Հոկտեմբերի 21-27, առաջադրանք 8-րդ դասարան

Դասարանական

Առաջադրանք 1.  Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկազբին/Հայոց պատմություն 8, դասագիրք, էջ 29-34 , կատարել առաջադրանքները/

20191021_191315.png

1. 20191021_191254

 

2. 20191021_191803

 

3. 20191021_192253

 

4. 20191021_192454

 

Տանը

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը:/գրավոր/

Արևմտյան Հայաստանի սահմանները ձգվում էին մինչև պատմական Փոքր Հայք՝ Անտիտավրոսի լեռներ, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, հյուսիսում՝ Պոնտական լեռներ։ Երկիրը վարչականորեն բաժանված էր 7 փաշայությունների կամ էյալեթների (նահանգ)

  • Էրզրումի (Կարին)
  • Վանի
  • Կարսի
  • Բայազետի
  • Չըլդրի (Ախալցխա)
  • Դիարբեքիրի
  • Սվազի (Սեբաստիա) 

Սրանք իրենց հերթին բաժանված էին սանջակների (գավառ), սանջակները՝ կազաների (գավառակ), կազաները՝ գյուղախմբերի։ Կիլիկյան Հայաստանը բաժանված էր Ադանայի և Մարաշի փաշայությունների, ՍասունըՇատախըՄոկսըՍավուրըԻսյանըԽնուսըՄանազկերտըԶեյթունըԱլբիստանը կիսանկախ էին։ Էրզրումի փաշան՝ վալին, որ համատեղում էր կայսրության արևելյան մարզերի զորքերի հրամանատարի՝ սերասկյարի պաշտոնը, կրում էր Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Այս նահանգի գրեթե 1000 բնակավայրերում ապրում էր ավելի քան 400 000 հայ։ Հյուսիս-արևմուտքում էր գտնվում Ախալցխայի նահանգը, որը տարածվում էր մինչև Ջավախք գավառի Փարվանա լիճը և պարսկական տերության սահմանները՝ Շորագյալի (Արթիկի) սուլթանություն։ Ախալցխայի նահանգից հարավ ընկած էր Արևմտյան Հայաստանի ամենափոքր նահանգը՝ Կարսի էլայեթը։ Վանի ընդարձակ էլայեթը հիմնականում ընդգրկում էր պատմական ՎասպուրականՄոկս և Տուրուբերան նահանգները։ Արևմտյան հայաստանի հարավ-արևմուտքում Աղձնիք և Ծոփք նահանգների տարածքն էր զբաղեցնում Դիարբեքիրի էլայեթը։ Սեբաստիան գտնվում էր Հայաստանի արևմտյան մասում։

  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները:/գրավոր/

Նախադրյալներ

Ռուսաստանում հաստատված Ռոմանովների դինաստիան (1613-1917), ունենալով ծավալապաշտական ձգտումներ, դեռ 17-րդ դարի վերջին դուրս եկավ Ռուսական թագավորության սահմաններից և հասավ կայսրության։ Մի քանի տասնամյակների ընթացքում նվաճելով հսկայական տարածքներ Հյուսիսային Ասիայում (Սիբիր) ցարերը նվաճումների անցան արևմուտքում Եվրոպայում։ 18-դարում պատերազմելով Շվեդիայի, Ռեչ Պոսպոլիտայի, Ավստրիայի դեմ Ռուսաստանը նվաճեց Արևելյան Եվրոպայի մեծ մասը։ Առաջին կայսր Պետրոս Մեծը և իր հետնորդները նպատակ ունեին ընդլայնել տերության սահմանները դեպի հարավ նվաճելու Մերձավոր Արևելքը։ Այդ հարցում նրանք հենվում էին քրիստոնյա ժողովուրդների, առաջին հերթին հայերի և վրացիների վրա։ Այդ ժամանակ տարածաշրջանը բաժանված էր երկու տերությունների Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև։ Ռուս և վրացի ժողովուրդների բարեկամությանն ուղղված հուշարձան ռազմավիրական ճանապարհի վրա դեպի Կազբեկ լեռան ճանապարհին: Կազմավորումից ի վեր երեք դար շարունակ, իսլամադավան երկու տերությունները վարել են բազմաթիվ պատերազմներ։ Նրանց միջև բաժանված էին ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը։ Պարսկաստանի կազմում Արևելյան Վրաստանը ներկայացված էր երկու թագավորությունների Քարթլիի և Կախեթի տեսքով։ Արևելյան Հայաստանում առկա մելիքությունները գլխավորապես Ղարաբաղի խանության տարածքում էին, բնիկ հայկական բնակչությունը շարունակում էր ապրել Երևանում, Գանձակում, Նախիջևանում, Ղարադաղում, Խոյում և Մակուում։ Թուլացած երկրներում սկսել էին գահակալական կռիվներ և ներքին պատերազմներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանը։ Օգտվելով դրանից ռուսները սկսում են Կասպիական արշավանքը (1722-23)։ Հակապարսկական պայքար է սկսում Սյունիքում (1722-1730), ապա Արցախում (1724-1731), կազմակերպվում է Երևանի ինքնապաշտպանությունը (1724)։ Սեֆյաններին փոխարինելու են գալիս Աֆշարիները, Զանդերը։ Թեև Նադիր շահը վերականգնում է պետության սահմանները, սակայն ծայրագավառներում ձևավորված մանր խանությունները ինքնուրույնության փորձեր են կատարում։ Դա հատկապես վերաբերում էր Արաքս գետից հյուսիս ընկած տարածքներին, որտեղ բարձրագույն իշխանության էին հասել թյուրքալեզու ցեղերի ղեկավարներ, որոնք կապ էին պահպանում Օսմանյան կայսրության հետ։ Իրանի հյուսիսում կիսանկախ երկու թագավորությունները միավորվում են վրաց արքա Հերակլ II-ի դրոշի ներքո, որը ստեղծում է Քարթլի-Կախեթի թագավորությունը։ Նա ծրագրում էր ստեղծել հայ-վրացական հզոր պետություն, որի համար համագործակցել է հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչների Հովսեփ Էմինի, Շահամիր Շահամիրյանի, Հովսեփ Արղությանի, Հովհաննես Լազարյանի հետ։ 

Ընթացք

Ռազմական գործողությունները Կովկասում վերսկսվեցին 1808 թվականին։ Մի կողմից ռուսական զորքերը, որոնք լուրջ հաջողություններ էին արձանագրել Կուր-Արաքսյան միջագետքում, ևս մեկ անգամ փորձում են գրավել Երևանի բերդը։ Այս անգամ ռուսներն արշավում են աշնանը գեներալ Իվան Գուդովիչի գլխավորությամբ։ Ռուսները կարողանում են պարսիկներից խլել Էջմիածինը, ապա շրջանցելով Արարատյան դաշտը նաև Նախիջևանը։ Բերդն ամրացվել էր ֆրանսիական ռազմական մասնագետների ղեկավարությամբ և ամուր պաշտպանվում էր։ Մի քանի անհաջող գրոհներից հետո ռուսական զորքի հրամանատար Գուդովիչը դադարեցնում է պաշարումը և վերադառնում Վրաստան։ Գուդովիչի հրաժարականից հետո ռազմաճակատի ղեկավարությունը գլխավորեց Ալեքսանդր Տորմասովը։ 1809 թվականին պարսկական զորքերը հեռացան Գանձակի մատույցներից։ 1810 թվականին Աբբաս Միրզան փորձել է ներխուժել Ղարաբաղ, բայց Մեղրիի մոտ չի կարողացել անցնել Արաքս գետը։

1812 թվականի մայիսին ռուսների հաղթանակով ավարտվել էր պատերազմն Օսմանյան կայսրության հետ. Բուխարեստում՝ հայազգի Մանուկ Բեյի պալատում, կնքվում է հաշտության պայմանագիր, որով Մոլդովական իշխանությունը, փոխարենը հանձնելով արևմտյան Վրաստանի ծովափնյա հատվածն ու Ջավախքը: Ռուսների հաջորդ՝ հայրենական պատերազմը, նույնպես հաղթական ավարտ է ունենում. Ռուսաստան մտած ֆրանսիական բանակը ջախջախվելով՝ 1812 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին դուրս է մղվում երկրից: 1812 թվականին ևս մեկ անգամ պարսիկները հարձակվում են Ղարաբաղի վրա, հասնում մինչև Շահ-Բուլաղ ամրոց։ Չնայած այն հանգամանքին, որ դեռ նոր էր ավարտվել ռուս-թուրքական պատերազմը, և Նապոլեոն Բոնապարտը հարձակվել էր Ռուսաստանի վրա, ռուսները պարսիկներին հետ են շպրտում և ջախջախում Ասլանդուզի մոտ Արաքս գետի մյուս ափին։ Ավելին, ռուսական զորքերն անցնում են Արաքս գետը և հասնում Լենքորան: Տեղի նորակառույց բերդը գրավվում է, Թալիշի խանությունը ևս անցնում է ռուսներին:

Ավարտ

Պատերազմն ավարտվում է 1813 թվականին. հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի խանության Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր

Արդյունք

Այդպիսով ռուսները չեն կարողանում գրավել Երևանի ու Նախիջևանի խանությունները, իսկ պարսիկներին չի հաջողվում հետ գրավել կորցրած խանությունները։

Ռուսատանի բնակչությունը

1. Ինչով է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը:

ՌԴ-ն ժամանակի ընթացքում շատ երկրներ է գրավել, իսկ հիմա գաղթը շատ է դեպի ՌԴ, հենց այդ պատճառով էլ  բազմաազգ են: 

2. Ինչպես են ատաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները:
3. Ինչով է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը:

Դա նշանակում է, որ բնակչության 80%-ը ապրում է Եվրոպայում, իսկ 20%-ը՝ Ասիայում։