Հայոց լեզու | 30.11.2022

1․ Բայական անդամի լրացումներ՝ խնդիրներ
Յուրաքանչյուր խնդրից մեկական օրինակ գրի՛ր։

Ես շատ եմ սիրում նրան։ — ուղիղ խնդիր

Բակում հանդիպեցի մայրիկիս։ — հանգման անուղղակի խնդիր

Նա հիասթափվել էր իր ընկերոջից։ — անջատման անուղղակի խնդիր

Աշակերտները թղթով նավակ են պատրաստել։ — միջոցի անուղղակի խնդիր

Աշնանը գետինը լցվեց գունավոր տերևներով։ — ներգործող անուղղակի խնդիր

Ուսուցիչը պատմում էր հայրենիքի կարևորության մասին։ — վերաբերության անուղղակի խնդիր

Գտե՛ք խնդիրները․

  • Ես նրան հիշում եմ դեռ մանկությունից։

Մանկությունից — անջատման անուղղակի

  • Այդ սպիտակ տունը գոռոզ կերպով բազմել է անտառի գլխին։

Գլխին — հանգման անուղղակի

  • Ցավից ամբողջ գիշեր չէր քնել։

Ցավից — անջատման անուղղակի

  • Նրանք չհեռացրին իրենց ծեր ծառային և թողեցին նրան այդ տանը պահապան։

Ծառային — ուղիղ խնդիր

Նրան — ուղիղ խնդիր

  • Աղջիկն իր ժպիտով մեղմեց բարկացած մորը։

Ժպիտով — միջոցի անուղղակի

Մորը — ուղիղ խնդիր

  • Զայրույթից տղայի դեմքը ճերմակեց։ Երեծան անընդհատ պատմում էր իր շնիկից։

Շնիկից — անջատման անուղղակի

  • Աղջկանից ոչ մի լուր չուներ։

Աղջկանից — անջատման անուղղակի

  • Երբ տեսավ քրոջը, ուրախացավ:

Քրոջը — ուղիղ խնդիր

  • Մոտեցավ սեղանին և նրա վրա դրեց մի փակ ծրար։

Սեղանին — հանգման անուղղակի

Ծրար — ուղիղ խնդիր

  • Աշխարհից հոգնած փակվել էր առանձնատանը։

Աշխարհից — անջատման անուղղակի

  • Ջրից ամբողջ հատակը գունաթափվել էր։

Ջրից — անջատման անուղղակի

  • Օդաչուն օդապարիկով վայրէջք կատարեց գետնին։

Օդապարիկով — միջոցի անուղղակի

  • Ուսուցիչը երկար պատմում էր իր սովորողի մասին։

Սովորողի մասին — վերաբերության անուղղակի

2․ Բայական անդամի լրացումներ՝ պարագաներ

Յուրաքանչյուր պարագայից երկուական օրինակ գրի՛ր։

Տեղի պարագա — Հեռախոսս կորցրեցի կինոթատրոնում։

Ժամանակի պարագա — Երեկ իմ ծննդյան օրն էր։

Պատճառի պարագա — Երջանկությունից հուզվել էի այդ պահին։

Նպատակի պարագա — Հանուն արդարության մենք շատ քայլերի գնացինք։

Պայմանի պարագա — Միայն այդ դեպքում էր թույլատրվում ներս մտնել։

Զիջման պարագա — Հակառակ ամեն ինչին՝ ես շարունակեցի այդ անել։

Չափ ու քանակի պարագա — Ես շատ եմ սիրում նրան։

Ձևի պարագա — Դժբախտաբար ես ուշացել էի ու չէի կարողացել մասնակցել դրան։

Հիմունքի պարագա — Ըստ գիտնականների՝ վերջին տասը տարիների ընթացքում աճել է Երկրի բնակչության թիվը։

Միասնության պարագա — Ընկերներով մեկնեցինք Փարիզ։

Գտի՛ր պարագաները։

  • Անտառում ամպի ծվեններ կային, կապույտ մշուշներ կային անտառում։

Անտառում — տեղի պարագա

  • Այդ ժամանակից տարիներ են անցել։

Այդ ժամանակից — ժամանակի պարագա

  • Ամբողջ դասարանով որոշեցին մասնակցել մրցմանը։

Դասարանով — միասնության պարագա

  • Ւստ պայմանի ընտանիքը պետք է երեք տարուց վերադառնար հայրենիք։

Ըստ պայմանի — պայմանի պարագա

երեք տարուց — ժամանակի պարագա

  • Դժգոհ էր իրադրությունից, ստեղծված պայմաններից, ծնողներից։

Իրադրությունից, պայմաններից, ծնողներից — պատճառի պարագա

  • Տեղ հասնելու համար մեքենա վարձեցին։

Հասնելու համար — նպատակի պարագա

  • Համաձայնելու դեպքում արագ կկարգավորվեն գործերը։

Համաձայնելու դեպքում — պայմանի պարագա

  • Սովորելու համար տղան գնաց Եվրոպա։

Սովորելու համար — պատճառի պարագա

Եվրոպա — տեղի պարագա

  • Խոզուկը երեք ամսում 10 կգ ավելացել էր։

Երեք ամսում — ժամանակի կամ չափի ու քանակի պարագա

  • Շատ երկար էր աղջիկն սպասել այդ օրվան։

Շատ երկար — չափի ու քանակի պարագա

3․ Որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ

Գրե՛ք երկուական որոշչի, հատկացուցչի, բացահայտչի օրինակներ։

Նրա գեղեցիկ մազերը երկարել էին։ Երեկ ես գնեցի մի կանաչ եղևնի։ — որոշիչ

Իմ մայրիկն ինձ միշտ օգնում է։ Կարինայի պայուսակը սպիտակ է։ — հատկացուցիչ

Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, հին քաղաք է։ Իմ ընկերուհուն՝ Մարիամին, շատ լավ եմ ճանաչում։ — բացահայտիչ

Գտի՛ր գոյականական անդամի լրացումները։

  • Ծեր ամուսիններն իրենց կնճռոտ դեմքերով, խոսելու եղանակով, շարժուձևով  նման էին իրար։

Իրենց — հատկացուցիչ

կնճռոտ — որոշիչ

Խոսելու — հատկացուցիչ

  • Այդ ծառան քեռի Վարոսն է՝ սպիտակ միրուքով մի փոքրիկ ծերունին։

Սպիտակ միրուքով մի փոքրիկ ծերունին — բացահայտիչ

Սպիտակ — որոշիչ

Փոքրիկ — որոշիչ

  • Առավոտները զարթնելով պառավի ձայնից՝ գնում էր մոտակա անտառի բացատը։

Պառավի — հատկացուցիչ

Անտառի — հատկացուցիչ

  • Այժմ պառավի ուսերն ավելի էին կքել, քրտինքը ծածկել էր նրա դեմքը։

Պառավի — հատկացուցիչ

Նրա — հատկացուցիչ

4․ Կատարել թարգմանություն ընտրած թեմայով։

1.Happiness depends upon ourselves. —Aristotle

Երջանկությունը կախված է մեզնից, — ասել է Արիստոտելը։

2.Happiness is when what you think, what you say, and what you do are in harmony. —Mahatma Gandhi

Երջանկություն է, երբ այն, ինչ մտածում, ինչ ասում ու անում ես ներդաշնակ են, — ասել է Մահաթման Գանդին։

3.The moments of happiness we enjoy take us by surprise. It is not that we seize them, but that they seize us. —Ashley Montagu

Երջանկության պահերը, որոնք մենք վայելում ենք, մեզ զարմացնում են։ Ոչ թե մենք ենք նրանց գրավում, այլ նրանք մեզ, — ասել է Էշլի Մոնթագուն։

4.Even if happiness forgets you a little bit, never completely forget about it. —Jaques Prevert

Անգամ եթե երջանկությունը մի փոքր մոռանում է քեզ, ինքդ երբեք մի մոռացի դրա մասին ամբողջությամբ, — Ժակ Պրեվերտ

5.One of the secrets of a happy life is continuous small treats. —Iris Murdoch

Երջանիկ կյանքի գաղտնիքներից մեկը շարունակ փոքրիկ հյուրասիրություններն են, — ասել է Այրիս Մերդոկը։

6.The only joy in the world is to begin. —Cesare Pavese

Աշխարհի միակ ուրախությունը սկսելն է, — ասել է Չեզարե Պավեսեն։

7.It is only possible to live happily ever after on a daily basis. —Margaret Bonanno

Հնարավոր է միայն ամեն օր ապրել երջանիկ, — ասել է Մարգարետ Բոնաննոն։

8.The pleasure which we most rarely experience gives us greatest delight. —Epictetus

Հաճույքը, որը մենք շատ հազվադեպ ենք զգում, մեզ ամենամեծ հաճույքն է պատճառում, — ասել է Էպիկտետուսը։

9.Remember this, that very little is needed to make a happy life. — Marcus Aurelius

Միշտ հիշեք, որ շատ քիչ բան է անհրաժեշտ երջանիկ կյանք ունենալու համար, — ասել է Մարկուս Ավրելիուսը։

10.I wake up every morning with a great desire to live joyfully. — Anna Howard Shaw

Ամեն առավոտ ես արթնանում եմ ուրախ ապրելու մեծ ցանկությամբ, — ասել է Աննա Հովարդ Շաուն։

Թողնել մեկնաբանություն