայնության չի գալիս։ Նա ընդգծում էր Հայաստանի գրաված տարածքի ռազմավարական կարևորությունը Ռուսաստանի համար։ 1878 թվականի փետրվարի 19-ին կնքվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը՝ Կ․ Պոլսի մոտակայքում գտնվող Սան Ստեֆանո ծովափնյա ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադրանի ամառանոցում։ Ըստ պայմանագրի՝ ռուսական կողմ էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի ու Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով։ Իսկ Օսմանյան կայսրությանն են վերադարձվում Էրզրումն ու Բասենը։ Սան Ստեֆանոյի պայմանագրում քննարկվեց Հայկական հարցը։ Լինելով Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս, այդ ժամանակաշրջանում վերաբերում էր արևմտահայության ազատագրության կամ ինքնավարության խնդրին։

Այնտեղ տեղ գտան Հայաստանին ու հայերին վերաբերող առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք մասամբ էին համընկնում հայերի առաջադրած պահանջներին։ Օրինակ՝ 16-րդ հոդվածում Բարձր դուռը պարտավորվում էր անհապաղ բարեփոխումներ իրականացնել ու ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից Արևմտյան Հայաստանի այն տարածքներում, որոնք գրավել էին ռուսները և ունեին պարտավորվածություն այն կրկին վերադարձնելու Թուրքիային։ Իսկ 25-րդ հոդվածը ռուսներին իրավունք էր տալիս 6 ամսով մնալ Հայաստանում։ 27-րդ հոդվածում կար պարտավորվածություն, որ այն քրիստոնյաներին, ովքեր օգնել ու աջակցել են ռուսներին պատերազմում, թուրքերը չեն կարող հալածել։ Պայմանագրի այս հոդվածներն ունեին իրենց դրական կողմերը՝ Հայկական հարցը, դառնալով միջազգային հարց, նոր լիցք էր հաղորդում հայ ազգային-ազատագրական պայքարի հետագա ծավալմանը։ Երկրորդ դրական կողմն այն էր, որ հայկական մի շարք տարածքներ անցնում էին ռուսական կազմ։

Պատմության հետազոտական աշխատանք․ Անին որպես մայրաքաղաք

Ներածություն

Անիի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, հոդվածներ, վեպեր ու պատմվածքներ։ Երևի հայոց ոչ մի մայրաքաղաք այդքան լավ չի ուսումնասիրվել, որքան Անին։ Ինչպես Լեոն է ասել․ <<Անին նման էր հեքիաթների կախարդական ամրոցներին, որոնց մեջ հրաշքներ կան, բայց որոնք վիշապների ու այլ հրեշների ձեռքին են գտնվում>>։

Անի մայրաքաղաքի ավերակները գտնվում են Մեծ Հայքի Շիրակ գավառում, Ախուրյան գետի աջ ափին։ Վաղ միջնադարում Անին պատկանել է հայտնի Կամսարական տոհմին։ 8-րդ դարում Հայաստանի իշխան Աշոտ 1-ը Կամսարականներից գնում է Անի ամրոցն ու միացնում իր տիրույթներին։ 9-րդ դարի վերջերին Անին արդեն գյուղաքաղաք էր։ Արդեն 961 թվականին Բագրատունիներն իրենց արքունիքը Կարսից փոխադրում են Անի ու այն հռչակում մայրաքաղաք։ 964 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորը ամրոցի հյուսիսում կառուցում է հզոր պարիսպ, որն էլ հետագայում իր անունով կոչվում է Աշոտաշեն։ Անին շատ արագ զարգանում է։ Շուտով Սմբատ 2 թագավորը կառուցում է երկրորդ պարիսպը` Սմբատաշենը։ Արդեն 11-րդ դարում Անին ուներ շուրջ 100․000 բնակիչ։ 1023 թվականին Հովհաննես-Սմբատը Անին իր մերձակայքով կտակում է Բյուզանդիային։ Պետականությունը պահպանելու նպատակով 1042 թվականի վերջերին թագավոր է օծվում պատանի Գագիկ 2-ը։ 1043-1044 թվականներին Բյուզանդիան մի քանի անգամ պաշարում է Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Շուտով կազմակերպվում է Անիի պաշտպանությունը։ Սակայն 1045 թվականին Գագիկ թագավորին գահազրկում են, ու Բյուզանդիան հասնում է իր նպատակին։ 1064 թվականին տեղի ունեցած երրորդ արշավանքի ժամանակ Սելջուկները գրավում են Անին, կառուցվում է երկու մզկիթ։ Նույնիսկ 1319 թվականի ուժեղ երկրաշարժից հետո Անին որպես քաղաք պահպանում է իր գոյությունը։ 1878 թվականին քաղաքն անցնում է Ռուսաստանին։ Շուտով այն անցնում է հայկական կազմ, սակայն 1920 թվականին Անին և ողջ Կարսի մարզը կրկին զավթում են թուրքերը։

Որպես հետազոտական աշխատանք ընտրել եմ Անի մայրաքաղաքը, քանի որ ինձ համար ամենից հետաքրքիր ժամանակաշրջանը բագրատունիների ժամանակաշրջանն էր, երբ Անին թագավորության մայրաքաղաքն էր։ Հաճախ համացանցով ուսումնասիրում եմ այս թեման, և այս հետազոտական աշխատանքն ինձ հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ծանոթանալու այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, նոր հետաքրքիր տեղեկություններ եմ իմանում Անիի ու բագրատունիների մասին և արդեն ունենում եմ ուսումնական ծավալուն մի նյութ, որն ինքս եմ կազմել։ Փորձել եմ ընտրել նաև այնպիսի թեմա, որի մասին տեղեկությունները շատ կլինեն և՛ համացանցում, և՛ գրքերում, և՛ ֆիլմերում։ Կան պատմական շատ թեմաներ, որոնց մասին կարող եմ մի քանի էջի չափով խոսել, սակայն Անին ինքնին շատ կարևոր ու ծավալուն թեմա է ու ամենահետաքրքիրն է բոլորից։ Որպեսզի հետազոտական աշխատանքս դառնա ավելի ամբողջական, ես նախատեսել եմ ներառել նյութիս մեջ ամբողջ բագրատունիների ժամանակաշրջանը։

19-րդ դարի առաջին կեսի ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմները և Հայաստանը

  • Վարչական բաժանումը և արևմտահայերի դրությունը

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի ընդարձակ տարածքը XIX դարի սկզբին բաժանված էր մի քանի նահանգների միջև՝ Երզրում (Կարին), Ախալցխա, Կարս, Վան, Սեբաստիա։ Իր ընդարձակ տարածքով և ռազմաքաղաքական նշանակությամբ առանձնանում էր Էրզրումը։ Նահանգի կառավարիչը կրում էր նաև Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Այս նահանգի գրեթե հազար բնակավայրերում ապրում էր ավելի քան 40 000 հայ։ Այդ դարում Արևմտյան Հայաստանում և հարակից նահանգներում, բացի քրիստոնյաներից, շատ էին նաև մահմեդականները։ Ամբողջ Օսմանյան կայսրությունում ապրող մոտ 3 մլն հայերի մեծ մասը բնակվում էր Արևմտյան Հայաստանում, մնացածը՝ Կ․ Պոլսում, Կիլիկիայում ու Փոքր Ասիայում։ Թուրքական կառավարությունը հրապարակել էր մի օրենք, որը մահմեդականացած բոլոր այն քրիստոնյաների համար, ովքեր կփորձեին վերադառնալ իրենց նախկին կրոնին։

  • Հայկական կիսանկախ իշխանությունները

Չնայած թուրքերի ազգային և կրոնական դաժան հալածանքներին, շատ տեղերում պահպանվել էին դեռ միջնադարից եկող հայկական ինքնուրույն համայնքներ ու իշխանություններ, որոնք կրում էին հայկական պետականության մի շարք հատկանիշներ։ Արևմտյան Հայաստանի տարածքում առանձնանում էր Սասուն լեռնագավառը։ Ազդեցիկ իշխանապետություններից էր նաև Մոկսի Շատախ գավառի համայնքը։ Այստեղ վարչական ու դատական ողջ իշխանությունը հայերի ձեռքն էր։ Կիլիկիայում համայնքային ներքին ինքնավարությամբ հայտնի էին լեռնային Զեյթունի (Ուլնիա) 30 հայկական գյուղեր՝ մոտ 28 000 հայ բնակչությամբ։ Հայկական կիսանկախ իշխանությունները քաղաքական բարենպաստ պայմանների դեպքում կարող էին դառնալ հայկական պետականության վերաստեղծման հիմքը։

  • 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմը և հայերը

XIX դարի սկզբին սկսեցին վատանալ ռուս-թուրքական հարաբերությունները։ Թուրքերի վտանգից ազատվելու նպատակով Ռուսաստանը գործի դրեց Ախալցխայի և Կարսի նահանգների նվաճման իր ծրագիրը։ 1806 թվականի դեկտեմբերին սկսվում են մարտական գործողություններ ռուսների ու թուրքերի միջև։ 1807 թվականի հունիսին Ախուրյանի ափին՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ, ռուսական 7-հազարանոց զորքը հաղթանակ է տանում օսմանյան 20-հազարանոց զորքի նկատմամբ։ 1810 թվականին տեղի հայերի ու վրացիների օգնությամբ Ռուսաստանը կարողանում է գրավել Ախալցխա տարածքի զգալի մասը, սակայն հենց բուն Ախալցխան գրավել չի ստացվում։ Իսկ հաջորդ տարի դեկտեմբերին Ռուսաստանը գրավում է Ախալքալաքի բերդը, որից հետո նաև ամբողջ գավառը։ Ռուսների ունեցած հաղթանակները հանգեցնում են 1812 թվականի մայիսի 16-ին Բուխարեստում հայ դիվանագետ Մանուկ Միրզայանի միջնորդությամբ հաշտության կնքմանը։ Ռուսաստանը թուրքերին վերադարձրեց Ախալքալաքի գավառը, Անապան և Փոթին։ Այս զիջումը արվում է առանց հայ բնակչության շահերը հաշվի առնելու։

  • 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմը, հայերի մասնակցությունը

1820-ական թվականներին շարունակվում էր Օսմանյան կայսրության տնտեսական ճգնաժամը։ Ռուսաստանի նպատակն էր տիրանալ սևծովյան նեղուցներին՝ Բոսֆորին ու Դարդանելին, ամրապնդել դիրքերը Բալկաններում ու Արևմտյան Հայաստանում։ Եվ 1828 թվականին երկու՝ Բալկանյան և Կովկասյան ճակատով պատերազմ է սկսում Օսմանյան կայսրության դեմ։ Եռօրյա համառ մարտերից հետո՝ 1828 թվականի հունիսի 23-ին, Ռուսաստանը գրավում է Կարսը։ Հուլիսի 23-ին պաշարում են Ախալքալաքի բերդը և հաջորդ օրն այն գրավում։ Օգոստոսի 15-ին Պասկևիչի զորքերը գրավում են Ախալցխան։ Ռուսական զորքերը հաջողություններ են ունենում նաև Երևան-Բայազետ ուղղությամբ, որտեղ բնակչության մեծամասնությունը հայեր էին կազմում։ Հայ բնակիչները մեծ աջակցություն էին ցուցաբերում ռուսներին, այնտեղ կազմավորվում է նաև հայկական 500 հոգանոց ջոկատ։ Այսպիսով՝ 1828 թվականի օգոստոսի 28-ին Բայազետի բերդը հանձնվում է ռուսներին։ Հաջորդ տարի թուրքերը նորից անցան հակահարձակման՝ Բայազետի ուղղությամբ։ Ռուսները սկսում են դիմադրել։ Այդ ընթացքում կարևոր մասնակցություն ունեցան հայ կամավորականները։ Գեներալ Պոպովը ասում էր․ «Հայերը կռվում և մեռնում էին իբրև հերոսներ, նրանց ղեկավարները, որ միշտ առջևի գծում էին, գրեթե բոլորն էլ վիրավոր էին»։ Ռուսական կողմը կարողանում է դիմադրել ու հակառակորդը փախուստի է դիմում։ Այսպիսով՝ Արևմտյան Հայաստանի մի խոշոր հատված գրավվում է ռուսական զորքերի կողմից։ 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլսում կնքվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիր։

Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին

  • Պայքարի գաղութահայ կենտրոնները

XVIII դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ գաղութահայ կենտրոնները։ Առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը։ Հնդկաստանում հայերը հաստատվել էին XVI-XVII դարերում։ Նրանք զբաղվում էին վաճառականությամբ։ Հնդկաստանի շատ քաղաքներում կային հայկական շատ համայնքներ։ Անգլիական Արևելահնդկական ընկերությունը 1688 թվականին պայմանագիր է կնքում՝ հայերի դեմ մրցակցությունից խուսափելու և ազատ Հնդկաստան մուտք գործելու համար։ Անգլիացիները ձգտում էին միայնակ տիրանալու հնդկական առևտրին։ Նրանք նպատակ ունեին տիրանալու ամբողջ Հնդկաստանին։ Հնդկահայ ազգային գործիչներից մեկը՝ Հովսեփ Էմինը, սկսեց գիտակցել հայրենիքի և բանակի նշանակությունն ու կարևորությունը։

  • Հովսեփ Էմին․ նրա գործունեությունը

Հովսեփ Էմինը ծնվել է 1726 թվականին, Պարսկաստանի Համադան քաղաքում, որտեղից ընտանիքի հետ տեղափոխվել է Կալկաթա։ Նա ծանոթ էր թե՛ պարսկա-թուրքական կռվից հայ ժողովրդի վիճակին, թե՛ Հնդկաստանում ստեղծված իրավիճակին՝ վաճառականների դժվարին կացությանը։ Նա որոշում է մեկնել Անգլիա ու սովորել ռազմական գործ, որից հետո էլ որոշի՝ ինչպես ձեռնարկել Հայաստանի ազատագրության հարցը։ 1751 թվականին ծառայության է մտնում բրիտանական մի նավում ու գնում Անգլիա։ Նա սովորում էր Վոլվիչի զինվորական ակադեմիայում և հմտանում ռազմական գործի մեջ։ 1759 թվականին Հայաստան է գալիս ու համոզվում, որ թուրքերի դեմ կարող է պայքարել միայն որևէ հարևան երկրի օգնությամբ։ Այդպիսի երկիր կարող էին լինել Ռուսաստանը կամ Վրաստանը։ Նա ներկայացնում է իր ծրագիրը Լոնդոնի ռուսական դեսպան Գոլիցինին ու հայտնում, որ ուզում է մեկնել Վրաստան։ Նա մտադիր էր վրաց թագավորի (Հերակլ II) հետ պայքարել թուրքերի դեմ։ Նրան միանում է Մովսես Բաղրամյանը։ Կամավորական ջոկատ է հավաքագրվում, նրանց միանում է նաև Վրաստանը։ Հովսեփ Էմինը կապեր է հաստատում փանահայր Հովհանի հետ։ Հերակլ II-ը զգուշանում էր թուրքերից, այդ իսկ պատճառով անընդհատ ձգձգում էր իր տված խոստումները։

Ազատագրական պայքարը Սյունիքում, Դավիթ բեկ

  • Զինված պայքարի սկիզբը Սյունիքում։ Դավիթ բեկ

Ստեփանոս Շահումյանը Սյունիքից Վրաստան մեկնեց խոչընդոտներ հաղթահարելու ու վրաց ազատագրական ուժերի հետ կապ հաստատելու համար։ Հենց նրա խնդրանքով է, որ վրաց բանակի հայ զինվորները Դավիթ բեկի հետ գնացին Սյունիք (1722 թվականին)։ Նրանք հաստատվեցին Շինուհայրում։ Դավիթ բեկը ստեղծեց ռազմական խորհուրդ։ Առաջին հաղթական մարտը տեղի ունեցավ շևանշիր ցեղի դեմ՝ 1722 թվականի աշնանը։ Մելիք Բաղրին պատկանող Տաթև գյուղի մերձակա ամրոցի գրավումը նույնպես շատ կարևոր էր։ Նա դավաճանեց հայերին, ու Դավիթ բեկը հրամայեց կտրել նրա գլուխը։ Իսկ նա գնաց բնակվելու Տաթևում։ Հայերի վրա հարձակվեցին նաև շրջակա մահմեդական տիրակալները, 1723 թվականին Չավնդուրի մոտ հայերին հաջողվեց հաղթանակ տանել վճռական ճակատամարտում։ Հայ զորքերը գրավեցին նաև Զևայի անառիկ բերդը։ Իսկ հաջորդը Որոտան բերդը գրավեցին։

  • Սյունիքի հայկական իշխանությունը

Դավիթ բեկի շուրջ մեկ տարվա հաղթական պայքարից հետո Սյունիքն ազատագրվեց։ Այնտեղ ստեղծվեց հայկական իշխանություն՝ Դավիթ բեկի գլխավորությամբ։ Կենտրոնատեղին դարձավ Հալիձորի բերդը։ 1724 թվականին պարսից շահը ճանաչեց այն ու Դավիթ բեկի հետ դաշինք կնքեց։ Նույնիսկ երբ թուրքական բանակի առաջխաղացում սկսվեց, շահը հրամայեց պարսիկ կառավարիչներին ռազմական օգնություն ցուցաբերել հայերին։ Թուրքական զորքերը Երևանի գրավումից հետո շարժվում են դեպի Սյունիք և Ատրպատական։ Նրանք փորձում են գրավել Սյունիքը։ Այսպիսով, թշնամուն հաջողվում է գրավել մի շարք հայկական բնակավայրեր։ Դավիթ բեկն ամրացավ Հալիձորի բերդում, իսկ 1727 թվականին թուրքերը պաշարեցին Հալիձորը։ Հայերին հաջողվում է հետ մղել թշնամու զորքերը։ Նրանցից շատերը նույնիսկ մագլցում էին ամրոցի պարիսպները։ Հայերը որոշում են անսպասելի հակահարձակում կազմակերպել։ Հարձակումը գլխավորող Մխիթարն ու Ավետիսը դիմում են հայ զինվորներին․ «Արիացե՛ք, մի՛ երկնչեք․ հետևեցե՛ք մեզ։ Եթե հասել է մեր վախճանը, քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ՝ մեր աչքերի առաջ, տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը»։ Հայերի անսպասելի հարձակումից հետո թշնամին խուճապահար փախուստի է դիմում։ Թուրքերն ունեցան 13 000 զոհ։ Հայերը գնացին Մեղրիի ուղղությամբ ու Մեղրին ազատագրվեց։ 1728 թվականին մահացավ Դավիթ բեկը, և հրամանատարությունն անցավ Մխիթար սպարապետին։

Ազատագրական պայքարը Արցախում

  • Ռազմաքաղաքական իրադրությունը Հայաստանում և Այսրկովկասում։ Ռուսների կասպիական արշավանքը

XVII դարում շարունակվում էր վիճակը էլ ավելի վատանալ։ 1722 թվականին աֆղաններին հաջողվեց գրավել երկրի մայրաքաղաք Սպահանը։ Ռուսաստանը որոշեց գրավել Կասպից ծովի ափամերձ տարածքները։ Պետրոս I-ը Վրաստանի թագավոր Վախթանգ VI-ին առաջարկեց միանալ պարսիկների դեմ պայքարին։ Հայաստանի ազատագրման պայքարը կազմակերպելու համար Դավիթ Բեկը Վրաստանից մեկնեց Սյունիք։ Արցախում հավաքագրվել էր ավելի քան 12 հազար զորք։ Հայկական այդ զինուժից 10 հազարը մեկնեց Արցախ, ճամբար դրեց Գանձակի մոտակա Չոլակ վայրում։ Այդտեղ էր նաև վրացական բանակը։ Երկու ամիս այդտեղ մնալուց հետո իմացան, որ ռուսները նահանջել են Դերբենտից ու հետաձգել արշավանքը։ Վրացական բանակը վերադարձավ Թիֆլիս։ Հայերը նույնպես տուն վերադարձան։

  • Ռազմական ամրությունները (աղնախներ) Արցախում

Ազատագրական պայքարի կազմակերպիչը հայոց կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանն էր։ Այդ ընթացքում լեզգիները ասպատակում էին Շիրվանի և Արցախի բնակավայրերը։ Շիրվանից Արցախ ժամանեցին Ավան և Թարխան հարյուրապետերը։ Արցախում ստեղծվեցին պաշտպանական հենակետային ամրոցներ՝ սղնախներ։ Առավել հայտնի էին Գյուլիստանի, Շուշիի, Քարագլխի և Ջրաբերդի սղնախները։ Հայկական զինուժի շնորհիվ արդեն 1722 թվականի վերջին ամբողջ Արցախը ազատագրվել էր պարսկական տիրապետությունից և հաստատվել էր հայկական իշխանություն։

  • Թուրքական զորքերի ներխուժումը Այսրկովկաս

Պարսկաստանի թուլացումից օգտվում էր նաև Օսմանյան կայսրությունը։ Օսմանյան կայսրությունը նպատակ ուներ ճնշելու նաև հայերին ու վրացիներին։ Նաև ձեռնարկեց նվաճել Այսրկովկասի և Պարսկաստանի արևմտյան նահանգները։ 1723 թվականի հունիսին թուրքերը գրավում են Թիֆլիսը ու շարժվում դեպի Գանձակ։ Վրաստանի թագավորը հեռանում է Ռուսաստան։ Երկար բանակցություններից հետո՝ 1724 թվականի հունիսի 12-ին պայմանագիր կնքվեց։ Թուրքիան ճանաչեց մերձկասպյան շրջանների միացումը Ռուսաստանին։ Ռուսաստանը այլևս չէր կարող օգնել հայերին։

  • Երևանի հերոսական պաշտպանությունը

1724 թվականի գարնանը թուրքերը ներխուժում են Արարատյան դաշտ ու գրավում, կողոպտում հայկական գյուղերը։ 40 օր դիմադրելուց հետո համաձայնում են վայր դնել զենքերը, միայն այն պայմանով, որ թշնամին չմտնի Կարբի։ Շուտով պաշարում են Երևանը, ու այն պաշտպանելու համար ոտքի է կանգնում գյուղերի բնակչությունը։ Հայկական ուժերը բաժանված էին հատուկ ջոկատների։ Այսպիսով, թուրքերը Երևանի գրավման համար կորցրեցին ավելի քան 20 հազար զինվոր։

  • Զինված պայքարն Արցախում

Ռուսական կայսեր խոստումներով 1724 թվականի սկզբին Արցախ ժամանեց հայազգի Իվան Կարապետը։ Դա ավելի հուսադրեց հայերին։ Շուտով Արցախի ազատագրական ուժերը թուրքերի դեմ համատեղ պայքարի մասին պայմանագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ 1725 թվականի մարտին թուրքական երեք զորամաս ներխուժեց Արցախի Վարանդա գավառ։ 6000 թուրք զինվորների տեղավորեցին Արցախի 33 հայկական գյուղերում և գիշերը հանկարծ նրանց սպանեցին։