Երկրաչափություն նոյեմբերի 19 տնային աշխատանք

152. Ա) Քանի որ հավասար եռանկյունների մեջ հավասար կողմերի դիմաց գտնվում են հավասար անկյուններ, ստանում ենք, որ <CAD = <ADB:

Բ) Քանի որ հավասար եռանկյունների մեջ հավասար կողմերի դիմաց գտնվում են հավասար անկյուններ, ստանում ենք, որ <BAC = <ADB:

153. Քանի որ հավասար եռանկյունների մեջ հավասար կողմերի դիմաց գտնվում են հավասար անկյուններ, ստանում ենք, որ <B = <D:

154.

155.

Գործնական քերականություն նոյեմբերի 19 դասարանում

  1. Հետևյալ հատվածից դուրս գրեք գոյականները՝ նշելով՝
  • հատո՞ւկ են, թե՞ հասարակ
  • վերացակա՞ն են, թե՞ թանձրացական (նյութկան)
  • ա՞նձ են ցույց տալիս, թե՞ ոչ անձ
  • Եզակի է, թե հոգնակի
  • որոշյալ առումո՞վ են, թե՞ անորոշ
  • ի՞նչ հոլովի են պատկանում
  1. Ուղղական հոլով —  պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞րհարցերին
  2. Սեռական-տրական հոլով — պատասխանում է ո՞ւմ, ինչի՞, ինչերի՞ հարցերին
  3. Բացառական հոլով — պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց  հարցերին
  4. Գործիական հոլով — պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, ինչերո՞վ հարցերին
  5. Ներգոյական հոլով — պատասխանում է ինչում, ինչերո՞ւմ հարցերին

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը,որովհետև տեղը տաք է, արևոտ։

Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որառավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։

Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք ևառավոտը վաղ մոռ քաղենք։

Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։

Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրավեհ լռությունը։

Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։

Ժամանակ — ոչ անձ, ուղղական հոլով, հասարակ, վերացական, եզակի, որոշյալ

Մոռի — ոչ անձ, սեռական հոլով, հասարակ, թանձրացական, եզակի, որոշյալ

Կողմերում — ոչ անձ, ներգոյական հոլով, հասարակ, վերացական, հոգնակի, անորոշ

Հաղարջ — ոչ անձ, ուղղական հոլով, հասարակ, թանձրացական, եզակի, որոշյալ

Անտառներում — ոչ անձ, ներգոյական հոլով, հասարակ, թանձրացական, հոգնակի, անորոշ

Բացատ — ոչ անձ, ուղղական հոլով, հասարակ, թանձրացական, եզակի, որոշյալ

Թփերով — ոչ անձ, գործիական հոլով, հասարակ, թանձրացական, հոգնակի, անորոշ

Արևածագից — ոչ անձ, բացառական հոլով, հասարակ, թանձրացական, եզակի, որոշյալ

Ճաշից — ոչ անձ, բացառական հոլով, հասարակ, թանձրացական, եզակի, որոշյալ

Ընկերներ — անձ, ուղղական հոլով, հասարակ, թանձրացական, հոգնակի, անորոշ

Անտառ — ոչ անձ, ուղղական հոլով, հասարակ, թանձրացական, եզակի, որոշյալ

Փոթորիկ — ոչ անձ, ուղղական հոլով, հասարակ, թանձրացական, եզակի, որոշյալ

Լռություն — ոչ անձ, ուղղական հոլով, հասարակ, վերացական, եզակի, որոշյալ

Մարդ — անձ, ուղղական հոլով, հասարակ, թանձրացական, եզակի, որոշյալ

Ածական անուն

Ածականների տեսակները