Հովհաննես Թումանյանի հուշարձանը

Հովհաննես Թումանյանի հուշարձանը, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև: Այն տեղադրվել է 1957 թվականին։ Հուշարձանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է, իսկ քանդակագործը Արա Սարգսյանը: Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ 1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը։ 2009-2010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Թումանյանի և Սպենդիարյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը։

Մայր Հայաստանի հուշահամալիրը

Մայր Հայաստանի հուշահամալիրը կառուցվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարելիցի օրը` 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հուշահամալիրի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է, և Հայաստանի ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ, քանդակագործ Արա Հարությունյանը։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1951 թվականին երկու հեղինակներն էլ արժանացել են ԽՍՀՄ Պետական մրցանակի։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում: Այն տեղադրվել է 1974-ին։ Հուշարձանի Ճարտարապետը եղել էՍեդա Պետրոսյանը, իսկ քանդակագործը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արտաշես Հովսեփյանը: Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։ Քարերը, որոնց հենվում է Ալեքսանդր Թամանյանը, տարբեր բաներ են խորհրդանշում: Ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը։ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»։

This slideshow requires JavaScript.

ՌԴ-ի տնտեսությունը

  1. Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախադրյալներն են՝ մեծածավալ կապիտալ շինարարությունը, բնական ռեսուրսները, աշխարհագրական դիրքը, կլիման և այլն: 

  1. Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Մեքենաշինությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և էներգետիկան:

  1. Ի՞նչ դեր ունի Ռուսաստանը ժամանակակից աշխարհում:

Իմ կարծիքով Ռուսաստանը շատ մեծ դեր ունի ժամանակաից աշխարհում, քանի որ նա տրամադրում է գազ, նաֆթ և մեքենաներ: 

Իմ կարդացած գրքերը այս ուսումնական տարվա ընթացքում 📚

Սեպտեմբեր

Հունիս ամսին ես կարդացել եմ Հովհաննես Թումանյանի բոլոր գործերը: Մի մեծ գիրք էր, որ մեջ գրված էր իր գործերը: Այդ գիրքը շատ հետաքրքիր էր: Ծանոթ գործեր շատ կային, որոնք ես շատ էի սիրում, որոնք էլ անգիր էի սովորել դպրոցում: Թումանյանի բոլոր թարգմանությունները, բանաստեղծությունները, պոեմները, քառյակները և հեքիաթները այդ գրքում կար: Ինձ շատ դուր եկավ այդ գիրքը: Գրքի սկզբում գրված էր Թումանյանի մասին (իր կենսագրությունը): Գիրքը ես վերցրել էի պապիկիցս: Շատ հետաքրքիր էր: Երբ փոքր էի մայրս ինձ ասում էր, որ չեմ կարող Թումանյանի բոլոր գործերը կարդամ, քանի որ այն շատ է: Բայց ես կարդացի: Թումանյանը իմ ամենասիրելի բանաստեղծն է: Ես նրան շատ եմ սիրում: Գիրքն ընթերցելուց հետո ես հասկացա, որ ավելի շատ եմ սկսում սիրել նրան: Ես կերազեի, որ Հովհաննես Թումանյանին հանդիպեի, և նա անձամբ ասմունքեր իր բանաստեղծություններից մեկն ինձ համար: Դե իհարկե գիտեմ, որ այդ երազանքս երբեք չի իրականանա: 😆😉

Tumanyan_(2)

Հոկտեմբեր

Այս ամսին ես մեծ հաճույքով կարդացի «Օզի կախարդը»: Գիրքը մի աղջկա մասին էր, ով մի օր արթնանում է մեկ այլ վայրում, փնտրելով իր տունը և հարազատներին: Նա ճանապարհին ձեռք է բերում նոր ընկերներ, ովքեր նրան օգնում են: Իր հետ է լինում նաև իր շունը՝ Տոտոն, ով շատ է սիրում աղջկան: Աղջկան ասում են, որ եթե գնա Օզի անունով կախարդի մոտ, նա կօգնի գտնել իր տունը և ընտանիքին: Աղջիկը գնում է կախարդի մոտ, բայց պարզում է, որ նա կախարդ չէ: Նա աղջկան պատմում է, որ օդպարիկով է ընկել այստեղ: Բոլորը հարցրել են, թե նա ո՞վ է, իսկ նա պատասխանել է՝ կախարդ: Այդ օրվանից նա դարձել է Զմրուխտե քաղաքի թագուհին: Օզին աղջկան ասեց, որ գնա մեկ այլ կախարդի մոտ, ով հաստատ նրան կօգնի: Նա ճանաչում էր այդ կախարդին: Աղջիկը ճանապարհի ընթացքում ձեռք էր բերել վհուկի արծաթե մաշիկները, որից օգտվել չգիտեր: Կախարդը նրան ասաց, որ եթե երեք անգամ կրունկները իրար խփի, երեք քայլով կհասնի իր ուզած վայրը: Աղջիկը այդպես էլ արեց: Անելուց հետո, նա հասավ տուն:

images

Նոյեմբեր

Ես կարդացել եմ Վ. Սարոյանի «Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են» պատմվածքը: Հեղինակը աշխատում էր թաղման բյուրոյում: Մի օր նա գնում է աշխատանքի և տեսնում, որ իրենց աշխատողներից մեկը լաց է լինում: Նա հասկանում է, որ նրան աշխատանքից հեռացրել են: Նա փորձեց օգնել աշխատողին: Որոշեց գնալ իրենց կազմակերպության փոխնախագահի մոտ: Ասաց, որ ուզում է աշխատանքից դուրս գալ: Եթե նա աշխատանքից դուրս գար, մյուս աշխատողին անպայման ետ կնդունեին աշխատանքի, որովհետև ուրիշ աշխատող չկար: Փոխնախագահը համաձայնվեց: Նա ստացավ իր վերջին աշխատավարձը: Այն կազմում էր տասներեք դոլլար: Նա գնաց խանութ և տեսավ իր երազած մոտոցիկլետի նոր մոդելը: Նա աշխատողներից մեկին խնդրեց, որպեսզի մի քանի ժամով վերցնի մոտոցիկլետը և քշի: Աշխատողն ասաց, որ պետք է վճարի քշելու համար: Նա տվեց իր ունեցած վերջին գումարը, իսկ դրա դիմաց մի քանի ժամով նրան տվեցին այդ մոտոցիկլետը: Նա գնաց և վայելեց իր երազանքների մոտոցիկլետը: Վերադարձավ: Աշխատողը մտածեց, որ նա ուզում է գնել դա: Բայց չուզեց և ասաց, որ այդքան գումար չունի: Տնօրենն ասաց, որ պետք է վճարի, քանի որ մոտոցիկլետը ամբողջովին մաշվել էր: Նա վերադարձավ տուն: Բայց ուրախ էր և երջանիկ, քանի որ կատարվել էր իր երազանքը:

V.Sarojan

Նոյեմբեր

Նաև կարդացել եմ Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը: Այն շատ հետաքրքիր էր: Մի երաժիշտ, ով իրականում դերասան էր, փողոցում նվագում էր: Մի տղա մոտեցավ նրան: Երաժիշտը ասաց տղային, որ նրա համար ջուր բերի, քանի որ նա շատ ծարավ էր: Նաև ասաց, որ նրա սիրտը լեռներում է, իր բարեկամների և հարազատների սիրտը նույպես: Տղայի հայրը տեսավ նրան և ասաց, որ գա նրանց հյուր: Երաժիշտը սիրով համաձայնեց: Նրանք ոչինչ չունեին տանը, իսկ հայրը իր որդուն՝ Ջոնին ասաց, որ գնա խանութից պարտքով ուտելիք վերցնի: Նրանք կերան ամբողջ ուտելիքը: Էլ ոչինչ տանը չկար, բայց երաժիշտը դեռ սոված էր: Նա նրանց համար նվագեց, իսկ բոլոր հարևանները հավաքվեցին նրանց բակում և լսեցին երաժիշտին: Նա ասաց, որ եթե ուզում են իրենց համար նվագի, պետք նրան ուտելիքներ տան: Բոլորը համաձայնեցին: Նա շատ ուտելիք ունեցավ: Գնացին տուն և կերան: Երաժիշտը խնդրեց, որ մի քանի օր մնա նրանց տանը: Հայրը սիրով համաձայնեց: Մի քանի օր հետո մի մարդ եկավ: Նա ասաց, որ ծերանոցի աշխատող է: Նաև երաժիշտին ասաց, որ «1914 թվականի ծերունիների տարօրինակությունները» կոչվող նոր բեմադրության համար նրանց դերասաններ են հարկավոր: Իսկ երաժիշտը համաձայնեց վերադառնալ ծերանոց և մասնակցել ներկայացմանը: Այսպիսի հետաքրքիր ավարտ ունեցավ այս ստեղծագործությունը:

maxresdefault

Նոյեմբեր

Ես կարդացել եմ Ա. Լինդգրենի «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» ստեղծագործությունը: Ստեղծագործությունը մի տղայի մասին էր, ով ապրում էր սովորական ընտանիքում և ապրում էր սովորական կյանքով: Բայց մի օր նա հանդիպեց մի տարօրինակ արարածի, որի անունն էր՝ Կառլսոն: Կառլսոնը ապրում էր տանիքում: Նա փորի վրա մի կոճակ ուներ տեղադրված: Երբ սեղմում էր կոճակը, օդ էր բարձրանում: Շուտով Կառլսոնը դարձավ նրանց ընտանիքի անդամը: Բայց դա ծնողների համար այդքան էլ հեշտ չէր: Կառլսոնը ավելի շատ էր ուտում, քան մյուսները: Նրա համար ավելի շատ էին փող ծախսում, քան մյուս երեխաների համար: Կառլսոնը աշխատել չէր սիրում, քանի որ աշխատանքը նրան դուր չէր գալիս: Բոլորը մեծանում էին, բայց Կառլսոնը մնում էր նույնը և չէր մեծանում: Մի անգամ բոլորը իմացան Կառլսոնի գոյության մասին: Լրագրողներն ասել էին, եթե Կառլսոնին գտնեն և բերեն իրենց մոտ, նրանց դրամական պարգև կխոստանան: Մինչ ընտանիքի անդամները ուզում էին Կառլսոնին թաքցնել, Կառլսոնը հենց ինքն է գնում և ներկայանում:

1544120923-1832