26. 02. 2020 / Տանը

  1. Составьте предложения со словамивысокий, сильный, средний, иногда, часто, великий, важный, обычно.
высокий

Мне нравится высокие люди.

сильный

Моя папа занимается спортом и он сильный.

средний

 
Я учусь в среднем школе 
 
иногда
 
Иногда мы идём в библиотеку
часто

Սիրել բաց աչքերով: Խորխե Բուկայ

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:

Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա  ջրավաճառ  է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:

Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ,  գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:

Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:

Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:

Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:

—  Է՛յ…է՜յ:

—  Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:

—  Ես  եմ:

Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:

—  Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:

—  Ինձ  թվոմ  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ  կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:

—  Ի՞նչ  ես  ուզում:

-Ես  ուզում  եմ  քեզնից  ներողություն  խնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես  գիտեմ,  որ  դու  կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն  հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:

—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:

Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:

-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրի՛ր մտքերից մեկը և ընտրությունդ հիմնավորի՛ր.

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը քեզ նվիրում:

Կարծում եմ հեղինակը մեզ է նվիրում այս հեքիաթը, որպեսզի հասկանանք, որ չպետք է կարևորել նյութական արժեքները: Նյութական արժեքներից ավելի կարևոր են ուրախությունն ու երջանկությունը:

Հայոց լեզու, գրականություն: 26. 02. 2020թ.

1. Կազմի՛ր տրված բայերի բոլոր դերբայական ձևերը, ընդգծի՛ր հիմքերը և պատասխանի՛ր հարցերին:

նստել — նստելիս, նստած, նստող, նստում եմ, նստելու, նստել եմ, չեմ նստի

խաղալ — խաղալիս, խաղացած, խաղացող, խաղում եմ, խաղալու, խաղացել եմ, չեմ խաղա

իջնել իջնելիս, իջած, իջնող, իջնում եմ, իջնելու, իջել եմ, չեմ իջնի

կպչել — կպչելիս, կպչած, կպչող, կպչում եմ, կպչելու, կպչել եմ, չեմ կպչի

հանգստանալ — հանգստանալիս, հանգստացած, հանգստացող, հանգստանում եմ, հանգստանալու, հանգստացել եմ, չեմ հանգստանա

վախենալ — վախենալիս, վախեցած, վախեցող, վախենում եմ, վախելանու, վախեցել եմ, չեմ վախենա

վախեցնել — վախեցնելիս, վախեցնող, վախեցնում եմ, վախեցնելու, վախեցրել եմ, չեմ վախեցնի 

Անորոշ — ել, ալ-
Համակատար — ելիս, ալիս —
Հարակատար — ած —
Ենթակայական — ող —
Անկատար — ում (եմ) —
Կատարելի — ելու, ալու (եմ) —
Վաղակատար — ել (եմ) —
ժխտական — (չեմ) ի, ա –

Ինչո՞ւ է 4 դերբայի մոտ փակագծերում գրված օժանդակ բայ։

Քանի որ առանց օժանդակ բայի չեն օգտագործվի: 

2. Առանձնացրու բայի արմատը, ածանցը և վերջավորությունը։ բայերի ածանցները.

փախչել — փախ (արմատ), չ (ածանց), ել (վերջավորություն)

բարձրացնել — բարձր (արմատ), ացն (ածանց), ել (վերջավորություն)

հեռանալ — հեռ (արմատ), ան (ածանց), ալ (վերջավորություն)

վազեցնել — վազ (արմատ), եցն (ածանց), ել (վերջավորություն)

կոտրատել — կոտր (արմատ), ատ (ածանց), ել (վերջավորություն)

կառուցվել — կառուց (արմատ), վ (ածանց), ել (վերջավորություն)

հագստանալ — հանգստ (արմատ), ան (ածանց), ալ (վերջավորություն)

ցատկոտել — ցատկ (արմատ), ոտ (ածանց), եմ (վերջավորություն)

իջնել — իջ (արմատ), ն (ածանց), ել (վերջավորություն) 

թռչել — թռ (արմատ), չ (ածանց), ել (վերջավորություն)

վախեցնել — վախ (արմատ), եցն (ածանց), ել (վերջավորություն)

ծանրանալ — ծանր (արմատ), ան (ածանց), ալ (վերջավորություն)

3․ Քո դպրոցական  տարիների մասին պատմի՛ր` ուշադրություն դարձնելով տրված հարցերին:

  • Ի՞նչ վերաբերմունք ունեիր դպրոցի նկատմամբ մինչև սովորող դառնալդ և ի՞նչ վերաբերմունք ունես հիմա:

Երբ փոքր էի, շատ էի ուզում հաճախել դպրոց: Սկզբում մենք շատ հեշտ և տարական բաներ էինք անցնում: Հիմա այդքան էլ հեշտ չեն թեմաները, բայց կարծում եմ, որ առաջվանից ավելի լավ է անցնում: 

  • Որո՞նք են դպրոցական կյանքի առավելություններն ու թերությունները:

Դպրոցական կյանքը շատ առավելություններ և թերություններ ունի: Նրա առավելությունը այն է, որ շատ բան ես սովորում և ձեռք ես բերում շատ ընկերներ: Իսկ թերությունն այն է, որ շատ ես հոգնում: 

Սովորողի ո՞ր պարտականություններն ես հաճույքով կատարել և որո՞նք ես հաճախ շրջանցել:

Ես իմ տնայինները հաճույքով եմ կատարում քանի, որ դա իմ պարտականությունն է: 

  • Ինչպիսի՞ սովորող ես դու` ա) ըստ ուսուցիչներիդ, բ) ըստ ծնողներիդ, գ) ըստ քեզ:

Կարծում եմ, որ ըստ ուսուցիչներիս ես միջակ սովորող եմ: Ծնողներիս համար ես լավ եմ սովորում, բայց գերազանցիկ չեմ: Իսկ ըստ ինձ ես լավ եմ սովորում: