«Միսաք Մեծարենց»

Վերնագիր՝ Միսաք Մեծարենց

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա

Ժամկետ՝ 29.11.2021 ▪ 05.12.2021

Նպատակ՝ Ծանոթանալ Միսաք Մեծարենցի ստեղծագործություններին և ուսումնասիրել նրա կյանքը: Ստեղծել «Միսաք Մեծարենց» նոր ուսումնական փաթեթ, որի հեղինակը կլինեմ ես: Այնտեղ տեղադրված կլինեն իմ կատարած ձայնագրությունները (Միսաք Մեծարենցից):

Ընթացք՝ Համացանցի միջոցով ձեռք բերել համապատասխան տեղեկություններ Միսաք Մեծարենցի մասին, ընտրել բանաստեղծություններ ու ձայնագրվել: Մշակել, հրապարակել բլոգում:

Արդյունք՝ Իսկ նախագծի ամփոփումը կտեղադրվի իմ բլոգում:

Աղբյուրներ՝ Բանաստեղծություններ, Մեծարենցի մասին:

Միսաք Մեծարենց

Վերադարձի երգ

Կսկիծ կայ սրտիս մէջը վիրաւոր
Զոր արեւին լո՜յսն անգամ չի բուԺեր.
Խորունկ ու ցաւոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պիտի լայննա՜յ երբ իջնէ գիշեր։

Կը հիւծին ցոլքերն յոյսին հեռաւոր,
Խարոյկի մը պէս՝ որ վաղ է մաշեր.
Բայց դեռ կը յուզէ զիս տեսիլք մ’աղուոր՝
Զոր ինձ կը բերեն անցեալին յուշեր։

Ու պիտի ապրի՜մ, վիշտը նոր ուԺեր
Կը բերէ յանկարծ հոգւոյս սիրավէր.
Կեանքին կը դառնամ դեռ չըրած գիշեր։

Փուշեր նետուեցան օրէ օր վէրքիս,
Ու հոն հեծեծանք մը բերին հովեր.
Բայց սիրոյ յոյս մը կ’արեւէ հոգիս։

Փունջերը

Դեռ չողջունած երազներու ջինջ առտուն՝
Հովեն փչված մոմի մը պես շիջար դուն:
Տերևին հետ հովերն ըզքեզ ալ տարին
Միացընել մահվան ահեխ շրջապատին:

Հիշատակի ծաղիկներու փունջեր թարմ
Քու շիրիմիդ վըրա սըփռել կ’ուղարկեմ.
Փունջեր՝ ցողված արցունքներուս շիթերեն,
Զոր հեռավոր բարեկամեդ կը բերեն:

ԵՐԱԶ ՕՐԵՐ

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նուիրեցիր.
Ըզգացի թէ տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:

Խանդաղատանք մը յորդեցաւ
Իմ նըւաղկոտ լանջքիս տակ, ուր
Դողաց սիրոյ սարսուռն անցաւ՝
Ու թովանքը համբոյրին հուր:

Եւ ըղձակաթ իմ հէգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրն արծարծուն,
Ու մետաքսէ ուղի մը զիս
Սէր-Ծաղիկին տարաւ ածուն:

Հոն ժըպտեցաւ կեանքը ինծի,
Հըմայքներու հոյլովն անցաւ,
Եւ ուրուական մը կասկածի
Անոր մօտէն երբեք չանցաւ:

ԱՆԱՆՈՒՆ

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։

Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…։

Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:

Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…։


Unit 13 | Exercises

A. Complete using the plural form of the words in the box.  

1. Did you know that Jason’s dog has had three beautiful puppes

2. The Spice Girls was an all-girl band, so there weren’t any men.  

3. it’s a bit strange that Victor wears two watches – one on each arm.  

4. If women do the same jobs as their husbands, they should be paid the same.  

5. The dentist says I have to have two teeth taken out! 

6. How many people were there at the show? 

7. We’ve walked miles! My feet are hurting! 

8. Mrs Jenkins has just had a baby, she’s got three children now. 

B. Circle the correct word or phrase.  

1. Your money is on the table in the dining room.  

2. The advice you gave me was really useful. Thanks! 

3. The cakes in that shop looks absolutely delicious.  

4. There have been a lot of bad news recently.  

5. Your homework was late. Please do it sooner next time.  

6. Does the information about the museum include the opening times? 

7. We need new furniture in the dining room. It’s very old and scratched.  

8. The fish in this tank all seem to be ill.  

9. I love your hair. It’s really soft.  

10. Oh, no! The rice has gone all over the floor! 

C. Complete using the phrases in the box. You have to use some phrases more than once. Where there is more than one answer, write all the answers.  

a few – a little – a piece of – some 

1. a little sugar 

2. a piece of bread 

3. a few bottles 

4. some water 

5. some fruit 

6. a few toys 

7. a little butter 

8. a few music 

D. Complete each second sentence using the word given, so that is has a similar meaning to the first sentence. Write no more than three words.  

1. We don’t know anything about the problem. Information 

We don’t have any information about the problem.  

2. Is it okay if I have some cheese? Bit 

Is it okay if I have a bit of cheese? 

3. There’s only a little coffee left in the jar. Much 

There isn’t much coffee left in the jar.  

4. I try not to drink too much Coca-Cola in a week. Cans 

I try not to drink too many cans of Coca-Cola in a week.  

5. Would you like some more chocolate? Piece 

Would you like a some piece of chocolate? 

6. I don’t want a lot of cream on my strawberries. Cream 

I only want a little cream on my strawberries.  

E. Choose the correct answer.  

1. Be careful with that vase because it’s made of glass

2. I started coughing because I had a hair at the back of my throat.  

3. Don’t put your hot cup on my new table! It’s wood and I don’t want you to burn it! 

4. We should all recycle paper so that it can be used again.  

5. My dad gets a paper every day on his way to work.  

6. Of course you can have some milk. Get a glass out of the cupboard.  

F. Write one word in each gap.  

Even if you only have a (1) a little money, you can still have a great time at your local open-air market. The clothes (2) are cheap, and the fruit (3) is cheap, too! Often, the food in your local supermarket (4) was travelled a long way, but at the market you know that you’e buying food which has been produced locally. The vegatables (5) are fresh, even if you go late in the day when there are only a (6) …. left. Support your local market and help local farmers. Contact your Town Hall to find out if there are (7) any open-air markets in your area.  

Հայոց լեզու | Իրադրական ու անհատական ոճ | 25.11.2021

1.Գրե՛ք տրված ոճերով մեկական օրինակ:

  • Պաշտոնական ոճ

Դուք ընդունված եք աշխատանքի, ըստ որի ամեն օր դուք պարտավոր եք լինել աշխատանքի վայրում առավոտյան ժամը 9.00-ից, իսկ աշխատանքն ավարտվելու է երեկոյան ժամը 17.00-ին: Կսպասենք ձեզ վաղը:

  • Հանդիսավոր ոճ

-Տիկնա՜յք և պարոնա՜յք, ձեզ ենք ներկայացնում այսօրվա առաջին համարը:

  • Հորդորական ոճ

-Չբացե՜ս պատուհանը, ցուրտ է:

  • Մտերմական-փաղաքշական ոճ

-Սիրելի՜ս, խնդրում եմ, մոտեցիր գրատախտակին ու պատմիր դասը:

  • Կատակաբան ոճ
  • Ծաղրական ոճ

-Ինչ էլ վազում ես այդ ծուռ ոտքերով:

2.Գրե՛ք մի հատված հետևյալ ոճերով.

  • պարզ
  • բարձր
  • խառը

Homework | 25.11.2021

1) How would you describe yourself ?

For me I am very kind, shy, and I am very scary. I like to talk to my friends, of course I have flaws, but for me I am a good person.

2) What is your biggest accomplishment?

I have many achievements, but one of the biggest and most important are my friends. I love my friends very very much, I like to argue with them and then reconcile.

3) Have you read any good books?

Of course, I read a lot of books, but most of all I like Roald Dahl’s «Charlie and Chocolate Factory» book. The book is very interesting. The book is about little Charlie who dreams of going to a chocolate factory. And one day his dream comes true.

4) What is your dream job?

This is a very good and interesting question. I dream of becoming a translator. Translate many texts, visit many countries for that purpose. For me, this is the best job in the world. I really like the work of a translator.

6) What do you like most about yourself?

I like my kindness to everyone. I usually don’t reject people because I don’t like to reject. I love when a person is responsible. I think I am a somewhat responsible person.

7) If you could change the world, what would you change ?

I really want there to be no wars. Because I’m very afraid of wars. I want everything to always be peaceful and calm.

8) What do you think is the meaning of life ?

The meaning of life is to believe and strive. No one can say that he/she can’t achieve his/her dream. I always believe in myself and my goals always come true. I advise you only to believe.

9) Do you prefer working alone, or do you like working with others ?

I prefer both. I think it depends on a work.

10) If you could wake up anywhere tomorrow, where would it be ?

I would love to wake up in Paris with my sister tomorrow. I love France and Paris very much.

Հայոց լեզու | The Wise Old Man | 24.11.2021

A wealthy man requested an old scholar to wean his son away from his bad habits. The scholar took the youth for a stroll through a garden. Stopping suddenly he asked the boy to pull out a tiny plant growing there.

Մի հարուստ մարդ ծեր գիտնականին խնդրեց, որ նրա որդուն հեռու պահի վատ սովորություններից: Գիտնականը երիտասարդներին տարավ այգի՝ զբոսանքի: Հանկարծ կանգ առնելով՝ տղային խնդրեց պոկել այնտեղ աճող բույսը:

The youth held the plant between his thumb and forefinger and pulled it out. The old man then asked him to pull out a slightly bigger plant. The youth pulled hard and the plant came out, roots and all. “Now pull out that one,” said the old man pointing to a bush. The boy had to use all his strength to pull it out.

Երիտասարդը բույսը պահում է իր բութ մատի ու ցուցամատի միջև ու քաշում այն: Որից հետո էլ ծերունին խնդրեց նրան քաշել մի փոքր ավելի մեծ բույս: Երիտասարդությունը ուժեղ քաշեց, և բույսը դուրս եկավ, արմատներն ու բոլորը:

Հիմա այդ մեկը քաշիր, — ասաց ծերունին՝ ցույց տալով մի թուփ: Այն քաշելու համար տղան ստիպված էր գործադրել իր ողջ ուժը:

“Now take this one out,” said the old man, indicating a guava tree. The youth grasped the trunk and tried to pull it out. But it would not budge. “It’s impossible,” said the boy, panting with the effort.

-Հիմա այս մեկը քաշիր, — ասաց ծերունին, ցույց տալով գուավայի ծառը: Երիտասարդը բռնեց բեռնախցիկը ու փորձեց քաշել այն: Բայց այն չէր էլ շարժվի:

-Անհնար է, — ասաց տղան՝ շունչ քաշելով ջանք գործադրելուց հետո:

“So it is with bad habits,” said the sage. “When they are young it is easy to pull them out but when they take hold they cannot be uprooted.”

-Սրանք են վատ սովորությունները, — ասաց իմաստունը: Երբ նրանք երիտասարդ են, նրանց դուրս հանելը հեշտ է, բայց երբ նրանք բռնում են, չես կարող արմատախիլ անել:

The session with the old man changed the boy’s life.

Ծերունու հետ հանդիպում փոխեց տղայի կյանքը:

Հայոց լեզու | Գործառական ոճ | 24.11.2021

1․ Համացանցից դո՛ւրս գրեք մեկական գործառական ոճով հատվածներ․

  • առօրյա խոսակցական

Երբ Սուրոյի երազելու հերթն էր գալիս, կարճ էր կապում։

— Մի ճամփով մթնով գնալիս լինեմ, ոտս մի բանի առնի՝ տեսնեմ մի չամադան, մեջը լիքը փո՛ղ…

Վանո Սիրադեղյան «Մի ճամպրուկ փող»

  • վարչագործարարական

Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ սահմանադրություն

  • գիտական

Քեյս-սթադի մեթոդը ժամանակակից բուհական ուսուցման նորարարություններից է։ Այն դասվում է ինտերակտիվ մեթոդների շարքին, որը հաշվի է առնում ուսումնական առարկայի բոլոր առանձնահատկությունները, ձևավորում է անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ։ Մեթոդն ուղղված է որոշակի հիմնախնդրի լուծմանը, սակայն այդ հիմնախնդիրը չի տրվում պատրաստի վիճակում, այլ ձևակերպվում է դասավանդողի կողմից՝ ելնելով ուսումնական ռեալ իրադրությունից։

Գիտական հոդվածների ժողովածու

  • հրապարակախոսական

Երկար ժամանակ մտորում էի` արդյո՞ք արժե գրել ձեզ այս նամակս, որը ժամանակվրեպ կընկալվի ձեր կողմից, թեև անկախ նամակիս բովանդակությունից’ ստեղծված դրությունը էլ ոչնչով հնարավոր չէ փոխել, սակայն իմ մեջ գլուխ բարձրացրեց համարձակությունն ասելու այն, ինչը կուտակվել է իմ մեջ:

Սոնա Արշակունեցի. Բաց նամակ

  • գեղարվեստական

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։ Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։

Ակսել Բակունց «Միրհավ»

2․ Տրված նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածվել «լեզու» բառը:

Լեզուն տարբերվում է ոչ միայն անհատից անհատ, այլև ըստ հասարակական խմբերի և գործունեության բնագավառների:

Այս նախադասության մեջ «լեզու» բառը գործածվել է որպես «ոճ»՝ մարդու գրական ոճը: Օրինակ՝ Վանոյի լեզուն մի փոքր դժվար է հասկանալ: Այսինքն, նրա ստեղծագործական ոճն ընկալելը մի փոքր բարդ է ու անհասկանալի:

3. Տրված նախադասության արտահայտած միտքը վերարտահայտի՛ր ընդարձակ և պարզ`կրտսեր կամ միջին տարիքի դպրոցականների համար:

Ոճը հուզաարտահայտչական-գնահատողական նշանակությամբ օժտված լեզվական-խոսքային տարրերի ամբողջությունն է, համա-կարգը, որը հատուկ է հաղորդակցման այս կամ ոլորտին, իրադրու-թյանը, սոցիալական կամ պրոֆեսիոնալ խավին` խմբավորմանը, անհատին:

Հայոց լեզու | The Man and The Little Cat | 23.11.2021

One day, an old man was having a stroll in the forest when he suddenly saw a little cat stuck in a hole. The poor animal was struggling to get out. So, he gave him his hand to get him out. But the cat scratched his hand with fear. The man pulled his hand screaming with pain. But he did not stop; he tried to give a hand to the cat again and again.

Մի օր մի ծերունի զբոսնում էր անտառում, երբ հանկարծ մի փոքրիկ կատու տեսավ, որը փոսի մեջ էր խրված: Խեղճ կենդանին դժվարությամբ դուրս էր գալիս: Այսպես, իր ձեռքը մեկնեց նրան, որպեսզի դուրս հանի: Բայց կատուն վախից ձեռքը ճանկեց: Տղամարդն էլ ցավից գոռալով քաշեց ձեռքը: Սակայն նա կանգ չառավ՝ նորից ու նորից փորձեց բռնել կատվին:

Another man was watching the scene, screamed with surprise, “For god sakes! Stop helping this cat! He’s going to get himself out of there”.

Մեկ այլ տղամարդ հետևելով տեսարանին, գոռաց.

-Ի սեր Աստծո: Դադարե՛ք այս կատվին օգնել: Նա պատրաստվում է ինքն իրեն այնտեղից դուրս հանել:

The other man did not care about him, he just continued saving that animal until he finally succeeded, And then he walked to that man and said, “Son, it is cat’s Instincts that makes him scratch and to hurt, and it is my job to love and care”.

Մյուս տղամարդը նրա մասին հոգ չէր տանում, սակայն նա կրկին շարունակեց փրկել կենդանուն, մինչև վերջապես այն իր մոտ հաջողվեց: Իսկ հետո գնաց այդ տղամարդու մոտ ու ասաց.

-Որդի՛ս, դրանք կատվի բնազդներն են, որ նրան ստիպում են ճանկել ու վիրավորել, իսկ իմ գործը սիրելն ու հոգ տանել է:

«Վայրիից առավել վայրի». Բնապահպանական ֆիլմի դիտում ու վելուծում

Ֆիլմի հղումը՝ Այստեղ:

Էկոլոգիայի դասաժամի ընթացքում դիտեցինք բնապահպանական մի ֆիլմ, որում պատմվում էր անտառային հրդեհների լուրջ վտանգի մասին: Երբ դիտում ես ֆիլմը, հասկանում ես, թե Երկրի վրա ինչ մեծ խնդիր են առաջացրել անտառային հրդեհները: Ֆիլմը թարգմանված էր անգլերենից: Ընթացքում ցուցադրվում ու լուսաբանվում էին տարբեր անտառային հրդեհներ, որոնք տեղի են ունեցել աշխարհի տարբեր ծայրամասերում: Դրանցից ամենամեծն ու ազդեցիկն էր Դանթեի դժոխքը: Այդ անտառում իրոք շատ մեծ հրդեհ էր առաջացել, որի դեմ ամեն բան անկարելի էր: Ես միշտ վախեցել եմ նման հրդեհներից, սակայն երբեք չեմ պատկերացրել, որ այսքան լուրջ հետևանքներ կարող են թողել Երկրագնդի վրա: Ֆիլմում անցկացվում էին հարցազրույցներ, որտեղ անտառների կողքի բնակիչները պատմում էին տարբեր հրդեհների, դրանց ազդեցության մասին, քանի որ նրանք ներկա են եղել այդ ժամանակ: Ցուցադրվեց ընտանեկան մի հանգստյան ճամբար, որն օրերից մի օր այրվել էր ու լրիվ վերացել: Ինչքա՛ն լուրջ վնասներ են հասցրել մեզ հրդեհները, ինչքա՛ն անտառներ են վառվել ու վերացել: Մի մարդ պատմում էր իր նախկին տան մասին, որտեղ էլ չէր բնակվում մեծ հրդեհի պատճառով: Պատկերացնո՞ւմ եք, կրակն այնքան ուժեղ է եղել, որ նա մի քանի րոպե ժամանակ է ունեցել իրեն անհրաժեշտ իրերը հավաքելու համար: Նույնիսկ որոշ անտառային հրդեհներ կանխելու համար մարդիկ նախորոք վառում էին անտառները, որ հանկարծ պատահական չհրդեհվի այն: Կարծում եմ, որ դա լավ միտք է: Մի խոսքով՝ անտառային հրդեհները մեծ խուճապ են առաջացնում մարդկության մեջ ու մեծ ազդեցություն են թողնում բնության վրա: Ընդհանուր առմամբ՝ ֆիլմն ինձ շատ դուր եկավ, շատ հետաքրքիր էր:

Մթնոլորտ

Երկրագունդը շրջապատող օդի շերտը կոչվում է մթնոլորտ: Այն կազմված է մի քանի գազերից՝ ազոտից, թթվածնից, արգոնից ու ածխաթթու գազից: Հիմնական մասը կազմում է ազոտը՝ մոտավորապես 78%-ը: Մթնոլորտը շատ կարևոր դեր ունի Երկրագնդի վրա: Այն մեզ պաշտպանում է երկնաքարերից: Պարզվել է, որ վերջին մի քանի տարում մթնոլորտում ավելանում են ածխաթթու գազի պաշարները, ինչն էլ շատ վատ է: Հենց դրա միջոցով էլ ուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, տեղի է ունենում կլիմայի տաքացում:

Կան մթնոլորտի աղտոտման տարբեր պատճառներ, ինչն էլ տարիների ընթացքում մեծ վնաս է հասցնում մեզ ու մեր շրջակա միջավայրին: Վառելիքի այրման արդյունքում մթնոլորտը կաղտոտվի: Օրինակ, մեքենայի շարժիչը նույնպես կատարում է այդ գործողությունը:

Մթնոլորտը կազմված է հինգ շերտերից՝ ներքնոլորտ, վերնոլորտ, միջնոլորտ, ջերմոլորտ, արտաքին ոլորտ: Մարդկանց համար ամենակարևոր նշանակությունն ունի ներքնոլորտը: Երկրի մակերևույթից նրա բարձրությունը 8-17 կիլոմետր է: Վերնոլորտը հասնում է մինչև 50-55 կիլոմետր բարձրության: Այնտեղ երկինքը մուգ մանուշակագույն է: Միջնոլորտը հասնում է 80 կիլոմետր բարձրության, որտեղ էլ առաջանում են նուրբ ու փայլուն ամպեր: Ջերմոլորտը Երկրի մակերևույթից հեռու է 1000 կիլոմետրով: Այնտեղ օդը շատ նոսր է: Իսկ ահա մթնոլորտի վերին շերտում՝ արտաքին ոլորտում, գրեթե օդ չկա:

Կարծում եմ, որ առանց մթնոլորտի չի կարող շարունակվել մարդկային կյանքը Երկրի վրա:

Իսկ ինչպե՞ս է աղտոտվում մթնոլորտը: Մթնոլորտի աղտոտման գլխավոր պատճառը փոխադրամիջոցներն են: Օրինակ՝ մեքենաները, ինքնաթիռները: Այս փոխադրամիջոցներն աշխատում են վառելիքով: Իսկ ահա վառելիքի այրման համար ծախսվում է թթվածինը, ընթացքում էլ այդ այրված վառելիքները հասցնում են աղտոտել օդն ու մթնոլորտը: Կարծում եմ, որ գյուղատնտեսությունը նույնպես կարող ենք համարել աղտոտման մեծ պատճառ: Չէ՞, որ գյուղատնտեսության մեջ հաճախ այրվում են ինչ-որ խոտերի, փայտերի մնացորդներ: