Հայոց լեզու նոյեմբերի 14

Ակսել Բակունց ՄԹՆԱՁՈՐ

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

Մթնաձոր — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, վերացական, հատուկ գոյական

Արահետն — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, վերացական, հասարակ գոյական

Ձյունի — ոչ անձ, սեռական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Գարուն — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, վերացական, հասարակ գոյական

Մարդ — անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Ոտք — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Անտառներում — ոչ անձ, ներգոյական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ գոյական

Ծառերն — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ գոյական

Արջերը — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ գոյական

Գայլերը — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ գոյական

Դունչը — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Լուսնյակին — ոչ անձ, սեռական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Վարազները — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ գոյական

Ժանիքով — ոչ անձ, գործիական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Կաղիններ — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ գոյական

 

Ակսել Բակունց ԾԻՐԱՆԻ ՓՈՂԸ

Ես թերթում եմ ուղեգրությունների իմ տետրը և նրա էջերի արանքում գտնում եմ սուսամբարի երկու տերև չոր ու գորշ, ինչպես հանգած մոխիր։ Կռանում եմ թղթի վրա, ռունգներս լայնանում են սուսամբարի հոտից ու դողալով թերթում եմ տետրը… Հետո պատից վերցնում եմ ծամի նման պիրկ մտրակը։ Ես շոշափում եմ մտրակը, և Ցոլակը խելոք աչքերով նայում է ինձ, նայում է և հանդիմանում։ Ինչո՞ւ էիր մտրակում։ Մտրակը դառնում է սև օձ, որ զարկում էր ձիու ողորկ մարմնին։

Թերթում — ոչ անձ, ներգոյական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Ուղեգրությունների — ոչ անձ, ուղղղական հոլով, հոգնակի, վերացական, հասարակ գոյական

Տետրերը — ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ գոյական

Էջերի — ոչ անձ, սեռական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ գոյական

Սուսամբարի — ոչ անձ, սեռական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Տերև — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Մոխիր — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Թղթի — ոչ անձ, սեռական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Հոտից — ոչ անձ, բացառական հոլով, եզակի, վերացական, հասարակ գոյական

Պատից — ոչ անձ, բացառական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Մտրակը — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Աչքերով — ոչ անձ, գործիական հոլով, հոգնակի, թանձրացական, հասարակ գոյական

Օձ — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Ձիու — ոչ անձ, սեռական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Մարմին — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

 

Ակսել Բակունց ՍՊԻՏԱԿ ՁԻՆ

Մութն էր, երբ Սիմոնը տուն եկավ։ Գոմում կապած ձին լսեց տիրոջ ոտնաձայնը, նորից վրնջաց, Սիմոնը խղճահարվեց, նա ճրագը վառեց, խոտի խուրձը գրկեց և ներս մտավ գոմը։ Ցոլակն ուրախությունից վրնջաց, մի քանի քայլ արեց, փորձեց կապը կտրել, բայց չկարողացավ։ Սիմոնը խուրձը մսուրը դրեց և երբ ձին մռութը կոխեց մեջը,— ձեռքով շոյեց Ցոլակի փափուկ մեջքը։

Մութն — ոչ, անձ, ուղղական հոլով, եզակի, վերացական, հասարակ գոյական

Տուն — ոչ անձ, ուղղական հոլով, եզակի, թանձրացական, հասարակ գոյական

Գոմում — ոչ անձ, ներգոյական հոլով, թանձրացական, եզակի, հասարակ գոյական

Ձին — ոչ անձ, ուղղական հոլով, թանձրացական, եզակի, հասարակ գոյական

Տիրոջ — անձ, սեռական հոլով, թանձրացական, եզակի, հասարակ գոյական

Ոտնաձայնը — ոչ անձ, ուղղական հոլով, վերացական, եզակի, հասարակ գոյական

Ճրագը — ոչ անձ, ուղղական հոլով, վերացական, եզակի, հասարակ գոյական

Խոտի — ոչ անձ, սեռական հոլով, թանձրացական, եզակի, հասարակ գոյական

Խուրձը — ոչ անձ, ուղղական հոլով, թանձրացական, եզակի, հասարակ գոյական

Քայլ — ոչ անձ, ուղղական հոլով, վերացական, եզակի, հասարակ գոյական

Կապը — ոչ անձ, ուղղական հոլով, թանձրացական, եզակի, հասարակ գոյական

Մսուրը — ոչ անձ, ուղղական հոլով, թանձրացական, եզակի, հասարակ գոյական

Մռութը — ոչ անձ, ուղղական հոլով, թանձրացական, եզակի, հասարակ գոյական

Մեջքը — ոչ անձ, ուղղական հոլով, թանձրացական, եզակի, հասարակ գոյական

Ալբերտ Այնշտայն

Իր գործունեության շեմին Այնշտայնը կարծում էր, որ Նյուտոնյան մեխանիկան այլևս բավարար չէ համապատասխանեցնելու դասական մեխանիկայի օրենքները էլեկտրամագնիսական դաշտի օրենքների հետ։ Այս գաղափարը և ուղղորդեց նրան զարգացնելու իր հարաբերականության հատուկ տեսությունը։ Այնշտայնը հասկացավ, որ հարաբերականության սկզբունքը կարելի է տարածել գրավիտացիոն դաշտերի վրա, որին և հետևեց 1916 թվականին գրավիտացիոն տեսության ստեղծումը, որի մասին նա հրատարակեց Հարաբերականության ընդհանուր տեսություն հոդվածը։ Նա շարունակում էր զբաղվել վիճակագրական մեխանիկայի և քվանտային տեսության պրոբլեմներով, որոնք հանգեցրին մասնիկների տեսության և մոլեկուլների շարժման նրա բացատրությանը։1917 թվականին Այնշտայնն ուսումնասիրեց նաև լույսի ջերմային հատկությունները, որոնք լույսի ֆոտոնային տեսության հիմք հանդիսացան։ Նա հարաբերականության ընդհանուր տեսությունը կիրառեց որպեսզի մոդելավորի տիեզերքի կառուցվածքը որպես ամբողջություն։

1933 թվականին, երբ Ադոլֆ Հիտլերը իշխանության գլուխ բարձրացավ, Այնշտայնը գտնվում էր Միացյալ Նահանգներում, որտեղից նա այլևս չվերադարձավ Գերմանիա, չնայած նա Բեռլինի Գիտությունների Ակադեմիայի պրոֆեսոր էր։ Բնակություն հաստատելով ԱՄՆ-ում, նա 1940 թվականին քաղաքացիություն է ստացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Այնշտայնը նախազգուշացրել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, որ Գերմանիան հնարավոր է զբաղվում է միջուկային զենքի մշակմամբ և խորհուրդ է տվել սկսել համապատասխան հետազոտություններ, որն ի վերջո հանգեցրել է Մանհեթեն նախագծի ստեղծմանը։ Այնշտայնը հիմնականում դաշնակից ուժերի կողմնակից էր, բայց արմատապես դեմ էր միջուկի տրոհման նոր հայտնագործությունը որպես զենք կիրառելու գաղափարներին։

Հայոց լեզու նոյեմբերի 13

  1. Հետևյալ հատվածից դուրս գրեք գոյականները՝ նշելով՝
  • հատո՞ւկ են, թե՞ հասարակ
  • վերացակա՞ն են, թե՞ թանձրացական (նյութկան)
  • ա՞նձ են ցույց տալիս, թե՞ ոչ անձ
  • որոշյալ առումո՞վ են, թե՞ անորոշ
  • ի՞նչ հոլովի են պատկանում

Գոյականի հոլովներն ըստ ձևի հինգն են:

  1. Ուղղական հոլով —  պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞րհարցերին
  2. Սեռական-տրական հոլով — պատասխանում է ո՞ւմ, ինչի՞, ինչերի՞ հարցերին
  3. Բացառական հոլով — պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց  հարցերին
  4. Գործիական հոլով — պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, ինչերո՞վ հարցերին
  5. Ներգոյական հոլով — պատասխանում է ինչում, ինչերո՞ւմ հարցերին

ա) Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։ Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։ Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

Ձորակում — հասարակ, թանձրացական, ոչ անձ, անրոշ, ներգոյական հոլով, եզակի

Մասրենիներն — հասարակ, թանձրացական, ոչ անձ, որոշյալ, ուղղական հոլով, հոգնակի

Վարդերը — հասարակ, թանձրացական, ոչ անձ, որոշյալ, ուղղական հոլով, հոգնակի

Գարուն — հասարակ, վերացական, ոչ անձ, անորոշ, ուղղական հոլով, եզակի

Քարերը — հասարակ, թանձրացական, ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի

Խլեզները — հասարակ, թանձրացական, ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի

Փորի — հասարակ, թանձրացական, ոչ անձ, սեռական հոլով, եզակի

Մաշկը — հասարակ, թանձրացական, ոչ անձ, սեռական հոլով, եզակի

Լեզուները — հասարակ, թանձրացական, ոչ անձ, ուղղական հոլով, հոգնակի

Խրճիթը — հասարակ, թանձրացական, ոչ անձ, ուղղական հոլով, եզակի

Տան — հասարակ, թանձրացական, ոչ անձ, սեռական հոլով, եզակի

Պատերի — հասարակ, թանձրացական, ոչ անձ, սեռական հոլով, հոգնակի

Վարունգն — հասարակ, թանձրացական, ոչ անձ, ուղղական հոլով, եզակի

Արահետ — հասարակ, թանձրացական, ոչ անձ, ուղղական հոլով, եզակի

Գյուղի — հասարակ, թանձրացական, ոչ անձ, սեռական հոլով, եզակի

բ)Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում Էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել Էր ձիերի մուգ կապույտ վիզը։

Արահետն օձապտույտ ոլորվում Էր։ Ինչքան հեռանում Էինք գյուղից, այնքան ավելի խտանում Էր անտառը, հանդիպում Էինք հաստաբուն ծառերի, որոնց ճյուղերն իրար Էին խառնվել և կախվել արահետի վրա։ Հաճախ Էինք կռանում թամբից, գրկում ձիու վիզը, որպեսզի կախ ընկած ճյուղերը չքերծեին մեր դեմքը, և փշերը չծակծկեին։

Առավոտ, հասարակ, վերացական, ոչ անձ

2. Ուրիշի ուղղակի խոսքը փոխել անուղղակի խոսքի. (Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»)

Տան առջև՝ ծառի տակ սեղան էր դրված, որի շուրջը նստած Մարտյան Նապաստակն ու Գլխարկագործը թեյ էին խմում, իսկ նրանց մեջտեղում գտնվող Քնամուկը խորը քնած էր: Մարտյան Նապաստակն ու Գլխարկագործը արմունկները հենել էին Քնամկան վրա որպես բարձի և քաղցր-քաղցր զրուցում էին նրա գլխի վրայով:

Ալիսը մտածեց, թե ի՛նչ անհարմար վիճակի մեջ է խեղճ Քնամուկը:

Չնայած սեղանը բավական երկար էր, բայց նրանք երեքով խմբվել էին մի անկյունում: Աղջկան տեսնելուն պես միաբերան գոռացին, որ տեղ չկա:

Զայրացավ Ալիսն ու նստեց սեղանի ծայրին գտնվող մեծ բազկաթոռի մեջ և ասաց, որ տեղ շատ կա:

Ալիսը նայեց սեղանին, բայց թեյից բացի ոչինչ չտեսավ:

Զարմացավ Ալիսը և հարցրեց, թե ու՞ր է գինին:

Մարտյան Նապաստակն ասաց, որ այստեղ գինի չկա:

Վրդովվեց Ալիսը և ասաց, որ այդ դեպքում ձեր կողմից մեծ անքաղաքավարություն է առաջարկել այն, ինչ չկա:

Մարտյան Նապաստակն ասաց, որ նրա կողմից էլ մեծ անքաղաքավարություն էր առանց հրավերի նստելը:

Նա ասեց, որ չգիտեր, որ այս սեղանը միայն իր համար է, և բացի այդ, այստեղ երեքից ավելին կարող են նստել:

Գլխարկագործը նկատեց, որ նրա մազերը կտրել է պետք:

Նա մինչ այդ հետաքրքրությամբ դիտում էր Ալիսին, և սա նրա առաջին խոսքն էր:

Ալիսը խիստ ասաց, որ ուրիշի գործերին չխառնվի, դա անվայել բան է: