Պատմության շտեմարան մաս I, բաժին II

1․ ՀՀ ամենաբարձր լեռնագագաթը Արագածն է։

2․ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնագագաթը Մեծ Արարատն է։

3․ Արևմտյան Տիգրիսը սկիզբ է առնում Ծովք լճից։

4․ Վանա լճի բարձրությունը ծովի մակերևույթից 1720մ է։

5․ Կուր գետի երկարությունը 1113կմ է։

6․ Արաքս գետի երկարությունը մոտ 1000կմ է։

7․ Եփրատ գետի երկարությունը Հայաստանի մասում 500կմ է։

8․ Սևանա լճից սկիզբ է առնում Հրազդան գետը։

9․ Չորրորդ Հայք է կոչվել Մեծ Հայքի Ծոփք նահանգը։

10․ Ըստ «Աշխարհացույցի»՝ Մեծ Հայքն ուներ 15 նահանգ։

11․ Մեծ Հայքի տարածքը 311 հազ․ քառ․ կմ էր։

12․ Կիլիկյան Հայաստանի տարածքը մոտ 50 հազ․ քառ․ կմ էր։

13. Սիփան լեռը գտնվում է Վանա լճի հյուսիսում։

14․ Սևանա լիճը հայտնի է Գեղամա ծով անունով։

15․ Սևանա լիճ է թափվում շուրջ 30 գետակ։

16․ Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավեռ լեռներից։

17․ Եփրատի արևելյան և արևմտյան ճյուղերը միախառնվում են Ակն քաղաքի մոտ։

18․ Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոսից։

19․ Կուրը թափվում է Կասպից ծով։

20․ Հայկական լեռնաշխարհով իր ամբողջ երկարությամբ հոսում է Արաքս գետը։

21․ Վասպուրական նահանգն ուներ 37 նահանգ։

22․ Այրարատ նահանգն ունի 20 գավառ։

23․ Ըստ հայոց ծագումնաբանական նոր տեսության՝ Հայկ Նահապետի հայր Թորգոմը սերում է Հաբեթից։

24․ Արատտայի հովանավոր աստվածը Հայկն էր։

25․ Ըստ հայկական ավանդության՝ «արմեն» և «Արմենիա» անվանումները առաջացել են Արամ անունից։

26․ Հայկական լեռնաշխարհի՝ այսօր հայտնի հնագույն պետությունը Արատտան է։

27․ Հայա աստծո պաշտամունքը կապվում են Եփրատ և Տիգրիս գետերի ակունքների հետ։

28․ Բուն Հայոց տոմարի սկիզբը համարվում է Բելի նկատմամբ Հայկի տարած հաղթանակը։

29․ Հայկական լեռնաշխարհում Ք․ ա․ IX դ․ 80-70-ական թվականներին հիշատակվող պետական կարգավորումներից են Ուրարտուն և Նաիրին։

30․ Ք․ ա․ 830-ական թվականներից Հայկական լեռնաշխարհն աստիճանաբար իր իշխանության ներքո է միավորել Նաիրի թագավորությունը։

31․ Արամ երկիրը գտնվում էր Վանա և Ուրմիո լճերի միջև։

32․ Ք․ ա․ 830-ական թվականներին Հայկական լեռնաշխարհում հայտնի համադաշնություններից ամենամեծը Էթիունին է։

33․ Իշպուինիի օրոք Վանի թագավորության մեջ ներառվեց Արդինի-Մուսասիր երկիրը։

34․ Մենուայի ջրանցքի երկարությունը 72 կմ էր։

35․ Վանի աշխարհակալությունը ստեղծվել է Արգիշտի I-ի առաջնորդությամբ։

36․ Վանի թագավորության Սարդուրի I արքան իր արձանագրություններում իրեն կոչում է «Նաիրի երկրի արքա, մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա․․․»․

37․ Դաշնային աշխարհազորի փոխարինումը արհեստավարժ կանոնավոր բանակով սկսվել է ուրարտական Իշպուինի արքայի օրոք։

38․ Սարդուրի II-ի տերությունը հյուսիսից հարավ ձգվում էր Սև ծովից մինչև Պարսից ծոց։

39․ Ք․ ա․ 735 թվականին դեպի Տուշպա արշավեց Ասորեստանի Թիգլաթպալասար III արքան։

40․ Ռուսա I-ը կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ։

41․ Վանի թագավորության հստակ թվագրվող վերջին արքան Սարդուրի III-ն է։

42․ Վանի թագավորության դեմ Ք․ ա․ 716 թվականին հյուսիսից արշավել են կիմերները։

43․ Ք․ ա․ VII դարի առաջին կեսին ձևավորվել է Հայկազունների նոր իշխանությունը Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան մասում։

44․ Արգիշտի II-ի որդին Ռուսա II-ն էր։

45․ Ռուսա III-ը Էրիմենայի որդին էր։

46․ Վանի թագավորությունում զինված ուժերի գերագույն հրամանատարը թագավորն էր։

47․ Վանի բանակում առանձնացվեց «արքայական գունդը» Ռուսա I-ի օրոք։ 

48․ Հայոց պետականության պատմության մեջ Վանի թագավորության ժամանակաշրջանում տեղի ունեցավ համադաշնային կառավարման համակարգից անցում կենտրոնացված պետության դարակազմիկ փոփոխությունը։

49․ Ուրարտական բանակի յուրաքանչյուր գունդ բաղկացած էր 3000 զինվորից։

50․ Վանի թագավորության զինված ուժերի ընդհանուր թիվն ըստ «Սարդուրյան տարեգրության» 350 հազար էր։

51․ Հայկազունների իշխանությունը համապատասխանում է սեպագիր աղբյուրներում հիշատակվող Արմե-Շուբրիա պետական կազմավորմանը։

52․ Պարույրն իր իշխանության ներքո միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը։

53․ Երվանդ Սակավակյացի օրոք հայոց բանակի թիվը 48 հազար էր։

54․ Բեհիսթունյան արձանագրության պարսկերեն բաժնում Հայաստանը անվանվում էր Արմինա։

55․ Բեհիսթունյան արձանագրության էլամերեն բաժնում Հայաստանը անվանվում էր Հարմինույա։

56․ Տիգրան Երվանդյանի իշխանությունը չէր տարածվում Բաբելոնի վրա։

57․ Դարեհ I-ի դեմ Բաբելոնում բռնկված ապստամբությունը ղեկավարում էր Արախան։

58․ Ք․ ա․ 401 թվականին Հայաստանի սատրապը Երվանդ II-ն էր։

59․ Պարույր նահապետը դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնի հետ։

60․ Տիգրան I Երվանդյանի քույրը Աժդահակի կինն էր։

61․ Կյուրոս Կրտսերը ապստամբել է պարսից Արտաքսերքսես II արքայի դեմ։

62․ Կյուրոս Կրտսերի կողմից վարձված հունական զորքի հրամանատարը Քսենոփոնն էր։

63․ Աքեմենյան վերջին տիրակալը Դարեհ III Կոդոմանոսն էր։

64․ Կյուրոս Մեծի տերության արևմտյան կեսի փոխարքան եղել է Տիգրան Երվանդյանը։

65․ Մեզ հասած առաջին հայկական արքայական դրամները հատել է Շամը (Սամոսը)։

66․ Գավգամելայի ճակատամարտում աքեմենյան զորքի աջ թևը առաջնորդում էին Երվանդ III-ը և Միթրաուստեսը։

67․ Սամոսատ քաղաքը կառուցվել է Կոմմագենեում։

68․ Ալեքսանդր Մակեդոնացին իր զորաբանակներից մեկն ուղարկեց Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգ։

69․ Անտիոքոս III-ի զորքերը արշավեցին Հայաստանի դեմ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ։

70․ Երվանդունյաց Հայաստանի հոգևոր կենտրոնը Բագարանն էր։

71․ Հայկազուն-Երվանդականների բանակի գլխավոր հարվածային ուժը հեծելազորն էր։

72․ Երվանդունիների բանակում աշխարհազորային զորամասերը առաջնորդում էին գավառակալ իշխանները։

73․ Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։

74․ Պլուտարքոս պատմիչը հաստատում է, որ Արտաշատի տեղանքն ընտրել է հռչակավոր զորավար Հաննիբալը։

75․ Արտաշեսյան սահմանաքարերի արձանագրությունները գրված են արամեերեն լեզվով։

76․ Ծոփքում նշանակված հայազգի սելևկյան կառավարիչը Զարեհն էր։

77․ Թագավոր հռչակվելուց հետո Արտաշես I-ը իրեն ներկայացրել է որպես Երվանդական դինաստիայի շառավիղ։

78․ Արևմուտքում Արտաշես I-ը Մեծ Հայքին է միացրել Կարնո երկիրը, Եկեղիք և Դերջան գավառները։

79․ Հյուսիսում Արտաշես I-ը Մեծ Հայքին է միացրել Գուգարքը։

80․ Տիգրան Մեծի տերության մեջ ընդգրկված բուն հայկական տարածքը շուրջ 360 հազ․ քառ․ կմ էր։

81․ Տիգրան Մեծի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող երկրների տարածքը շուրջ 2 մլն քառ․ կմ էր։

82․ Տիգրան Մեծի եղբայր Գուրասի նստավայրը Մծբինն էր։

83․ Տիգրան Մեծը Ասորիքում փոխարքա էր նշանակել Բագարատին։

84․ Տիգրան II-ը նոր մայրաքաղաք կառուցեց Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։

85․ Արտավազդ I-ի օրոք Հայաստանը ենթարկվում էր Միհրդատ II պարթև արքայի հարձակումներին։

86․ Տիգրան II-ի հետ ռազմական ընդհարման ժամանակ սպանված Ծոփքի թագավորը Արտանեսն էր։

87․ Հայ-պոնտական պայմանագիրը կնքվել է Արտաշատում։

88․ Տիգրան Մեծի օրոք հայոց տերության տարածքը կազմում էր շուրջ 3 մլն քառ․ կմ։

89․ Տիգրան II-ի տերությունում կային 3 կարգի տարածքներ։

90․ Տիգրան II-ի տերության ամենազարգացած շրջանը Ասորիքն էր։

91․ Տիգրան II-ը Կապադովկիայից Հայաստան տեղափոխեց 300 հազար մարդ։

92․ Տիգրան II-ը Կիլիկիայից Հայաստան էր տեղափոխել 100 հազար մարդ։

93․ Ք․ ա․ 69 թվականին Տիգրանակերտի պաշտպանությունը գլխավորում էր Մանկայոսը։

94․ Տիգրանակերտի ճակատամարտում հայկական զինուժի թվաքանակը մոտ 70-80 հազար էր։

95․ Հայ-հռոմեական պատերազմի ժամանակ Հայաստան ուղարկված երկու հռոմեացի զորավարներն էին Լուկիոս Լուկուլլոսը և Գնեոս Պոմպեոսը։

96․ Տիգրանակերտի կայազորը հետ մղեց հռոմեացիների գրոհները Մանկայոս զորավարի հրամանատարությամբ։

97․ Լուկուլլոսի դեմ ուղարկված Մեհրուժանի զորաջոկատի թվակազմը 3000 էր։

98․ Տիգրանակերտի ճակատամարտի նախօրյակին բուն հռոմեական բանակի թիվը 22 հազար էր։

99․ Միհրդատ VI-ին՝ Տիգրան Մեծի տրամադրած հայկական զորքի թիվը, որը պետք է Պոնտոսում մարտնչեր հռոմեացիների դեմ 10 հազար էր։

100․ Տիգրանակերտի ճակատամարտից հետո հռոմեական լեգեոնները ձմեռեցին Կորդուքում։

101․ Հայ-պոնտական ուժերը հաղթանակ տարան հռոմեացիների նկատմամբ Զելա քաղաքի մոտ։

102․ Տիգրան II-ի ու Պոմպեոսի հանդիպումը Արտաշատի մոտ նկարագրում է Պլուտարքոս պատմիչը։

103․ Պոմպեոսը գերեվարված Տիգրան Կրտսերին ուղարկեց Պոնտոս։

104․ Արտավազդ II-ի և Օրոդես II-ի միջև հայ-պարթևական պայմանագիրը կնքվել է Արտաշատում։

105․ Ատրպատականի մայրաքաղաքը Փրաասպան էր։

106․ Պարթևական արշավանքի սկզբին Անտոնիոսի տրամադրության տակ եղած բանակի թիվը 100 հազար էր։

107․ Անտոնիոսը Պրաասպայի պարիսպների տակ կորցրեց 20 հազար զինվոր։

108․ Ակցիումի ճակատամարտը մղվել է Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև։

109․ Արևելքը և Պարթևստանի դեմ արշավելու հրամանատարությունը առաջին եռապետության անդամներից ստացավ Մարկոս Կրասոսը։

110․ Արտավազդ II-ը խոստացավ Կրասոսին տրամադրել 40 հազար զինվոր։

111․ Խառանի ճակատամարտում հռոմեական բանակի կորուստն էր մոտ 20 հազար սպանված, 10 հազար գերի։

112․ Արտավազդ II-ը հայտնի է Բարեպաշտ պատվանունով։

113․ Արտաշես II-ը պարտության մատնեց Ատրպատականի թագավորին և այն միացրեց Հայոց թագավորությանը։

114․ Տիգրան IV-ը զոհվել է սարմատների քոչվոր ցեղերի դեմ տեղի ունեցող ճակատամարտում։

115․ Արտաշես II-ի դրամների վրա դրոշմված էր «Արքայից արքա» տիտղոսը։

116․ Արտաշես II-ը դավադրաբար սպանվեց Արտաշատում։

117․ Արտավազդ III-ը Հռոմում ապրել է 25 տարի։

118․ Կորբուլոնի արշավանքի ժամանակ հայկական ուժերը դիմադրություն են ցույց տվել Լեգարդա ամրոցում։

119․ Կորբուլոնի և Տրդատի միջև խաղաղության պայմանագիրը կնքվել է Հռանդեայում։

120․ Սանատրուկ արքայի աթոռանիստը Մծուրքն էր։

121․ Դարանաղին Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գավառներից էր։

122․ Մեծ Հայքում Արշակունիների թագավորական իշխանությունը ժառանգական է դարձել Վաղարշ II արքայից։

123․ Հայերը Տրդատ II-ի գլխավորությամբ ջախջախել և վտարել են Հայաստանից Կարակալլա կայսեր ուղարկած զորքերը։

124․ Պարսկաստանում Սասանյան արքայատոհմի հիմնադիրը Արտաշիրն էր։

125․ Սասանյան Պարսկաստանի պետական կրոնը զրադաշտականությունն էր։

126․ Պարթև Անակի որդուն՝ Գրիգորին, դայակները տարել էին Մաժակ-Կեսարիա քաղաք։

127․ Հայաստանում ստեղծված իրավիճակը նկարագրելով՝ Մովսես Խորենացին նշում էր, որ «մեր երկիրը կառավարվեց պարսիկ գործակալների միջոցով 26 տարի»։

128․ Հայաստանում հելլենիզմի դարաշրջանը տևել է մոտ 600 տարի։

129․ Արամազդի պաշտամունքի գլխավոր կենտրոնը գտնվում էր Անի ամրոցում։

130․ Վահագնի գլխավոր մեհյանը գտնվում էր Արտիշատում։

131․ Արեգ-Միհրի պաշտամունքի գլխավոր կենտրոնը գտնվում էր Բագառիճ ավանում։

132․ Հեթանոս հայերի հյուրընկալության աստվածը Վանատուրն էր։

133․ Հայկական հելլենիզմի պատմությունը բաժանվում է երկու փուլի։

134․ Հելլենիզմի դարաշրջանում Հայաստանում ավանդական մշակույթի հիմնական կրողները գյուղական բնակչությունն էր։

135․ Հայաստանում հելլենիստական մշակույթի գլխավոր կրողները էին վերին խավերը և քաղաքային ազատ բնակչությունը։

136․ «Մեր ազգի փառքն ու կենսատուն» են համարել Անահիտ աստվածուհուն։

137․ Անահիտ դիցուհին մեծարվել է «Ոսկեմայր» տիտղոսով։

138․ Անահիտի պաշտամունքի գլխավոր կենտրոնը Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա (Երզնկա) ավանում էր։

139․ Աստղիկի մեհյանը Աշտիշատում էր։

140․ «Սենյակ Վահագնի» է կոչվել Աստղիկի մեհյանը։

141․ Նանեի պաշտամունքի գլխավոր կենտրոնը գտնվում էր Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Թիլ ավանում։

142․ Արամազդի քարտուղարը համարվում էր Տիրը։

143․ Հայկական մեհենագրային համակարգը բաղկացած էր շուրջ 300 մեհենանշանից։

144․ Տրդատ I-ը Նիգ գավառը պարգևել է Գնթունի տոհմին։

145․ Մեզ հասած՝ պատմագիտական արժեք ներկայացնող առաջին արձանագրությունները Վանի թագավորության ժամանակաշրջանից են։

146․ Խորենացին «այր իմաստուն և բանաստեղծ» խոսքերով մեծարել է Վրույրին։

147․ Հայոց Արշակ I արքայի օրոք կիրառված հայալեզու և հայագիր դպրության մասին վկայում է Փիլոստրատոս պատմիչը։

148․ «Ամենայն հավանականությամբ Տրդատ III-ի կառավարման մինչքրիստոնեական շրջանում 287-301 թվականներին է գրվել Տիգրանակերտի հունարեն մեծ արձանագրությունը»։

149․ Ըստ Մովսես Խորենացու՝ Անի ամրոցի մեհենական արխիվի պատմություններն ի մի են բերել Մար Աբաս Կատինան և Օղյումպ քուրմը։

150․ «Մեծ մարդկանց մասին» աշխատության հեղինակը Ամֆիկրատես Աթենացին է։

151․ Գառնին առաջին անգամ հիշատակվում է Արգիշտի I արքայի թողած արձանագրության մեջ։

152․ Մեծ թվով նոր քաղաքների կառուցումը հատուկ է հելլենիստական ժամանակաշրջանին։

153․ Երվանդ IV-ի կառուցած քաղաք-սրբավայրը Բագարանն էր։

154․ Մովսես Խորենացին «գեղեցիկ և շքեղ հորինվածքով» է բնութագրել Երվանդակերտ դաստակերտ կառույցը։

155․ Նեմրութ լեռան սրբավայրը Կոմմագենեում է։

156․ Նեմրութ լեռան սրբավայրը կառուցված է 2100մ բարձրության վրա։

157․ Անտիոքոս I Երվանդունին թագադրվել է Տիգրան Մեծի կողմից։

158․ Գառնիի հեթանոսական տաճարը կառուցել է Տրդատ I-ը։

159․ Գառնիի տաճարի նախօրինակը Արդինի-Մուսասիրում Խալդիի տաճարն էր։

160․ Հայկական լեռնաշխարհի երկրորդ բարձր գագաթը Սիփանն է։

161. Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոսից։

162. Փոքր Հայքի տարածքը 80 հազ․ քառ․ կմ էր։

163. Արևելյան Եփրատը կոչվել է Արածանի։

164. Վանի թագավորությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը Սարդուրի II-ի օրոք։

165. Հայաստանում վերացվեց Մարաստանի գերիշխանությունը Տիգրան Երվանդյան արքայի օրոք։

166. Հայկազուն-Երվանդականների օրոք ռազմադաշտ դուրս բերվող հայոց բանակի հետևակի թիվը 40 հազար էր։

167. Տիգրան Մեծի տերությանը հպատակ թագավորությունների տարածքը շուրջ 400 հազ․ քառ․ կմ էր։

168. Պարթևական արշավանքում Անտոնիոսի բանակի ընդհանուր կորուստը 44 հազար զինվոր էր։

169. Մծուրք քաղաքը կառուցվել էր Մշո դաշտում։

170. Ոսխա գյուղը գտնվում էր Բասեն գավառում։

171․ Ըստ Խորենացու՝ մեհենական պատմագրության կարևորագույն արխիվը գտնվել է Անի ամրոցում։

172․ Տիգրան Մեծի կյանքի ու գործունեության մասին հայոց արքունիքում աշխատություն է գրել Մեթրոդորոս Սկեփսացին։

173․ Ըստ ավանդության՝ Աստղիկ աստվածուհու հետ էր կապված Մշո դաշտի անվանումը։

Թողնել մեկնաբանություն