Հայոց լեզու, գրականություն: 20. 11. 2019թ.

  1. Ընթերցել շարադրությունները:
  2. Ընթերցել հատվածը: Նկարագրել աշնանային որևէ պատկեր՝ օգտագործելով պատկերավորման միջոցներ:

Աշունը շուտով կավարտվի, բայց դեռ աշնան ներկայությունը զգացվում է: Արևի ներքո քամին գույնզգույն տերևները ծառից ցած է գցում, իսկ մարդիկ զբոսնում են այդ հրաշքի կողքով: 

Օդը սառն է, բայց շատ պարզ: Նայելով երկնքին ենք տեսնում ենք սառը արևը: Արդեն օրերը կարճանում են, դրա հետ մեկտեղ նաև ցրտում: 

Ամեն առավոտ արդեն զգացվում է ձմռան շունչը: Շուտով կերևա սպիտակ քաղաքը: 

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

3. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:

Ծաղկել, քարանալ, անվանել, քարոզել, ձևացնել: 

Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:

Մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափակել, սրել: 

Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:

Ոչնչանալ, նմանվել, ամբողջանալ: 

Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:

Կրկնել, արագանալ, դանդաղանալ, հաճախել: 

Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:

Տըզզալ, թրըխկալ: 

Լրացուցիչ կրթություն

Գրել այսօրվա ընթացքում կատարված, տեսած, լսած 10 բան, որ ձեզ հիացրել, ուրախացրել, ջերմացրել է: Կարող է լինել բնության երևույթ, խոսք, արարք, զգացողություն, և այլն:

1) Այսօր առավոտյան եղանակը շատ հետաքրքիր էր: Այն շատ գեղեցիկ էր: Ես արդեն զգում եմ ձմռան շունչը: 

2) Ինձ շատ ուրախացրեց այն, որ շուտով Ամանոր է: 

3) Շուտով դեկտեմբերը կգա: Ես մեծ ուրախությամբ եմ սպասում մայրիկիս ծննդյան օրվան, քանի որ ես նրա համար անակնկալ եմ պատրաստել: 

4) Երգի դասաժամին մենք սովորեցինք Հայաստանի մասին մի երգ: Ինձ շատ դուր եկավ այդ երգը, իսկ տրամադրությունս ավելի բարձրացավ: 

5) Ես այսօր ոչ մի պարապմունք չունեմ: Այսօր իմ ազատ օրն է: 

6) Այսօր ես շատ քիչ տնային ունեմ: 

7) Այսօր ընդհանուր պարապմունքը ավելի հետաքրքիր անցավ: 

8) Ես անհամբեր հաշվում եմ օրերը, թե երբ է սպիտակելու քաղաքը: 

Հայոց լեզու, գրականություն: 19. 11. 2019թ.

1. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկհերսոտընչաքաղց, ընթացիկսրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրումդյուրաթեքդյուցազնականդյուրաբեկճկունաղքատհերոսական: 

2. Տրված հատվածից դուրս գրիր բառերը և դրանք վերլուծիր ըստ խոսքի մասերի:

Օրան  ավանը  հայտնի  է  հատկապես  Մարտին  ապոր  խնձորի  այգով:  Խնամքով մշակված  այգին  խնձոր  է  մատակարարում  ամբողջ  շրջանին:  Մարտին  ապերն  ինքն  է  վաղ  տարիքում  տնկել  այդ  խնձորենիները:  Նա  քաջ  գիտի  յուրաքանչյուր  ծառի  կենսագրությունը:  Եվ  անգամ  քամու  կոտրած  ճյուղը  Մարտին  ապորը  ծանր  վիշտ  է  պատճառում:

Խնձորի — եզակի, թանձրացական, սեռական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Այգով — եզակի, թանձրացական, գործիական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Շրջանին — եզակի, թանձրացական, տրական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Խնձորենիները — հոգնակի, թանձրացական, հայցական, հասարակ, ոչ անձ, որոշյալ

Ծառի — եզակի, թանձրացական, տրական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Կենսագրություն — եզակի, վերացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Քամու — եզակի, վերացական, սեռական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Ճյուղը — եզակի, թանձրացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, որոշյալ

3. Ընտրիր որևէ հատված և բառերը վերլուծիր ըստ խոսքի մասերի:

ԳԱՐՆԱՆ ՀՐԱՎԵՐ

Բացվում են գարնան
Օրերը պայծառ.
Կգա՞ս, իմ ընկե՛ր,
Գընանք դեպի սար,

Գընանք դեպ այնտեղ՝ երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, երկինք ու արև

Փըթթում են գարնան
Ծաղկունքը վառ-վառ.
Վե՛ր կաց, վե՜ր, ընկե՛ր,

Ելնենք դեպի սար.
Հազար գույներով, հազար-հազար ցեղ
Ժըպտում են նըրանք ու բուրում այնտեղ…

Կանչում են գարնան
Հավքերն անհամար.

Գընա՛նք, իմ ընկե՛ր,
Թռչենք դեպի սար,
Երգենք նրանց հետ՝ երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, ծաղիկ ու արև…

Գարնան — եզակի, վերացական, սեռական, հասարակ, ոչ անձ, որոշյալ

Օրերը — հոգնակի, վերացական, հայցական, հասարակ, ոչ անձ, որոշյալ

Ընկեր — եզակի, թանձրացական, ուղղական, հասարակ, անձ, անորոշ

Սար — եզակի, թանձրացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Երկինք — եզակի, վերացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Արև — եզակի, վերացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Ծաղկունքը — եզակի, թանձրացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, որոշյալ

Ցեղ — եզակի, թանձրացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, անորոշ

Ծաղիկ — եզակի, թանձրացական, ուղղական, հասարակ, ոչ անձ, անորոշ

 

Լրացուցիչ կրթություն

Գրիր շարադրություն՝ ներառելով հետևյալը.

  • այն, ինչ կարող է ինձ ուրախացնել

Ես ուրախ եմ, երբ ընկերներիս հետ եմ: Ուրախ եմ, երբ ինձ նվերներ են տալիս: Բայց ամենից շատ ինձ կարող է ուրախացնել իմ ընտանիքը: Երբ ես ընտանիքիս կողքին եմ, ես ինձ շատ ուրախ, ազատ և անկաշկանդ եմ զգում: Այդ ուրախությունը ես նույնիսկ չեմ կարող նկարագրել: 

  • այն, ինչ կարող է ինձ տխրեցնել

Կտխրեմ, երբ ցածր գնահաատկան ստանամ: Նաև կտխրեմ, երբ ընկերուհիներս դասի չգան: Բայց ամենից շատ ես տխրում եմ այն ժամանակ, երբ մայրիկս վրաս բարկանում է: Ես ինձ դրանից շատ վատ եմ զգում: 

  • այն, ինչ կարող է բարկացնել

Ես չեմ կարող ասել, թե ինչից կարող եմ բարկանալ: Ինձ թվում է, որ ամենից շատ կբարկանամ, երբ չհասցնեմ դասերս կատարեմ: 

  • այն, ինչ կարող է ինձ հուսահատեցնել

Ես կարող եմ հուսահատվել, երբ դասերս այնքան շատ լինեն, որ չկարողանամ կատարել մինչև վերջ: Այդ ժամանակ ես ինքս ինձնից կհիասթափվեմ: Ես չեմ հիշում, թե էլ ինչերից եմ հուսահատվել: 

  • այն, ինչ կարող է …

Այն, ինչ կարող է ինձ երջանկացնել, իմ երազանքներն են: Ես շատ երազանքներ ունեմ: Բայց, երբ կատարվեն իմ բոլոր երազանքները, ես երջանկությունից բարձր կգոռամ: Երեք տարի առաջ, Ամանորին ես Ձմեռ պապիկից զգեստեր էի ուզել: Բայց Ամանորին, երբ բացեցի նվերի տուփը, մի պլանշետ էր դրված: Դեռ նվերը չբացած, ես երջանկությունից լաց էի լինում: Այդ օրը ես երբեք չեմ մոռանա: 

Լսողական վերլուծիչ

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին: Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի: Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ: Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները: