Մարմնի իմպուլս:Իմպուլսի պահպանման օրենք:Ռեակտիվ շարժում

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս: 

2.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը:

Մարմնի իմպուլսը սովորաբար նշանակում են p տառով՝ P=mv

3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում:

Իմպուլսի սահմանումից բխում է, որ նրա չափման միավորը ՄՀ-ում 1  կգ·մ/վ-ն է: Դա 1 մ/վ արագությամբ շարժվող 1 կգ զանգվածով մարմնի իմպուլսն է:

4.Իմպուլսը վեկտորական մեծություն է ,թե սկալյար:

Քանի որ արագությունը վեկտորական մեծություն է, իսկ զանգվածը՝ սկալյար, ապա իմպուլսը վեկտորական մեծություն է: Իմպուլսի ուղղությունը համընկնում է արագության ուղղության հետ, իսկ նրա բանաձևը ներկայացվում է հետևյալ տեսքով՝ p⃗ =mv⃗ 

5.Ինչն են անվանում համակարգի իմպուլս:

Մարմինների համակարգի իմպուլս կոչվում է այդ համակարգը կազմող մարմինների իմպուլսների գումարը:

6.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:

Մարմինների փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը:

7.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:

newton_cradle

Օրինակ՝ Ինչքան պակասում է առաջին գնդի իմպուլսը, նույնքան էլ աճում է վերջին գնդինը, փոխանցվելով մյուս գնդերով։ Գնդերի ընդհանուր (գումարային) իմպուլսը մնում է անփոփոխ, այսինքն` պահպանվում է։

8.Որ շարժումն է կոչվում ռեակտիվ:

Երկու մարմինների փոխազդեցության արդյունքի վերլուծությունը իմպուլսի պահպանման օրենքի տեսանկյունից ծնել է մի գաղափար, որի գործնական կիրառությունը հետագայում հսկայական դեր է խաղացել քաղաքակրթության զարգացման գործում: