Ազգային տնտեսություն

  1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները:

Բարենպաստ պայմաններ,սերմեր, մարդկանց աշխատանք։

  1. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը
    ա) գյուղատնտեսությունն է
  2. Ավստրալիա, Ֆրանսիա, Կանադ, ԱՄՆ, Գերմանիա
    բ) արդյունաբերությունն է
  3. Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա
    գ) սպասարկման ոլորտն է
  4. Ավստրիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա, Դանիա

 

5. Ի՞նչ ազդեցություն  ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:

Եթե երկրի երիտասարդ աշխատողները շատ են, ավելի զարգանում են: 

6. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

?

7. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

?

8. Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Եթե հարևան երկիրդ զարգացած է, ապա դու կարող ես իրեր բերել և վաճառել, իսկ ավտոբուսի փողը շատ քիչ կլինի: 

Թագավորության պահպանման վերջին փորձերը

385-388 թվականը Պարսից արքան հայ Արշակունիների տոհմից Խոսրով IV-ին ուղարկեց Հայաստան: Արշակ III-ը ստիպված էր հեռանալ Մեծ Հայքի թագավորության արևմտյան մասը: 387թ. ՝ Արշակ III-ի մահվանից հետո, Մեծ Հայքի արևմտյան մասի կառավարումը կայսրը հանձնում է կուսակալներին:

Այսպիսով՝ Մեծ Հայքի թագավորությունը բաժանվում է Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև: Հայաստանի ավելի մեծ՝ արևելյան մասում գահակալող Խոսրով IV-ը, հարկ վճարելով կայսրությանը, որոշ ժամանակ իշխում էր նաև Հայաստանի արևմտյան՝ ավելի փոքր մասի վրա:

Գոռոզ մայրին

Մի այգում մայրի էր աճում: Ամեն տարի այն ավելի ու ավելի էր մեծանում՝ դառնում ավելի գեղեցիկ:

Նրա փարթամ տերևները ինչքան աճում էին, այնքան իր ստվերը գցում էր իրեն շրջապատող ծառերի վրա: Դրանից նա ավելի գոռոզանում էր:

Մի օր նա ասավ.

-Հեռացրեք այս խղճուկ պնդուկի ծառը:

Եվ շատ արագ արմատախիլ են անում:

Ազատեք ինձ այս թզենու հարևանությունից: Նա ինձ ձանձրացնում է: Եվ թզենուն նույնպես հեռացնում են:

Մայրին իրենից գոհ թափահարում է իր տերևները և դժգոհում բոլորից.

-Այդ հին տանձենիներին և խնձորենինորին հեռացրեք:

Այդ բոլոր ծառերը կտրում են և խարույկի փայտ են սարքում:

Նա հրամայում է կտրել այգու բոլոր ծառերը: Նա դառնում է այգու միակ տերը: Սակայն այգին ավելի տգեղանում է, միայն մնում են կոճղեր:

Մի օր ուժեղ փոթորիկ է սկսվում: Մայրին փորձում է չթեքվել՝ հսկա արմատներով կառչելով հողից:

Բայց քամին տեսնում է, որ այգում մի գեղեցիկ, մեծ ծառ կա, հարձակվում է վրան և կոտրում այն:

Ճերմակ ձին

Մի ծերունի է լինում: Նա շատ աղքատ է լինում, բայց նրան նույնիսկ թագավորներն են նախանձում, որովհետև նա մի ձի ուներ: Այդ ձին շատ գեղեցիկ էր և ճերմակ: 

Բոլորը այդ ձիու համար ահռելի գումար էին առաջարկում, բայց ծերունին ասաում էր, որ այս ձին նրա համար միայն ձի չէ այլ անհատականություն, ինչպես կարելի է ընկերոջը վաճառել: 

Մի օր ծերունին տեսավ, որ ձին ախոռում չէ: Բոլորը հավաքվել էին ծերունու մոտ ասելով, որ ավելի լավ կլիներ, որ ձին իրենց վաճառեր: 

Բայց ծերունին ասաց, որ նա տեղյակ չի այդ պատմությունից և չգիտի դժբախտություն է, թե օգնություն: 

Բայց տասնհինգ օր անց ձին վերադառնում է իր չորս քուռակների հետ: Ծերունու մինուճար որդին մի օր քուռակներից մեկին տարավ արածելու, ընկավ և ոտքը կոտրեց: 

Գյուղացիները ասեցին, որ դժբախտություն է պատահել, բայց ծերունին ասաց, որ կամ դժբախտություն է կամ էլ օգնություն: 

Մի քանի օր հետո այդ երկրում պատերազմ սկսվեց և բոլոր երիտասարդներին տարան բանակ: Նրանցից շատերը մահացան: Միայն ծերունու որդին ողջ մնաց: 

Ճիշտ է ծերունու որդին հաշվանդամ էր, բայց պատերազմից հետո ողջ մնաց: 

Այս առակի ասելիքն այն էր, որ մի դուռը կփակվի, մյուսը կբացվի: