Ճամփորդություն դեպի Սարդարապատ

Այսօր մենք Միսս Տաթևի և Ժաննա Ալբերտվնայի հետ գնացել էինք Սարդարապատ: Առավոտյան մենք 10:10 պակաս դուրս եկանք դպրոցից:

Սկզբում մենք գնացինք Սարդարապատ գյուղի Միջնակարգ դպրոց: Մենք գնացինք այնտեղի բոլոր դասարաններ: Մեզ այնտեղ բոլոր սովորողները լիքը հարցեր էին տալիս: Նրանք մտածում էին մենք իրենց դպրոցի նոր սովորողներն ենք:

Հետո մենք ոտքով գնացինք Սարդարապատի սբ. Աստվածածին եկեղեցի: Այնտեղ մենք մոմ վառեցինք և աղոթեցինք: Հետո մենք նորից ոտքով հետ գնացինք մեր ավտոբուս:

Երբ նստեցինք ավտոբուս, գնացինք Սարդարապատ ամրոց: Մենք խոսալով աստիճանները բարձրացանք: Իսկ հետո նկարվեցինք:

220px-Sardarapat_Memorial_Wall

Հետո մենք մտանք Սարդարապատի թանգարան: Այնտեղ շատ հին բաներ կային: Խաչքարեր, հագուստներ, սկուտեղհեր, սպասքեղեն, կժեր և այլն: Այնտեղ նույնպես շատ հետաքրքիր անցավ:

Հետո մենք գնացինք նստեցինք ավտոբուս, որ գնանք տուն: Բոլորը ամբողջ ճանապարհին երգում էին և խոսում: Հետադարձ ճանապարհը նույնպես հետաքրքիր անցավ:

Ես առաջին անգամ էին ճամփորդում Միսս Տաթևի և Ժաննա Ալբերտվնայի հետ: Այս ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ և շատ հետաքրքիր էր: