Հայոց լեզու, գրականություն: 05. 11. 2019թ.

Դասարանում

 

Տանը

Ես ընտրում եմ երանությունը

 Վարպետ Բախաուդինը  երջանիկ մարդ էր: Ժպիտը նրա դեմքից երբեքչէր պակասում:  Նրա կյանքը լիքն էր տոնի ուրախ տրամադրությամբ: Նույնիսկ մահանալիս նա անհոգ ծիծաղում էր : Թվում էր, թե նա վայելում էր մահվան գալուստը:
Սովորողները նստած էին նրա շուրջ և նրանցից մեկը համարձակվեց հարցնել.
— Ուսուցի՛չ, ձեզ ինչպես է հաջողվում միշտ լինել երջանիկ: Այս վերջին րոպեներին ի՞նչն է ձեզ այդպես ուրախացնում:
Ծեր վարպետը ժպտալով պատասխանեց.
—  Շատ տարիներ առաջ ես եկա իմ վարպետի մոտ: Ես տասնյոթամյա երիտասարդ էի, բայց արդեն խորապես տառապում էի: Իսկ վարպետը, լինելով յոթանասուն տարեկան, առանց պառճառի ուրախ էր և ժպտում էր: Ես նրան հարցրի. «Վարպե՛տ, ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում», և նա պատասխանեց. «Ցանկացած մարդ իր մեջ ազատ ընտրության հնարավորություն ունի: Սա է իմ ընտրությունը: Ամեն առավոտ, աչքերս բացելով, ես ինքս ինձ հարցնում եմ, թե այսօր ինչ ընտրել՝ երանություն, թե՞ տառապանք : Եվ չգիտես ինչու, ամեն անգամ ընտրում եմ երանությունը: Եվ  որ դա իմ կարծիքով այնքա՜ն բնական է»:

Ես կարծում եմ, որ վարպետը շատ ճիշտ էր: Բոլորը պետք է ժպտան և միշտ լինեն ուրախ: Նրան նույնպես դուր չէր գալիս, որ տխուր էր լինում: Վարպետի ասելով երանությունը շատ բնական բան է: Ես նրա հետ համամիտ եմ: Դու պետք է միայն ժպտաս և ուրախ լինես, որ ամեն ինչը թեթև տանես և ամեն բան շատ լավ լինի: 

Վարպետն ու թեյի բաժակը

Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված Վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ Վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ Վարպետ կա:

Ո՞վ էր բացահայտել իրենց գաղտնիքը պանդոկի տիրոջը: Վարպետը ծիծաղեց և ասաց.

-Մի՛ զարմացեք, հարցրեք հենց նրան, թե ինչպես ճանաչեց ինձ:

Աշակերտները հարցրին պանդոկապանին.

-Ինչպե՞ս գլխի ընկար, որ նա Վարպետ է:

-Ես չէի կարող չճանաչել,- ասաց տերը, — տարիներ շարունակ սեղան եմ գցում իմ հյուրերի առաջ: Ես հազարավոր մարդկանց եմ հանդիպել, սակայն չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան սիրով կարող է նայել թեյի այս սովորական ու անշուք բաժակին:

Կարծում եմ, որ առակի իմաստն այն է, որ լավ մարդը ինչքան էլ մարդ հարուստ, հայտնի, հարգված կամ ճանաչված լինի, նա իրեն շատ սովորական կպահի և բոլորի մոտ լավ տպավորություն կստեղծի: Իսկ վատ, ագահ, գոռոզ և չար մարդիկ նրանց կբարձրացնեն, կթանկացնեն և կփորձեն ամեն ինչով տարբերվել բոլորից: 

 

Du 24 au 25 octobre

1) Mon mari veut aller à la montagne.

2) Mon fils veut aller au bord de la mer.

3) Mes filles elle veulent aller à Paris.

4) Max et Lèa désirent se marier.

5) Emma veut devenir actrice.

6) Jean veut changer de voiture.

7) Nous désiront changer d’appartement.

 

1) Sylvestre est très fort: il peut soulever deux cents kilos.

2) Certains moines pouvent rester plusieurs jours sans manger.

3) — Je ne peux pas fermer cette fenêtre. Est — ce que vous pouvez m’aider ?

4) Est — ce que je poux essayer cate robe, — bien sur, vous pouvez aller dans la cabine 2.

5) Il y a trop de bruit: je ne poux pas travailler.

 

1) Je suis fatigué. Je dois dormir. 

2) Il est trop gros. Il doit manger. 

3) Tu est trop maigre. Lu dois mangrir. 

4) Je n’ai plus d’argent. Je ne dois aller à banque. 

5) Nous sommes pressés. Nous devons partir.

6) Vous êtes en avance. Vous devez attendre. 

 

1) On peut fumer dans un restaurant mais on nous voulions aller dans un espace récervé.

2) On … voter à dix — huit ans, mais onm veut être inscrit à la mairie.

Սասունցի Դավիթ (արձան, Երևան)

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց: Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածու իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի: 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։ 1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը։ Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝ կատարվածը հնարավոր չէ նկարագրել….