Հայոց լեզու, նոյեմբերի 28, դասարանում

  1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Ընկերոջ, եղբոր, մարդու, մարդկության, խոսքին, գործին, վերադարձին: 

Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:

  1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:

Ընկերոջից, եղբորից, մարդուց, հանդիպումից, զրույցից, հարցուփորձից: 

Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:

  1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:

Երեխայով, աշակերտներով, ընկերներով, գրականությամբ, մեքենայով, սպորտով: 

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:

  1. Նայի´ր տրված բառերի գործիական հոլովաձևերի կազմությանը և բացատրի´ր: Տրված ձևերն ինչո՞վ են տարբերվում գործիականի այլ ձևերից:

Ուղղական                     Տրական                         Գործիական       

Բարձրություն —                   բարձրության —                    բարձրությամբ կամ՝ բարձրությունով:

Ուրախություն —                   ուրախության —                    ուրախությամբ կամ՝ ուրախությունով:

Մտերմություն —                   մտերմության —                     մտերմությամբ կամ՝ մտերմությունով:

Երդում  —                               երդման-                                  երդմամբ կամ՝ երդումով:

Արյուն —                                 արյան —                                    արյամբ կամ՝ արյունով:

Անուն —                                   անվան —                                  անվամբ կամ՝ անունով:

 

  1. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

Ուղղական — երկինքը, մարդ

Տրական — երկնքի, մարդուն

Բացառական — երկնքից, մարդուց

Գործիական — երկնքով, մարդով

Ներգոյական — երկնքում

 

  1. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:

Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

 

  1. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Ընկնել ո՞ւր:

Ընկնել ծուղակը, ընկնել փոսը: 

Հանդիպել որտե՞ղ:

 Հանդիպել սրճարանում, հանդիպել փողոցում: 

  1. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վերադառնալ ո՞ւր, ինչի՞ն:

Տուն, երկիր, միտք, կարծիք:

Միտք, հայելի, ջրեր, ապակի, կարծիք:

Անրադառնալ ինչի՞ն, որտե՞ղ:

Մտքին, հայելուն, ջրերին, ապակուն, կարծիքին:

Տուն, երկիր, մտքին, կարծիքին: 

  1. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն:

Հարազատներին, ազգին: 

Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը):

Ծնողին, հայրենիքը: 

  1. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր  կապակցությունները:

Ա. Բացատրել, ներկել, կարոտել, մոռանալ:

Ի՞նչ անել

Բ. Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:

Ու՞մ, ինչի՞ն

 

Ում ինչ անել: 

 

  1. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր  կապակցությունները:

Ա. Փարվել, գրկել, բռնել:

Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:

Ի՞նչ անել ու՞մ ինչի՞ն: 

 

  1. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր  կապակցությունները:

Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:

Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

Ի՞նչ անել ու՞մ ինչի՞ն: 

 

  1. Բացի և բացառությամբ կապերով և տրված բառերով կազմի ր հոմանիշ բառակապակցություններ:

Օրինակ`

Աղջիկ- բացի աղջկանից, բացառությամբ աղջկանից:

 

Ընկեր — բացի ընկերոջից, բացառությամբ ընկերոջից: 

կին — բացի կնոջից, բացառությամբ կնոջից:

Արման — բացի Արմանից, բացառությամբ Արմանից:

տեր — բացի տիրոջից, բացառությամբ տիրոջից:

մարդիկ — բացի մարդկանցից, բացառությամբ մարդկանցից:

տղաներ — բացի տղաներից, բացառությամբ տղաներից:

կինո — բացի կինոյից, բացառությամբ կինոյից:

արվեստ — բացի արվեստից, բացառությամբ արվեստից:

վարդեր — բացի վարդերից, բացառությամբ վարդերից:

մեղու — բացի մեղվից, բացառությամբ մեղվից: 

 

  1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

(Նյու Յորքի) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի (ուսանողի), որը սիրալիր (ժպիտով) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր (այցելուների) ձեռքերը: Այդ (ձևը) 8643-րդ (հաճախորդին) (ողջունելուց) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

 

-Ուռա´: Ռուզվելտի (ռեկորդը) գերազանցեցի:

 

Հավանաբար (քչերն) է հայտնի, որ 1907 (թվականին) Սպիտակ (տունը) մի (ընդունելության) ժամանակ (ԱՄՆ-ի) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 (մարդու) ձեռք:

 

  1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

 

Երբեմն (ծովից) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք(ջրեր)՝…(ալիք) կապտականաչավուն…(լուսարձակում)…(տեսք): Ծովային…(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…(բույսեր), այնպես էլ…(կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք…(արև) էներգիան լուսային…(էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ…(ռեակցիա)… (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն)…(արտադրություն):

 

Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

 

Գերմանիայի Շտրեբեկ գյուղի բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում:(գյուղում)

Գերմանիայի Շտրեբեկ գյուղում, բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում:

Ավելի քան հարյուր տարի է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը (տարուց):

Հարյուր տարուց ավել է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը (տարուց):

Փարիզում կայացած միջազգային մրցաշարերից մեկի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, որի ազգանունը Չեմպիոն էր: (մրցաշարի, ազգանունով)

Փարիզում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, Չեմպիոն ազգանունով: (մրցաշարի, ազգանունով)

Սիրելի թիմին պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը)

Սիրելի թիմը պարտվել էր: Ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը)

  1. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

 

Ստոկհոլմի թագավորական գրադարանն ունի շախմատին նվիրված հիսուն հազար գիրք: (գրադարանում)

Շախմատին նվիրված հիսուն հազար գիրք կա Ստոկհոլմի թագավորական գրադարանում: (գրադարանում)

  1. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:

 

Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:

Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:

Բահով էր փորել այդ հսկա փոսը:

Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:

Գործիական հոլովը պատասխանում է ինչո՞վ հարցին: 

  1. Փորձի´ր բացատրել, թե ի՞նչ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին:

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին: 

Շատ տարիներ հետո  հասավ փնտրածամրոցին:

Ձեռքի բաժակը տվեց հորը:

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:

Սեռական-տրական հոլովը պատասխանում է ու՞մ, ի՞նչին հարցերին: 

  1. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

Սեռական-տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ հարցին: 

  1. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:

 Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց:

 -Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը:

Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում:

Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է:

Երկու եղբայր ունի:

Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի:

Այս բառերի ուղիղ ձևը (եղբայր) է: 

  1. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:

Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:

Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:

Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:

Ընկերներով հավաքվել են մեկի տանը:

Մի պատրվակով տնից դուրս եկավ:

Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց:

Այս բոլորը պատասխանում են ինչո՞վ, ումո՞վ հարցերին: 

Հոլովն արտահայտում է բառի հարաբերությունը նախադասության մեջ մտնող այլ բառերի հետ:

Հոլովական ձևերը սովորաբար բազմիմաստ են, բայց յուրաքանչյուր հոլով ունի հիմնական իմաստ:

Որոշյալ և անորոշ առում

Թողնել մեկնաբանություն