Домашнее задание: 21. 11. 2019г.

Домашнее задание:    прочитать  страницы 4-5 рассказа “ Время всегда хорошее”, спросить, узнать у родителей, чем школа их времени отличалась от твоей сегодняшней школы. Правда ли, что «время тогда было другое»?
Записать это в блоге. 

Я задал вопросы маме. 

Как прошла твоя школьная жизнь?

Моя школьные годы прошли замечательно и незабываемо. 

Чем наша школьная жизнь отличается от вашей школьной жизни?

Есть много привычек, сохранившихся с древних времен, но в основном отличается тем, что сейчас медиа занимают большое место в вашей повестке дня. 

Какой ваш любимый школьный предмет?

Моя любимая предмет был родным языком. 

Հայոց լեզու, գրականություն: 21. 11. 2019թ.

Տրված հատվածից դուրս գրիր բոլոր բայերը.

Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկածման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։

2. Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:

Բոլոր բայերը մեկ արմատ ունեն:

Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:

Բոլոր բայերն ունեն երկու արմատ: 

Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Սրանք առանձին-առանձին գրված բայեր են: 

3. Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:

Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:

Ել խոնարհում

Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:

Ալ խոնարհում

4.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր, թանձր, խոր:

Ընկերանալ, թանձրանալ, խորանալ: 

Բ. Վախ, կամ, մոտ:

Վախենալ, կամենալ, մոտենալ: 

Գ. Հաս, անց, հագ:

Հասնել, անցնել, հագնել: 

Դ-. Թիռ, սառ, կիպ:

Թռնել, սառել, կպնել:

 

Լրացուցիչ կրթություն

,,Գրաբար,, նախագիծ։

Փոխադրեք և քննարկեք գրաբարյան հետևյալ հատվածը.

ա/ Նմանեցաւ արքայութիւնն երկնից՝ առն, որ սերմանիցէ սե՛րմն բարի յագարակի իւրում: Եւ ի քուն լինել մարդկան, եկն թշնամի նորա. եւ ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն՝ եւ գնա՛ց: Եւ իբրեւ բուսաւ խոտն եւ արար պտուղ, ապա երեւեցա՛ւ եւ որոմն: Մատուցեալ ծառայք տանուտեառնն ասեն ցնա. Տէ՛ր՝ ո՞չ սերմն բարի սերմանեցեր յագարակին քում, արդ՝ ուստի՞ ունիցի զորոմն:  Եւ նա ասէ ցնոսա. Ա՛յր թշնամի արար զայն: Ասեն ցնա ծառայքն. Կամի՞ս՝ զի երթիցուք քաղեսցուք զայն ի բաց: Եւ նա ասէ ցնոսա. Մի՛. գուցէ՛ մինչ քաղիցէք զորոմնն, եւ զցորեա՛նն ընդ նմին ի բաց խլիցէք: Թո՛յլ տուք երկոցունց աճել ի միասին մինչեւ ի հունձս, եւ ի ժամանակի հնձոց ասացի՛ց ցհնձաւղսն. Քաղեցէ՛ք նախ զորոմնդ, եւ կապեցէ՛ք զայդ խրձունս առ ի յայրել. եւ զցորեանն ժողովեցէ՛ք ի շտեմարանս իմ։

Երկնի արքայությունը նմանվեց մարդուն, որ բարի սերմ էր ցանում իր ագարակում: Երբ որ մարդը քնեց, եկավ նրա թշնամին, այդ բարի սերմի վրա մոլախոտ ցանեց և գնաց: Երբ խոտը բուսնեց և պտուղ տվեց, այդ ժամանակ երևաց նաև մոլախոտը: Մոտեցան ծառաները տան տիրոջը և ասում են. 

-Տեր, չէ որ դեւ բարի սերմ էիր ցանել, ինչու՞ է մոլախոտ աճել: Որտեղի՞ց է այդ մոլախոտը: — Տան տերն ասաց ծառաներին. 

-Դա թշնամին է արել: — Ծառաներն ասեցին տան տիրոջը. 

-Ուզու՞մ ես քաղենք մոլախոտը: — Եվ նա ասաց նրանց. 

-Մի արե՜ք, գուցե մոլախոտերը քաղելու ժամանակ, ցորենը նրա հետ քաղեք: Թույլ տվեք նրանց միասին աճել, մինչ հնձելը: Եվ հնձելու ժամանակ կասենք հնձողներին, որ նախ քաղեն մոլախոտերը, և հավաքեն այրելու համար, իսկ ցորենը հավաքեն և տանեն իմ շտեմարան: