Спросил как-то наставник троих учеников: — «Почему бьётся оконное стекло, когда в него бросают камень?»
-«Потому что камень тяжёлый», — ответил первый ученик.
-«Потому что стекло хрупкое», — ответил второй.
-«Потому что рука, метнувшая камень была сильной, а удар точным», — ответил третий.
— Никто из вас не дал правильного ответа, — сказал учитель. — Потому что окно было закрыто!

Մաքուր նյութեր,խառնուրդներ

Մաքուր նյութեր և խառնուրդներ:Համասեռ և անհամասեռխառնուրդներ

:Քիմիայում «նյութ» բառը գործածում են մաքուր նյութիմաստովԻրականում հաճախ հանդիպում են ոչ թե առանձինմաքուր նյութերայլ նյութերի խառնուրդներօդբնականջրերկաթ և այլն:

Մաքուր են համարվում այն նյութերըորոնք կազմված ենմիատեսակ կառուց— վածքային մասնիկներից (մոլեկուլատոմ,իոն):

Եթե նյութը մաքուր էապա նրա ֆիզիկական և քիմիականհատկությունները հաստատուն են:

Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրությանհատկանիշն է:

Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերիկառուցվածքային

մասնիկներ (մոլեկուլատոմիոն):

                                                      ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹ

 ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹ`որոնք այլ խառնուրդներ չեն պարունակում և օժտված են խիստ որոշակի բաղադրությամբ,հատկություններով և կառուցվածքով :                                                                             

ԽԱՌՆՈՒՐԴ`երկու և ավելի նյութերի համակցություններ են,որտեղ նյութերը պահպանում են իրենց հատկությունները Խառնուրդի  բաղադրամասերը միմյանցից կարելի է բաժանել այս կամ այն ֆիզիկական  եղանակով:Խառնուրդները լինում են համասեռ և անհամասեռ:

                                                                                             Համասեռ խառնուրդներում հնարավոր չէ տարբերելխառնուրդ առաջացնող նյութերընույնիսկ մանրադիտակով:Օրինակ՝ շաքարի կամ աղի ջրային լուծույթըՀամասեռխառնուրդներում նյութը մանրանում է մինչև առանձինմասնիկներՕրինակ՝շաքարի լուծույթում շաքարիմոլեկուլները հավասարաչափ բաշխվում են ջրիմոլեկուլների:Օդը թթվածինազոտ և ածխածնի (IV) օքսիդգազերի համասեռ խառնուրդ էորում O2, N2 և CO2 գազերըփոխադարձ հավասարաչափ բաշխվում են միջմոլեկուլայինտարածություններումԲենզինը մի քանի հեղուկներիհամասեռ խառնուրդ է:

 

Սովորողների պատիժը, դրանց ազդեցությունը

  1. Գրել մտքերը  հետևյալ թեմայով. «Սովորողների պատիժը, դրանց ազդեցությունը»:

Ուսուցիչները երեխաներին պատժում են, որպեսզի նույն սխալը չկրկնեն: Պատժի մի քանի տեսակներ կան: Օրինակ՝ անկյուն կանգնեցնելը, ծնող կանչելը, բոլորից առանձին նստացնելը, ճամփորդություւններից զրկելը և այլն: Տանը երբ ես կամ եղբայրս ջղայնացնում ենք մայրիկին կամ հայիկին, նրանք մեզ կամ զրկում են բակում խաղալուց, կամ պաղպաղակից են զրկում, կամ էլ չիպսից: Երբ տանը ճաշը չեմ ուզում ուտել, հայրիկս բարկանում է, և միանգամից ուտում եմ: Կամ երբ առավոտյան չեմ ուզում գնալ դպրոց, ասում են, որ ամեն ինչից կզրկեն: 

Ազատություն

Ազատություն

Ազատությունը մարդուն անհրաժեշտ է: Մեր երկրում ես ինձ ազատ եմ զգում: Դպրոցում էլ եմ ինձ ազատ զգում: Նաև զգում եմ բակում ընկերներիս հետ խաղալուց: Եթե դու անազատության մեջ ես, ապա քո ապրելը իմաստ չունի: Ես կարծում եմ ազատությունը այն է, որ բոլորը ուզում են ունենալ: Ազատությունը այն է, երբ որ ոչ ոքի չես ենթարկվում:

11.09.2018 լրացուցիչ կրթություն

Լրացուցիչ կրթություն

Կարդալ առակը և շարադրել առակի ասելիքը.

Եթե հույսդ դնես քո սեփական ուժերի վրա, դու կհաղթահարես տարբեր փորձություններ:

Համարձա՛կ եղիր, փորձի´ր

Թագավորն իր հպատակներին Գլխավոր հրապարակ հավաքեց, որպեսզի պարզի, թե նրանցից ով կարող է կառավարական պաշտոն զբաղեցնել:

-Իմ հպատակնե´ր,- նրանց դիմեց թագավորը,- ձեզ համար դժվար առաջադրանք ունեմ: Հուսով եմ, ինչ-որ մեկն այն կլուծի:

Նա նրանց մի հսկայական դռան կողպեքի մոտ առաջնորդեց:

-Սա իմ թագավորությունում եղած ամենամեծ կողպեքն է: Ձեզանից ո՞վ կարող է այն բացել,-հարցրեց թագավորը:

Ոմանք իսկույն հրաժարվեցին: Մյուսները՝ ժողովրդի կողմից իմաստունի հարգանք վայելողները, կարևոր դեմքով երկար կողպեքն ուսումնասիրեցին, ապա խոստովանեցին, որ չգիտեն ինչպես բացել: Դրանից հետո մնացածներն ասացին, որ առաջադրանքն իրենց ուժից վեր է: Միայն մի երիտասարդ մոտեցավ կողպեքին, ուշադիր զննեց այն, այնուհետև փորձեց տեղից շարժել և վերջապես, ցած քաշեց: Ա՜յ քեզ հրաշք, կողպեքը բացվեց: Այն ուղղակի կողպած չէր:
Թագավորը հայտարարեց.
-Դու արքունիքում կարևոր պաշտոն կզբաղեցնես, որովհետև հույսդ դնում ես սեփական ուժերիդ վրա և չես վախենում փորձել:

10.09.2018

Տրված բառերի գրությանն ու արտասանությանն ուշադրությո՛ւն դարձրու և պարզի՛ր, թե ո՛րն է դրանց ընդհանրությունը:

Դզզալ, բզզոց, տոննա, չորրորդ, մրրիկ, Աննա, իննսուն, ուղղաթիռ:

Այս բոլոր բառերի մեջ երկու տառ կրկնվում են:

2. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Բերրի, բնօրրան, անդորր, տարրական, երրորդ, չորրորդ, իննսուն, տարրական

3. Կրկնակ բաղաձայն (րր, ղղ, և այլն) ունեցող տասը- տասներկու բառ գրի՛ր:

Տզզոց, տոննա, երրորդ, չորրորդ, տարր, ծննդյան, դդում,Էմմա,ուղղանկյուն,պիցցա, կեցցես

4. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, կարթալ, երբներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, հարփել, ճամբա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, ախքատ:

05.09.2018

Տրված հատվածից դուրս գրիր գոյականները՝ նրանց ուղիղ ձևը առանձնացնելով վերջավորությունից: Այսպես. լեռնաշղթայի՝ լեռնաշղթա-ի, արանքում- արանք-ում

Երկու լեռնաշղթայի արանքում, նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում է լեռնային կապույտ գետը, ընկած է այն փոքրիկ քաղաքը, դեպի ուր այդ օրերը լեռնային կածաններով և դժվար արահետներով գնում էին մարդկանց և ձիերի անընդմեջ շարքերը։

Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։ Նրանք գալիս էին բարձրավանդակի տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա և թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բաղերը գիշերում են նրա մռայլ խորաններում։

Լեռնաշղթա-ի

արանք-ում

հովիտ-ի

մեջտեղ-ով

գետ-ը

քաղաք-ը

օրեր-ը

կածաններ-ով

արահետներ-ով

մարդ-կանց

ձիեր-ի

շարքեր-ը

Լեռներ-ից

գոգեր-ում

արծիվ-ի

բներ-ը

գյուղեր-ը

ձորեր-ից

տափարակ-ից

ադամանդ-ի

լիճ-ն

եղեգներ-ի

երիզ-ով

ափ-ին

գյուղ-ը

վանք-ը

քարափ-ից

ջրեր-ի

բաղեր-ը

խորաններ-ում

Գոյական անուն

Լրացուցիչ կրթություն

Հարցազրույց ինքս ինձ հետ /կարող է լինել նաև ձայնագրություն կամ տեսաֆիլմ/:

  • տվեք ձեզ հարցեր և պատասխանեք ինքներդ
  • ընտրեք այնպիսի հարցերը, որոնց միջոցով բացահայտեք ինքներդ ձեզ
  • եղեք անկեղծ, անմիջական
  • խոսքը կառուցեք կենդանի, բնական, ոչ արհեստական
  • փորձեք ներկայանալ անսպասելի

Աներևույթ թագավորությունը

  1. Կարդալ, դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ:

Ածուները —

Ամենաոխերիմ —

  1. Գրեք՝ ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը:
  2. Անգիր սովորել Մատթեոս Զարիֆյանի «Աշնան իրիկուն» բանաստեղծությունը:

Գյուղից մի քիչ ծուռը, սարալանջին, մի փոքրիկ տնակում, իր ծեր հոր հետ ապրում էր ջահել Իերգը։ Ունեցած հողերն ուղիղ էնքան էր, ինչքան որ հարկավոր էր անկարոտ ապրելու համար։ Հենց տան կողքից սկսվում էր կաղնի ու հաճարի ծառերի թավ ու պառավ անտառը, իսկ տան առաջին ընկած էր մի հին, կոտրած ջաղացքար։ Էն հին, կոտրած ջաղացքարին նստողի աչքին սքանչելի տեսարան էր բացվում դեպի հովիտը, դեպի հովիտով վազող գետը ու դեպի սարերը, որ բարձրանում էին գետի մյուս կողմը։ Իերգը, իր գործը դաշտում վերջացնելուց հետո, իրիկունները սիրում էր նստել էս քարի վրա, արմունկները ծնկներին տված ու գլուխը հենած ձեռներին՝ նա ժամերով նստում էր ու անձնատուր էր լինում իր ցնորքներին։

Եվ որովհետև գյուղի գործերով էլ շատ չէր հետաքրքրվում ու գրեթե միշտ մնում էր խաղաղ, մենակ իր մտքերի մեջ խորասուզված, գյուղացիք էլ, հեգնելով, անունը դրել էին Երազող Իերգ։ Նա էլ իսկի չէր նեղանում սրանից։

Քանի մեծանում էր՝ էնքան առանձնանում էր ու դառնում լռակյաց, իսկ երբ հերն էլ մեռավ ու հին կաղնենու տակ թաղեց, նրանից հետո հո էլ ձեն չէր հանում։ Այժմ առաջվանից ավելի հաճախ էր նստում հին, կոտրած ջաղացքարին ու նայում էր ներքև, հովիտին, որտեղից իրիկվան մշուշը բարձրանում ու մեղմիկ սողում էր սարն ի վեր․ հետևում էր հետզհետե ցած իջնող մութին, ծագող լուսնին ու իրար ետևից ցոլացող աստղերին։ Նրան էնպես էր թվում, թե գետի ալիքները երգում էին, սկզբում մեղմ ու կամացուկ, ապա թե պարզ ու լսելի։ Երգում էին էն սարերից, որտեղից սկիզբ էին առնում, երգում էին էն ծովերից, որոնց ծոցն էին հոսում, ու իրենց ջրերում ապրող հավերժահարսներից։ Սրանից հետո անտառն էր սկսում աղմկել, միայն թե ուրիշ տեսակ, քան թե սովորաբար աղմկում են անտառները, ու շատ զարմանալի պատմություններ էր անում։

Մյուսներից շատ պատմություն գիտեր մանավանդ ծառերից մինը, էն պառավ կաղնին, որի տակ թաղված էր իր հերը։ Աստղերն էլ հո, որ ցոլցլում էին երկնքում, ասես թե լցվում էին ներքև թափվելու սաստիկ տենչով, ուզում էին թափվեն ցած էն կանաչ անտառն ու էն կապուտակ գետը ու էնպես էին վառվռում ու թռվռում, կարծես թե էլ չէին կարողանում դիմանան ներքևի հրապուրանքներին։ Բայց հրեշտակները, որոնցից ամեն մինը կանգնած էր իր աստղի կողքին, շարունակ զսպում էր նրանց. «Աստղիկնե՜ր, ա՛յ աստղիկներ, էդպես խենթություն մի՛ անեք, ա՛յ աստղիկներ։ Դուք երեխա հո չե՞ք, որ էդպես գժություններ եք անում. քանի՜-քանի՜ հազար տարի է՝ ապրում եք տիեզերքում։ Ավելի լավ է՝ խաղաղ ու հանգիստ ձեր տեղը մնաք…»։

Այո՛, հրաշալի էր էն հովիտը։ Միայն թե էս ամենը տեսնում ու լսում էր մենակ Երազող Իերգը։ Իսկ գյուղում ապրող մնացած մարդիկ սովորական մարդիկ էին, մտքներովը էս տեսակ բաներ իսկի անց էլ չէին կացնում։ Ժամանակ առ ժամանակ նրանք կտրում էին անտառի հսկա ծառերից մեկնումեկը, սղոցում, ջարդում, ծղան անում ու կրակին վրա տալով ասում. «Դե՛, ա՛յ հիմի նորից կարող ենք սուրճ եփել խմել։ Գետի մեջ իրանց լվացքն էին անում, որ շատ մեծ հարմարություն էր նրանց համար։ Աստղերին նայելիս էլ, երբ որ տեսնում էին շատ են պայծառ ցոլում, ասում էին. «Էս գիշեր թունդ ցուրտ է լինելու, մեր կարտոֆիլը ցրտահար չլինի՞»։ Իերգն էլ եթե ճգնում էր նրանց բացատրի, թե բանն ինչումն է— ծիծաղում էին վրեն։

Մի անգամ էլ, երբ Իերգը իր սովորությամբ հին ջաղացաքարի վրա նստած միտք էր անում, թե ինքը ինչքան է մենակ բովանդակ աշխարհքում, քունը տարավ, ու աննկատելի քնեց։ Երազում տեսավ, իբրև թե երկու արծաթ շղթաներով երկնքից մի ոսկի ճոճ էր իջնում ներքև։ Ամեն մի շղթայի ծերը ամրացած էր մի աստղից, իսկ ճոճում նստած էր մի գեղեցիկ աղջիկ ու էնպես բարձր էր ճոճում, որ մին երկնքից գետին էր հասնում, մին էլ գետնից երկինք էր թռչում։ Ամեն անգամ, հենց որ ճոճը երկնքից երկրին էր մոտենում, աղջիկը ուրախությունից ծափ էր տալիս ու մի վարդ էր ձգում Իերգին։ Բայց հանկարծ արծաթի շղթաները կտրեցին, ու ճոճը աղջկա հետ երկուսն էլ երկինք թռան, գնացին վե՜ր, վե՜ր, մինչև որ աչքից բոլորովին չքացան։

Իերգը քնից վեր թռավ, չորս կողմը նայեց, տեսավ քարի վրա, կողքին մի վարդի փունջ։

Մյուս օրը նորից քնեց էնտեղ, նորից նույն երազը տեսավ ու երբ որ զարթնեց, դարձյալ կողքին վարդեր էին թափած։

Էսպես շարունակ մի ամբողջ շաբաթ։ Իերգը վճռեց, որ էս երազը եթե էսպես նույնությամբ կրկնվում է, կնշանակի սրա մեջ մի ճշմարիտ բան կա։ Վճռեց, տան դուռը փակեց, բանալին գրպանը դրեց ու գնաց էն աղջկանը որոնելու։

Գնա՜ց, գնա՜ց, երկար թափառեց, շատ ման եկավ, վերջապես մի երկիր տեսավ, հեռու, ուր ամպերը հասնում էին մինչև գետին։ Աշխույժ, ուրախ առաջ գնաց ու մի քիչ ժամանակ հետո ընկավ մի մեծ անտառ։ Հանկարծ էստեղ մի հառաչանքի ձեն ընկավ ականջովը։ Վազեց էն կողմը, որտեղից լսվում էր ձենը, տեսավ ալեխառն մորուքով մի պատկառելի ծերունի՝ գետին ընկած, երկու մերկանդամ այլանդակ մարդ էլ վրեն չոքած՝ ուզում են խեղդեն։ Իերգը չորս կողմը նայեց, տեսնի՝ ինչով կարող է օգնության հասնի, մի մեծ կոճղ պոկեց, որ պոկելուն պես դարձավ ծանր տապար։ Էս տապարով էնպես ուժգին հարձակվեց չարագործների վրա, որ նրանք օգնություն կանչելով ծերունուն թողին ու փախան։ Իերգը վեր քաշեց ծերունուն, օգնեց, որ կարգի գա, ու հարցրեց, թե ինչո՞ւ էին էն տկլոր ավազակները խեղդում իրեն, ի՞նչ էին ուզում։

Եվ ծերունին պատմեց, թե՝ ես Երազների աշխարհի թագավորն եմ, սխալմունքով մի քիչ հեռացել էի իմ տերության սահմաններից, ընկել էի իմ ամենաոխերիմ թշնամու՝ Իրականության թագավորի տերությունը։ Էս բանը նկատել էր Իրականության թագավորը, իր ծառաներից երկուսին ղրկել էր իմ դեմ, նրանք էլ, դարան մտնելով, բռնել էին ինձ, ուզում էին խեղդեին…

— Դու Իրականության թագավորին ի՞նչ վատություն ես արել, որ…— հարցրեց Իերգը։

— Ոչ մի վատություն,— պատասխանեց ծերունին,— բայց առհասարակ նա շատ ամբարիշտ բնություն ունի, իսկ ինձ ատելով ատում է։

— Բայց էն մարդիկը, որոնց նա ղրկել էր քո դեմ, տկլոր էին։

— Հա՛,— պատասխանեց Երազների թագավորը,— նրանք մորուց տկլոր են։ Էդպես է Իրականության աշխարհքի մոդան։ Էնտեղ ամենքը, նույնիսկ իրենց թագավորը, տկլոր են ման գալիս ու իսկի էլ չեն ամաչում դրանից։ Զարմանալի խալխ են։ Բայց դու, որ իմ կյանքը փրկեցիր, ուզում եմ երախտահատույց լինեմ քեզ ու ցույց տամ իմ աշխարհքը։ Երազների աշխարհքը ամենասքանչելի աշխարհքն է, իսկ երազները իմ հպատակներն են։

Ասավ Երազների թագավորն ու առաջ գնաց. Իերգը հետևեց նրան։

Երբ հասան էնտեղ, որտեղ ամպերը գետնին են առնում, թագավորը մի թփուտում ծածկած դուռը ցույց տվեց, որ՝ ով որ չիմանար, անկարելի բան էր, որ գտներ ու բաց աներ։

Թագավորը դուռը բաց արավ, իր ուղեկցին տարավ հինգ հարյուր աստիճան ներքև, մի պայծառ, լուսավորված քարանձավ, որ ձգվում էր երկար, շատ ու շատ մղոններ։ Զարմանալի գեղեցիկ էր էն քարանձավը։ Էլ ի՛նչ ասես, որ չկար էնտեղ։ Մեծ լճերի մեջ կղզիների վրա կանգնած պալատներ կային, ու կղզիները հանգիստ լողում էին վճիտ ջրերում։ Ով ուզեր էն պալատներից մեկնումեկի մեջ մտնի՝ պետք է ափին կանգներ ու կանչեր.

«Պալա՛տ, պալա՛տ, լողա՛ դեպ ինձ,
Որ հեշտ մտնեմ ես քո դըռնից»։

Ու պալատն իրան-իրան կլողար դեպի ափերը։ Կային և ուրիշ դղյակներ, որ հանդարտ օրորվում էին ամպերի վրա։ Պետք էր միայն ասել.

«Դղյա՛կ, դղյա՛կ, իջի՛ր դեպ ինձ,
Որ հիանամ ես քո տեսքից»։

Ու դղյակը հանդարտիկ գետին կիջներ։ Պարտեզներ էլ կային, որոնք ծաղիկներ ունեին, որ ցերեկները բուրում էին անուշահոտ, իսկ գիշերները լուս էին տալիս։ Ամենաերփներանգ գույներով վառվող հավքեր կային, որ հեքիաթներ էին պատմում, և ուրիշ շատ ու շատ զարմանահրաշ բաներ։ Երազող Իերգը զարմանքից ու խնդությունից չէր իմանում որի՛ն նայի, ո՛րը թողնի։

— Արի՛ հիմի քեզ իմ հպատակները՝ երազները ցույց տամ,— ասավ թագավորը։— Երեք տեսակ երազներ ունեմ․ լավ երազներ՝ բարի մարդկանց համար, վատ երազներ՝ չարերի համար, և, սրանցից բացի, ունեմ նաև խիպիլիկ երազներ։ Սրանցով էլ զանազան խաղեր եմ հորինում։ Չէ՞ որ երբեմն-երբեմն թագավորներն էլ են ուզում զվարճանան։

Էստեղից թագավորը Իերգին տարավ մի այգի, ուր ծառուղիները արծաթից էին, ածուները՝ ոսկուց, իսկ ծաղիկները՝ անգին քարերից։ Էստեղ զբոսնում էին լավ երազները։

Առաջինը Իերգի աչքին ընկավ մի դալկադեմ նորատի ջահել կին, ձեռքին՝ խաղալիքներով լիքը մի արկղիկ։

— Սա ո՞վ է։

— Էդ կինը ամեն իրիկուն գնում է մի հիվանդ երեխի մոտ, որի մերը նորերս է մեռել,— ասավ Երազների թագավորը։— Ցերեկը որբ երեխան միշտ մնում է մենակ, իսկ գիշերները սա գնում է, հետը խաղում ու մոտը մնում մինչև լուս։ Սակայն ե՛կ, մի քիչ էլ գնանք դենը։

Գնացին։ Մտան մի ուրիշ այգի՝ լիքը բարի երազներով։ Բարի երազները՝ տղամարդկանց ու կանանց, ծերերի ու երեխաների կերպարանքներով, բոլորն էլ բարի, ժպտուն դեմքերով, ամենագեղեցիկ զգեստներով։ Շատերը ձեռներին բռնած ունեին ամեն տեսակ լավ բաներ, ինչ որ միայն կարող է ուզել մարդու սիրտը։ Բայց Իերգը հանկարծ կանգ առավ ու էնպես բարձր ճչաց, որ բոլոր երազները ետ դառան դեպի նրան։

— Ի՞նչ պատահեց,— հարցրեց թագավորը։

— Ահա էստեղ է իմ ծանոթ աղջիկը, որ ինձ երևում էր էնքան հաճախակի ու վարդեր էր բերում ինձ համար։

— Իհարկե, իհարկե էստեղ է,— պատասխանեց թագավորը։— Հենց նա ինքն է, որ կա։ Ճշմարիտ է, չէ՞, որ քեզ լավ երազ էի ղրկում։ Գրեթե ամենալավ երազը…

Ու Իերգը վազեց դեպի իր ծանոթ աղջիկը, որ ինչպես միշտ, իր ոսկե ճոճում նստած ճոճում էր։ Նա էլ, հենց սրան տեսավ թե չէ, ներքև թռավ ու վազեց գիրկն ընկավ։ Իրար ձեռից բռնած նստեցին մոտակա ոսկի աթոռին ու հրճվանքով անվերջ կրկնում էին, թե ի՜նչ լավ եղավ, որ նորից իրար պատահեցին։ Կրկնում էին ու կրկնում և կարծես միշտ նոր էին ասում։

— Դե՛, երեխե՛ք, հերիք է։ Քո տունը հեռու է, Իե՛րգ, ե՞րբ պետք է հասնես։ Էստեղ քեզ չեմ կարող թողնել, մենք քեզ համար տեղաշոր չունենք։ Դու գիտես, որ երազները չեն քնում, այլ գիշերները գնում են վերև-մարդկանց մոտ։ Դու էլ, աղջի՛կս, պատրաստվի՛ր, ժամանակն է, որ ճանապարհ ընկնես։ Ոտից գլուխ հագիր քո վարդագույն զգեստներդ ու ե՛կ, ես քեզ կասեմ, թե ո՛ւմ ես երևալու էս գիշեր ու ի՛նչ ես անելու։

Երազող Իերզը էս որ լսեց, էնպես մի տղամարդություն եկավ վրեն, որ բնավ չէր ունեցած։ Վեր կացավ ու հաստատուն ձենով էսպես կանչեց.

— Հա՛յր արքա,— ասավ,— ես էլ չեմ բաժանվելու իմ երազից, իմ թագուհուց։ Կամ ինձ պետք է թողնեք, որ մնամ էստեղ, կամ սրան պետք է թողնեք, որ մեր աշխարհքը գա ինձ հետ։ Առանց սրան էլ չեմ կարող ապրել, էնքան եմ սիրում…

Ու աչքերը լցվեցին խոշոր արցունքներով։

— Բայց, Իե՛րգ,— խոսեց Երազների թագավորը,— պետք է իմանաս, որ սա իմ ամենալավ երազն է։ Սակայն դու իմ կյանքը փրկել ես, Իե՛րգ, թո՛ղ էնպես լինի, ինչպես դու ես կամենում։ Ա՛ռ քո երազը ու գնա ձեր աշխարհքը։ Բայց վերև գնաք թե չէ՝ սրա գլխի արծաթե քողը պետք է վերցնես ու դռնից գցես ներքև—դեպի ինձ։ Էն ժամանակ քո երազը՝ քո թագուհին էլ միս ու արյուն կառնի, կդառնա իսկական կին, թե չէ այժմ նա անմարմին երազ է միայն…

Իերգը թագավորին սրտանց շնորհակալություն արավ ու ասավ.

— Սիրելի թագավոր, քանի որ դու էդքան բարի ես, համարձակվում եմ մի խնդիրքով էլ անհանգստացնել քեզ։ Տեսնում ես՝ արդեն թագուհի ունեմ, բայց թագավորություն չունեմ։ Ի՞նչպես կլինի՝ թագուհի առանց թագավորության։ Չե՞ս կարող արդյոք մի թագավորություն էլ տալ։ Ինչքա՜ն ուզում է՝ փոքրիկ լինի, միայն թե թագավորություն լինի։

— Գիտե՞ս ինչ կա, Ի՛երգ,— պատասխանեց Երազների թագավորը,— թե տեսանելի թագավորություններ ես ուզում, ես չունեմ, բայց աներևույթ թագավորություններ ունեմ և նրանցից մինը քեզ եմ նվիրում, էն էլ ամենամեծերից ու ամենահոյակապներից մինը։

Իերգը հետաքրքրվեց իմանա, թե ինչ տեսակ բաներ են էդ աներևույթ ասված թագավորությունները, բայց թագավորը նրան պարզեց, թե ամեն բան ինքը ժամանակին կիմանա ու շատ կզարմանա, երբ կտեսնի, թե ի՛նչ լավ է ու ինչքա՛ն հարմար էդ տեսակ աներևույթ թագավորություն ունենալը։

— Սովորական, տեսանելի թագավորությունները շատ անգամ շատ հոգսեր ու անախորժություններ են ունենում,— բացատրեց թագավորը։— Օրինակի համար, ասենք թե դու թագավոր ես, դեռ անկողնումն ես. մին էլ տեսար՝ առավոտը վաղ նախարարը մոտեցավ անկողնիդ ու ասում է.

— Ձերդ մեծություն, տերության կարիքների համար ինձ մի հազար ռուբլի է պետք։

Գանձարանը բաց են անում, տեսնում ես՝ մեջը կոպեկ չկա։ Ի՞եչ անես։ Դեռ հալա էն էլ կարող է պատահել, որ քեզ պատերազմ հայտնեն, հաղթեն, ու էն թագավորը, որ քեզ հաղթել է, պսակվի հենց քո թագուհու հետ, իսկ քեզ մի աշտարակում փակի։ Իսկ աներևույթ թագավորության մեջ անկարելի է, որ էդ տեսակ բաներ պատահեն։

— Բայց եթե էդ թագավորությունը աներևույթ է, ու մենք չենք տեսնելու, դրանից ի՞նչ դուրս կգա,— հարցրեց Իերգը։

— Ա՛յ անխելք մարդ,— բացականչեց թագավորը,— ախր չէ՞ որ ձեզ համար աներևույթ չի լինիլ, դու ու քո թագուհին կտեսնեք։ Դուք պարզ կտեսնեք ձեր թագավորությունը և՛ պալատները՝ իրենց պարտեզներով, և՛ մարգագետինները, և՛ անտառները։ Նրանց մեջը կապրեք, կզբոսնեք, կանեք, ինչ որ քեֆներդ կտա։ Միայն ուրիշների համար կլինի աներևույթ, ուրիշները չեն տեսնիլ ձեր թագավորությունը։

Իերգը սրա վրա շատ ուրախացավ, որ իրենց գյուղացիք ո՛չ կտեսնեն, որ ինքը թագուհի ու թագավորություն ունի, ո՛չ էլ նախանձից խեթ կնայեն։ Շնորհակալություններով հրաժեշտ տվեց Երազների թագավորին, իր թագուհու հետ հինգ հարյուր աստիճան վերև բարձրացավ, նրա գլխից վեր առավ արծաթի քողը ու ձգեց ներքև։ Հետո ուզեց ստորերկրյա մուտքի դուռը ետ դնի, բայց էնքան ծանր էր, որ չկարողացավ պահի, ձեռիցը դուրս պրծավ ու մի էն տեսակ ահագին թնդյուն հանեց, կարծես միանգամից բազմաթիվ թնդանոթներ որոտացին, ու Իերգը հանկարծ ուշաթափ եղավ։ Մին էլ ուշքի եկավ, տեսավ ինքը իրենց դռան հին ջաղացաքարի վրա նստած, կողքին կանգնած իր թագուհին, միայն ոչ թե երազ, այլ մարմին առած, սովորական կին։

Իր ձեռիցը բռնած նա փաղաքշում էր իրեն ու խոսում. «Ա՛յ դու իմ ազնիվ, իմ բարի, իմ հիմար Իե՛րգ, ուրեմն էսքան ժամանակ սիրում էիր ինձ ու սի՞րտ չէիր անում ասե՜ս… վախենում էիր ինձանի՜ց…»։

Լուսինը ելավ, ու լուսափայլեց գետը, ալիքները հնչուն ծփալով զարկում էին ափերին, անտառը խուլ աղմկում էր, նրանք դեռ նստած՝ խոսում էին ու խոսում։ Հանկարծ լուսնի վրա մի սև ամպի պատառ եկավ, էս միջոցին նրանց ոտների տակ մեծ թաշկինակի պես մի բան ընկավ, ու նորից լուսինն սկսեց փայլել առաջվա պես պայծառ։ Նրանք թաշկինակը վեր առան, ուզեցին բաց անեն, բայց տեսան, որ շատ է բարակ ու անթիվ անգամ ծալած, էնպես որ երկար տևեց, մինչև բոլոր ծալքերը բաց արին։

Ետ բաց արին՝ ինչ տեսնեն․ աշխարհագրական քարտեզի նման մի բան։ Մեջտեղից մի գետ է հոսում, գետի երկու կողմը՝ քաղաքներ, անտառներ ու լճեր։ Իսկույն գլխի ընկան, որ էս էն թագավորությունն է, որ բարի Երազների թագավորն իրենց համար ցած է գցում երկնքից։ Եվ երբ ետ նայեցին իրենց փոքրիկ տնակին, տեսան դարձել է հոյակապ պալատ, բյուրեղյա աստիճաններով, մարմարե թավշածածկ պատերով ու բարձր աշտարակներով, փիրուզե տանիքներով։ Ձեռ ձեռի տված ներս մտան ու կորան ծաղիկների մեջ, անուշահոտ բուրմունքների, երաժշտության, ուրախության ու ամեն բանի լիության մեջ։

Մյուս օրը ամբողջ գյուղը դրմբում էր, թե Երազող Իերգը վերադարձել է ու կին է բերել իրեն համար։

— Իրեն նման մի բան կլինի, էլի՜,— ասում էին չորս կողմից։

— Էսօր առավոտ անտառ էի գնում, տեսա՝ շեմքումը կանգնած էր,— մեջ մտավ մի գյուղացի։— Բանի նման չի, կա, էլի՜, մի լղար, պուճուր աղջիկ ա։ Հագինն ու վրինն էլ հո էնպես…

— Բա ի՞նչ էր լինելու։ Սա բան չունի, նա էլ սրա նման,— նկատեց մի ուրիշը։

Էսպես էին խոսում էն տխմար մարդիկ ու չէին տեսնում, որ առաջները կանգնածը թագուհի էր։ Ոչ էլ է՜ն էին նկատում, որ նրանց տնակը շքեղ պալատ է դարձել։ Եվ ի՞նչպես պետք է տեսնեին։ Իերգի համար ամպերից ընկած թագավորությունը աներևույթ թագավորություն էր։ Ինքը Իերգն էլ շատ չէր հոգում, թե ինչ են մտածում իր մասին կարճամիտ ու տխմար մարդիկ, ու իրեն համար ապրում էր իր թագավորության մեջ, իր թագուհու հետ՝ ուրախ ու բախտավոր։

  1. Կարդալ պատմվածքը:
  2. Անհասկանալի բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:
  3. Համառոտ պատմել Լառ Մարգարի մասին:

Լառ Մարգարը շատ աշխատասեր, հոգատար, բարի, կատակասեր մարդ էր: Նա ծերանալու փոխարեն երիտասարդանում էր, որովհետև նրք ծիրանները աճում էր:

Նրա համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն էր։ Երբ բոբիկ, արևից խանձված ոտքերով քայլում էր առվի եզերքով, բահով ճումերը առվից դեն գցում, որ ջրի հոսանքը սահուն լինի,— Լառ-Մարգարին այնպես էր թվում, թե ջրի պապակ արտերն ու ծարավ այգիները տապ արած իրեն են սպասում։

Առվով ջուրը կապելիս նա ջրի հետ էլ գնում էր, մինչև ջուրը այգուն հասներ։ Արևից չորացած հողը, տեղ-տեղ ճաքճքած, ագահությամբ ծծում էր ջուրը, ճեղքերից օդի պղպջակներ էին դուրս գալիս, ձայն հանում, ասես հողը հազար պռոշ ուներ և անհագ ծարավ։

Ջուրը ծառերի տակ կապելուց հետո Լառ-Մարգարը պառկում էր ծառի շվաքի տակ, երկար բահը կողքին, աչքերը կիսախուփ անում, ննջում, մինչև ջուրը հասներ։ Հետո վեր էր կենում, ջուրն ուրիշ առվով անում, էլի ջրի հետ գնում։

Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը շատ, երբ շները շոգից տան ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,– առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին, ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:

— Լառ-Մարգարը լագլագի պես ջրերից ձեռք չի քաշում,—ասում են գյուղացիք։ Եվ ճիշտ որ, Լառ-Մարգարը մի քիչ նման է արագիլի, ոտքերը բարակ ու երկար, ասես ոտքի վրա երկու ծունկ կա։

Լայն առվի վրայից շատերը չէին կարողանում անցնել, իսկ Լառ-Մարգարը մի մեծ քայլ էր անում և առվի մյուս ափին կանգնում։ Արևից խանձված դեմքի վրա սրածայր քիթը երկար կտուցի էր համեմատ, եթե սպիտակած բեղերը չլինեին։

Գյուղի ջրվորն է։ Գիշեր-ցերեկ առուների վրա է լինում, հսկում առուներին, ջուրը բաժանում, առուների մաքրությանը նայում:

— Լառ–Մարգար, արտս խանձվեց, ջուր հասցրու,—գանգատվում էին երբեմն։

— Կեցիր դհա, կրակ չեղավ, սրադ ուրբաթ է, — ասում է Լառ-Մարգարը։

Լառ-Մարգարը տեղացի չէ։ Պղտոր հեղեղի բերանն ընկած տաշեղի պես Լառ-Մարգարը շատ ափերի էր զարկվել, վերջը ալիքը լափու է տվել և Լառ-Մարգարին իր թոռան հետ գցել այդ գյուղը։

Անցյալ գարունքին էր այդ։ Գյուղը նրան ջրվոր է վարձել։

— Ղարիբ մարդ է, ազգ ու բարեկամ չունի, ջուրը արդար բաժին կանի։

Երբ աոաջին անգամ առվով ջուր էր կապել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած, բահը ուսին անցել առվով, գյուղում մի հանաքչի ասել էր․

— Տեսեք հա՜, գաղթական բիձեն լառի լագլագ լինի կասես։

Գյուղը նորեկին ավելի անուն էր դրել՝ Լառ-Մարգար։

Քչերն էին փորձում ջրվորին խաբել, հերթից դուրս ջուր գողանալ: Վայ թե իմանար Լառ-Մարգարը. կթոնթորար, կկանչեր, բահը գետնով կտար։

— Ծառդ պտուղ չի տար, յավրիս, գողության մի՛ վարժեցուր։

Լառ-Մարգարի համոզումն էր այդ։ Եվ երբ բարկանար, այդ խոսքը կասեր, իսկ եթե խոսքին կասկածող էր լինում, ավելացնում էր․

— Էս հասակս քաշեր, նո՞ր պիտի սուտ խոսիմ…

Այդ ասելիս Լառ-Մարգարը հանկարծ խեղճանում էր, ձայնը երերում էր։ Թողնում էր խոսակցին, բահն առնում և առվի հետ գնում, թեկուզ գնալն էլ միտք չունենար։

Հեռու չէր գնում։ Նստում էր առվի մոտ, նայում ջրի հանդարտ հոսանքին, չոր ծղոտներին, որոնք գալիս էին հեռուներից և ջրի հետ գնում։ Նայում էր առվի եզերքին բուսած կանաչին, և մտքերը նորից հանդարտվում էին։

Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա,—Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

Ջրտուքի այդ գիշերներին լուսինը շողք էր գցում առվի մեջ, ջրվորի պողպատ բահի վրա, արծաթ փայլով պսպղում էին սերկևլու տերևները, հովից հասկերը քսվում էին իրար, խշխշում։ Ամայի արտերի միջով անցնում էր Լառ-Մարգարը, ջուր տալիս ծարավ հասկերին։

Լուսաբացին արտատերը արտը ջրած պիտի տեսնի, պիտի ժպտա և կռանա, մատներով տրորի թաց հողը, տեսնի՝ խո՞րն է ծծել ջուրը, Լառ-Մարգարը ջուրը վարար չի կապել։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձյունի գնդերի պես, շառագունում էր արևելքը, արևի առաջին շողերը խաղում էին ամպերի հետ, ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավրի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Արևի աոաջին շողերի հետ գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից, արտերից ու այգիներից գիշերվա խոնավությունն էր գոլորշիանում։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը, նայում արևին, որ կեսօրին, երբ արևը թեժանա, նորից խոնարհեն։

Լառ-Մարգարը գիշերվա ջրտուքից բեզարած պառկում էր բարդիների տակ, ոտն ու ձեռը փռում, լայն ու հանգիստ։ Բարդիների մոտ հերվա չորացած գերաններ կային, փչակով գերաններ։

Եվ երբ Լառ-Մարգարը պառկում է գերանների մոտ, բարդիների տակ, այնպես է թվում, թե ինքն էլ փչակով մի գերան է, չորացած բարդի։

Լինում էին օրեր, երբ Լառ-Մարգարը ջուրը տալիս էր հերթի համաձայն, ինքը չէր ջրում։

— Քեֆսըզ եմ,—կասեր և կպատվիրեր, որ հերթով ջրեն մինչև ինքը գար։

Առվի ափնիվեր քայլում էր, մինչև մոտակա ձորակը, ուր ծիրանիներ կային։ Պառկում էր ծիրանու տակ, կամ քնում ժայռի շվաքում, կամ էլ մեջքի վրա դառնում, ոտքերը ձգում, հսկա մկրատի պես։ Կարծես մեկը խաչել էր ծիրանու տակ։

Ծառի ճղների արանքից վեր էր նայում Լառ-Մարգարը երկնի կապույտին։ Մի ճերմակ ամպ, թափանցիկ ու անձև, հանդարտ լողում էր լազուրի մեջ։ Լառ-Մարգարին թվում էր, թե երկինքը մի հսկա տաշտ է, մեջը լի լեղակած ջուր և ամպը՝ լվացքի մոռացված կտոր տաշտի ջրի մեջ։ Լառ-Մարգարը նայում էր ամպի կտորին, ինչքա՜ն հանդարտ էր լողում, ձևը փոխում, մերթ պռունկը ձգում, մերթ ետ քաշում։

Եթե բարձրանար ամպի վրա, Լառ-Մարգարը հեռու սարերի հետև պահված իրենց գյուղը կտեսներ, կտուրները եղեգով ծածկած, գյուղի մոտ բարդիները, իր ծիրանուտը, տան դռնակը, որի մոտ կարասի կտոր կար, մեջը ջուր՝ հավերի համար։

Ամեն առավոտ կանուխ Լառ-Մարգարի կինը հավաբնի դռնակը բաց էր անում, հավերը կղկղալով վազում էին նրա հետևից մինչև կարասի կտորը, ուր պառավը հավերին կուտ էր տալիս։

Մի հավք թռչում էր, օդի ոլորտում պտույտներ անում։ Եվ երբ Լառ-Մարգարը նայում էր ծիրանի ճղների արանքից, նրա ծերացած աչքերին այնպես էր թվում, թե հավքը լազուրի վրա միայնակ սահող ամպի կտորի հետ է խաղում։

**** (Այս հատվածում Լառ-Մարգարի հիշողություններն են)

Կտավատը կապույտ ծաղիկներն էր բացել, ծիրանն արդեն դեղնել էր։ Վար էր անում, արորը փափուկ հողում ամռան ցելի ակոսներ էր ծրում։ Երբ մի անգամ էլ դարձավ, աչքն ընկավ արահետին։ Մասրենու մոտ պառավը կանգնել, ձեռքով էր անում։

— Գեղը խռովտուք կա, մարդ,—կանչում էր պառավը։

Եզներն արձակեց, արորը հողի մեջ խրած թողեց։ Վարից բեզարած եզները երեկոյան տան իրերով բարձած սայլ էին քաշում դեպի անծանոթ հեռուները։

Տեղահանության օրերն էին։

Սայլը ճռնչում էր օր ու գիշեր, փոշի կար ճանապարհին, շիվար դեմքեր։ Գյուղերը խառնվել էին իրար, ճանապարհին նոր խմբեր էին միանամ քարավանին, նորեկներից հարցնում էին ետ մնացած հարազատների մասին, հարցնում էին գնալիք ճանապարհի մասին։ Եվ ոչ ոք հաստատ ոչինչ չէր ասում, մարդիկ կասկածից ավելի էին շվարում։

— Մա՛րդ, թոնրին քարը մոռացա վրա դնել,— ասաց պառավը սայլի վրայից։

Լառ-Մարգարը որդու մասին էր մտածում ամեն անգամ, երբ սայլին նայելիս տեսնում էր կնոջը՝ թոռանը գրկած։

— Ամուր նստե, նայե, Թորոսիկը չմրսե…

Թորոսիկը մերթ քնում էր տատի գրկում, մերթ զարթնում, զարմացած հարցնում.

— Պապե՛, դհա կերթանք… Հո՜ ա՛ս ինչ երկեն գացինք, պապե…

Եվ երբ պապից պատասխան չէր ստանում, Թորոսիկը խռովկան էր դառնում, շրթունքը կախում, նայում սայլի վրայից գլխիվայր կախած հավերին։

Սայլը ճռնչաց շաբաթներ, փոշին ճամփի վրա անպակաս էր գիշեր-ցերեկ։ Ուրիշ ջրեր էին, ուրիշ երկրներ։ Մարգարը, ինչքան էլ խմում էր, ծարավը չէր հագենում։

Երբ շունչ առան մի ամայի ավազուտում, ոչ սայլ կար, ոչ զույգ եզները։ Փոքրիկ կապոցներ էին մնացել, Թորոսիկի երեսն արևն այրել, մաշկահան էր արել։

Պառավի մազերի վրա ճամփի փոշին նստել էր, մազերը դեղնել, աղտոտ գույն էին ստացել։ Մարգարը տեսավ, որ աղետը կնոջ դեմքին նոր ակոսներ է ծրել։

***** (Հիշողությունն ավարտվեց)
Լառ-Մարգարը երբ «քեֆսըզ եմ» կասեր և ծիրանուտի տակ պառկած՝ ցերեկվա շոգին ծիրանի ճղների արանքով կնայեր երկնքի կապույտին, ամպի սպիտակ քուլային, որ ճերմակ լաթի պես մեկ սուզվում էր, մեկ էլ պռունկները հանում, թռչուններին, որոնք բարձրում պտույտներ էին անում և հազիվ երևում սև կետի չափ,

***** (Հիշողություն)

— Լառ-Մարգարը մտաբերում էր հարավի ավազուտները, շարվեշար վրաններ, վրանների վրա գունավոր լաթեր, որ տարագիրները բերել էին հեռավոր գյուղերից։ Ավազուտի մեջ հատ ու կենտ ծառեր կային, որ Մարգարի աչքին մեծ ավելներ էին թվում՝ խրված ավազի մեջ։

— Քար պիլա չկա, աս ու՞ր բերին մեզ,—գանգատվում էր Մարգարի կինը, որ ամեն իրիկուն իր տան բանալիներին նայելիս ափսոսում էր հավերին, տանը թողած իրերը։

− Գիտենայի նե, հետս կառնեի,— ասում էր։

Մի անգամ Մարգարը փորձեց որդու մասին խոսել, բայց պառավը փղձկաց, հեծկլտոցը կոկորդը սեղմեց, գոգնոցի ծայրով աչքերը սրբեց և պինդ, շատ պինդ գրկեց Թորոսիկին։ Մարգարն էլ խոսք չասեց որդու մասին։

Ձմեռն անցավ, բայց և ոչ ոք չնկատեց գարնան գալը։ Ավազուտների վրա կոշտ, փշոտ բույսեր կանաչեցին, հետո չորացան։ Նրանց հետ էլ անցավ հարավի կարճատև գարունը, ավազուտները նորից լերկացան, կեծացան հրավառ արևի տակ։

Մարդահավաք արին, վրանների աշխատող ձեռքերը հանեցին նոր շինվող ճամփի վրա բանելու։ Մարգարն էլ գնաց։ Աշխատում էին օրնիբուն, հեռուներից քար էին կրում, հող էին բերում։ Հազարավոր բահ ու բրիչ ամեն օր փորում էին, ճանապարհը սարքում։ Մյուսների հետ Մարգարն էլ էր աշխատում։ Ծանոթներ կային, շինականներ։ Խիճ էին պատրաստում, և երբ արևը պահվում էր շեղջակույտերի հետև, ծառերը երկար ստվերներ էին ձգում, վերադառնում էին վրանները, որ արևածագին նորից գնան։

Մի իրիկուն էլ պառավն իրեն վատ զգաց, գանգատվեց սրտի ծակոցից։ Մարգարը ելավ վրանի առաջ քար փնտրելու, տաքացնելու, պառավի կրծքին դնելու։ Իրենց գյուղում այդպես էին անում։ Փնտրեց, ձեռնունայն ներս մտավ։

— Քար պիլա չկա, մա՛րդ, աս ո՞ւր եկանք,—տնքաց պառավը։ Էլ չխոսեց։

**** (Հիշողությունն ավարտվեց)

….Եթե այդ ժամանակ այգիներից մի մարդ ձայն էր տալիս, թե՝

— Լառ-Մարգա՛ր, ջուրը բարակեց…

Լառ-Մարգարը հանկարծ վեր էր թռնում տեղից, բահն առնում և դեպի ջրի բանդը գնում։ Եվ ոչ ոք չգիտեր, որ Լառ-Մարգարը առվի բանդը սարքելիս մտքով ուրիշ տեղ էր, գյուղից հազարավոր վերստեր հարավ։

***** (Հիշողություն)

…Մարգարն էլի խիճ էր ջարդում, պառավն աչքի աոաջին։ Ի՞նչ լավ կլիներ, եթե ճամփի քարերից գիշերով գողանար, պառավի գերեզմանի վրա դներ։ Ավազուտը կբացվեր, շնագայլերը կքրքրեին պառավին։ Քար պիտի դնել, ծանր քար՝ ավազի շեղջակույտի վրա։

Իր կյանքում Մարգարը երկու անգամ է ծեծ կերել․ մեկ երբ տղա էր, շան պոչից ցախավել էր կապել, մեկ էլ պառավի գերեզմանին քար դնելուց հետո։

Էլի արևի տակ խիճ էր կոտրում, երբ երկու հոգի մոտեցան իրեն։

— Այս ծերո՞ւկը,— հարցրեց մեկը, և երբ մյուսը գլխով նշան արեց, զինվորականը կրունկը մեխած սապոզը կրծքին զարկեց, կրծքի տախտակը զնգաց պարապ կարասի պես։ Քթից արյուն եկավ, և երբ երկրորդ անգամ սապոգով խփեցին, խիճը ճղեց Մարգարի բութ մատը։

Բահով առուն մաքրելիս, հիմա էլ, երբ Մարգարի աչքին է ընկնում բութ մատի սպին, մատներն ավելի պինդ են սեղմում բահի կոթը, բայց զայրույթն անցնում է, երբ միտն է բերում շեղջակույտի վրա դրած քարը։ — Կմնա՞ դեռ, քամին չմաշե՞ց, չգողացա՞ն։ Շատ բան կտար Լառ-Մարգարը, թե հարցին պատասխան տվող լիներ:
Երբ վրանները հավաքեցին, և վրանների տակ ծվարած ժողովուրդը ուրիշ երկրների ճամփան բռնեց, Մարգարն էլ շալակեց մնացած կապոցները, Թորոսիկի ձեռքը բռնեց։ Մարգարի շալակին՝ կնոջ աղլուխի մեջ ծիրանի կորիզներ կային։ Գյուղի ծիրանուտում մի ծիրանի կար, պտուղը մեծ ու համեղ։ Պառավն այդ ծիրանի կորիզներն էր հավաքել, պահել, որ գալ տարի տնկի տան առաջ։ Ծիրանի կորիզներն էլ պառավի հետ ճռնչան սայլի վրա շաբաթներ էին լուսացրել մինչև հեռավոր ավազուտները։ Երբ վրանները հավաքեցին և հեռացան, Մարգարը երկու միտք ուներ՝ Թորոսիկին պահել և ծիրանի կորիզները պահ տալ մի ապահով հողում։

…Տարիներ անցան։ Մի տեղ չգտավ Մարգարը, որ շունչ առներ: Հեղեղի բերանն ընկած մրջյունի պես վեր ու վար էր անում, մագլցում մի ծղոտի վրա, բայց հեղեղը ծղոտն էլ էր քշում, մրջյունին էլ։ Մարգարն աշխատում էր, զրկում իրեն և բերանի պատառը պահում Թորոսիկի համար, որ պապի թևի տակ մեծանում էր։ Մի օր էլ Թորոսիկը շոգենավի տախտակամածի վրա ելավ։ Պապն էլ էր, ուրիշ հարևաններ էլ, որոնք Կավալայի մոտերքն էին ապրում վրանների տակ, պատմում անցած-գնացած առասպել-օրերից, ցերեկով աշխատում ագարակներում, նավահանգստում, քաղաքում։ Մարգարն ուրախ էր, երիտասարդացել էր։ Եվ երբ Թորոսիկը հարցրեց, թե՝
— Պապե, նավը մեզ ո՞ւր պիտի տանի։
Մարգարը նայեց թոռան կայտառ աչքերին, աչքերի մեջ տեսավ անհետ կորած որդու պատկերը և զսպելով իրեն ասաց. — Մեր երկիր, յավրիս…
Այդ երկրի համար Մարգարը Թորոսիկից և ծիրանի կորիզներից բացի ուրիշ ոչինչ չուներ ընծա տանելու։
Նավը օրորալով ալիքներն էր ճեղքում իր սուր քթով, ալիքները հեռանում էին մի պահ, հետո մոտենում, զարկում նավին, փշրվում կոհակների։ Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել, նայեց և իր հին տան բանալիները կամացուկ հանեց գրպանից, տրորեց բռի մեջ, նետեց ծովը։ Փոքրիկ օղակներ ելան նետած տեղից, օղակները լայնացան, հալվեցին, մի մեծ ալիք եկավ, ծածկեց բանալու ընկած տեղը։ Բանալիներն արդեն սլվել, ընկել էին անդունդ։
Լառ-Մարգարը ոչ ոքի չասեց, թե ինչու արցունքներ երևացին աչքերին, երբ առաջին անգամ գնացքի պատուհանից Արարատի ձյունոտ գագաթը տեսավ։ Այդ երկրում պիտի ծլեին ծիրանի կորիզները։

**** (Հիշողությունն ավարտվեց):

…Եվ եթե մեկը հերթից դուրս ջուր էր գողանում, զայրանում էր Լառ-Մարգարը, խրատում.
— Ծառդ պտուղ չի տա, յավրիս…
Եթե իր խոսքին կասկածող էր լինում, և Լառ-Մարգարն ասում էր, թե՝
— Էս հասակս քաշեր, նո՛ր պիտի սուտ խոսիմ,— իհարկե, գյուղում շատ քչերն էին իմանում, թե ինչ դառնությամբ է Լառ-Մարգարը այդ հասակը քաշել։ Իսկ եթե մեկին մի լավություն էր ուզում անել, Լառ–Մարգարը ժպտալով ասում էր.
— Կեցիր, ծիրաններս բոյովանան, քեզ մեկ հատ պիտի տամ։ Նայե՛, ինտոր համեղ են։ Աստեղվանքը հիչ չկա իմինիս պես ծիրանի։ Լառ-Մարգարի փոքրիկ, ջրակալած աչքերում փայլատակում էր մի մեծ հրճվանք, մանավանդ, երբ գարնան ջրտուքին, առվի բանդը սարքելու համար դպրոցի մոտովն էր անցնում և ցեխապատի ճեղքից նայում, թե ինչպես դպրոցի բակում վազվզում են երեխաները, խաղում, կանչում, և երեխաների հետ խաղում է Թորոսիկը։ Իսկ դպրոցից մի քիչ հեռու, իրենց տան առաջ, ծիրանու տունկերն են ձգվում արևի տակ…

Սև քթերի երկիրը

  1. Կարդացեք հեքիաթը:
  2. Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:
  3. Ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը:

Փոխաբերական իմաստն այն էր, որ մարդ իրեն միշտ ազատ պետք է զգա: 

Երկրագնդի շուրջ իմ ուղևորությունների ժամանակ, ես այցելեցի Ներոնիա կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչները ունենային սև քիթ: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլային մրցավարների համազգեստը:

Սկզբում պտտվելով Ներոնիայի ճանապարհներով, կարծեցի, թե դիմակահանդես էր. մարդիկ ունեին կանոնավոր դեմքեր ունեին` բնական գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝ վարդագույն. բայց դեմքերի մեջտեղում բոլորը ունեին սև քթեր, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:

Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթն իհարկե ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.

— Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:

— Պարո՛ն, -ասաց նա, — եթե տեղացի չեք, ապա լավ կանեիք, եթե չկատակեիք, իսկ եթե օտարերկրացի եք, ընդունեք իմ խորհուրդը. անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, վերադարձեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց շրջվելու:

— Ես օտարերկրացի եմ, — պատասխանեցի,- բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ գրավելու համար ոստիկանների ուշադրությունը:

— Աստծո՛ սիրուն, — բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը պաղատագին պարզելով, — նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ փակել կրպակս: Պետք է իմանաք, որ Ներոնիա կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է ունենան սև քթեր:

— Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի, որ իր քիթը պիտի սև ներկի:

— Ամենաքիչը, որ կարող է նրան պատահել, ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնեն առանց սև քթի, ցմահ բանտ կնետեն, ու նա այնտեղ կմնա նաև մահվանից հետո, քանզի բանտում նաև գերեզմանատուն կա:

— Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:

— Ես պանդոկապան եմ, սիրելի պարոն. ես իմ գործով եմ զբաղված: Ամեն երեկո հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե ինչ գույնի է քիթս:

Պանդոկապանին թողնելով իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ ուներ քթի գույն: Մարդիկ, սկզբում, սարսափահար հայացք նետելով վրաս, ձևացնում էին, թե չեն տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին պահում իրենց, ասես ես գոյություն չունեմ, կամ էլ, նայում էին իմ մարմնի միջով, ասես թափանցիկ եմ:

Ուղիղ կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:

— Քաղաքացի՛, — ասաց ինձ խստորեն,- դուք խախտել եք օրենքը: Հետևե՛ք ինձ:

Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջ: Հենց այդ պահին սկսեց անձրևել: Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որոնք երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքից:

-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ոստիկանին:- Ձեր քիթը իմից սպիտակ է:

— Ճի՛շտ է,- ասաց մի տղա, որը լրագրեր էր վաճառում: — Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:

— Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիք ունեմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևեցե՛ք ինձ:

— Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , — գոռացի հավաքվածներին:

— Գնա՛նք թագավորի պալատ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:

— Գնա՛նք, — գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:

— Արդեն զզվե՛լ ենք այս սև քթերից, — բղավեց ինչ-որ մեկը:

Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Ներոնիայում. Մի քանի ժամվա ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քթավոր մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեն:

Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը շողացող արևի տակ: