Հայոց լեզու, գրականություն: 26. 11. 2019թ.

1. Դուրս գրիր բոլոր բայերը:

Երբ մթնշաղը տարածում էր թևերը, մոխրագույն զգեստով մի աղջիկ գալիս էր այդ լուռ, գողտրիկ զբոսայգու մտերմիկ անկյունը, և քանի որ մինչև մութն ընկնելը դեռ կես ժամ կար, նստում էր նստարանին ու գիրք էր կարդում։

2.  Հատվածից դուրս գրիր բայերը՝ առանձնացնելով դիմավոր և անդեմ ձևերը:

Պարոն Փարքենսթեքեր, որովհետև ուզում էի գոնե կյանքում մեկ անգամ զրուցել իսկական մարդու հետ, մարդ, որը չի կուրացել ոսկու անարգ փայլից ու չի փչացել կարծեցյալ բարձր հասարակական դիրքից։ Ես գիտեմ, չեք հավատա, բայց մինչև կոկորդս կուշտ եմ թե՛ այդ հարստությունից՝ ամենուր դրամ, դրամ, և թե՛ բոլոր ինձ շրջապատողներից՝ ամենուրեք փոքրիկ, պարող խաղատիկնիկներ։ Հոգնել եմ ամեն տեսակ զվարճություններից, թանկարժեք զարդերից, ճամփորդություններից, բարձր հասարակությունից, շքեղությունից։

Ուզում էի — դիմավոր

Զրուցել — անդեմ

Չի կուրացել — դիմավոր

Չի փչացել — դիմավոր

Չեք հավատա — դիմավոր

Կուշտ եմ — դիմավոր

Հոգնել եմ — դիմավոր

3. Դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով նրանց բոլոր հատկանիշերը:

Պատկերացրե՛ք մի շատ փոքրիկ գյուղ, որտեղ մի ծեր կին է ապրում, որն ունի երկու երեխա` մեկը տղա` 17 և մյուսը աղջիկ` 14 տարեկան:

Գյուղ — եզակի, թանձրացական, հայցական, ոչ անձ, հասարակ, անորոշ

Կին — եզակի, թանձրացական, ուղղական, անձ, հասարակ, անորոշ

Երեխա — եզակի, թանձրացական, ուղղական, անձ, հասարակ, անորոշ

Տղա — եզակի, թանձրացական, ուղղական, անձ, հասարակ, անորոշ

Աղջիկ — եզակի, թանձրացական, ուղղական, անձ, հասարակ, անորոշ

4 . Գրի՛ր տասը այնպիսի բառեր, որոնց մեջ հնչյունների և տառերի քանակները չհամապատասխանեն:  Օրինակ՝ ողորկ — 5տառ, 6հնչյուն:

Ոզնի — 5 հնչյուն, 4 տառ

Ձնծաղիկ — 8 հնչյուն, 7 տառ

Արև — 4 հնչյուն, 3 տառ

Որոգայթ — 8 հնչյուն, 7 տառ

Որևէ — 6 հնչկուն, 4 տառ

5. Տրված բառերից առանձնացրու այն արմատներըորոնք
 ա) հնչյունափոխված են.
բ) միայնակ, որպես բառ չեն գործածվում (չես հանդիպել):
Օրինակ`
ա) բնութագրել — բնութ (բնույթ) – ույ-ը դարձել է  ու.
բ) խորազնին – զնին արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում,

ա)Զուգել — զույգ

լուսավոր — լույս

ջրամբար — ջուր

գնել — գին

չվերթ — երթ

շինության — շին

լճափ — լիճ և ափ

հանգստություն — հանգիստ

բ) Խորաքնին — խորը օգտագործվում է, իսկ քնինը չի օգտագործվում

հետախույզ — չի օգտագործվում

մեծասքանչ — մեծը օգտագործվում է, իսկ սքանչը չի օգտագործվում

զորասյուն — սյունը օգտագործվում է, իսկ զորը չի օգտագործվում

զբոսանավ — նավը օգտագործվում է, իսկ զբոսը չի օգտագործվում

կենտրոնախույս — կենտրոնը օգտագործվում է, իսկ խույսը չի օգտագործվում

ճյուղակոտոր — ճյուղը օգտագործվում է, իսկ կոտորը չի օգտագործվում

Լրացուցիչ կրթություն

Գրել շարադրությունը ,, Կյանքը հրաշալի է,, թեմայով:

Կարող ես ընտրել այլ վերնագիր:

«Շուտով ձմեռ է…»

Շուտով ձմեռ է. Ես անհամբեր սպասում եմ ձմռանը: Երբ հիշում եմ, թե ինչ գեղեցիկ է ձմեռը, ուզում եմ երբեք չավարտվի այն: Այն իմ սիրելի եղանակն է: Նրան գեղեցկացնում է իր ձյունը, բնությունը, գեղեցիկ տեսարանները և իհարկե՝ ձմեռ պապն ու Ամանորը:

Ամանորն իմ ամենասիրելի տոներից մեկն է: Ես չեմ համբերում, թե երբ է գալու այն: Չեմ համբերում, թե երբ եմ Ամանորի գիշերը պատուհանից նայելու սպիտակ քաղաքին: Երբ հիշում եմ, թե ինչպես էի ես մայրիկիս օգնում, զարդարում տունը, պատրաստում ուտեստներ, և վերջապես տեսնում իմ Ամանորյա նվերները, անկեղծ ասած փոքր ինչ հուզվում եմ:

Ընտանիքիս անդամների համար ես պատրաստել եմ Ամանորյա անակնկալ: Նրանց համար պատրաստել եմ նվերներ: Հույսով եմ նրանց դուր կգա: 

Ձմռանը սիրում եմ քայլել երկնքից թափվող ձյան տակ: Երբ գալիս է առաջին ձյունը, ես և եղբայրս գնում ենք դուրս և վազում թափվող ձյան տակ: Դրսում ձնագնդի ենք խաղում: Դա շատ գեղեցիկ տեսարան է: 

Թողնել մեկնաբանություն