Домашнее задание / 28. 11. 2019г.

время

Время движется быстро. 

Время — самая ценное. 

Время — это часть жизни. 

Осторожно используйте время. 

Если твоя жизнь неинтересна, время будет проходить медленнее.

Нет ничего важнее времени.

Հայոց լեզու, գրականություն: 28. 11. 2019թ.

1.   Կազմի՛ր տրված բայերի բոլոր դերբայական ձևերը, ընդգծի՛ր հիմքերը և պատասխանի՛ր հարցերին:

Գրել — գրելիս, գրած, գրող, գրում եմ, գրելու եմ, չեմ գրի

կարդալ — կարդալիս, կարդացած, կարդացող, կարդում եմ, կարդալու եմ, չեմ կարդա

տեսնել — տեսնելիս, տեսած, տեսնող, տեսնում եմ, տեսնելու եմ, չեմ տեսնի

սառչել — սառչելիս, սառչած, սառչող, սառչում եմ, սառչելու եմ, չեմ սառչի

բարձրանալ — բարձրանալիս, բարձրացած, բարձրացող, բարձրանում եմ, բարձրանալու եմ, չեմ բարձրանա

մոտենալ — մոտենալիս, մոտեցած, մոտեցող, մոտենում եմ, մոտենալու եմ, չեմ մոտենա

մոտեցնել — մոտեցնելիս, մոտեցած, մոտեցնող, մոտեցնում եմ, մոտեցնելու եմ, չեմ մոտեցնի

Անորոշ — ել, ալ-
Համակատար — ելիս, ալիս —
Հարակատար — ած —
Ենթակայական — ող —
Անկատար — ում (եմ) —
Կատարելի — ելու, ալու (եմ) —
Վաղակատար — ել (եմ) —
ժխտական — (չեմ) ի, ա –

2. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:

Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:

Կարելի է սխալվել, երբ շտապ եզրակացություն ես անում:

Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին:

Պետք է մտածել հետևանքի մասին, երբ բնության հավասարակշռությունը խախտում ես:

Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից:

Բեռը, որը գտնվում է Երկրի ձգողության ազդեցության տակ, կախենք թելից:

Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:

Իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց, երբեմն բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում: 

Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:

Կենդանաբանները հավաքեցին այն աղվեսները, որոնք խփվել էին որսի ժամանակ: 

Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:

Հետախույզը, որը դեպի մորուտը ուղղություն էր վերցրել, կտրուկ թեքվեց դեպի լանջը: 

3. Ընդգծիր դերբայական դարձվածները։ Ուշադւություն դարձրու կետադրությանը։

Փորձելով պայքարել նրա դեմ՝ ես հասկացա, որ պարտված եմ:

Երբ փորձեցի պայքարել նրա դեմ, ես հասկացա, որ պարտված եմ:

Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

Երբ պատահաբար ընկա, ուժեղ ցավեցրեցի ու վնասեցի ոտքս: 

Շուտով տուն վերադարձավ Կարինեն՝ կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Կարինեն, որը կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ էր սեղմել, շուտով տուն վերադարձավ: 

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Սուրենը, որը հասկացավ իր սխալը, բոլորից ներողություն խնդրեց: 

Աստղիկ տատիկը լալիս էր՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Աստղիկ տատիկը, որը պատմում էր իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին, լալիս էր: 

Փոքրիկն արթնացավ՝ վախեցած անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

Փոքրիկը վախեցած անսպասելի ու հանկարծակի աղմուկից արթնացավ: 

Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:

Գուրգեն պապիկը, որը խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից, գլուխը դժգոհությամբ օրորում էր: 

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում ՝ ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

Արմինեն, որը ցանկանում էր լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ, ասմունքի դասերի էր հաճախում: 

Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված՝ փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:

Փոքրիկ Հրաչիկը, որը անհամբեր սպասում էր իր նվերին, հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրվեին: 

Քննության օրը հուզված ու փոքր-ինչ շփոթված ուսանողները, կրկնելով հարցաշարը, սպասում էին իրենց հերթին:

Ուսանողները, որոնք քննության օրը հուզված ու փոքր-ինչ շփոթված էին, սպասում էին իրենց հերթին: 

Հնագետները պատմում էին,որ գտել են մի արհեստական սիրտ՝ շատ հմտորեն պատրաստված:

Հնագետները, որոնք պատմում էին, որ գտել են մի արհեստական սիրտ, շատ հմտորեն պատրաստված էր: 

Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել:

Վիրավոր գայլը, որը պատրաստ էր անձնատուր լինել, աստիճանաբար խեղճանացավ: 

Տղան մտածում էր իր անելիքների մասին՝ հայացքը հառած պատից կախված նկարին:

Տղան, որը հայացքը հառել էր պատից կախված նկարին, մտածում էր իր անելիքների մասին: 

Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Աղջիկը, որը աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ, փորձում էր լավ ներկայացնել տնային աշխատանքը: 

Նկարիչը, նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին, փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:

Նկարիչը, որը փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք, նայում էր բնորդուհու գեղեցիկ մարմնին: 

Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ՝ մազերը հարդարելու:

Տիկին Աիդան, որը մազերը հարդարելու համար, գնաց մոտակա գեղեցկության սրահ: 

Լրացուցիչ կրթություն

1. Կարդալ, դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

պատվազանցություն — 

Կուլա — փոքրիկ կուժ

պրպվել- թաքնվել

ֆիզիոլոգիական — բնախոսական

2. Ի՞նչն է երգիծվում ստեղծագործության մեջ։ Հիմնավորեք։

3. Դուրս գրեք այն հատվածները, որոնք դուք համարում եք առավել երգիծական։

Այն, որ մեր աշակերտության ժամանակ մեզ ծեծում էին եւ ասում՝ «ծեծը դրախտից է եկել», պատմական փաստերով չի ապացուցվում։

Մարդու երեխան ծեծվում է տանը ծնողների կողմից, հետո իր ծեծը կատարելագործում է դպրոցում ուսուցչի օգնությամբ։

Ծեծի պատմական տեսությունը։ Լեռ Կամսար

Թե ո՞ր դարում է առաջ եկել ծեծը, հայտնի չէ։ Այն, որ մեր աշակերտության ժամանակ մեզ ծեծում էին եւ ասում՝ «ծեծը դրախտից է եկել», պատմական փաստերով չի ապացուցվում։ Դրախտում Աստված բոլոր իրավունքներն ուներ ծեծելու Եվային իր պատվազանցության համար, բայց չծեծեց։ Հնում մարդիկ ինչքան ասես կռվել են իրար հետ, սպանել, ջարդել, փշրել են, բայց երբեք թույլ չեն տվել իրար ծեծել։

Վայրենին անգամ մորթել կերել է մարդուն, բայց վրան ձեռք չի բարձրացրել։ Ծեծի մասին մենք լսում ենք առաջին անգամ Հին Հունաստանից, մոտավորապես չորս հազար տարի Քրիստոսի թվականությունից առաջ։ Սոկրատեսի կինը, սաստիկ բարկացած, ծեծում է հույն փիլիսոփային եւ դրանով չհագեցած՝ ձեռքի կուլան փշրում է նրա գլխին։ (Զարմանալի կերպով ամեն չար բան կնոջից է գալիս)։ Ծեծն իր բնույթով անհատական է։ Չի պատահել դեպք, որ ազգ ազգի վրա հարձակվի եւ ծեծի նրան։ Հետեւաբար, ծեծը մարդկությունը ծառայեցրել է միայն իր անհատական կարիքների համար։ Ծեծի կողմից մարդուն բախտակից է անասուններից մեր խեղճ ավանակը։ Մարդը նրան էլ է ծեծում անխնա։ Բայց ավանակները մարդուց բախտավոր են նրանով, որ նրա քուռակին չեն ծեծում փոքր ժամանակ, ընդհակառակը, սիրում եւ փայփայում են այնքան ժամանակ, մինչեւ նա ծեծունակ է դառնում։ Իսկ մարդու հետ ճիշտ դրա հակառակն է պատահում։ Մարդու երեխան ծեծվում է տանը ծնողների կողմից, հետո իր ծեծը կատարելագործում է դպրոցում ուսուցչի օգնությամբ։ Ավանակը մարդուց բախտավոր է եւս մի այլ կողմով։ Ամեն երկրում կենդանիների պաշտպան ընկերություններ կան կազմված, որոնք արգելում են անասունի վրա ձեռք բարձրացնել։ Քսանչորս թվականին մեզ մոտ էլ կար, որի նախագահն էր մի տիկին՝ Մալխասյան ազգանունով. նա միջամտում էր գյուղացու գործերին, թույլ չտալով (գեթ) քաղաքում ծեծել իր ավանակին։ Գյուղացին էլ նախ գյուղում ծեծում էր կենդանուն՝ հետո քաղաք իջեցնում։ Շատ երկար քրքրելով պատմական անցյալը, ես չկարողացա իմանալ, թե մարդն առաջին անգամ իրե՞ն է ծեծել, թե՞ ավանակին։ Այս կարգի պրպտումներս ինձ միայն այն եզրակացությանը բերին, որ ծեծը տեղի է ունենում միայն քաղաքակիրթ մարդու եւ ընտանի անասունի շրջանում։ Վայրի գազանին հայտնի չէ, թե ինչ բան է այդ զարմանալի ակտը։ Եթե պետք է պարզել, թե այդ ակտը մարդու ո՞ր ֆիզիոլոգիական պահանջի բավարարումն է, ես չեմ կարող ձեզ ասել, դա ձեզ կասի բժիշկը։ Սուտ, թե սխալ՝ չգիտեմ, մի բժշկական գրքում կարդացել եմ, որ սեռական անտարբերություն ունեցող ամուսինը խնդրում է կնոջը մտրակով ծեծել իրեն՝ եռանդի գալու համար։ Եթե այս բանը ճիշտ լինի, ծեծը կշարունակվի մարդկանց մեջ հավիտյանս հավիտենից ու երբեք չի վերանա աշխարհից։ Կյանքումս ես ծեծվել եմ երկու տեղ։ Մեկը՝ դպրոցում, մյուսը՝ Ստալինի ժամանակ բանտում։ Դպրոցում ծեծվել եմ թվաբանության դասին։ Սխալվում էի, չէի իմանում, որ երկու անգամ երկու անում է չորս։ Ասում էի՝ հինգ։ Իսկ բանտում ճիշտ դրա հակառակը։ Ծեծվում էի ճշմարիտը խոսելուս համար. ասում էին պետք է սխալ խոսես, որ չծեծենք։ Ինքս՝ հարազատ սովետական քաղաքացի, ոչ մի զանցանք չկատարած։ Ասել են՝ կանգնիր, կանգնել եմ, ասել են՝ նստիր, նստել եմ։ Բայց ստիպում էին ինձ խոստովանել, որ ես կառավարության «նստի՛ր» հրամանին կանգնել եմ, իսկ «կանգնի՛ր» հրամանին՝ նստել։ Իսկ ես, որովհետեւ սուտ խոսել չեմ իմանում, չէի խոստովանում այդ բանը եւ ծեծվում էի։ Այս փաստն էլ գալիս է ասելու, որ ծեծը հավիտենական երեւույթ պիտի դառնա։ Որովհետեւ մարդը կամ սուտ պիտի խոսի, կամ ճիշտ ու երկու դեպքում էլ ծեծվի… Ի՞նչ արած։ Ծեծվենք, տեսնենք՝ մեր վերջն ի՞նչ կլինի։