Գրականություն, նոյեմբերի 27, լրացուցիչ կրթություն

1) Մաշո՛,— ասաց դասամիջոցին Անդոն,— տեսնո՞ւմ ես էս դանակը։

Դասամիջոցին Անդոն Մաշոյին հարցրեց, թե տեսնում է այն դանակը: 

 

2) — Դու քեզ լավ չես պահում, Անդոն… Փողոցային երեխայի նման ես։

Նա ասաց, որ Անդոն իրեն լավ չի պահում: Փողոցային երեխայի նման է: 

 

3) Ձվերը ծախու չեն,— ասում է Անդոն և գլուխը բարձր պահած գնում է դեպի կամուրջը, դեպի մեր թաղը։

Անդոն գլուխը բարձր պահած գնում է դեպի կամուրջը, դեպի մեր թաղը ասում է, որ ձվերը ծախու չեն: 

 

4) Ես ուսումնարան չեմ գնում,— ասում է նա առավոտյան։ Բայց Անա զիզին թախանձում է, և նա գալիս է ինձ հետ։

Առավոտյան ասում է, որ նա ուսումնարան չի գնում: Բայց Անա զիզին թախանձում է, և նա գալիս է նրա հետ։ 

 

5) — Ոտքը կծակի,— մտածում եմ ես և տխուր երգում Նուշիկի համար։

Ես մտածելով ասում եմ, որ ոտքը կծակի և տխուր երգում Նուշիկի համար։

 

6)— Դո՛ւրս կորիր այստեղից,— գոռաց «ավագը»։

Ավագը գոռաց, որ դուրս կորի այստեղից: 

 

7) — Անպատկա՛ ռ,— շպրտեց նրա հետևից «ավագը»։

Շպրտեց նրա հետևից «ավագը» և ասաց անպատկառ: 

 

8) Ճանապարհին կուտես,— և Անդոն իր տոպրակից հանում է բոված սիմինդր, որ ամեն առավոտ պատրաստում է Անա զիզին։

Անդոն իր տոպրակից հանում է բոված սիմինդր, որ ամեն առավոտ պատրաստում է Անա զիզին և ասում, որ ժանապարհին ուտի: 

 

9) — Ճանաչեցի՞ր,— հարցնում է Անդոն։— Մաշոն է…—պատասխանում է և ծամծմում ծղնոտի կտորը։

Անդոն հարցնում է, թե արդյոք ճանաչեց, և պատասխանում է, որ Մաշոն է ծամծմելով ծղնոտի կտորը: 

 

10) — Ա՜յ արևնիդ կծեմ, եկա՜ք,— կանչում է բրուտ Ավագը քարանձավի ներսից։

Կանչում է բրուտ Ավագը քարանձավի ներսից ասելով, թե ա՜յ արևնիդ կծեմ, եկա՜ք: 

Գրականություն, դասարանում, գոյականներ, նոյեմբերի 27

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Մթնաձոր — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, վերացական, հատուկ 

Արահետն — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, վերացական, հասարակ 

Ձյունի — ոչ անձ, սեռական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Գարուն — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, վերացական, հասարակ 

Մարդ — անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Ոտք — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Անտառներում — ոչ անձ, ներգոյական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

Ծառերն — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

Արջերը — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

Գայլերը — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

Դունչը — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Լուսնյակին — ոչ անձ, սեռական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Վարազները — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

Ժանիքով — ոչ անձ, գործիական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Կաղիններ — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

Աշխարհ — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Օրեր — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, վերացական, հասարակ 

Դինոզավրը — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Բույսեր — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

Սողուններ — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

 

Փոխադրություն: նոյեմբերի 27, դասարանում, Ամենաբարեսիրտ մարդը

Մի խումբ մարդիկ դիդմամբ բարձր ձայնով քննարկում էին մի մարդու, որ անցնում էր իրենց թաղամասով: Բայց նա մոտեցավ նրանց և բարի օր մաղթեց: Քիչ անց մի մարդ մոտեցավ նրան և հարցրեց, թե նա այն մարդկանց է ժպտում և բարի օր մաղթում, որ նրանք իրեն են դիդմամբ քննարկում: Նա ասաց, որ նա երբ շուկա է գնում, նա չի կարող ծախսել այն, ինչ չունի, պետք է ծախսի այն ինչով լի է իր հոգին: 

Եթե մարդ բարի է, նրան ինչքան էլ վատը ցանկանան, նա նրանց չարը չի ցանկանա: