Գրականություն, դասարանում, գոյականներ, նոյեմբերի 27

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Մթնաձոր — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, վերացական, հատուկ 

Արահետն — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, վերացական, հասարակ 

Ձյունի — ոչ անձ, սեռական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Գարուն — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, վերացական, հասարակ 

Մարդ — անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Ոտք — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Անտառներում — ոչ անձ, ներգոյական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

Ծառերն — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

Արջերը — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

Գայլերը — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

Դունչը — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Լուսնյակին — ոչ անձ, սեռական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Վարազները — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

Ժանիքով — ոչ անձ, գործիական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Կաղիններ — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

Աշխարհ — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Օրեր — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, վերացական, հասարակ 

Դինոզավրը — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ 

Բույսեր — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

Սողուններ — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ 

 

Թողնել մեկնաբանություն