Տեսողական վերլուծիչ: Աչքի կառուցվածք

Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտնվում է գանգի ակնակապիճում: Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից: Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները: Հոնքերը, կոպերը և թարթիչները (արտևանունքները) աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից: Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը` արտաքինից: Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյունում, անընդհատ արտազատում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ: Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը: Ակնագնդի պատը բաղկացած է 3 թաղանթներից` սպիտակուցաթաղանթ, անոթաթաղանթ (ակնաթաղանթ) և ցանցաթաղանթ: Ակնագունդը դիմացից ծածկում են լուսաթափանցիկ եղջերաթաղանթը և նրա տակ գտնվող աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթը: Ծիածանաթաղանթի կենտրոնում կա ոչ մեծ անցք՝ բիբը, որը կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ՝ դրանով իսկ կարգավորել թափանցող լույսի ճառագայթների քանակը: Բբի հետևում գտնվում է  ակնաբյուրեղը, որը երկուռուցիկ ոսպնյակ է: Ծիածանաթաղանթի հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը, որի մկանները փոխում են ակնաբյուրեղի կորությունը: Ակնաբյուրեղը, փոխելով կորությունը, տարբեր հեռավորությունից եկող ճառագայթներն ուղղում է ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով առարկաների հստակ պատկերի ձևավորումը:

Հայոց լեզու, գրականություն: 14. 11. 2019թ.

Դասարանում

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա: Խորխե Բուկայ

Այս ստեղծագործության իմաստն այն է, որ ինչը քեզ մոտ չի ստացվում, պետք է մեկ անգամ էլ փորձես: Եթե ուզում ես մի բանի հասնես, դու պետք է ձգտես դրա համար: Եթե քեզ մոտ չի ստացվում, մի հիասթափվիր և կրկին փորձիր:

Պայքար առանց կատաղության: Օշո

Դուք պետք է պայքարեք մի կողմ թողնելով ձեր Եսը: Պետք չէ կռիվ անել ներքին կատաղությամբ, քանի որ դուք ամեն ինչ անձնային կարող եք անել: Եթե դուք կարողանաք անել այս ամենը, դուք կլինեք ամենակարողը:

Տանը

Մեծ աղմուկ: Կաֆկա

Այս ստեղծագործության հերոսը հոգնել էր աղմուկից, քանի որ աղմուկը նրան խանգարում էր: Կարծում եմ, որ նա ապրում էր մեծ ընտանիքում, որի անդամները խանգարում էին նրան աշխատել: Նա որոշեց, որ պետք է գնա և լռություն խնդրի իր տան աշխատողից և իր քրոջից: Նա մտածում էր, որ այդպես լռություն կտիրի:

Ավելի վատ: Ժակ Պրևեր

Այս ստեղծագործության իմաստն այն էր, որ ավելի կարևոր է մարդու ներքին աշխարհը: Հեղինակը համեմատություններ էր անում ներքին և արտաքին տեսքի հետ: Ես նույնպես կարծում եմ, որ դա այդպես է, քանի որ եթե մարդ չարը եղավ, դա ավելի վատ է, քան որ մարդ կեղտոտ և փնթի լինի: