Նախագիծ. Մխիթար Սեբաստացու օրեր.կրթահամալիրի տոն շրջանավարտներ Սուրբ Ղազար կղզում ուսում ստացած Սեբաստացի շրջանավարտներ

Ողջույն: Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում>>: Հիմա ես ձեզ մի փոքր կպատմեմ Մխիթար Սեբաստացու մասին:

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։ 1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար: 1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը:

Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ: 

 

 

Ի հավերժ հիշատակ Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացուն: XVII դարի վերջն էր: Ծանր ժամանակշրջան էր ապրում ողջ Հայաստանը։ Օսմանական լծի տակ և ազգի լուսավոր ուղեղները ելք էին փնտրում ստեղծված փակուղուց: Այդ լուսավոր ուղեղներից մեկը դարձավ Մխիթար Սեբաստացին (1676-1749): Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթողիկե միսիոներների հետ: 1696թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնապոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը Կ.Պոլսից տեղափոխվել է Վենետիկ:

1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է Մխիթար Սեբաստացու միաբանությանը:

Մխիթարը դեմ է եղել Հայ Կաթողիկե Համայնքի անջատ գոյությանը Հայ Առաքելական Եկեղեցուց: Նա ծավալել է գիտակրթական գործունեություն, շարունակել է պահպանել Հայ Առաքելական Եկեղեցու ավանդույթները, կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, զբաղվել է մատենագրությամբ, պատրաստել է միաբան-գործիչներ: Մխիթարյան Միաբանությունն աշխարհում միակ կաթողիկե համայնքն է, որը երբեք լատինացված չի եղել: Մխիթարյանների արարողությունները երբեք չեն եղել լատինածես և չեն կատարվել լատիներենով, այլ միմիայն հայերենով` համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգի:

1512 թվականին Վենետկում լույս է տեսնում հայատառ առաջին տպագիր գիրքը՝ Հակոբ Մեղապարտի Ուրբաթագիրքը, որն այժմ պահվում է Մխիթարյան Միաբանության գրադարանում: Սակայն հրատարակչական բուռն գործունեությունը վենետիկյան ծովակում սկսվեց միայն 18-րդ դարից՝ Մխիթարյան վանականների մոտ: Այսպիսով Սբ. Ղազար կզում ստեղծվեց հայ մշակույթի անգին կենտրոնը, որը հետագայում եղավ այն հզոր սյուներից մեկը, որի վրա հենված էր ազգային զարթոնքի գաղափարը: Մխիթարյանների տպագրական գործունեությունը ամենափառավոր տեղն է գրավում վերջին դարերի հայ մշակույթի պատմության մեջ:
Հետագայում կղզու տարածքը վանահայրերի ջանքերով ընդլայնվեց (30 000 ք.մ.) և վանքի կառույցներին ավելացան թանգարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանը:

Հայագիտությունը, հիրավի, Մխիթարյաններին է պարտական հայերեն մեծ թվով ձեռագրերի հավաքման և կորստից փրկելու ազգանվեր գործունեության համար: Մխիթարյաննրի մատենադարանում առկա են հայ պարբերական մամուլի հազվագյուտ օրինակներ: Հիշյալ մատենադարանի դերը և գործառույթի ոլորտները մեծացել են, ինչպես նաև հավաքածուները հարստացել են հիմնականում XIX դարի երկրորդ կեսին, երբ միաբանությունն արդեն կայացել էր և դարձել ուսումնական ու հայագիտական խոշոր կենտրոն: Դրա լավագույն առհավատչյան մատենադարանում պահպանվող շուրջ 4500 ձեռագրերն են: Դրանց թվում կան այնպիսի հազվագյուտները, ինչպիսիք են Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և այլոց ձեռքով նկարազարդված խիստ արժեքավոր ու հայ մանրանկարչության պատմության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող ձեռագիր մատյանները: Առանձնակի ուշադրության են առժանի նաև Ղևոնդ Ալիշանի թողած անգնահատելի բազմահատոր գրական և թարգմանչական ժառանգությունը: 

 

 

Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ ՏՏ-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։

Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլախոսների ակումբը, Հայրենագիտական ակումբը, Տիեզերք ակումբը, Էկոլոգների ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV ակումբը և այլն։

Մեր դպրոցի 10 խորհրդանիշ

1. Համակարգիչ

p5170015

 

2. Լող

dsc05652

3. Հեծանիվ

img_6383

4. Ծեսեր

download (4).jpg

5. Մարզական օրեր

download (5).jpg

6. Ճամբար

13254352_1221449394545494_8162413020506223775_n

7. Ճամփորդություններ

1_1087

 

8. Նախագծեր

img_8768_0

9. Ագարակ

img_6434

10. Կայքեր

540