Հայոց լեզու նոյեմբերի 22

  1. Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը:
  2. Վերնագրիր ստեղծագործությունները:

Առաջին ստեղծագործություն — ազատ և բանտարկյալ թռչունները

Երկրորդ ստեղծագործություն — 

Երրորդ ստեղծագործություն — Ինչո՞ւ է ծառաս ինձ լքում և գնում որոնելու ինձ

Սենյակի վանդակում տանջվում էր բանտարկված թռչունը, ազատը՝ ճախրում էր անտառում։

Հասավ ժամն, ու նրանք հանդիպեցին իրար. այդպես էր ճակատագրի հրամանը։

-Եկ, սիրելիս, միասին թռչենք անտառ,-կանչում է ազատ թռչունը։

-Արի ինձ մոտ, այս վանդակում ապրենք միասին,-ծլվլում է վանդակի գերին։

-Ձողապատ քո վանդակում թևերն իսկ շտկել անհնար է-պատասխանում է թռչունն անտառի։

-Ախ,-ծվում է վանադկի գերին,-երկնքում ձող չկա ինձ համար, որ նստեմ։

-Երգիր, սիրելիս, անտառի երգերից,-աղաչում է ազատ թռչունը։

-Նստիր իմ կողքին, ես կսովորեցնեմ քեզ երգել այնպես, ինչպես ինձ են սովորեցրել,-պատասխանում է վանդակի գերին։

-Ախ, ոչ, ոչ, երբեք չի կարելի սովորելով երգել,-ճչում է անտառի թռչունը։

-Վայ, ինձ ես անտառի երգերը չգիտեմ,-ծվում է գերին։

Անհամբեր կրքից բոցավառվում է նրանց սերը, բայց թև-թևի նրանք երբեք չեն թռչելու։

Ու նայում են միմյանց թռչունները վանդակի ձողերի արանքից, բայց իզուր են աշխատում հասկանալ իրար։

Տագնապալի, կրքոտ տենչով թրթռում են նրանք, թևերը թպրտալով հառաչում են՝ <<ավելի մոտ եկ, սիրելիս, մոտ եկ>>։

-Անհնար է, վախենում եմ քո վանդակի փակ դռներից,-ախ է քաշում թռչունն անտառի։

Ու ցավով ծվում է վանդակի գերին.

-Ավա՜ղ, թևերս ուժասպառ են ու մեռած։


Ինչու ճրագը հանգավ։

Ես ծածկեցի նրան իմ ծածկոցով, որ քամուց պաշտպանեմ, դրա համար էլ ճրագը հանգավ։

Ծաղիկն ինչու՞ թառամեց։

Ես անհագ սիրով նրան կրծքիս սեղմեցի, դրա համար էլ ծաղիկը թառամեց։

Ինչու՞ լռեց առուն։

Ես պատվար շինեցի նրա վրա, որ նա ինձ ծառայի, ուստի և լռեց առուն։

Ինչու՞ կտրվեց քնարի լարը։

Ես ուզեցի, որ նա իր ուժից վեր ձայն հանի, դրա համար էլ կտրվեց լարը։


Մի մարդ, որ ճգնավոր էր ուզում դառնալ, կես-գիշերին աաց.

<<Հասել է ժամը, որ ես թողնեմ տունս ու գնամ որոնեմ աստծուն։ Ա՜խ, ով՞ էր այսքան ժամանակ ինձ պահում այստեղ՝ մոլորության մեջ>>։

<<Ես>>-շշնջաց աստված, բայց մարդու ականջները փակ էին։ ԱՆկողնի մի ծայրում խաղաղ պառկած էր կինը՝ քնած մանուկը ծոցին։

<<Ո՞վ ես դու, որ այսքան ժամանակ ինձ հիմարացրիր ու խաբեցիր>>- ասաց մարդը։

Ձայնը նորից ասաց. <<Ես աստվածն եմ>>, բայց մարդը չլսեց;

Հանկարծ երեխան լաց եղավ քանի մեջ ու ավելի հպվեց մորը։

Եվ հրամայեց աստված՝ <<Սպասիր, պանդոյր, մի լքիր քո տունը>>,  նա կրկին չլսեց։

Ու Աստված դառնորեն հառաչեց.

<<Ինչո՞ւ է ծառաս ինձ լքում և գնում որոնելու ինձ>>։

Իմ երազանքները

Ես երազում եմ ունենալ երկու հարկանի տուն: Հայրիկս կառուցել է մեր տան առաջին հարկը, իսկ երկրորդ հարկը կկառուցի մյուս տարի և իմ երազանքը կկատարվի:

Ես երազում եմ մասնակցել աշխարհի խաղերին որպես գեղասահորդուհի:

Ես երազում եմ դառնալ ուսուցչուհի և աշխատել մեր դպրոցում: