Աբու-Լալա Մահարի։ Ավ․ Իսահակյան

1․ Կարդացե՛ք պոեմի 1-3-րդ սուրահները և անծանոթ բառերը համացանցի օգնությամբ բացատրե՛ք։

ջեննաթ — դրախտ

քյոշք — ապարանք

անդուլ — անդադար

զազիր — կեղտոտ

սնար — անկողնու գլխատեղը

շեղջ — կույտ

խորշակ — տաք քամի

նանրամիտ — անիմաստ մտքեր ունեցող

տոչորվել — վառվել

դժնյա — դաժան

անխոնջ — չհոգնող

կաթոգին — սիրալիր, շատ սիրով

2․ Համացանցից դո՛ւրս գրեք Աբու ալ-Ալա ալ -Մաարրի մասին այնպիսի տեղեկություններ, որոնք հետաքրիր եք համարում։ / Աբու ալ-Ալա ալ -Մաարրիի կերպարն ընկած է այս հերոսի ստեղծման հիմքում/։

Աբու ալ-Ալա ալ-Մաարրին ծնվել է Մաարրաթ ալ-Նուման գավառական քաղաքում։ Փոքր տարիքում զրկվել է իր տեսողությունից։ Եղել է արաբ բանաստեղծ և փիլիսոփա։ Ալ-Մաարրին իր բանաստեղծական և արձակ ստեղծագործություններում մեջբերումներ է անում աստվածաբանական, փիլիսոփայական, գրականական և մուսուլմանական պատմություններից։ Ալ-Մաարրին աչքի էր ընկնում լսածն անգիր անելու և հիշելու զարմանալի կարողությամբ։ Նրա ստեղծագործություններից մի քանիսն են պահպանվել։ Բաղդադում մեկ տարուց փոքր-ինչ ավել մնալուց հետո, լսելով մոր հիվանդության մասին ստացած լուրը, վերադառնում է հայրենիք։ Սակայն նախքան իր՝ ան-Նուման հասնելը, մայրն արդեն մահացած է լինում։

3․Դուրս գրեք այն հատվածները․

  • որոնք գեղարվեստորեն ձեզ դուր եկան,

Եվ Աբու – Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր ու չունի վախճան:

Հյուսվելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր,
Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր:

  • որտեղ արտահայտված մտքերի հետ դուք համաձայն եք։

1․Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող ոչ մի զորության, 
Ոչ օրենք, սահման, ոչ ճակատագիր, ոչ չար ու բարի և ոչ դատաստան:

Իմ գլխի վերև չպետք է լինի ոչ մի հովանի, ոչ մի իրավունք, 
Եվ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և ստրկացում, և բռնադատում:

Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված,
Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատության` անհուն, անտարած:

2․Խփեմ վրանըս, օձ – կարիճների բըների գլխին վրանըս խփեմ, 
Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:

Քան ընկերի մոտ, ախ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով,
Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:

3․Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի, 
Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների:

4․Թողել ենք այնտեղ կի՞ն – աստվածային, սե՞ր – երջանկություն, անհուն երազա՞նք.-
Քայլիր, կանգ մի առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք:

Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ, 
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:

5․Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ, աղ – ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս,
 Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես և չըհագենաս:

4․ Դո՛ւրս գրեք 5-ական պատկերավորման միջոց՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն։

Փոխաբերություն — Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր: Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն։ Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով: Անհայտ ուղին էր Աբու – Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում: Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը:

Մակդիր — Անուշ ղողանջ, զմրուխտյա հեռու, գոհար աստղեր, վառ երազներ, անուշ գազելներ։

Համեմատություն — Եվ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես։ Ատում եմ սերը` մահու պես անգութ։ Եվ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ։ Եվ քարավանը Աբու – Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով։ Եվ Աբու – Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման։

Պատմության հետազոտական աշխատանք․ Անին որպես մայրաքաղաք

Ներածություն

Անիի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, հոդվածներ, վեպեր ու պատմվածքներ։ Երևի հայոց ոչ մի մայրաքաղաք այդքան լավ չի ուսումնասիրվել, որքան Անին։ Ինչպես Լեոն է ասել․ <<Անին նման էր հեքիաթների կախարդական ամրոցներին, որոնց մեջ հրաշքներ կան, բայց որոնք վիշապների ու այլ հրեշների ձեռքին են գտնվում>>։

Անի մայրաքաղաքի ավերակները գտնվում են Մեծ Հայքի Շիրակ գավառում, Ախուրյան գետի աջ ափին։ Վաղ միջնադարում Անին պատկանել է հայտնի Կամսարական տոհմին։ 8-րդ դարում Հայաստանի իշխան Աշոտ 1-ը Կամսարականներից գնում է Անի ամրոցն ու միացնում իր տիրույթներին։ 9-րդ դարի վերջերին Անին արդեն գյուղաքաղաք էր։ Արդեն 961 թվականին Բագրատունիներն իրենց արքունիքը Կարսից փոխադրում են Անի ու այն հռչակում մայրաքաղաք։ 964 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորը ամրոցի հյուսիսում կառուցում է հզոր պարիսպ, որն էլ հետագայում իր անունով կոչվում է Աշոտաշեն։ Անին շատ արագ զարգանում է։ Շուտով Սմբատ 2 թագավորը կառուցում է երկրորդ պարիսպը` Սմբատաշենը։ Արդեն 11-րդ դարում Անին ուներ շուրջ 100․000 բնակիչ։ 1023 թվականին Հովհաննես-Սմբատը Անին իր մերձակայքով կտակում է Բյուզանդիային։ Պետականությունը պահպանելու նպատակով 1042 թվականի վերջերին թագավոր է օծվում պատանի Գագիկ 2-ը։ 1043-1044 թվականներին Բյուզանդիան մի քանի անգամ պաշարում է Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Շուտով կազմակերպվում է Անիի պաշտպանությունը։ Սակայն 1045 թվականին Գագիկ թագավորին գահազրկում են, ու Բյուզանդիան հասնում է իր նպատակին։ 1064 թվականին տեղի ունեցած երրորդ արշավանքի ժամանակ Սելջուկները գրավում են Անին, կառուցվում է երկու մզկիթ։ Նույնիսկ 1319 թվականի ուժեղ երկրաշարժից հետո Անին որպես քաղաք պահպանում է իր գոյությունը։ 1878 թվականին քաղաքն անցնում է Ռուսաստանին։ Շուտով այն անցնում է հայկական կազմ, սակայն 1920 թվականին Անին և ողջ Կարսի մարզը կրկին զավթում են թուրքերը։

Որպես հետազոտական աշխատանք ընտրել եմ Անի մայրաքաղաքը, քանի որ ինձ համար ամենից հետաքրքիր ժամանակաշրջանը բագրատունիների ժամանակաշրջանն էր, երբ Անին թագավորության մայրաքաղաքն էր։ Հաճախ համացանցով ուսումնասիրում եմ այս թեման, և այս հետազոտական աշխատանքն ինձ հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ծանոթանալու այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, նոր հետաքրքիր տեղեկություններ եմ իմանում Անիի ու բագրատունիների մասին և արդեն ունենում եմ ուսումնական ծավալուն մի նյութ, որն ինքս եմ կազմել։ Փորձել եմ ընտրել նաև այնպիսի թեմա, որի մասին տեղեկությունները շատ կլինեն և՛ համացանցում, և՛ գրքերում, և՛ ֆիլմերում։ Կան պատմական շատ թեմաներ, որոնց մասին կարող եմ մի քանի էջի չափով խոսել, սակայն Անին ինքնին շատ կարևոր ու ծավալուն թեմա է ու ամենահետաքրքիրն է բոլորից։ Որպեսզի հետազոտական աշխատանքս դառնա ավելի ամբողջական, ես նախատեսել եմ ներառել նյութիս մեջ ամբողջ բագրատունիների ժամանակաշրջանը։

Ազոտ

Ազոտն ամենատարածված քիմիական տարրերից մեկն է։ Բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Ազոտն օդի հիմնական բաղադրիչն է և կազմում է նրա մոտ 75,6%-ը։ Ազոտի պարունակությունը երկրակեղևում կազմում է 0,02%, որտեղ ազոտը գտնվում է միացությունների ձևով։ Ազոտ են պարունակում նաև քարածուխը (2,5%), նավթը (0,02–1,5%) և կենդանի օրգանիզմները (մոտ 3%): Բույսերն ազոտը հիմնականում վերցնում են հողից՝ միացությունների ձևով, իսկ կենդանիներն այն ստանում են բույսերից: Ազոտը մտնում է սպիտակուցների (մոտ 17%) և այլ բնական օրգանական միացությունների բաղադրության մեջ: Բնության մեջ ազոտի շրջապտույտը Երկրի վրա կյանքի գոյության անհրաժեշտ պայմանն է: Ազոտի հիմնական մասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում, իսկ ավելի փոքր մասը՝ միացությունների ձևով՝ հողում, բուսական և կենդանական օրգանիզմներում:

Հողում ազոտային միացությունների բացակայության պայմաններում բույսերը չեն կարող աճել ու զարգանալ: Հողի բերքատվության բարձրացման համար անհրաժեշտ է այն պարարտացնել ազոտական պարարտանյութերով: Սննդային շղթաների միջոցով է, որ ազոտը փոխանցվում է էկոհամակարգերի մյուս օրգանիզմներին: Ազոտի շրջապտույտի հարցում կարևոր նշանակություն ունեն նաև կենդանի միկրոօրգանիզմները: Հողում ապրող որոշ բակտերիաներ կլանում են օդի ազոտը և վերածում ամոնիակի ու հանքային աղերի: Այս բակտերիաների շնորհիվ 1 տարում 1 հա հողում կուտակվում է մինչև 25 կգ կապված ազոտ: Կան բակտերիաներ, որոնք մահացած բույսերի ու կենդանիների օրգանական ազոտը փոխարկում են ամոնիակի ու նիտրատների:

Աղբյուրներ՝ Հայկական Հանրագիտարան, Վիքիպեդիա Ազատ հանրագիտարան։

Ձևաբանական վերլուծություն | 17.10.2022

Շատ բույսեր եւ կենդանիներ չեն ծնվում իբրեւ արու կամ էգ, տղա կամ աղջիկ: Նրանցից յուրաքանչյուրը բաժանվում է կիսվելով, որպեսզի կարողանա հետզհետե բազմանալ: Առաջինի բաժանումով գոյացող արարածներից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է նույն ձեւով, մեկը վերածվում է երկուսի, երկուսը՝ չորսի, եւ այդպես շարունակ: Այնպես որ, սկզբնական բույսը կամ կենդանին, որ բաժանվելով վերածվում է այլ մի բանի` նույնը չէ, եւ եթե հարկ լիներ անուն տալ նրան`պիտի դժվարանայինք:

Շատ — որակական ածական, դրական աստիճան

բույսեր — գոյական, հոգնակի, անորոշ, թանձրացական, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

և — համադասական շաղկապ

կենդանիներ — գոյական, հոգնակի, անորոշ, թանձրացական, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

չեն ծնվում — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, ժխտական խոնարհում

իբրև —

կամ — համադասական շաղկապ

արու — գոյական, եզակի, անորոշ, թանձրացական, անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

էգ — գոյական, եզակի, անորոշ, թանձրացական, անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

աղջիկ — գոյական, եզակի, անորոշ, թանձրացական, անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

տղա — գոյական, եզակի, անորոշ, թանձրացական, անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

նրանցից — անձնական դերանուն

յուրաքանչյուրը — որոշյալ դերանուն

բաժանվում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

կիսվելով — բայ, սահմանական եղանակ

որպեսզի — ստորադասական շաղկապ

կարողանա — բայ, ըղձական եղանակ

հետզհետե — ձևի մակբայ

բազմանալ — սոսկածանցավոր բայ

Առաջին — դասական թվական

բաժանումով — գոյական, եզակի, անորոշ, վերացական, ոչ անձ, հասարակ, գործիական հոլով, ան արտաքին հոլովում

գոյացող — ենթակայական դերբայ

արարածներից — գոյական, հոգնակի, անորոշ, թանձրացական, անձ, հասարակ, բացառական հոլով, ի արտաքին հոլովում

իր — անձնական դերանուն

հերթին — գոյական, եզակի, անորոշ, վերացական, ոչ անձ, հասարակ, տրական հոլով, ի արտաքին հոլովում

նույն — ցուցական դերանուն

ձևով — գոյական, եզակի, անորոշ, վերացական, ոչ անձ, հասարակ, գործիական հոլով, ի արտաքին հոլովում

մեկը — անորոշ դերանուն

վերածվում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

երկուսի — քանակական թվական

չորսի — քանակական թվական

այդպես — ցուցական դերանուն

շարունակ — ժամանակի մակբայ

Այնպես — ցուցական դերանուն

որ — հարաբերական դերանուն

սկզբնական — հարաբերական ածական

բույսը — գոյական, եզակի, որոշյալ, թանձրացական, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

կենդանին — գոյական, եզակի, որոշյալ, թանձրացական, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ու արտաքին հոլովում

որ — ստորադասական շաղկապ

մի բան — անորոշ դերանուն

եթե — ստորադասական շաղկապ

հարկ լինել — հարադրավոր բայ

անուն տալ — հարադրավոր բայ

նրան — անձնական դերանուն

պիտի դժվարանայինք — բայ, հարկադրական եղանակ

Վիլյամ Սարոյան․ Հայ մուկը

Հայոց լեզու | 18.10.2022

1․ Կարդա գոյականական անդամի լրացումները՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ։ Յուրաքանչյուրից բեր երկուական օրինակ։

Որոշիչ — կանաչ տերևը, բարձր լեռնագագաթը

Հատկացուցիչ — Կարինայի պայուսակը, փողոցի տները

Բացահայտիչ — Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, Անժելինան՝ Կարինայի քույրը

2․ Նախադասություններից դուրս գրիր գոյականական անդամի լրացումները՝ նշելով նախադասության մեջ նրանց պաշտոնը։

  • Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
    Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:

Մեխակի — հատկացուցիչ, գիշերվա — հատկացուցիչ, անուշ — որոշիչ, ճամփեքի — որոշիչ

  • Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում. —
    Անհայտ ուղին էր Աբու – Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:

Անհայտ — որոշիչ, բյուր — որոշիչ

  • – Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը,–
    Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը:

Օրերիս — որոշիչ, սրտի — հատկացուցիչ, մեծ — որոշիչ

3․ Բայական անդամի լրացումներից բեր երկուական օրինակ։ Օգնություն՝ խնդիրներ, պարագաներ

Ուղիղ խնդիր — Կարինան սիրում է մորը։

Հանգման անուղղակի խնդիր — Ես նայեցի պատուհանին։

Անջատման անուղղակի խնդիր — Նա դուրս եկավ դասարանից։

Միջոցի անուղղակի խնդիր — Մայրը հպարտանում էր իր որդով։

Ներգործող անուղղակի խնդիր — Նա պարգևատրվեց պետության կողմից։

Վերաբերության անուղղակի խնդիր — Ուսուցիչը խոսում էր Մարիամի մասին։

Տեղի պարագա — Ես ապրում եմ Հայաստանում։

Ժամանակի պարագա — Երեկ մնացի տանը։

Պատճառի պարագա — Երջանկությունից լացում էի։

Նպատակի պարագա — Հանուն հաղթանակի ամեն բան կանեմ։

Պայմանի պարագա — Միայն այդ դեպքում ես կհամաձայնեմ։

Զիջման պարագա — Հակառակ հորը՝ նա կատարեց իր ցանկությունը։

Չափ ու քանակի պարագա — Բազմիցս լսել ենք նրա մասին։

Ձևի պարագա — Ես սիրով ընդունեցի նրա առաջարկը։

Հիմունքի պարագա — Ըստ իս՝ այս զգեստը գեղեցիկ է։

Միասնության պարագա — Ընտանիքով տեղափոխվեցին ուրիշ քաղաք։

4․ Նախադասություններից դուրս գրիր բայական անդամի լրացումները՝ նշելով նախադասության մեջ նրանց պաշտոնը։

  • Եվ քարավանը Աբու – Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`
    Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

Մեղմ — ձևի պարագա, հանգիստ — ձևի պարագա, աղբյուրի նման — ձևի պարագա:

  • Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր,
    Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:

Քայլով — միջոցի անուղղակի խնդիր, ճամփան — ուղիղ խնդիր, քարավանը — ուղիղ խնդիր, դաշտերը — ուղիղ խնդիր։

  • Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
    Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:

Փափկության մեջ — տեղի պարագա, երազներով — միջոցի անուղղակի խնդիր, գյուլստաններում — տեղի պարագա, արցունքով — միջոցի անուղղակի խնդիր

19-րդ դարի առաջին կեսի ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմները և Հայաստանը

  • Վարչական բաժանումը և արևմտահայերի դրությունը

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի ընդարձակ տարածքը XIX դարի սկզբին բաժանված էր մի քանի նահանգների միջև՝ Երզրում (Կարին), Ախալցխա, Կարս, Վան, Սեբաստիա։ Իր ընդարձակ տարածքով և ռազմաքաղաքական նշանակությամբ առանձնանում էր Էրզրումը։ Նահանգի կառավարիչը կրում էր նաև Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Այս նահանգի գրեթե հազար բնակավայրերում ապրում էր ավելի քան 40 000 հայ։ Այդ դարում Արևմտյան Հայաստանում և հարակից նահանգներում, բացի քրիստոնյաներից, շատ էին նաև մահմեդականները։ Ամբողջ Օսմանյան կայսրությունում ապրող մոտ 3 մլն հայերի մեծ մասը բնակվում էր Արևմտյան Հայաստանում, մնացածը՝ Կ․ Պոլսում, Կիլիկիայում ու Փոքր Ասիայում։ Թուրքական կառավարությունը հրապարակել էր մի օրենք, որը մահմեդականացած բոլոր այն քրիստոնյաների համար, ովքեր կփորձեին վերադառնալ իրենց նախկին կրոնին։

  • Հայկական կիսանկախ իշխանությունները

Չնայած թուրքերի ազգային և կրոնական դաժան հալածանքներին, շատ տեղերում պահպանվել էին դեռ միջնադարից եկող հայկական ինքնուրույն համայնքներ ու իշխանություններ, որոնք կրում էին հայկական պետականության մի շարք հատկանիշներ։ Արևմտյան Հայաստանի տարածքում առանձնանում էր Սասուն լեռնագավառը։ Ազդեցիկ իշխանապետություններից էր նաև Մոկսի Շատախ գավառի համայնքը։ Այստեղ վարչական ու դատական ողջ իշխանությունը հայերի ձեռքն էր։ Կիլիկիայում համայնքային ներքին ինքնավարությամբ հայտնի էին լեռնային Զեյթունի (Ուլնիա) 30 հայկական գյուղեր՝ մոտ 28 000 հայ բնակչությամբ։ Հայկական կիսանկախ իշխանությունները քաղաքական բարենպաստ պայմանների դեպքում կարող էին դառնալ հայկական պետականության վերաստեղծման հիմքը։

  • 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմը և հայերը

XIX դարի սկզբին սկսեցին վատանալ ռուս-թուրքական հարաբերությունները։ Թուրքերի վտանգից ազատվելու նպատակով Ռուսաստանը գործի դրեց Ախալցխայի և Կարսի նահանգների նվաճման իր ծրագիրը։ 1806 թվականի դեկտեմբերին սկսվում են մարտական գործողություններ ռուսների ու թուրքերի միջև։ 1807 թվականի հունիսին Ախուրյանի ափին՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ, ռուսական 7-հազարանոց զորքը հաղթանակ է տանում օսմանյան 20-հազարանոց զորքի նկատմամբ։ 1810 թվականին տեղի հայերի ու վրացիների օգնությամբ Ռուսաստանը կարողանում է գրավել Ախալցխա տարածքի զգալի մասը, սակայն հենց բուն Ախալցխան գրավել չի ստացվում։ Իսկ հաջորդ տարի դեկտեմբերին Ռուսաստանը գրավում է Ախալքալաքի բերդը, որից հետո նաև ամբողջ գավառը։ Ռուսների ունեցած հաղթանակները հանգեցնում են 1812 թվականի մայիսի 16-ին Բուխարեստում հայ դիվանագետ Մանուկ Միրզայանի միջնորդությամբ հաշտության կնքմանը։ Ռուսաստանը թուրքերին վերադարձրեց Ախալքալաքի գավառը, Անապան և Փոթին։ Այս զիջումը արվում է առանց հայ բնակչության շահերը հաշվի առնելու։

  • 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմը, հայերի մասնակցությունը

1820-ական թվականներին շարունակվում էր Օսմանյան կայսրության տնտեսական ճգնաժամը։ Ռուսաստանի նպատակն էր տիրանալ սևծովյան նեղուցներին՝ Բոսֆորին ու Դարդանելին, ամրապնդել դիրքերը Բալկաններում ու Արևմտյան Հայաստանում։ Եվ 1828 թվականին երկու՝ Բալկանյան և Կովկասյան ճակատով պատերազմ է սկսում Օսմանյան կայսրության դեմ։ Եռօրյա համառ մարտերից հետո՝ 1828 թվականի հունիսի 23-ին, Ռուսաստանը գրավում է Կարսը։ Հուլիսի 23-ին պաշարում են Ախալքալաքի բերդը և հաջորդ օրն այն գրավում։ Օգոստոսի 15-ին Պասկևիչի զորքերը գրավում են Ախալցխան։ Ռուսական զորքերը հաջողություններ են ունենում նաև Երևան-Բայազետ ուղղությամբ, որտեղ բնակչության մեծամասնությունը հայեր էին կազմում։ Հայ բնակիչները մեծ աջակցություն էին ցուցաբերում ռուսներին, այնտեղ կազմավորվում է նաև հայկական 500 հոգանոց ջոկատ։ Այսպիսով՝ 1828 թվականի օգոստոսի 28-ին Բայազետի բերդը հանձնվում է ռուսներին։ Հաջորդ տարի թուրքերը նորից անցան հակահարձակման՝ Բայազետի ուղղությամբ։ Ռուսները սկսում են դիմադրել։ Այդ ընթացքում կարևոր մասնակցություն ունեցան հայ կամավորականները։ Գեներալ Պոպովը ասում էր․ «Հայերը կռվում և մեռնում էին իբրև հերոսներ, նրանց ղեկավարները, որ միշտ առջևի գծում էին, գրեթե բոլորն էլ վիրավոր էին»։ Ռուսական կողմը կարողանում է դիմադրել ու հակառակորդը փախուստի է դիմում։ Այսպիսով՝ Արևմտյան Հայաստանի մի խոշոր հատված գրավվում է ռուսական զորքերի կողմից։ 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլսում կնքվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիր։

Մեջբերումներ հայտնի մարդկանց խոսքերից

The greatest glory in living lies not in never falling, but in rising every time we fall. -Nelson Mandela

Ապրելու ամենամեծ փառքը ոչ թե երբեք չընկնելն է, այլ ամեն անգամ ընկնելիս բարձրանալը։ — Նելսոն Մանդալա

The way to get started is to quit talking and begin doing. -Walt Disney

Սկսելու միակ ճանապարհը խոսելուց հրաժարվելն ու զբաղվելն է։ — Ուոլթ Դիսնեյ

Your time is limited, so don’t waste it living someone else’s life. Don’t be trapped by dogma – which is living with the results of other people’s thinking. -Steve Jobs

Ձեր ժամանակը սահմանափակ է, ուստի այն մի՛ վատնեք ուրիշի կյանքով ապրելով։ Մի՛ հայտնվեք թակարդում, որն այլ մարդկանց մտածողության արդյունքներով ապրելն է։ — Սթիվ Ջոբս

If life were predictable it would cease to be life, and be without flavor. -Eleanor Roosevelt

Եթե կյանքը լիներ կանխատեսելի, այն կդադարեր կյանք լինել ու կլիներ առանց համի։ — Էլեանորա Ռուզվելտ

If you look at what you have in life, you’ll always have more. If you look at what you don’t have in life, you’ll never have enough. -Oprah Winfrey

Եթե նայեք այն ամենին, ինչ կյանքում ունեք, միշտ ավելին կունենաք։ Եթե կյանքում նայեք նրան, ինչը չունեք, երբեք չեք բավարարվի։ — Օփրա Ուինֆրի

If you set your goals ridiculously high and it’s a failure, you will fail above everyone else’s success. — James Cameron

Եթե դուք ձեր նպատակները ծիծաղելիորեն բարձր եք դասում, ու այն ձախողվում է, դուք կձախողվեք բոլորի հաջողություններից վեր։ — Ջեյմս Քեմերոն

Life is what happens when you’re busy making other plans. -John Lennon

Կյանքն այն է, ինչ տեղի է ունենում, երբ դու զբաղված ես լինում այլ ծրագրեր կազմելով։ — Ջոն Լենոն

Նորմատիվ իրավական ակտ, օրենքի ստեղծում և կիրառում

Նորմատիվ իրավական ակտը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավաստեղծման արդյունքում կամ հանրաքվեի միջոցով ընդունված պաշտոնական փաստաթուղթ է, որը բովանդակում է իրավունքի նորմեր։ Այն իրավունքի աղբյուրի առավել կարևոր և հիմնական տարատեսակն է։ Նորմատիվ իրավական ակտն իրավաստեղծագործության արդյունք է։ Այն ստեղծվում է պետության իրավասու մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավաստեղծ գործունեության կամ համաժողովրդական հանրաքվեի արդյուքով։ Նորմատիվ իրավական ակտում պարունակվում են միայն իրավունքի նորմեր։ Այդ պատճառով դրանք անհրաժեշտ է տարբերել մնացած իրավական ակտերից՝ ոչ նորմատիվ, որոնք իրավունքի աղբյուրներ չեն։ Նորմատիվ ակտերը կազմում են միասնական ստորակարգված համակարգ, որի վերին աստիճանին գտնվում է օրենքը։ Այդպիսով՝ ըստ իրավաբանական ուժի՝ նորմատիվ ակտերը բաժանվում են երկու տեսակի՝ օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր։

Օրենքը խորհրդարանի կողմից հատուկ կարգով կամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նորմատիվ ակտն է, որ կարգավորում է կարևորագույն նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունները և ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Օրենքն ընդունվում է օրենսդիր մարմնի (Ազգային ժողովի) կամ հանրաքվեի միջոցով, օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, կարգավորում է կարևոր հասարակական հարաբերությունները։ Այն պետք է արտահայտի իրավունքի գաղափարը, ժողովրդի կամքն ու շահերը։ Օրենքի տեսակներն են՝ Սահմանադրությունը, օրենսգրքերը և ընթացիկ օրենքները։ Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է։

Օրենքների (իրավունքի նորմերի) կիրառումը հանրային մարմնի իշխանական գործունեությունն է՝ ուղղված իրավունքի նորմերի կենսագործմանը՝ կոնկրետ կենսական դեպքերի և անհատական որոշակի անձանց նկատմամբ։

Ագաթա Քրիստի․ Հետազոտական աշխատանք

Ես որոշեցի ընտրել որևէ համաշխարհային գրող և կատարել մանրամասն հետազոտական աշխատանք նրա կյանքի, ստեղծագործությունների մասին։ Իհարկե ընտրեցի Ագաթա Քրիստիին, քանի որ նա իմ ամենասիրելի գրողն է դարձել վերջին ժամանակահատվածում, իսկ նրա ստեղծագործությունները՝ ինձ համար ամենահետաքրքիրն ու գրավողը։ Ագաթա Քրիստիից կարդացել եմ երկու ստեղծագործություն՝ «Էնդհաուզի առեղծվածը» և «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»։ Ես շատ եմ սիրում ընթերցել, կարդում եմ տարբեր ժանրերի գրքեր, սակայն Ագաթա Քրիստի կարդալուց հետո այն դարձավ իմ ամենասիրելին։ Ինձ միանգամից գրավեց իր ստեղծագործական ոճը, ժանրը, որով ստեղծագործում է, պատմություններում անսպասելի ու շաա՛տ զարմանալի իրադարձությունները և իհարկե երևակայությունը նրա պատմվածքներում։ Ես գրել եմ մանրամասն ու շատ անկեղծ, թե ինչու է հենց նա իմ ամենասիրելի գրողը, խոսել եմ նրա ոճի, ստեղծագործությունների մասին։ Հղումը՝ այստեղ։

Իսկ այժմ խոսեմ Ագաթա Քրիստիի կենսագրության մասին․ Ագաթա Քրիստին ծնվել է սեպտեմբերի 15-ին, 1890 թվականին՝ Մեծ Բրիտանիայում։ Ընտանիքում բացի նրանից կար նաև երկու երեխա՝ իր քույրն ու եղբայրը։ Նա սկսել է ստեղծագործել՝ ընդնօրինակելով քրոջը։ Իր պատմվածքներից մեկում որպես նախաբան գրել էր․ «Նվիրվում է Փանքիին՝ ավանդական դետեկտիվ պատմությունների սիրահարին, որոնցում հետաքննվում են սպանություններ, իսկ կասկածը հերթով ընկնում է բոլորի վրա»։ 16 տարեկանում նրան տանում են գիշերօթիկ դպրոց։ Շուտով Ագաթան սիրահարվում է մի օդաչուի՝ Արչիբալդ Քրիստիին։ Նա ծառայում էր բանակում, իսկ մինչ այդ Ագաթան աշխատում էր Կարմիր խաչի հոսպիտալում, որից հետո էլ դեղատանը։ Ագաթա Քրիստին գրել է 78 դետեկտիվ, 19 պիես, ինչպես նաև պատմվածքներ ու բանաստեղծություններ։ Բացի գրող լինելուց՝ նաև օդաչու էր, կարողանում էր մեքենա վարել, զբաղվում էր ձիավարությամբ և ջրային սպորտով։ Ագաթան մահացել է 1976 թվականին՝ 85 տարեկանում։ Նրա մահից երկու տարի անց մահանում է Արչիբալդ Քրիստին՝ իր ամուսինը։

1926 թվականին նրա ամուսինը հայտարարում է, որ ցանկանում է կնոջից բաժանվել, քանի որ սիրահարված էր մեկ այլ կնոջ։ Արչիբալդի հետ ընտանեկան վեճերից հետո 1926 թվականի դեկտեմբերի 3-ին Ագաթան հեռանում է իր տնից՝ թողնելով նաև երեխային։ Հեռանալով՝ թողել է մի գրություն, որտեղ ասվում էր, որ նա գնում է Յորքշիր։ Այդ ժամանակ Ագաթան շատ երկրպագուներ ուներ ու սիրված էր բոլորի կողմից, ուստի մեծ աղմուկ բարձրացավ հասարակության մեջ։ 11 օր շարունակ նրա գտնվելու վայրն անհայտ էր։ Որից հետո հայտնաբերել են Ագաթայի մեքենան, մի քանի օր հետո՝ դեկտեմբերի 14-ին նաև նրան վերջապես գտել են։ Պարզվեց, որ նա ուրիշ անվան տակ գրանցվել էր հյուրանոցում ու այդքան ժամանակ այդտեղ էր գիշերում։

Մինչ այսօր շատերս ընթերցում ենք նրա վեպերը, ստեղծագործությունները։ Ի միջի այլոց, 2013 թվականի նոյեմբերի 6-ին Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» վեպն համարվեց բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ վեպ։ Ես նույնպես՝ Քրիստիին համարում եմ բոլոր ժամանակների լագավույն գրող, քանի որ իր ոճն ինձ շաա՛տ է դուր գալիս։ Այնքան եմ սիրում նրան ու իր գրած վեպերը, որ պատրաստ եմ ընթերցել դրանք բոլորը՝ նույնիսկ մի քանի անգամ։

Իմ կատարած վերլուծությունները Ագաթա Քրիստիից․

Ագաթա Քրիստի․ գրքերի ընդհանուր վերլուծություն

«Էնդհաուզի առեղծվածը»

«Ռոջեր Էքրոյդի սպանությունը»

Աղբյուրներ՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարան, cultureoeuvre, Ագաթա Քրիստի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» գիրք:

Ագաթա Քրիստի․ Ռոջեր Էքրոյդի սպանությունը

Ագաթա Քրիստիի ու իր ստեղծագործությունների մասին վերլուծություններում բազմիցս նշել եմ, որ ինձ գլխավորապես դուր է գալիս իր ոճն ու ընտրած ժանրը, ուստի շատ չեմ պատմի այլևս այդ մասին։ Այս անգամ կփորձեմ խոսել հենց վեպի՝ սյուժեի, կերպարների, իրադարձությունների, ավարտի և երևակայական լինելու մասին։ Այս վեպը համարվում է Ագաթայի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Այն 2013 թվականի նոյեմբերի 6-ին համարվեց բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ վեպը։ Գիրքը գրված էր այնպես, ինչպես հեղինակի բոլոր ստեղծագործություններն են՝ իր նույն ոճով ու իրադարձությունների նույն զարգացմամբ։ Այնքա՛ն հետաքրքիր էր, որ մի քանի օրում ավարտել եմ։ Ողջ ընթացքում ինձ հետաքրքրեց բժիշկ Շեփարդի քրոջ կերպարը։ Կարծես նա ստեղծված լիներ այն բանի համար, որ ընթերցողը գլխավորապես նրան կասկածեր որպես մարդասպան, քանի որ նա միշտ առաջինն էր տեղյակ լինում իրենց թաղամասում կատարվող դեպքերից։ Հենց ամենասկզբից ինձ շատ էր վախեցնում բժիշկ Շեփարդի կերպարը, ինձ դուր չէր գալիս նրա սառնությունն ու անտարբերությունը։ Ինձ համար իր կերպարը շատ տարօրինակ էր պատմվածքի սկզբից մինչև վերջ։ Ի միջի այլոց, հենց իր անունից էլ պատմվում է վեպը։ Նշեմ, որ ինձ համար պատմության ոչ մի հատվածը ձանձրալի չթվաց, ես այն շատ մեծ ոգևորությամբ էի ընթերցում և ձգտում էի շուտ ավարտել, որպեսզի իմանամ իրական հանցագործի անունը։ Դետեկտիվ պատմություններում նկատել եմ շատ կարևոր մի բան, որ կարդալիս ընթերցողն այնքան էլ ուշադիր չի լինում, թե ինչ է պատմում հեղինակը։ Շատ անգամներ, երբ ավարտում եմ դետեկտիվ ժանրի որևէ գիրք, ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս ուշադիր չէի եղել այն նախադասությանը, որտեղ հեղինակը հուշում էր մարդասպանի ինքնությունը։ Վեպն ինձ շա՛տ տպավորեց, սկզբից մինչ վերջ կարդացի սիրով։ Բոլորիդ խորհուրդ եմ տալիս կարդալ այն, քանի որ իսկապես հետաքրքրիր է։