Իմ երազանքների աշխարհը

In the world of my dreams, everyone is happy. Everyone loves each other and is not fighting. There is no evil in this world. They go every summer on the planet Earth.

Իմ երազանքների աշխարհում բոլորը ուրախ են: Բոլորը սիրում են իրար և և չեն կռվում: Այն այդ աշխարհում ոչ մի վատ մարդ չկա: Նրանք ամեն ամառ գնում են Երկիր մոլորակ հանգստանալու:

Պատմություն

Կարոլինգների կայսրությունը

Ներկայացրու Մերովինգների, Կարոլինգների արքայատոհմերի հիմնադիրներին:

Կարոլինգներ

Կառլոս Մարտել , մայորդոմ, հաջորդել է Պիպին Հերիստալցուն։ Կառավարել է 715-741 թվականները։ Նա իր կառավարումն սկսել է թագավորությունում գոյություն ունեցող խռովությունների ճնշումով։ Ջախջախել է իր դեմ ապստամբած նեստրիական ֆեոդալներին, իսկ այնուհետև Աքվիտանիայի և Պրովանսի դուքսերին, տուրք դրել հնազանդվելուց հրաժարված անդրհռենոսյան ցեղերի` սաքսերի, ֆրիզների, ալեմանների, բավարների վրա։ 720 թվականին արաբները, Իսպանիան նվաճելով, ներխուժել էին Հարավային Գալիա` սպառնալով ֆրանկական պետությանը։ Կառլոս Մարտելը Պուատիեի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում պարտության է մատնում արաբներին։ Նրանց դեմ պայքարում վճռական դեր է խաղում ֆրանկական հեծելազորը։

Մերովինգներ

 

Պատմիր Քլոդվիգ 1-ինի, Փարիզ քաղաքի  մասին/գրավոր/

Քլոդվիգ I, ֆրանկների թագավոր (481 թվականից), Մերովինգների դինաստիայից։ 486 թվականին (Սուասոնի ճակատամարտում) նվաճեց վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով սկզբնավորվեց ֆրանկական պետության կազմավորումը։ Նվաճեց նաև ալեմանների հողերի մեծ մասը (496), Հարավային Գալիայից քշեց վեստգոթերին (507)։ 496 թվականին Քլոդվիգ I-ն ընդունեց քրիստոնեություն ուղղափառ ձևով, որը նպաստեց նրա իշխանության ամրապնդմանը և ապահովեց հոգևորականության ու գալլա-հռոմեական բնակչության բարյացակամ վերաբերմունքը։ Նստավայրը դարձրեց Փարիզը։ Քլոդվիգ I-ը ամրապնդեց թագավորական իշխանությունը և այն դարձրեց ժառանգական։

Քլոդվիգը կարգադրեց գրի առնել սալիական ֆրանկների սովորույթային իրավանորմերը, որի արդյունքում կազմվեց Սալիական դատաստանագիրքը։ Դրանով բնակչությունը բաժանվում էր ֆրանկների և տեղաբնիկների։ Տեղական բնակչությանն էլ բաժանում էր երեք խավի՝ խոշոր հողատերեր, մանր հողատերեր և հողազուրկ մարդիկ։

 

Գրականություն նոյեմբերի 15 լրացուցիչ կրթություն

  1. Կարդացե՛ք առակը և գրե՛ք ձեր հետևությունը:

Մի անգամ ուսուցիչը հարցրեց աշակերտներին.

— Գերանի վրա նստած էր երեք գորտ, նրանցից մեկը որոշեց թռչել ջրի մեջ: Քանի՞ գորտ մնաց գերանի վրա:

— Երե՞ք, — անվստահ պատասխանեց աշակերտներից մեկը:

— Իհարկե, երեք գորտ, – ժպտաց ուսուցիչը,- որովհետև գորտը միայն որոշեց թռչել, բայց նա դրա համար ոչ մի բան չձեռնարկեց:

Միայն որոշում կայացնելով չէ, պետք է նաև անել: 

2. Կարդացե՛ք առակը և գրե՛ք ձեր հետևությունը:

Պրոֆեսորը մի բաժակ ջուր վերցրեց և սկսեց դասը: Նա բաժակը բարձրացրեց այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցրեց ուսանողներին.

-Ի՞նչ եք կարծում` որքան է կշռում այս բաժակը:

Ուսանողները սկսեցին տարբերակներ առաջարկել: Մոտավորապես 200 գրամ, իսկ մյուսը, թե՝ ոչ-ոչ, 300 գրամ:

-Անկեղծ ասած, ես ինքս էլ հստակ չգիտեմ պատասխանը, մինչ չկշռեմ այն:  Բայց էականը դա չէ, այլ այն, թե ինչ տեղի կունենա, եթե ես այս բաժակը մի քանի րոպե պահեմ ձեռքումս:

-Ոչինչ, – պատասխանեցին ուսանողները:

-Իրոք, ոչ մի վատ բան չի լինի: Իսկ ի՞նչ կլինի, եթե բաժակը ձեռքումս պահեմ մոտավորապես 1 ժամ:

-Ձեր ձեռքը կսկսի ցավել:

-Իսկ եթե այն պահեմ 1 օ՞ր:

-Ձեր ձեռքերը կքարանան, մկանները կսկսեն ցավել, և գուցե Ձեզ հարկավոր լինի հիվանդանոց տանել:

– Իսկ ըստ ձեզ՝ բաժակի քաշը կփոխվի, եթե ես այն պահեմ ձեքռումս մի ամբողջ օր:

– Իհարկե ոչ,-պատասխանեցին ուսանողները:

– Այդ դեպքում, ի՞նչ է պետք անել,- հարցրեց պրոֆեսորը:

-Պարզապես բաժակը դրեք սեղանին,- ուրախ պատասխեց մի ուսանող:

-Միանգամայն ճիշտ ես,- պասախանեց պրոֆեսորը: – Նույն կերպ է նաև  մեր կյանքի բոլոր խնդիրների հետ:

Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին: Մտածեք մի քանի ժամ նույն խնդիր մասին, և այն կսկսի ձեզ կրծել: Իսկ եթե մտածեք մի ամբողջ օր, այն ձեզ պարզապես կանշարժացնի:

Կարող եք օրերով մտածել խնդիրների մասին, բայց դա ձեզ ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Դրանից խնդրի քաշը չի փոքրանա:

Խնդիրները պահանջում են արագ լուծումներ, իսկ եթե չես կարողանում լուծել դրանք, ապա դիր մի կողմ, մոռացության մատնիր այն և թույլ մի տուր, որ այն ամբողջությամբ կլանի քեզ:

Տարբեր մարդիկ ունեն տարբեր խնդիրներ, պետք չէ կենտրոնանալ դրանց վրա: 

Գրականություն նոյեմբերի 15 դասարանում

Քննարկիր առակները.
Ընկերները
Կար-չկար, երկու հարևան կար: Եկավ ձմեռը, ձյուն տեղաց: Առաջին հարևանը բահը ձեռքին ելավ տան առաջ լցված ձյունը մաքրելու: Քանի դեռ ճանապարհի ձյունն էր մաքրում, նայեց, թե ինչն ինչոց է հարևանի մոտ: Իսկ հարևանի մոտ` մաս-մաքուր ճանապարհ է:
Հաջորդ առավոտ դարձյալ ձյուն տեղաց: Առաջին հարևանը կես ժամ շուտ ելավ, անցավ աշխատանքի, նայում է` իսկ հարևանի ճանապարհն արդեն մաքրված է:
Երրորդ օրը մինչև ծունկը ձյուն մաղեց: Հարևանն էլ ավելի վաղ զարթնեց, ելավ կարգի բերելուգ Իսկ հարևանի ճանապարհն ուղիղ է, ուղիղ` պարզապես հրաշք:
Այդ օրը նրանք հանդիպեցին փողոցում, դեսից-դենից խոսեցին, և ահա առաջին հարևանը հենց էնպես հարցնում է.
– Լսիր, հարևան, իսկ դու ե՞րբ ես հասցնում տան առաջ եղած ձյունը մաքրել:
Երկրորդ հարևանը սկզբում զարմացավ, իսկ հետո ծիծաղեց.
– Դե ես այն երբեք չեմ մաքրում, պարզապես ինձ մոտ միշտ ընկերներ են գալիս:
Եթե դու ընկեր ունես, ապա նա քեզ կօգնի ամեն հարցում:
Աղոթք անձրևի համար
Պատմում են, որ այն վայրում, որ կոչվում էր Կասր ալ-Արիֆին, մի անգամ երաշտ եղավ: Եվ մարդիկ եկան Վարպետ Բահադդին Նաքշբանդի մոտ` խնդրելով նրան աղոթել անձրևի համար:
Եվ նա դուրս բերեց նրանց փողոց և տարավ նրանց փողոցով, և քարշ էր տալիս նրանց փողոցներով, մինչև որ գտավ մի կնոջ, որ իր ձեռքերի վրա մի երեխայի դայակություն էր անում:
«Ես քեզ խնդրում եմ, կերակրիր քո երեխային» – ասաց Վարպետը:
«Ես ինքս գիտեմ` ե՞րբ կերակրեմ և ե՞րբ չկերակրեմ նրան,- ասաց կինը,- որովհետև դա իմ երեխան է: Ինչո՞ւ ես դու քիթդ խոթում այն գործի մեջ, որից բան չես հասկանում»:
Բահադդինը կարգադրեց գրի առնել կնոջ խոսքերը և հրապարակավ դրանք կարդալ:
Ամեն ինչ իր ժամանակն ունի:
Սիրո մասին
— Ի՞նչ տարբերություն «դուր է գալիս» և «սիրում եմ» արտահայտությունների միջև։
— Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու այն պոկում ես, իսկ երբ սիրում ես ծաղիկը, դու ամեն օր ջրում ես այն։
Եթե ինչ որ բան քեզ դուր է գալիս, դու նրա հետ շատ քիչ ժամանակ ես աանցկացնում, բայց եթե դու սիրում ես նրան, ուղում ես որ նա ապրի:
Ընկերների մասին
Իմաստուն մարդուն հարցրեցին. «Ընկերության քանի՞ տեսակ գոյություն ունի»
— Չորս,-նա պատասխանեց,- կան ընկերներ, որոնք ասես սնունդ լինեն. դու նրանց կարիքն ունես ամեն օր։ Կան ընկերներ, ովքեր դեղի նման են. փնտրում ես նրանց, երբ քեզ վատ ես զգում։ Կան ընկերներ, որոնք ասես հիվանդություն լինեն. նրանք իրենք են քեզ փնտրում։
Կան նաև այնպիսի ընկերներ, որոնք օդի նման են. նրանց չես տեսնում, սակայն նրանք միշտ քեզ հետ են։
Կան ընկերների տարբեր տեսակներ, առանց նրանց չես կարող ապրել:
24