«Ուսումնական աշուն» նախագիծ

Ընթերցանություն

«Միրհավը». Ակսել Բակունց
«Մթնաձոր». Ակսել Բակունց
«Խոնարհ աղջիկը».Ակսել Բակունց

«Միրհավը». Ակսել Բակունց

  1. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ պատմել ֆաբուլան (գործողությունների տրամաբանական ընթացքը):
  2. Դուրս գրել  հատվածներ.
  • բնությունը նկարագրող,

Աշուն էր, պայծառ աշան… Օդը մաքուր էր, արբունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համարել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակ ները, կարմրին տվող մասրենու թփերը։ Աշուն էր, տերևաթափով, արևի նվաղ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

  • հերոսին նկարագրող,

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։

Սոնան էր, զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ այնպես զրնգան ծիծաղում էր, երբ առվակի մեջ կախում էր սպիտակ սրունքները, իսկ դրացու տղան՝ Դիլանը, ջուր էր ցնցղում նրա ողկույզի պես գանգուր մազերին։ Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա՝ մոտեցավ հնձանին։ Դռան մոտ զրնգացին սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով։

  • որոնք, ձեր կարծիքով, ամենահաջողվածն են,

Նրանք մանկության ընկերներ էին և նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը։ Առուների ափին, այգիներում, դաշտերից խուրձ կրելիս, ամառվա լուսնյակ գիշերներին խոտի դեզի մոտ, ամեն տեղ այդ սերը ծիծեռնակի պես ճռվողում էր, մինչև հասունացան նրանք, և մի օր էլ մեծատուն հարևանի շեմքով ներս մտավ Սոնան, հարսի քողը երեսին, արցունքից կարմրած աչքերը պայծառ, որպես լեռնային ծովակ։ Հարսանիքից չորս ամիս հետո, պատահմամբ հանդիպել էին իրար այգիների ճանապարհին։ Դիլանը նրան կանգնեցրել, հարցրել էր հալը, Սոնան թախիծով թոթվել էր ուսը և արագ հեռացել։

  • որտեղ, ձեր կարծիքով, խտացված է հեղինակի ասելիքը,

Նրանք մանկության ընկերներ էին և նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը։ Առուների ափին, այգիներում, դաշտերից խուրձ կրելիս, ամառվա լուսնյակ գիշերներին խոտի դեզի մոտ, ամեն տեղ այդ սերը ծիծեռնակի պես ճռվողում էր, մինչև հասունացան նրանք, և մի օր էլ մեծատուն հարևանի շեմքով ներս մտավ Սոնան, հարսի քողը երեսին, արցունքից կարմրած աչքերը պայծառ, որպես լեռնային ծովակ։ Հարսանիքից չորս ամիս հետո, պատահմամբ հանդիպել էին իրար այգիների ճանապարհին։ Դիլանը նրան կանգնեցրել, հարցրել էր հալը, Սոնան թախիծով թոթվել էր ուսը և արագ հեռացել։ Հանդիպումը բորբոքել էր նրան, բայց առաջվա նման մոտիկ լինելու ցանկությունը, իբրև խոր երկնքում նազով ճախրող թռչուն, երբեք չէր իջնում նրա շեմքին։

  • որոնք, ձեր կարծիքով, կարող էին չլինել,

Մի անգամ էլ Սոնան խնդրեց, որ միասին նստեն։ Ու մի ձին հետքից քաշեցին։ Առջևը Սոնան էր նստել, հետևում ինքը: Մի ձեռքով սանձն էր պահում, մյուսով գրկել էր նրա բարակ մարմինը։ Աղջկա ծամերը քսվում էին նրա երեսին։ Իսկ մյուս առավոտը, երբ այդ քարին հասան, և ինքն առաջարկեց նորից միասին մի ձիու նստեն, Սոնան հայտնեց, որ մայրը հանդիմանել է իրեն և խստիվ պատվիրել առանձին նստելու։

— Ինչո՞ւ։

— Ամոթ է,— ասաց աղջիկը արդար ժպիտով։

  • որոնց մասին կցանկանայիք խոսել:

Հնձանը շոգ էր։ Ճմլում էր խաղողը, ինքն իրեն դնդնում կայտառ մի երգ և քրտինքի կաթիլները գլորվում էին, ընկնում շիրայի մեջ։ Երիտասարդ էր այն ժամանակ, երակներում արյունը եռում էր իբրև թունդ գինի։

«Մթնաձոր». Ակսել Բակունց

  1. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ պատմել ֆաբուլան (գործողությունների տրամաբանական ընթացքը):
  2. Դուրս գրել  հատվածներ.
  • բնությունը նկարագրող,

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

  • հերոսին նկարագրող,

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։ Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։ Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:

Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գային։ Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։ Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։

  • որոնք, ձեր կարծիքով, ամենահաջողվածն են,

Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։ Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։

  • որտեղ, ձեր կարծիքով, խտացված է հեղինակի ասելիքը,
  • որոնք, ձեր կարծիքով, կարող էին չլինել,

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

  • որոնց մասին կցանկանայիք խոսել:

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։ Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։ Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։ Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։

«Խոնարհ աղջիկը».Ակսել Բակունց

  1. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ պատմել ֆաբուլան (գործողությունների տրամաբանական ընթացքը):
  2. Դուրս գրել  հատվածներ.
  • բնությունը նկարագրող,

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել էր ձիերի մուգ-կապույտ վիզը։ Արահետն օձապտույտ ոլորվում էր։ Ինչքան հեռանում էինք գյուղից, այնքան ավելի խտանում էր անտառը, հանդիպում էինք հաստաբուն ծառերի, որոնց ճյուղերն իրար էին խառնվել և կախվել արահետի վրա։ Հաճախ էինք կռանում թամբից, գրկում ձիու վիզը, որպեսզի կախ ընկած ճյուղերը չքերծեին մեր դեմքը և փշերև չծակծկեին։ Լուռ էինք։ Ես մտրակի ծայրով զարկում էի ծառերի տերևներին, պոկում տերևները կամ թափահարում ծառի կախ ընկած ճյուղերը, և գիշերվա ցողը անձրևի նման թափվում էր ձիու վրա, ինձ վրա։ Չգիտեմ ամեն տարի Ձորագյուղում գարունն այնքան սիրուն է, ինչպես այն տարին։ Քարերն էլ էին շնչում գարնան բույրը։ Անտառի հազարավոր լորենիների հոտը գիշեր-ցերեկ գյուղի վրան էր։ Երբ դասերից հետո պառկում էի անտառում, լորենիների տակ, գլուխս պտտվում էր։ Ձորակներում հիմա էլ կան այգիներ։ Գարնանը ուռել և հասել էին խնձորենու բողբոջները։ Հարկավոր էր մի շաբաթ տաք եղանակ, որպեսզի բացվեին խնձորենու ծաղիկների կարմիր թերթերը և ձորակները բուրեին։ Հեռվից ծաղկած ձառերի սպիտակ ճյուղերը երևում էին ձյունով ծածկված, ասես գարունը ձյուն էր թափել ծառերի վրա, գունավոր և հոտավետ փաթիլներով ձյուն։

  • հերոսին նկարագրող,

Տան տերը` Օհան ապերը, նախապետական բարքով մարդ էր։ Հիմա մեր գյուղերում նրա նման մարդիկ այլևս չկան։ Ձմեռը նստում էր բուխարու մոտ, չոր փայտը դարսում կողքին։ Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ և պատմություններ անում շահի ժամանակից, անցած, գնացած օրերից, որսից և անտառից։ Իսկ եթե ոչ ոք չէր լսում նրան, մենակությունից թե ձանձրույթից, բուխարու առաջ բաց էր անում շարականի գիրքը: Մութն ընկնելուց գալիս էին Աշոտն ու Օհան ապերը, տրեխները հանում և նստում կրակի մոտ։ Եվ մինչև պառավը ձավարի ճաշը եփեր, Օհան ապերը սկսում էր մի հին պատմություն, որի վերջը լսելու համար ես և Աշոտը երբեմն խանգարում էինք նրա քունը։

— Ձորագյուղում մի որսորդ կա, վիզը ծուռ Անտոն են ասում։ Հիմա էլ մնում է, թեպետ բավական ծեր է։ Նրա աչքերը լավ չեն տեսնում, դրա համար էլ որսի չի գնում։

Նրա մասին Օհան ապերը շատ էր պատմում։ Անտոնը մի անգամ անտառում արջի հետ է կոխ կացել, արջը ջարդել է նրա հրացանը, կռացել է, որ գերանը վերցնի Անտոնին խփելու, բայց նա սպանել է արջին։ Օհան ամին պատմում էր, թե ինչպես է նա բնում աղվեսին բռնել։ 

  • որոնք, ձեր կարծիքով, ամենահաջողվածն են,

Մեկը բարձրանում էր սանդուղքով։ Գլուխս վեր հանեցի։ Գիրքը ձեռքիս ղողաց։ Կողքիս կանգնել էր Խոնարհը և մատներով խաղում էր գոգնոցի եզրի հետ։ Երբեք նա ինձ այդքան մոտ չէր կանգնել։ Դրանից էր, որ գրքի տառերը շաղվեցին և գիրքը ղողաց։

— Հայրս խնդրում է ճաշին գաս մեր տունը։

Ինքս էլ չիմացա, թե ինչու պատճառ բռնեցի գիրքր, ասեցի, որ չեմ կարող գալ։ Խոնարհը ձեռքի արագ շարժումով գիրքս ծալեց, և ես դեռ ուշքի չեկած, բակից կրկնեց հոր խնդիրր։

Նրանց տունը չգնալու համար փոշմանել էի։ Մի օր էլ փողոցում մայրը հանդիմանեց, որ հրավերը չեմ ընդունել։ Ես ուզում էի, որ մեկ էլ կանչեր, թեկուզ մի թեթև ակնարկ աներ։

  • որտեղ, ձեր կարծիքով, խտացված է հեղինակի ասելիքը,
  • որոնք, ձեր կարծիքով, կարող էին չլինել,

Մի անգամ միայն ցանկապատի հետևից ինձ նայեց և ժպտաց։ Թվաց, թե հացի շորը դիտմամբ վեր գցեց, որ կռանա և մի քիչ ավելի կանգնի։ Գուցե այդպես չէր, գուցե, իրոք, շորը սահեց ընկավ։ Հիմա էլ պարզ տեսնում եմ նրա դեմքը ցանկապատի փշերի արանքից։ Նույն աչքերն էին, ինչպես բարեկենդանի օրը կտուրի վրա։ Նրա աչքերի մեջ մանկական արտահայտություն կար, թեև տասնհինգ տարեկան էր, և ամուր կոճկած զգեստի տակ երևում էր հասուն կուրծքը։

  • որոնց մասին կցանկանայիք խոսել:

Ուզում էի իմանալ աղջկա անունը։ Ես հորինեցի մի դաս, երբ աշակերտները պատմում էին իրենց ընտանիքի անդամների մասին։ Եվ որովհետև նրանք երկու քույր էին, դժվար չէր իմանալ, որ անտառում տեսած աղջկա անունը Խոնարհ էր։ Մյուս աշակերտներն էլ մատ բարձրացրին, իրենց տան մասին պատմելու և զարմացան, երբ ես գրատախտակի վրա գրեցի գումարման նոր վարժություն։

Խոնարհ, Խոնարհ… նայում էի գրատախտակի թվերին, աչքերիս առաջ բրդե շալով աղջկա գլուխը, ոտքերը ձյունի մեջ և ձյունի ճերմակության վրա՝ օձի պես սև պարանը։

 

Հեռավար աշխատանք անհատական և խմբային նախագծերով.

Նախագծեր

Իմ կարդացած գիրքը

Ես մեծ հաճույքով կարդացի «Օզի կախարդը»: Գիրքը մի աղջկա մասին էր, ով մի օր արթնանում է մեկ այլ վայրում, փնտրելով իր տունը և հարազատներին: Նա ճանապարհին ձեռք է բերում նոր ընկերներ, ովքեր նրան օգնում են: Իր հետ է լինում նաև իր շունը՝ Տոտոն, ով շատ է սիրում աղջկան: Աղջկան ասում են, որ եթե գնա Օզի անունով կախարդի մոտ, նա կօգնի գտնել իր տունը և ընտանիքին: Աղջիկը գնում է կախարդի մոտ, բայց պարզում է, որ նա կախարդ չէ: Նա աղջկան պատմում է, որ օդպարիկով է ընկել այստեղ: Բոլորը հարցրել են, թե նա ո՞վ է, իսկ նա պատասխանել է՝ կախարդ: Այդ օրվանից նա դարձել է Զմրուխտե քաղաքի թագուհին: Օզին աղջկան ասեց, որ գնա մեկ այլ կախարդի մոտ, ով հաստատ նրան կօգնի: Նա ճանաչում էր այդ կախարդին: Աղջիկը ճանապարհի ընթացքում ձեռք էր բերել վհուկի արծաթե մաշիկները, որից օգտվել չգիտեր: Կախարդը նրան ասաց, որ եթե երեք անգամ կրունկները իրար խփի, երեք քայլով կհասնի իր ուզած վայրը: Աղջիկը այդպես էլ արեց: Անելուց հետո, նա հասավ տուն:

Черепаха и скорпион Կրիան և կարիճը

Однажды скорпион попросил черепаху перевезти его через реку. Черепаха отказывалась, но скорпион упросил ее.

Մի օր կարիճը կրիային խնդրեց նրան գետով տեղափոխել։ Կրիան հրաժարվեց, բայց կարիճը նրան համոզեց. 

— Ну, хорошо, — согласилась черепаха, — только дай слово, что ты меня не ужалишь.

-Դե լավ, — համաձայնեց կրիան, — միայն խոսք տուր, որ ինձ չես խայթի: 

Скорпион дал слово. Тогда черепаха, посадила его на спину и поплыла через реку. Скорпион сидел смирно всю дорогу, но у самого берега больно-пребольно ужалил черепаху.

Կարիճը խոսք տվեց: Կրիան նրան դրեց իր ուսերի վրա և լողալով անցավ գետը: Ամբողջ ճանապարհին նա լուռ նստած էր կրիայի ուսերին: Երբ հասան ափ, նա խայթեց կրիային: 

— Как тебе не стыдно, скорпион? Ведь ты же дал слово! — закричала черепаха.

-Ինչպես չես ամաչում, կարիճ: Չէ, որ դու խոսք տվեցիր չխայթել, — ճչաց կրիան:

— Ну и что? — хладнокровно спросил черепаху скорпион. — Скажи, почему ты, зная мой нрав, согласилась везти меня через реку?

-Դե ի՞նչ, — սառնասրտորեն կրիային հարցրեց կարիճը: — Ասա, թե ինչու ես դու, իմանալով ինձ, տարար ինձ գետով: 

— Я всегда стремлюсь помочь каждому, такова уж моя природа, — ответила черепаха.

-Ես միշտ ձգտում եմ օգնել բոլորին, այդպիսիննյ է իմ բնավորությունը, — պատասխանեց կրիան։

— Друг мой, — ответил ей скорпион, — твоя природа — помогать всем, а моя — всех жалить. Так что же, свою природу ты превратишь теперь в великую добродетель, а мою назовешь подлостью? 

-Ընկերս, — պատասխանեց կարիճը, — քո բնությունը օգնում է բոլորին, իսկ իմը բոլորին խայթում: Այսպիսով դու քո բնությունը կվերածես բարության, իսկ իմը կլինի ստորություն: 

Ձայնագրություն