Գրաբարյան փոխադրություն | 22.11.2022

Փոխադրե՛ք տրված հատվածները կամ ընտրե՛ք Նոր Կտակարանից՝ ձեր նախասիրությամբ։

1․ Ահա՝ ե՛լ սերմանահան սերմանել. եւ ի սերմանելն իւրում, էր որ անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն երկնից՝ եւ եկե՛ր զնա: Եւ այլն անկաւ յապառաժի, ուր ո՛չ գոյր հո՛ղ բազում, եւ վաղվաղակի՛ բուսաւ: Առ ի չգոյէ՛ հիւթոյ երկրին՝ ի ծագել արեւուն տապացա՛ւ, եւ զի ո՛չ գոյին արմատք՝ չորացաւ: Եւ այլն անկաւ ի մէջ փշոց, եւ ելին փուշքն եւ հեղձուցին զնա: Եւ այլն անկաւ յերկի՛ր բարի, եւ տայր պտո՛ւղ. էր՝ որ հարիւաւո՛ր, եւ էր՝ որ վաթսնաւո՛ր, եւ էր՝ որ երեսնաւո՛ր: Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ՛:

Ահա եկավ սերմնացանը սերմանելու։ Ցանելիս որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան դրանք։ Մյուսներն ընկան ժայռոտ տեղեր, որտեղ նրանց համար շատ հող չկար, և անմիջապես ծիլ չտվեցին։ Բայց երբ արևը ծագեց, ծիլերը խանձվեցին ու քանի որ արմատ չունեին՝ չորացան։ Որոշ սերմեր էլ ընկան փշերի մեջ, և փշերը ելան ու խեղդեցին դրանց։ Մինչդեռ մյուսներն ընկան լավ հողի մեջ ու սկսեցին պտուղ տալ, մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, մյուսն էլ երեսնապատիկ։ Ով ականջ ունի, թող լսի։

2․ Նմանեցաւ արքայութիւնն երկնից՝ առն, որ սերմանիցէ սե՛րմն բարի յագարակի իւրում: Եւ ի քուն լինել մարդկան, եկն թշնամի նորա. եւ ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն՝ եւ գնա՛ց: Եւ իբրեւ բուսաւ խոտն եւ արար պտուղ, ապա երեւեցա՛ւ եւ որոմն: Մատուցեալ ծառայք տանուտեառնն ասեն ցնա. Տէ՛ր՝ ո՞չ սերմն բարի սերմանեցեր յագարակին քում, արդ՝ ուստի՞ ունիցի զորոմն: Եւ նա ասէ ցնոսա. Ա՛յր թշնամի արար զայն: Ասեն ցնա ծառայքն. Կամի՞ս՝ զի երթիցուք քաղեսցուք զայն ի բաց: Եւ նա ասէ ցնոսա. Մի՛. գուցէ՛ մինչ քաղիցէք զորոմնն, եւ զցորեա՛նն ընդ նմին ի բաց խլիցէք: Թո՛յլ տուք երկոցունց աճել ի միասին մինչեւ ի հունձս, եւ ի ժամանակի հնձոց ասացի՛ց ցհնձաւղսն. Քաղեցէ՛ք նախ զորոմնդ, եւ կապեցէ՛ք զայդ խրձունս առ ի յայրել. եւ զցորեանն ժողովեցէ՛ք ի շտեմարանս իմ:

Երկնքի արքայությունը նմանվեց մարդու, ով բարի սերմ է ցանում իր ագարակում։ Եվ մարդիկ քնեցին։ Երբ մարդիկ քնած էին, թշնամին եկավ, ցորենի մեջ մոլախոտեր ցանեց ու գնաց։ Եվ երբ խոտն աճեց ու պտուղ տվեց, այդ ժամանակ երևաց մոլախոտը։ Ծառայողները մոտեցան տան տիրոջն ու ասացին․
-Տե՛ր, չէ որ դու բարի սերմ էիր ցանել, որտեղի՞ց աճեցին մոլախոտերը։
Եվ նա ասաց նրանց․
-Թշնամին է արել:
Ծառաները նրան ասացին․
-Կուզե՞ս գնանք, քաղենք այն ու դեն նետենք։
Տերն ասաց նրանց․

-Ո՛չ, գուցե մոլախոտը քաղելու ընթացքում ցորենն էլ քաղեք դրա հետ։ Թույլ տվեք նրանք միասին աճեն, մինչև դրանց հնձելը։ Հնձի ժամանակ կասեմ հնձվորներին, որ առաջինը քաղեն մոլախոտը։ Կաեմ, որ հավաքեն ու վառեն, իսկ ցորենը տանեն շտեմարան։

3․ Այր մի գնացեալ ի տա՛ր աշխարհ, կոչեաց զծառայս իւր՝ եւ ետ նոցա զինչս իւր: Ումեմն ետ հինգ քանքար, եւ ումեմն երկո՛ւս, եւ ումեմն մի՛. իւրաքանչի՛ւր ըստ իւրո՛ւմ կարի, եւ գնա՛ց: Չոգաւ վաղվաղակի՝ որ ա՛ռ զհինգն, գործեա՛ց նոքաւք, եւ շահեցաւ ա՛յլ եւս հինգ: Նոյնպէս եւ որ զերկո՛ւսն շահեցաւ ա՛յլ եւս երկուս: Եւ որ զմի՛ն առ՝ գնաց փորեա՛ց զերկիր, եւ թաքոյց զարծաթ տեա՛ռն իւրոյ: Յետ բազում ժամանակի, գա՛յ տէր ծառայիցն այնոցիկ, եւ առնէ համա՛րս ի մէջ նոցա: Եւ մատուցեա՛լ որ զհինգ քանքարն առ, մատոյց ա՛յլ եւս հինգ քանքար՝ եւ ասէ. Տէ՛ր՝ հինգ քանքա՛ր ետուր ցիս, արդ ահաւասիկ՝ հինգ ա՛յլ եւս քանքար ի վերայ շահեցայ: Ասէ ցնա տէրն իւր. Ազնի՛ւ ծառայ՝ բարի՛ եւ հաւատարիմ, որովհետեւ ի սակաւուդ հաւատարիմ ես, ի վերայ բազմա՛ց կացուցի զքեզ. մո՛ւտ յուրախութիւն տեառն քոյ: Մատուցեալ եւ որոյ զերկո՛ւս քանքարսն առեալ էր, եւ ասէ. Տէ՛ր՝ երկո՛ւս քանքարս ետուր ցիս, ահաւասիկ երկո՛ւս եւս ա՛յլ քանքարս՝ զոր ի վերայ շահեցայ: Ասէ ցնա տէրն իւր. Ազնի՛ւ ծառայ՝ բարի՛ եւ հաւատարի՛մ, որովհետեւ ի սակաւո՛ւդ հաւատարիմ ես, ի վերայ բազմա՛ց կացուցից զքեզ. մո՛ւտ յուրախութիւն տեառն քոյ: Մատուցեալ եւ որոյ զմի՛ քանքարն առեալ էր, եւ ասէ. Տէր՝ գիտէի զի այր մի խի՛ստ ես, հնձես՝ զոր ո՛չ սերմանեցեր, եւ ժողովե՛ս՝ ուստի ո՛չ սփռեցեր. երկեա՛յ՝ գնացի եւ թաքուցի՛ զքանքարս քո յերկրի. արդ՝ աւասիկ քոյդ՝ ցքե՛զ: Պատասխանի ետ տէրն՝ եւ ասէ ցնա. Ծառա՛յ չար եւ վատ՝ գիտէիր թէ հնձեմ՝ ուստի ո՛չ սերմանեցի, եւ ժողովե՛մ՝ ուստի ո՛չ սփռեցի. պա՛րտ էր քեզ արկանել զարծաթդ իմ ի սեղանաւորս, եւ եկեալ ես՝ տոկոսեաւք պահանջէի զիմն: Արդ՝ առէ՛ք ի դմանէ զքանքարդ՝ եւ տո՛ւք այնմ որ ունիցի զտա՛սն քանքարն: Զի ամենայնի որ ունիցի՝ տացի՛ եւ յաւելցի, եւ որ ո՛չն ունիցի, եւ զոր ունիցի՛ն՝ բարձցի՛ ի նմանէ:

Մի մարդ գնալով օտար երկիր, կանչեց իր ծառային ու իր ունեցվածքը նրանց հանձնեց։ Մեկին տվեց հինգ տաղանդ, մյուսին ՝ երկու, մյուսին էլ ՝ մեկ տաղանդ, յուրաքանչյուրին իր կարողության համեմատ ու գնաց օտար երկիր։ Հինգ տաղանդ ստացողը գնաց, դրանք դրեց գործի մեջ ու շահեց ևս հինգ տաղանդ։ Նույն կերպով էլ երկու տաղանդ ստացողը . նա կրկին շահեց այդ երկուսը։ Նա, ով միայն մեկն էր ստացել, գնաց հողը փորեց և իր տիրոջ արծաթե դրամը թաքցրեց։ Երկար ժամանակ հետո, այդ ծառաների տերը եկավ ու սկսեց հաշիվ պահանջել նրանցից։ Հինգ տաղանդ ստացածը մոտեցավ ևս տալով հինգ տաղանդ ու ասաց.

Տե՜ր, դու տվեցիր ինձ հինգ տաղանդ, ես ևս հինգ տաղանդ շահեցի։

Տերը ասաց.

Ապրե՛ս, բարի ու հավատարիմ ծառա։ Դու քիչ բաների մեջ հավատարիմ եղար , ես քեզ շատ բաների վրա կմշակեմ։ Մասնակցիր քո տիրոջ ուրախությանը։

Հետո մոտեցան երկու տաղանդ ստացածը և ասաց.

Տե՜ր, դու ինձ երկու տաղանդ տվեցիր, տես ես կրկին երկու տաղանդ շահեցի։

Տերը ասաց.

Ապրե՛ս բարի և հավատարիմ ծառա։ Դու քիչ բաների մեջ եղար հավատարիմ։ Մասնակցիր քո տիրոջ ուրախությանը։

Վերջապես մեկ տաղանդ ստացածը մոտեցավ ու ասաց.

Տե՛ր, ես գիտեմ, որ դու խստապահանջ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես ցանել ու հավաքում ես այնտեղից, որտեղ չես քամհարել։ Այսպիսով ես վախեցա և գնացի ու քո տաղանդը թաքցրի հողի մեջ։ Տես, սա էլ քոնը։

Տերն ասաց.

Չար և ծույլ ծառա, չէ՞ որ ես այնտեղ եմ հնձում, որտեղ չեմ ցանել և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ քամհարել։ Այսպիսով պետք է, որ իմ արծաթե դրամները վաշխառուներին տված լինեիր, որ երբ ես գայի, իմը տոկոսով հետ ստանայի։

Հետո իր ծառաներին ասաց.

Վերցրե՛ք նրանից այն տաղանդը և տվե՛ք տասը տաղանդ ունեցողին։ Ով ունի, նրան ավելի կտրվի և առատություն կունենա, իսկ ով չունի, նրա ունեցածը նրանից կվերցվի։

4․ Ամէն ասե՛մ ձեզ, զի մի՛ ոմն ի ձէնջ մատնելո՛ց է զիս: Եւ տրտմեցան յոյժ. եւ սկսան ասել ցնա՝ իւրաքանչի՛ւր ոք ի նոցանէ. միթէ ե՛ս իցեմ Տէր: Նա՝ պատասխանի ետ՝ եւ ասէ. Որ մխեաց ընդ իս զձեռն իւր ի սկաւառակն՝ նա՛ մատնելոց է զիս: Որդի մարդոյ երթա՛յ՝ որպէս գրեալ է վասն նորա. Բայց վա՛յ մարդոյն այնմիկ՝ յոյր ձեռս որդին մարդոյ մատնեսցի: Լաւ էր նմա՝ թէ չէ՛ր ծնեալ մարդն այն: Պատասխանի ետ Յուդա՝ որ մատնելոցն էր զնա՝ եւ ասէ. Միթէ ե՛ս իցեմ վա՛րդապետ: Ասէ ցնա. Դո՛ւ ասացեր:

-Ասում եմ ձեզ, ձեզնից մեկն ինձ մատնելու է։

Նրանք տխրեցին ու նրանցից յուրաքանչյուրը սկսեց նրան հարցնել․

-Տե՛ր, միթե՞ ես եմ։

Նա էլ պատասխանեց․

-Ձեզանից ով իր ձեռքն ինձ հետ մտցնի ամանի մեջ, ինձ կմատնի։ Ճիշտ է, մարդու որդին պետք է մեռնի, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վայ այն մարդուն, ում ձեռքով մարդու որդին կմատնվի։ Ավելի լավ կլիներ, որ այդ մարդն ինքը ծնված չլիներ։

Հուդան, ով մատնելու էր նրան, հարցրեց․

-Միթե՞ այդ մարդը հենց ես եմ, վարդապե՛տ։

Նա ասաց․

-Դու ինքդ ասացիր դա։

Թողնել մեկնաբանություն